ՀՅԴ
Հայ Յեղափոխական Դաշնակցություն պաշտոնական կայք arfd.am
Skip to content
ՀՅԴ

ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
    • Պատմություն
      • Պատմական ակնարկ
      • Կարևոր իրադարձություններ
      • գործիչներ
    • Ծրագիր
    • Կանոնագիր
    • Ընդհանուր ժողովներ
    • Կազմակերպական կառույց
      • ՀՅԴ Բյուրո
      • Հայաստան
        • Գերագույն մարմին
        • Տարածքային կառույցներ
        • ԱԺ խմբակցություն
        • ՀՅԴ-ն գործադիրում
      • Արցախ
      • Կազմակերպական շրջաններ
      • Երիտասարդական/ուսանողական
    • Հիմնարկներ և գրասենյակներ
    • Ուղեկից միություններ
    • Միջազգային համագործակցություն
  • ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
    • Լրահոս
    • Հայտարարություններ
    • Հոդվածներ
  • ՄԱՄՈՒԼ
    • «Դրօշակ» պաշտոնաթերթ
    • Լրատվամիջոցներ
  • ՇՏԵՄԱՐԱՆ
    • Գրադարան
    • Տեսադարան
    • Ձայնադարան
    • Լուսանկարներ
    • Թանգարան
    • Արխիվ
  • ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ
Facebook
Twitter
YouTube
Instagram
    • Դաս
    • Նոր
  1. ԳԼԽԱՎՈՐ ԷՋ
  2. ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀՅԴ Բյուրոյի Հայ Դատի կենտրոնական գրասենյակ

ՀՅԴ Հայ դատի հանձնախմբերի և գրասենյակների աշխատանքների ամփոփագիր (սեպտեմբերի 1-19, 2022 թ.)

19 Սեպտեմբեր 2022

ՀՅԴ Հայ դատի Կենտրոնական գրասենյակ

Սեպտեմբերի 13-ին և 14-ին Հայաստանի Հանրապետության նկատմամբ ադրբեջանական ագրեսիայի և պատերազմական հանցագործությունների միջազգային հանրահռչակման և արտաքին գործընկերներից Հայաստանի համար քաղաքական օժանդակության ապահովման համար ՀՅԴ Բյուրոն և ՀՅԴ Հայ դատի Կենտրոնական խորհուրդը ձեռնարկել են արտաքին հարաբերական ծավալուն աշխատանքներ։ Մանսավարապես ագրեսիայի առաջին ժամերից ՀՅԴ Հայ դատի հանձնախմբերն ու գրասենյակներն աշխարհի շուրջ երեսուն երկրներում տվյալ երկրի քաղաքական շրջանակներին, պետական իշխանության մարմիններին, իրավապաշտպան կազմակերպություններին ու լրագրողական հանրույթին իրազեկել են ստեղծված իրավիճակի մասին և հաճախ ապահովել հասցեական քաղաքական արձագանքներ։ Բազմաթիվ երկրներում անցկացվել են բողոքի ցույցեր և հանրահավաքներ։ ՀՅԴ Բյուրոն էլ իր հերթին միջկուսակցական համագործակցության խողովակներով, համապատասխան աշխատանք է իրականացրել միջազգային քաղաքական շրջանակների հետ։

Ամերիկայի Միացյալ Նահանգներ

Հայաստանի Հանրապետության արևելյան սահմանների ուղղությամբ ադրբեջանական ագրեսիայից անմիջապես հետո Հայ դատի Ամերիկայի հանձնախումբը ձեռնմուխ եղավ համայնքային մոբիլիզացիայի և Ադրբեջանին ամերիկյան ռազմական օժանդակությունից զրկելու, ինչպես նաև ագրեսիան ամերիկյան իշխանության կողմից դատապարտելու աշխատանքների։

Կարճ ժամանակ անց ադրբեջանական ագրեսիան դատապարտեցին և ՀՀ պաշտպանության դիրքերից հանդես եկան ԱՄՆ Կոնգրեսի երկու պալատների շուրջ 30 անդամներ, իսկ Կոնգրեսի հայկական հարցերով խումբը հանդես եկավ օրենսդրական նախաձեռնությամբ` նպատակ ունենալով դադարեցնել ամերիկյան օժանդակությունն Ադրբեջանին ու դատապարտել Ալիևի ագրեսիան Հայաստանի ու Արցախի նկատմամբ։

Ներկայացուցիչների պալատում ներկայացված բանաձևում մասնավորապես ասվում է․

    • Դատապարտում ենք Ադրբեջանին՝ 2022 թվականի սեպտեմբերի 13-ին Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի վրա կատարած ռազմական հարձակման համար և անհապաղ ու անվերապահ հրադադարի կոչ անում,
    • Կոչ ենք անում նախագահ Բայդենին՝ անհապաղ դադարեցնել Ադրբեջանին տրամադրվող օժանդակությունը՝ համաձայն «Ազատության աջակցության ակտի» 907-րդ հոդվածի պահանջների, և Ալիևի վարչակազմի համար պարզ դարձնել, որ
      Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի վրա հետագա հարձակումները կհանգեցնեն պատժամիջոցների կամ այլ գործողությունների։
    • Վերահաստատում ենք Միացյալ Նահանգների վճռական աջակցությունը Հայաստանի ինքնիշխանությանն ու տարածքային ամբողջականությանը, ինչպես նաև նրա վճռական հակազդեցությանն Ադրբեջանի ռազմական ագրեսիայի և միջազգային օրենքների ու նորմերի բացահայտ խախտումների դեմ։
    • Աջակցում ենք ԱՄՆ-ի և միջազգային մարդասիրական օգնության ծրագրերին` բավարարելու ադրբեջանական ագրեսիայի զոհերի հրատապ կարիքները ինչպես Հայաստանում, այնպես էլ Լեռնային Ղարաբաղում:

Հայ դատի Ամերիկայի հանձնախումբն ամերիկահայ համայնքի մոբիլիզացիայի արդյունքում չորս ուղղություններով նախաձեռնել է նաև համագաղութային արշավ՝ ամերիկյան իշխանություններից պահանջելով դատապարտել ադրբեջանական ագրեսիան, դադարեցնել ամերիկյան ցանկացած տեսակի օժանդակությունն Ադրբեջանին, օրենսդրորորեն սահմանափակել Բաքվին տրամադրվող ամերիկյան ռազմական օժանդակությունը և վերականգնել «907-րդ բանաձևի» պահանջների կատարումը։

Հայ դատի Ամերիկայի հանձնախումբն ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսիին կոչ է արել անհապաղ միջոցներ ձեռնարկել՝ դադարեցնելու Ադրբեջանին տրամադրվող ամերիկյան ռազմական օժանդակությունը, քանի որ ադրբեջանական ուժերը ներխուժել են Հայաստանի ինքնիշխան տարածք, իսկ Արցախում շարունակում է բնիկ հայերի էթնիկ զտումները։

Խոսնակի այցին ընդառաջ՝ վերջինիս հղված նամակում Հայ դատի Ամերիկայի հանձնախմբի նախագահ Րաֆֆի Համբարյանն անդրադարձել է Ադրբեջանին տրամադրվող ամերիկյան ռազմական օժանդակությանը՝ նկատելով որ դրա դադարեցումը, ինչպես նաև հայ ժողովրդին պաշտպանելն ու խաղաղության խթանումը կուժեղացնի մարդու իրավունքների հանդեպ ամերիկյան հանձնառությունը, որպես արտաքին քաղաքականության առանցքային դրույթ։ Համբարյանը Փելոսիին հորդորել է ձեռնարկել որոշակի օրենսդրական գործողություններ՝ երաշխավորելու, որ 2023թ․ ֆիսկալ տարվա համար նախատեսված ԱՄՆ արտաքին օժանդակության և «Ազգային պաշտպանական արտոնությունների ակտի» ֆոնդերից Ադրբեջանը չստանա որևէ տեսակի օժանդակություն։ Ավելին, Համբարյանը կոչ է արել վերականգնել «Ազատության աջակցության ակտի» 907-րդ հոդվածի պահանջները և ԱՄՆ նախագահին օրենսդրորեն զրկել այդ ակտի հոդվածների պահանջները շրջանցելու իրավունքից, ինչպես նաև առհասարակ բացառել Ամերիկյան Կոնգրեսի կողմից հաստատված որևէ ծրագրով Ադրբեջանին օժանդակության տրամադրումը։

Հայ դատի Ամերիկայի հանձնախմբի հրավերով՝ պաշտոնական այցով Վաշինգտոնում գտնվող Արցախի Հանրապետության Արտաքին գործերի նախարար Դավիթ Բաբայանը սեպտեմբերի 17-ին ելույթ է ունեցել Վուդրո Վիլսոնի տուն-թանգարանում՝ Հայ դատի Ամերիկայի հանձնախմբի կողմից կազմակերպված Արցախի անվտանգությանն ու ազատությանը նվիրված ճաշկերույթին։ Նա հիմնականում անդրադարձել է Արցախի ինքնիշխանության ու անվտանգության հարցում Սփյուռքի դիվանագիտական աջակցությանը։ Նախարար Բաբայանը ելույթի ընթացքում մեջբերել է նաև փոքր ազգերի անհետացման սպառնալիքի վերաբերյալ նախագահ Վիլսոնի հայտնի մտահոգությունը։

Դավիթ Բաբայանը Վաշինգտոն է հրավիրվել Հայ դատի Ամերիկայի հանձնախմբի ռազմավարական քննարկումներին՝ դաշնային քաղաքականության սեմինարին մասնակցելու համար, որին մասնակցում են Հայ դատի Ամերիկայի կենտրոնական հանձնախմբի անդամները ԱՄՆ մի շարք նահանգներից։ Սեպտեմբերի 19-ին նախատեսված է Բաբայանի հանդիպումները ԱՄՆ Կոնգրեսում, վերլուծական կենտրոններում, համալսարաններում, եկեղեցական ու համայնքային շրջանակներում։ Նախատեսված է Բաբայանի ելույթը Կապիտոլիումի բարձունքում՝ Արցախի անկախությանը նվիրված ձեռնարկի շրջանակներում, որը կազմակերպվել է Կոնգրեսի հայկական խմբի հետ համագործակցաբար։

Եվրոպա

ՀՅԴ Հայ դատի Եվրոպայի գրասենյակի աշխատանքները նույնպես կենտրոնացած են եղել Ղարաբաղյան հիմնախնդրի, ադրբեջանական ագրեսիայիով պայմանավորված Հայաստանում ստեղծված իրավիճակի միջազգային հանրահռչակման և քաղաքական օժանդակության ապահովման վրա։ Մասնավորապես, սեպտեմբերի 2-ին հայտարարությամբ են հանդես եկել Եվրոպական Խորհրդարանում Արցախի հետ բարեկամության խմբի համանախագահներ Ֆրանսուա Ալֆոնսին, Սիլվի Գույոմը և Պետեր Վան Դալենը։ Եվրոպական Խորհրդարանի պատգամավորները շնորհավորել են Արցախի Հանրապետության անկախության հռչակման 31-րդ տարեդարձի կապակցությամբ և հայտնել, որ Արցախի ժողովրդի հետ մեկտեղ կիսում են ազատության վերաբերյալ նույն գաղափարները։

Պետեր Վան Դալենի նախաձեռնությամբ և ՀՅԴ Հայ դատի Եվրոպայի գրասենյակի համակազմակերպմամբ Եվրոպական Խորհրդարանում սեպտեմբերի 7-ին անցկացվել է «2020թ․ պատերազմը և մարդու իրավունքներն Արցախում» խորագրով խորհրդաժողով։

Խորհրդաժողովի հիմնական զեկուցողներն են եղել Արցախի մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանը և Մարդու Իրավունքների Եվրոպական Դատարանում հայ ռազմագերի ներկայացուցիչ Սիրանուշ Սահակյանը։

Միջոցառմանը ներկա են գտնվել Եվրոպական Խորհրդարանի բազմաթիվ պատգամավորներ` տարբեր քաղաքական խմբերից, բազմաթիվ քաղաքական գործիչներ, դիվանագետներ և հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ:

Խորհրդաժողովի հիմնական զեկուցողները խոսել են Արցախյան երկրորդ պատերազմի ընթացքում և դրան հաջորդող ժամանակահատվածում մարդկային իրավունքների և միջազգային կոնվենցիաների կոպիտ խախտումների վերաբերյալ։

Ադրբեջանական հերթական ագրեսիայից հետո Հայ դատի Եվրոպայի գրասենյակը Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելին, ԵՄ արտաքին գործերի ու անվտանգության քաղաքականության հարցերով Բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելին, Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա Ֆոն դեր Լայենին, Հարավային Կովկասում ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարին կոչ է արել կանգնել մարդկային կյանքի և արժանապատվության կողքին՝ ընդդեմ Ալիևի ավտորիտար ռեժիմի, որը սպառնում է հերթական անգամ ապակայունացնել ողջ տարածաշրջանը։ Գրասենյակի աշխատանքների արդյունքում Եվրոպական Խորհրդարանի հույն պատգամավոր Էմանուիլ Ֆրանգոսը սեպտեմբերի 15-ին նախաձեռնեց գրավոր հարցում ԵՄ արտաքին գործողությունների ծառայության ղեկավար, ԵՄ բարձր հանձնակատար Ժոզեպ Բորելին՝ պահանջելով ԵՄ գործնական աջակցություն հայ ժողովրդին։ Այդ հարցումը համաստորագրել են ԵԽ 16 պատգամավորներ։

Կանադա

ՀՅԴ Հայ դատի Կանադայի հանձնախմբի աշխատանքների արդյունքում Կանադայում հնարավոր է եղել ձևավորել հասարակական-քաղաքական ակնհայտ օբյեկտիվ դիրքորոշում հօգուտ Հայաստանի: Ագրեսիայի հենց առաջին օրը Հայաստանի օրինական շահերը պաշտպանող հայտարարությամբ է հանդես եկել Կանադա- Հայաստան խորհրդարանական բարեկամության խումբը: Ընդհանուր առմամբ ադրբեջանական ագրեսիայի օրերին և դրանից հետո Կանադայի Սենատի և Ազգային ժողովի առավել քան մեկ տասնյակ անդամներ դատապարտել են ադրբեջանական ագրեսիան։

Մեծ Բրիտանիա

Սեպտեմբերի 2-ին՝ Արցախի Հանրապետության անկախության հռչակման օրը, Արցախի ժողովրդին շնորհավորանքի ծավալուն ուղերձ է հղել բարոնուհի Քերոլայն Քոքսը՝ արտահայտելով իր սերն ու ջերմությունը, ինչպես նաև Արցախի ժողովրդի իրավունքների պաշտպանության գործում իր անխախտ հանձնառությունը։ Բարոնուհին ուղերձում նաև նկատել է, որ ինքն 88 անգամ այցելել է Արցախ։

Սեպտեմբերի 13-ին ադրբեջանական ագրեսիայից անմիջապես հետո Հայ դատի Մեծ Բրիտանիայի հանձնախումը ձեռնմուխ է եղել համապատասխան հարաբերական աշխատանքների իրականացման և համայնքային մոբիլիզացիայի, որի շրջանակում բրիտանահայերը կարող էին Ադրբեջանին դատապարտելու պահանջով նամակներ ուղարկել իրենց շրջանը ներկայացնող խորհրդարանականներին։ Ագրեսիայի սկսելուց կարճ ժամանակ անց, ադրբեջանական հարձակումը դատապարտող հայտարարությամբ է հանդես եկել ՄԹ Խորհրդարանում Հայաստանի հետ բարեկամության խմբի նախագահ Թիմ Լոթնը, ապա հայտարարությամբ է հանդես եկել բարեկամության խումբը։

Հայ դատի հանձնախումբը սեպտեմբերի 15-ին նամակով դիմել է ՄԹ նոր կառավարության արտաքին քարտուղաջ Ջեյմս Քլեվերլիին՝ կոչ անելով հասցեական կերպով դատապարտել ագրեսորին և դրա նկատմամբ կիրառել պատժամիջոցներ։

Սեպտեմբերի 15-ին Ադրբեջանին դատապարտող հայտարարությամբ է հանդես եկել Քերոլայն Քոքսի հիմնադրած և նրա կողմից ղեկավարվող “HART” բարեգործական ընկերությունը։

Ադրբեջանական նախահարձակ ագրեսիան հրապարակայնորեն դատապարտել են նաև լեյբորիստ խորհրդարանականներ Սթիվեն Դութին և Ռուպա Հուքը։

Հունաստան

Ադրբեջանական ագրեսիայից անմիջապես հետո ՀՅԴ Հայ դատի Հունաստանի հանձնախումբը հունական հասարակական-քաղաքական շրջանակներին իրազեկել է Հայաստանում ստեղծված իրավիճակի մասին և ակնկալել քաղաքական սատարում։ Հանձնախումբը նույն նպատակով նամակներ է հասցեագրել Հունաստանի Խորհրդարանի և Եվրոպական Խորհրդարանի հույն պատգամավորներին։ Արդյունքում հնարավոր է եղել հունական հասարակական-քաղաքական և պետական շրջանակներում հասնել ադրբեջանական ագրեսիայի հասցեական դատապարտման։ ՀՅԴ Հայ դատի Հունաստանի հանձնախումբը սեպտեմբերի 18-ին նաև բողոքի ցույցեր է կազմակերպել Աթենք և Թեսաղոնիկե քաղաքներում։

Բելգիա

Սեպտեմբերի 3-ին Բելգիայի Մեխելեն քաղաքի «Անի» միության «Հայ տան» հրապարակում տեղի է ունեցել միջոցառում նվիրված Արցախի Հանրապետության անկախության հռչակման 31-րդ տարեդարձին։ Միջոցառման ընթացքում հնչել են ողջույնի և շնորհավորանքի խոսքեր նվիրված Արցախի անկախության տոնին։ Արցախի Հանրապետության օրհներգի ներքո, Հայաստանի Հանրապետության և Բելգիայի Թագավորության պետական դրոշների կողքին բարձրացվել է Արցախի Հանրապետության պետական դրոշը, այնուհետև միջոցառումը շարունակվել է համերգային ծրագրով։

Հայ դատի Բելգիայի հանձնախումբն ակտիվ կազմակերպական աշխատանք է իրականացնում սեպտեմբերի 21-ին Բրյուսելում հայերի համաեվրոպական բողոքի ցույց կազմակերպելու ուղղությամբ։ Բոքոքի ցույցն անցկացվելու է Եվրոպական Միության գործադիր իշխանության ղեկավար մարմինների հարակից հրապարակում և պայմանավորված է ադրբեջանական վերջին ագրեսիայով և դրան ԵՄ արձագանքով։

Ավստրալիա

Հայ դատի Ավստրալիայի հանձնախումբ նույնպես մեծ ծավալի աշխատանք է իրականացրել՝ ավստրալիական հասարակական-քաղաքական շրջանակներում օբյեկտիվ պատկերացումներ ձևավորելու ուղղությամբ։ Ադրբեջանական նախահարձակ ագրեսիան դատապարտող հայտարարություններով են հանդես եկել խորհրդարանականներ Հուգ Մքդերմոթը, Ֆրեդ Նիլը, Քրիս Ռաֆը, Թիմ Ջեյմսը, ինչպես նաև արտաքին գործերի ստվերային նախարար Սիմոն Բիրմինգհամը։

Հայ դատի հանձնախումբը նաև դիմել է Ավստրալիայի կառավարությանը՝ ի դեմս արտաքին գործերի նախարար Փենի Վոնգին՝ պահանջելով հասցեական անդրադարձ Հայաստանի նկատմամբ ադրբեջանական ագրեսիային։

Լիբանան

ՀՅԴ Հայ դատի Լիբանանի մարմինը սեպտեմբերի 13-ին լիբանանյան լրատվամիջոցների միջոցով հասարակությանը տեղեկացրել է ադրբեջանական ագրեսիայի ու դրա արդյունքում ստեղծված իրավիճակի մասին, իսկ սեպտեմբերի 15-ին նամակ է հղել ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի մշտական ու ոչ մշտական անդամ երկրների՝ Լիբանանում հավատարմագրված դեսպանություններին և պատվո հյուպատոսություններին։ Նամակով կոչ էր արվում զսպել ադրբեջանական բռնությունները, պաշտպանել Հայաստանի տարածքային ամբողջականությունը, Բաքվից պահանջել ռազմագերիների անհապաղ վերադարձ և այլն։

Դրանից մեկ օր առաջ՝ սեպտեմբերի 14-ին, ՀՅԴ Հայ դատի Լիբանանի մարմինը գրությամբ շնորհակալություն էր հայտնել Լիբանանում Կիպրոսի դեսպանությունից՝ այդ երկրի արտաքին գործերի նախարարի հասցեական անդրադարձի ու իրերն իրենց անունով կոչելու քաղաքական կամքի համար։

Հայ Դատի հանձնախմբերն ու գրասենյակները շարունակում են ամբողջ աշխարհում իրականացնել հայության շահերի պաշտպանության աշխատանքներ՝ օգտագործելով լոբբիստական գործունեության համալիր գործիքակազմեր։ Արցախի նկատմամբ ադրբեջանաթուրքական ագրեսիան դատապարտելու, Արցախի տարածքային ամբողջականության վերականգնմանը նպաստելու, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության ձևաչափը վերականգնելու, գերիների վերադարձի, արտասահմանյան լրատվամիջոցներին օբյեկտիվ տեղեկատվությամբ ապահովելու ուղղությամբ կատարվում են մեծ ծավալի աշխատանքներ։ Հատուկ ուշադրություն է դարձվում Ղարաբաղյան հմնախնդրի շուրջ տարբեր երկրներում ներքաղաքական քննարկումներ, խորհրդարանական լսումներ իրականացնելու վրա, որոնք հաճախ վերաճում են կոնկրետ բանաձևերի ընդունման։

ՀՅԴ Բյուրոյի Հայ Դատի կենտրոնական գրասենյակ

19.09.2022 թ

FacebookTwitterOdnoklassnikiTelegramPrint
Լրահոս
Հայաստանում կգումարվի ՀՅԴ Հայ դատի համ

Հայաստանում հոկտեմբերի 25-28-ը կգումարվի ՀՅԴ Հայ դատի հանձնախմբերի և գրասենյակ

24 Սեպտեմբեր 2026
«Արցախահայերի սոցիալ-տնտեսական, իրավակ

Սեպտեմբերի 23-ին, ՀՀ ԱԺ մարդու իրավունքների և հանրային հարցերի մշտական հանձնաժ

24 Սեպտեմբեր 2026
Մուսա Լերան Հերոսներուն Յիշատակը Կը Պա

ՀՅԴ Լիբանանի Կեդրոնական կոմիտէի ներկայացուցիչ Ալպեր Պալապանեանի խօսքը՝ Մուսա Լ

24 Սեպտեմբեր 2026
Հըզպալլայի Պատուիրակութիւնը Այցելեց «Շ

ՀՅԴ Լիբանանի Կեդրոնական կոմիտէի ներկայացուցիչ Ալպեր Պալապանեան 23 սեպտեմբեր 20

24 Սեպտեմբեր 2026
Փաշինյանը հակահայկական հայտարարություն

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը 2026 թ. սեպտեմբերի 17-ին Երևանում ելույթ ունեցավ «Համ

22 Սեպտեմբեր 2026
Խմբագրական. Դերերու բաշխում, ոչ թէ հակ

23 Օգոստոս 1990-ին, Հայաստանի համաժողովրդային շարժումին յաջորդեց Անկախութեան հ

22 Սեպտեմբեր 2026
Տեղի ունեցավ «Հայաստան» խմբակցության մ

Այսօր՝ սեպտեմբերի 22-ին ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի ներկայացուցիչ, ԱԺ «Հայա

22 Սեպտեմբեր 2026
Հ․Հ․ Անկախութեան Խաւարային Ստուերը՝ 44

«Դուք չէք կրնար նկարագիր եւ քաջութիւն կերտել՝ մարդոցմէ խլելով իրենց նախաձեռնու

22 Սեպտեմբեր 2026
Խմբագրական.- Հայաստանը՝ 35 Տարեկան

1991ի Սեպտեմբեր 21ին, երբ Հայաստան անկախութիւն հռչակեց Խորհրդային Միութենէն, ի

21 Սեպտեմբեր 2026
Խմբագրական. Սեպտեմբերի 21. Պետականութի

Այսօր 2026 թ. Սեպտեմբերի 21-ը Հայաստանի Հանրապետութեան վերանկախութեան 35-ամեակ

21 Սեպտեմբեր 2026
Խմբագրական. Անկախութիւն՝ բայց ի՞նչ տես

Հայաստանի անկախութեան 35-ամեակը բնականաբար առիթ է տօնելու, բայց միեւնոյն ժաման

21 Սեպտեմբեր 2026
ՀՅԴ Հայ Դատի Եվրոպայի գրասենյակը՝ Հայ

ՀՅԴ Հայ Դատի Եվրոպայի գրասենյակը ջերմագին մաղթանքներ է հղում և սրտանց շնորհավո

21 Սեպտեմբեր 2026
ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի հայտարա

Սիրելի՛ հայրենակիցներ, 1991 թվականի սեպտեմբերի 21-ին հայ ժողովուրդը վերահաս

21 Սեպտեմբեր 2026
Կեղծ խաղաղության կարգախոսների ներքո շա

Սեպտեմբերի 21-ի կապակցությամբ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի ուղերձը.

21 Սեպտեմբեր 2026
Անկախութեան 35 տարիները՝ հաշուեկշիռ եւ

­Հա­յաս­տա­նի ­Հան­րա­պե­տու­թեան վե­րան­կա­խաց­ման 35-ա­մեա­կը ա­ռիթ է վե­րար

21 Սեպտեմբեր 2026
Վերակառուցումէն Հռչակագիր, Ապա Անկախու

Հայաստանի վերանկախացման թուականի` 21 սեպտեմբեր 1991-ի 35-ամեակն է այս տարի:

21 Սեպտեմբեր 2026
Խմբագրական. Գերիշխանութեան Պահպանման Հ

Հայաստանի Հանրապետութեան վերանկախացման տօնի նշումին արդիական հնչեղութիւն ապահո

21 Սեպտեմբեր 2026
Յայտարարութիւն ՀՅԴ Արեւմտեան Եւրոպայի

Դաշնակցութեան դէմ բանաւոր յարձակումը, որ դարձեալ բռնկած է ՔՊ-ի կողմէ այս օրերո

21 Սեպտեմբեր 2026
Մուսա Լերան Հերոսամարտի 111-Ամեակի Եւ

Անցնող շաբաթավերջին, կազմակերպութեամբ ՀՅԴ «Կարմիր լեռ» կոմիտէի դաստիարակչական-

21 Սեպտեմբեր 2026
Մուսա Լերան Անմար Կրակը` Անցեալէն Դէպի

Սեպտեմբերեան այս օրերուն մեր նախահայրերուն յիշատակն է, որ կը լեցնէ մեր հոգիներ

20 Սեպտեմբեր 2026
Բոլոր Նյութերը
Հետեվեք մեզ
Facebook
Twitter
YouTube
Instagram
Ստացեք մեր լուրերը էլ.փոստով
Loading
ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ Հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Մհեր Մկրտչյան 12/1 Հեռախոս՝ (+374) 10 52 17 65, (+374) 10 52 18 74 Էլ. փոստ՝ [email protected]
© ARF Dashnaktsutyun- ARMENIAN REVOLUTIONARY FEDERATION Website by Web Development Company