ՀՅԴ
Հայ Յեղափոխական Դաշնակցություն պաշտոնական կայք arfd.am
Skip to content
ՀՅԴ

ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
    • Պատմություն
      • Պատմական ակնարկ
      • Կարևոր իրադարձություններ
      • գործիչներ
    • Ծրագիր
    • Կանոնագիր
    • Ընդհանուր ժողովներ
    • Կազմակերպական կառույց
      • ՀՅԴ Բյուրո
      • Հայաստան
        • Գերագույն մարմին
        • Տարածքային կառույցներ
        • ԱԺ խմբակցություն
        • ՀՅԴ-ն գործադիրում
      • Արցախ
      • Կազմակերպական շրջաններ
      • Երիտասարդական/ուսանողական
    • Հիմնարկներ և գրասենյակներ
    • Ուղեկից միություններ
    • Միջազգային համագործակցություն
  • ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
    • Լրահոս
    • Հայտարարություններ
    • Հոդվածներ
  • ՄԱՄՈՒԼ
    • «Դրօշակ» պաշտոնաթերթ
    • Լրատվամիջոցներ
  • ՇՏԵՄԱՐԱՆ
    • Գրադարան
    • Տեսադարան
    • Ձայնադարան
    • Լուսանկարներ
    • Թանգարան
    • Արխիվ
  • ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ
Facebook
Twitter
YouTube
Instagram
    • Դաս
    • Նոր
  1. ԳԼԽԱՎՈՐ ԷՋ
  2. ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • Հոդվածներ

Խմբագրական. Ազատ Սիւնիք 2-ի Հրամայականը (Հայաստանի Հանրապետութեան Անկախութեան Տօնին Առիթով)

21 Սեպտեմբեր 2022

Հայաստանի Հանրապետութեան Անկախութեան տօնը բաւական բարդ պայմաններու մէջ կը նշուի: Մեր երկրորդ պետութիւնը կորսնցուցած է տարածքներ եւ ըստ էութեան իր անկախութիւնը կամ հանրապետութեան միջազգային ճանաչումի ապահովման երթը 44-օրեայ պատերազմէն ետք ծանր հարուած ստացած:

Խախտած են նաեւ Հայաստանի Հանրապետութեան սահմանները: Թշնամին ներխուժած է մեր ինքնիշխան տարածքներ եւ կը սպառնայ մեր անվտանգութեան ու գերիշխանութեան, պարտադրելով նոր պայմաններ:

Բերձորի միջանցքի փակումէն ետք, այժմ թուրանական կամուրջի պահանջն է առաջադրուածը. պիտի հետեւի սահմանազատման-սահմանագծման գործընթացի մեկնարկը եւ տարածքային ամբողջականութեան ճանաչումի սկզբունքին ներքոյ Ազրպէյճանէն տարածքային պահանջ չներկայացնելու յանձնառութեան ամրագրումի պարտադրանքը:

Մինչ տարածաշրջանը, աւելի կեդրոնացումով` Հարաւային Կովկասը եւ մեր պարագային մասնակիօրէն Հայաստանը հետզհետէ կը դառնան աշխարհաքաղաքական թէժ օրակարգ: Առնչուած են գերտէրութիւններ, եւ իւրաքանչիւրը ազդեցութեան գօտիի պահպանման կամ նուաճման միտումներով մարտադաշտի կը վերածէ շրջանը:

Մուրճի եւ սալի տեսութիւնը այժմէական հնչեղութիւն ստացած է: Ճգնաժամային պայմաններու մէջ իշխանութիւնները չեն յաջողիր համախմբում յառաջացնել եւ այս թոհուբոհէն նուազագոյն վնասով դուրս գալու ռազմավարութիւն մշակել: Տրամագծօրէն հակոտնեայ դիրքորոշումներ, բեւեռացումներ, արեւելումի կտրուկ փոփոխութեան պահանջներ, ռազմավարական մէկ դաշինքէն միւսը թռչելու յորդորներ` բաժանարարութիւնը կը խորացնեն արտաքին խաղերու համար ներքին ենթահողը աւելի պարարտացնելով:

Առաջին հանրապետութեան օրերու միայն մուրճ-սալի տեսութիւնը չէ, որ այժմէականութիւն ստացած է: Այսօր Սիւնիքը միջազգային հանրութեան լուսարձակին տակ է. թշնամիի ախորժակին առաջին պատառը: Թուրանական կամուրջը Ա. Հանրապետութեան օրերուն Սարդարապատէն ետք յօդս ցնդեցաւ Լեռնահայաստանի գոյամարտով: Սիւնիքի ազատագրումով եւ անքակտելիօրէն Հայաստանի Հանրապետութեան կցումով:

Թուրանական ծրագիրը վերադարձած է: Նոյեմբեր 9-ի յայտարարութեան 9-րդ կէտին տակ թաքնուած է անիկա` տարածաշրջանի ապաշրջափակման տեսքով: Պատահական չէ, որ Անգարան եւ Պաքուն անդադար կ՛արծարծեն «Զանգեզուրեան միջանցք»-ի պահանջը: Հայկական կողմը կը պնդէ, որ միջանցքի հարց քննարկման ենթակայ չէ: Սեպտեմբերեան պատերազմը սակայն ա՛յդ կը հետապնդէ: Առաջադրուածը Նախիջեւանի կամրջումն է Ազրպէյճանին: Եւ ինչպէս որ ռազմական գործողութիւններով Պաքուն իրականացուց Բերձորի միջանցքի փակումն ու նոր երթուղիի բացումը, հիմա նոյն միջոցներով կ՛ուզէ իրականացնել թուրանական կամուրջի կառուցումը:

Թուրանական կամուրջի կառուցման ուղղութեամբ տարբեր են տարածաշրջանի գլխաւոր խաղցողներու պատկերացումները: Թեհրանը կը շարունակէ պնդել, որ չի հանդուրժեր դարաւոր սահմանի փոփոխութիւն: Ապաշրջափակման համաձայնութեան ճարտարապետը` Մոսկուան եռակողմ համաձայնագիրի կէտերու իրականացումը բացառապէս ի՛ր երաշխաւորութեամբ կ՛ուզէ առարկայացնել: Ուաշինկթընը շահագրգռուած է Իրանը շրջափակելով, եւ Եւրոպան իր քայլերը կը համաձայնեցնէ Միացեալ Նահանգներուն հետ:Անգարան եւ Պաքուն կը յանկերգեն «Զանգեզուրեան միջանցք»-ի տրամադրումը:

Լեռնահայաստանը դարձեալ վտանգուած է, եւ հին ծրագիրը վերադարձած: Սիւնիքը պէտք է վերաազատագրել: Առաջին հանրապետութեան օրերուն եւս անկարելի կը թուէր անոր ազատագրումը: Նժդեհի զօրքերը կռիւ կը մղէին հաւասարապէս պոլշեւիկեան եւ թրքական բանակներուն դէմ: Լեռնահայաստանի գոյամարտը արդիւնաւորուեցաւ, եւ Ազատ Սիւնիք գործողութիւնը կատարեց իր առջեւ դրուած գերխնդիրը: Սիւնիքը տապալեց համաթուրանական ծրագիրը:

Ռազմական, քաղաքական, դիւանագիտական, քարոզչական, տեղեկատուական գոյակռիւը կը յաջողի դուրս շպրտել թշնամի զօրքը եւ պահպանել Գորիս-Սոթք-Ջերմուկ գոյաբանական գիծը: Ազատ Սիւնիք 2-ի իրականացումով կը պայմանաւորուի մեր գերիշխանութեան, անվտանգութեան եւ անկախութեան պահպանումը:

aztagdaily.com

FacebookTwitterOdnoklassnikiTelegramPrint
Լրահոս
Ոտքի Կանգնող «Ամբաստանեալներ»-ը

«Ոտքի կանգնեցէ՛ք ամբաստանեալներ»․․․դատական նիստերու ընթացքին յաճախ գործածուած

14 Օգոստոս 2026
Խմբագրական. Պանք Օթոման Եւ Խոստումներ

Պանք Օթոմանի գործողութեան 130-ամեակին այժմէական հնչեղութիւն հաղորդելու որեւէ

14 Օգոստոս 2026
Այս իշխանությունը սպառնալիք է հայկական

Այս իշխանությունը սպառնալիք է հայկական պետականության համար, հետևաբար, նոր գում

12 Օգոստոս 2026
«Հանուն Արցախի»՝ միասին, Արցախ վերադառ

Արցախից բռնի տեղահանությունից հետո ժամանակը չի կարող մեզ հեռացնել Արցախից։ Ընդ

12 Օգոստոս 2026
Եկեղեցին Անջատ Է Պետութենէն

Պատմականօրէն աննախընթաց իրողութեան մը ականատես եղանք ուրբաթ, 7 օգոստոսին: Ամեն

12 Օգոստոս 2026
Էրդողանի կողմից ցեղասպանության ժխտումն

Չնայած իրենց դիվանագիտական խորամանկությանը՝ թուրք ղեկավարներն այդպես էլ չսովոր

11 Օգոստոս 2026
Պայքարը շարունակվում է. Բանակում Բյու

Օգոստոսի 3-ից 9-ը Բյուրականի «Գառնիկ Մկրտչյան» բանակավայրում տեղի ունեցավ ՀՅԴ

11 Օգոստոս 2026
Խմբագրական. Սեւրը՝ պատմական իրականութ

Սակայն, անհրաժեշտ է կատարել մի կարեւոր քաղաքա-իրաւական մատնանշում։ Սեւրի դաշնա

10 Օգոստոս 2026
Խմբագրական. Սեւրը՝ Ծրագիրին Եւ Հռչակագ

Սեւրի պայմանագիրի 106-րդ ամեակը յայտնաբար առիթ չէ հանդիսացած հայկական աշխարհին

10 Օգոստոս 2026
Արցախի ժողովրդի իրավունքները սակարկութ

ՀՅԴ Արցախի ԿԿ ներկայացուցիչ Արա Պուլուզյանը «Ապառաժ»-ի հետ զրույցում, արձագանք

10 Օգոստոս 2026
ՀՅԴ վերահաստատումը հայրենիքում՝ 36 տար

ՀՅԴ Երեւանի քաղաքային կոմիտեի նախաձեռնությամբ այսօր՝ օգոստոսի 8-ին Եռաբլուր զի

08 Օգոստոս 2026
Պայքարը շարունակելուց բացի այլընտրանք

ՀՅԴ Հայ Դատի գրասենյակի պատասխանատու Կիրո Մանոյանի խոսքը Եռաբլուրում. 1990

08 Օգոստոս 2026
Խաղաղությունը չի կարող լինել անվտանգու

Այո, հակամարտությունն ու դրանից բխող Արցախի ժողովրդի վերադարձի, գերիների տունդ

08 Օգոստոս 2026
Հայ Դատը Դատապարտեց Պաքուի Դէմ Պատժամի

ՈՒԱՇԻՆԿԹԸՆ.- Ամերիկայի Հայ Դատի յանձնախումբը դատապարտեց Թրամփի վարչակազմին կող

08 Օգոստոս 2026
Ստեղծել եք ավտորիտար համակարգ, որը ծառ

Գումարումը սկսեցինք մի ուղերձով, որի առանցքում դահլիճի բարեվարքությունն էր. Առ

07 Օգոստոս 2026
Այդ ճգնաժամը դուք եք ստեղծել

«ՌԴ-ն ՀՀ պետականության համար սպառնալիք չէ։ Ես գիտեմ, որ ապրանքների մուտքի արգե

07 Օգոստոս 2026
Վեհափառի դեմ հարուցված շինծու դատը, եկ

Հայ դատի Կենտրոնական Խորհրդի նախագահ Հակոբ Տեր Խաչատուրյանն անդրադարձել է Գարե

07 Օգոստոս 2026
ՀՅԴ Բյուրոյի հայտարարությունը

Սիրելի հայրենակիցներ, Առերեսվում ենք հայ ժողովրդի պատմության ամենաանպատվաբե

07 Օգոստոս 2026
Արտածման ճգնաժամը

«Աշխարհագրութիւնը մեզ դրացիներ դարձուց։ Պատմութիւնը՝ բարեկամներ։ Տնտեսութիւնը՝

07 Օգոստոս 2026
Հ.Յ.Դ. Բիւրոյի Երիտասարդական Գրասենեակ

Հ.Յ.Դ. Բիւրոյի Երիտասարդական Գրասենեակը կը յայտարարէ «ԱՄԱՐԱՍ» ծրագրի կայացումը

06 Օգոստոս 2026
Բոլոր Նյութերը
Հետեվեք մեզ
Facebook
Twitter
YouTube
Instagram
Ստացեք մեր լուրերը էլ.փոստով
Loading
ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ Հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Մհեր Մկրտչյան 12/1 Հեռախոս՝ (+374) 10 52 17 65, (+374) 10 52 18 74 Էլ. փոստ՝ [email protected]
© ARF Dashnaktsutyun- ARMENIAN REVOLUTIONARY FEDERATION Website by Web Development Company