ՀՅԴ
Հայ Յեղափոխական Դաշնակցություն պաշտոնական կայք arfd.am
Skip to content
ՀՅԴ

ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
    • Պատմություն
      • Պատմական ակնարկ
      • Կարևոր իրադարձություններ
      • գործիչներ
    • Ծրագիր
    • Կանոնագիր
    • Ընդհանուր ժողովներ
    • Կազմակերպական կառույց
      • ՀՅԴ Բյուրո
      • Հայաստան
        • Գերագույն մարմին
        • Տարածքային կառույցներ
        • ԱԺ խմբակցություն
        • ՀՅԴ-ն գործադիրում
      • Արցախ
      • Կազմակերպական շրջաններ
      • Երիտասարդական/ուսանողական
    • Հիմնարկներ և գրասենյակներ
    • Ուղեկից միություններ
    • Միջազգային համագործակցություն
  • ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
    • Լրահոս
    • Հայտարարություններ
    • Հոդվածներ
  • ՄԱՄՈՒԼ
    • «Դրօշակ» պաշտոնաթերթ
    • Լրատվամիջոցներ
  • ՇՏԵՄԱՐԱՆ
    • Գրադարան
    • Տեսադարան
    • Ձայնադարան
    • Լուսանկարներ
    • Թանգարան
    • Արխիվ
  • ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ
Facebook
Twitter
YouTube
Instagram
    • Դաս
    • Նոր
  1. ԳԼԽԱՎՈՐ ԷՋ
  2. ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • Հոդվածներ

Ո՞վ պիտի կերտէ ազգային միասնականութիւնը

27 Սեպտեմբեր 2022

Արդէն անցած են երկու օրեր Ամենայն Հայոց Հայրապետի նախաձեռնութեան վրայէն և դեռ բաւարարող ոչ մէկ զեկոյց դրուած է հանրութեան սեղանին։ Լռութիւնը խլացնող է։

Առայժմ չկայ որևէ նշան, որ թելադրէ, թէ գոյացած է համաձայնութիւն ՀՀ և ԱՀ նախկին նախագահներուն միջև ներկայ պահու ազգային միասնականութեան եզրերը սահմանող։ Մինչ այդ թշնամին մտած է մեր հողերէն ներս։ Թշնամին արդէն խլած է հարիւրաւոր զոհեր։ Թշնամին կը սփռէ ցեղասպանական իր ոճիրը ամէնուրեք։ Թշնամին տեղահան կ՚ընէ մեր ժողովուրդը։ Եւ – ամենէն ահաւո՛րը — ան կը վայելէ մեծապետական ուժերու բացայայտ կրաւորականութիւնը։ Եւ այս բոլորին դիմաց՝ Փաշինեանական համակա՛րգը՝ որ ողբալիօրէն անատակ է երկրին տիրութիւն ընելու և պատրաստ է անձնատւութեան, նահանջի, դաւաճանութեան։ Պարզ է, որ դանակը հասած է ոսկորին։ Մի՛ զարմանաք ուրեմն երբ ժողովուրդը կ՚անհամբերի և պատասխաններ կը պահանջէ։

Համացանցի աղբիւրներէն կը լսենք, որ այս դանդաղկոտութեան պատճառը Նախ. Լևոն Տէր Պետրոսեանի տարակարծութիւններն են, որոնք ընթացք տուած են բուռն քննարկումներու։ Իրեն կը վերագրուի «գագաթաժողով»ի տեղքայլը։ Պէ՞տք է, հետևաբար, ենթադրել, որ գործընթացը արդէն մտած է փակուղի։ Պէ՞տք է եզրակացնել, որ երկրի աւագանին չարաչար ձախողած է ազգին հանդէպ իր բարոյական մեծ պարտաւորութեան մէջ։ Ես կ՚ուզեմ հաւատալ, որ այդ չէ պարագան։ Կ՚ուզեմ պնդել, որ ընդհակառակն գործընթացը ամրապնդման ընթացքի մէջ է…

Ես կը կարծեմ, թէ կը դիմենք դէպի մէկ շրջադարձային հանգրուան։ Ես համոզուած եմ, որ հակառակ նախագահներու միջև դրսևորուող տարբերութիւններուն՝ այնուամենայնիւ նախագահներու այս աննախընթաց ժողովը կենսական կը համարէ Փաշինեանական համակարգի շուտափոյթ, բայց նաև՝ անցնցո՛ւմ, լուծարումը։ Հետևաբար պէտք է անպայման ակնկալել, որ ժողովը ներկայիս գտնուի Վարչապետ Փաշինեանի հետ թէժ բանակցութիւններու բովին մէջ ապահովելու համար այս վերջինի անմիջական հրաժարականը։ Կը կրկնե՛մ. ես համոզուած եմ, որ թէ՛ Վեհափառ Հայրապետը և թէ՛ ժողովին մասնակիցները հրամայական կը համարեն կանխել որևէ հաւանական քաոս իշխանափոխութիւն իրագործելու բովին մէջ։ Այսօր, երկրին առջև ծառացող մեծ մարտահրաւէրն է յաղթահարել այս տագնապը առանց սպառելու երկրին ներուժային պաշարները ներքին խռովութեանց ճակատին վրայ, որպէսզի կարելի ըլլայ յաջողապէս դիմագրաւել պատերազմի սպառնալիքը, որուն դամոկլեան սուրը կախուած է երկրին վրայ։ Իմ կարծիքով, մենք, որպէս պետականութիւն և որպէս ազգ, պերճանքը չունինք ժամավաճառութեան։ Եթէ կան տարակարծութիւններ նախագահներու միջև, կարևոր է, որ անոնք արագօրէն հարթուին հնարաւոր դարձնելով ազգային միասնականութեան գոյաւորումը առանց այլլևայլի։

Բայց անշուշտ հնարաւոր է, որ նախագահներու «գագաթաժողով»ը իսկապէս գտնուի փակուղիի մէջ և մենք չունենանք միաձայնութիւն էական հարցերու ոլորտին մէջ։ Եթէ այս է կացութիւնը, զոր կը դիմագրաւենք ներկայիս, պէտք է ցաւիլ այդ փաստին համար, բայց բնաւ կանգ չառնել հոն։

Ազգային միասնականութիւնը չ՚ենթադրեր տեսակէտներու լիակատար նոյնութիւն բոլորին կողմէ։ Ան անկասկած կ՚ենթադրէ հասարակութեան գլխաւոր շերտերու կարողութիւնը գերամեծար նպատակներու շուրջ համաձայնութիւն գոյացնելու։ Այս իսկ պատճառով, ազգային միասնականութեան խարիսխը պէտք չէ անպայման փնտռել նախկին նախագահներու ոլորտին մէջ։ Բնականաբար ազգը մեծապէս կը շահի, եթէ անոնք իրենց բարոյական հեղինակութեամբ յաջողին միաձայնութիւն գոյացնել հայ անկախ պետականութեան յենարան հանդիսացող արժեհամակարգի եզրերուն, հայոց հայրենիքի տարածքային ամբողջականութեան և մեր երկրի լինելիութեան հիմնական սկզբունքներուն վրայ։ Բայց եթէ կարելի չեղաւ հասնիլ նմանօրինակ միաձայնութեան, թող յստակօրէն հնչէ մեծամասնութեան ձայնը և վե՛րջ։ Ի վերջոյ ազգային միասնականութիւնը պիտի կերտուի ոչ այնքան նախագահներու, այլ երկրի քաղաքական ուժերու միակամութեան յայտարարին վրայ։ Եւ զայն կերտողները պիտի ըլլան այն գործօն ուժերը, որոնք կը ցուցաբերեն քաղաքական ամուր կամք երկրի լինելիութեան դատին ոտքով-ձեռքով նուիրուելու։ Եւ բարեբախտաբար կա՛ն այդ ուժերը։ Իմ կուսակցութիւնս առաջին օրէն և անվերապահօրէն կը գտնուի անկեղծ զինուորի այդ դիրքերուն վրայ։

Ազգը երախտապարտ է Վեհափառ Հայրապետին իր այս կարևոր նախաձեռնութեան համար։ Մեր պատմութեան այս ճակատագրական պահը մենք պիտի դիմագրաւենք մեծագոյն իմաստութեամբ և մեծագոյն խիզախութեամբ։ Եւ այսօր է, որ մենք պիտի կարենանք սահմանել և նուիրագործել մեր ազգային միասնականութիւնը իր բոլոր էական գործօններով։

Մեր ակնկալութիւնն է, որ Վեհափառ Հայրապետի ներկայ նախաձեռնութեան յաջորդ քայլը անյապաղ ի մի բերէ երկրի բոլոր գլխաւոր քաղաքական ուժերը հակաճգնաժամային վճռորոշ օրակարգի մը շուրջ։ Օրակա՛րգ՝ որ, առաջին հերթին, ընդգրկէ ՝ (ա) Փաշինեանական համակարգի լուծարումը, (բ) բանակի վերակազմաւորումն ու վերապարենաւորումը և (գ) ազգային ընդհանուր զօրաշարժի անյապաղ իրագործումը։

Ժամանակը մերը չէ։ Ժամանակը թշնամիին կը պատկանի։ Մենք զայն պիտի խլենք արագ և վճռական քայլերով և խիզախենք ինչպէս միշտ։ Քանի որ ժամանակն է վերստին ազատագրելու մեր սրբազան հայրենիքը թշնամիին ճանկերէն։ Ժամանակն է վերստին կերտելու մեր յաղթանակը։ Եւ Տէր ընդ մեզ։

Կարօ Արմենեան

Սեպտեմբեր 25, 2022

FacebookTwitterOdnoklassnikiTelegramPrint
Լրահոս
Մուսա Լերան Հերոսներուն Յիշատակը Կը Պա

ՀՅԴ Լիբանանի Կեդրոնական կոմիտէի ներկայացուցիչ Ալպեր Պալապանեանի խօսքը՝ Մուսա Լ

24 Սեպտեմբեր 2026
Հըզպալլայի Պատուիրակութիւնը Այցելեց «Շ

ՀՅԴ Լիբանանի Կեդրոնական կոմիտէի ներկայացուցիչ Ալպեր Պալապանեան 23 սեպտեմբեր 20

24 Սեպտեմբեր 2026
Փաշինյանը հակահայկական հայտարարություն

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը 2026 թ. սեպտեմբերի 17-ին Երևանում ելույթ ունեցավ «Համ

22 Սեպտեմբեր 2026
Խմբագրական. Դերերու բաշխում, ոչ թէ հակ

23 Օգոստոս 1990-ին, Հայաստանի համաժողովրդային շարժումին յաջորդեց Անկախութեան հ

22 Սեպտեմբեր 2026
Տեղի ունեցավ «Հայաստան» խմբակցության մ

Այսօր՝ սեպտեմբերի 22-ին ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի ներկայացուցիչ, ԱԺ «Հայա

22 Սեպտեմբեր 2026
Հ․Հ․ Անկախութեան Խաւարային Ստուերը՝ 44

«Դուք չէք կրնար նկարագիր եւ քաջութիւն կերտել՝ մարդոցմէ խլելով իրենց նախաձեռնու

22 Սեպտեմբեր 2026
Խմբագրական.- Հայաստանը՝ 35 Տարեկան

1991ի Սեպտեմբեր 21ին, երբ Հայաստան անկախութիւն հռչակեց Խորհրդային Միութենէն, ի

21 Սեպտեմբեր 2026
Խմբագրական. Սեպտեմբերի 21. Պետականութի

Այսօր 2026 թ. Սեպտեմբերի 21-ը Հայաստանի Հանրապետութեան վերանկախութեան 35-ամեակ

21 Սեպտեմբեր 2026
Խմբագրական. Անկախութիւն՝ բայց ի՞նչ տես

Հայաստանի անկախութեան 35-ամեակը բնականաբար առիթ է տօնելու, բայց միեւնոյն ժաման

21 Սեպտեմբեր 2026
ՀՅԴ Հայ Դատի Եվրոպայի գրասենյակը՝ Հայ

ՀՅԴ Հայ Դատի Եվրոպայի գրասենյակը ջերմագին մաղթանքներ է հղում և սրտանց շնորհավո

21 Սեպտեմբեր 2026
ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի հայտարա

Սիրելի՛ հայրենակիցներ, 1991 թվականի սեպտեմբերի 21-ին հայ ժողովուրդը վերահաս

21 Սեպտեմբեր 2026
Կեղծ խաղաղության կարգախոսների ներքո շա

Սեպտեմբերի 21-ի կապակցությամբ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի ուղերձը.

21 Սեպտեմբեր 2026
Անկախութեան 35 տարիները՝ հաշուեկշիռ եւ

­Հա­յաս­տա­նի ­Հան­րա­պե­տու­թեան վե­րան­կա­խաց­ման 35-ա­մեա­կը ա­ռիթ է վե­րար

21 Սեպտեմբեր 2026
Վերակառուցումէն Հռչակագիր, Ապա Անկախու

Հայաստանի վերանկախացման թուականի` 21 սեպտեմբեր 1991-ի 35-ամեակն է այս տարի:

21 Սեպտեմբեր 2026
Խմբագրական. Գերիշխանութեան Պահպանման Հ

Հայաստանի Հանրապետութեան վերանկախացման տօնի նշումին արդիական հնչեղութիւն ապահո

21 Սեպտեմբեր 2026
Յայտարարութիւն ՀՅԴ Արեւմտեան Եւրոպայի

Դաշնակցութեան դէմ բանաւոր յարձակումը, որ դարձեալ բռնկած է ՔՊ-ի կողմէ այս օրերո

21 Սեպտեմբեր 2026
Մուսա Լերան Հերոսամարտի 111-Ամեակի Եւ

Անցնող շաբաթավերջին, կազմակերպութեամբ ՀՅԴ «Կարմիր լեռ» կոմիտէի դաստիարակչական-

21 Սեպտեմբեր 2026
Մուսա Լերան Անմար Կրակը` Անցեալէն Դէպի

Սեպտեմբերեան այս օրերուն մեր նախահայրերուն յիշատակն է, որ կը լեցնէ մեր հոգիներ

20 Սեպտեմբեր 2026
Յայտարարութիւն Հ.Յ.Դ. Իրանի Հիւսիսային

Վերջին օրերին Հայաստանի Ազգային ժողովի ամբիոնից հնչեց յայտարարութիւն՝ դաշնակցա

20 Սեպտեմբեր 2026
Պարտավոր ենք հիշել․ ՀՅԴ Արցախի երիտասա

2020 թվականի 44-օրյա պատերազմը և 2023 թվականի սեպտեմբերի 19-ին Արցախի դեմ սանձ

20 Սեպտեմբեր 2026
Բոլոր Նյութերը
Հետեվեք մեզ
Facebook
Twitter
YouTube
Instagram
Ստացեք մեր լուրերը էլ.փոստով
Loading
ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ Հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Մհեր Մկրտչյան 12/1 Հեռախոս՝ (+374) 10 52 17 65, (+374) 10 52 18 74 Էլ. փոստ՝ [email protected]
© ARF Dashnaktsutyun- ARMENIAN REVOLUTIONARY FEDERATION Website by Web Development Company