ՀՅԴ
Հայ Յեղափոխական Դաշնակցություն պաշտոնական կայք arfd.am
Skip to content
ՀՅԴ

ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
    • Պատմություն
      • Պատմական ակնարկ
      • Կարևոր իրադարձություններ
      • գործիչներ
    • Ծրագիր
    • Կանոնագիր
    • Ընդհանուր ժողովներ
    • Կազմակերպական կառույց
      • ՀՅԴ Բյուրո
      • Հայաստան
        • Գերագույն մարմին
        • Տարածքային կառույցներ
        • ԱԺ խմբակցություն
        • ՀՅԴ-ն գործադիրում
      • Արցախ
      • Կազմակերպական շրջաններ
      • Երիտասարդական/ուսանողական
    • Հիմնարկներ և գրասենյակներ
    • Ուղեկից միություններ
    • Միջազգային համագործակցություն
  • ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
    • Լրահոս
    • Հայտարարություններ
    • Հոդվածներ
  • ՄԱՄՈՒԼ
    • «Դրօշակ» պաշտոնաթերթ
    • Լրատվամիջոցներ
  • ՇՏԵՄԱՐԱՆ
    • Գրադարան
    • Տեսադարան
    • Ձայնադարան
    • Լուսանկարներ
    • Թանգարան
    • Արխիվ
  • ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ
Facebook
Twitter
YouTube
Instagram
    • Դաս
    • Նոր
  1. ԳԼԽԱՎՈՐ ԷՋ
  2. ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • Հոդվածներ

Եկա՞ծ Է վայրկեանը քարտերը բանալու…

28 Սեպտեմբեր 2022

Մինչ Մոսկուա կը յամառի իր անհեթեթ կրաւորականութեան վրայ թոյլ տալով, որ ազրպէյճանական նախայարձակումը ամուր դիրքեր գրաւէ Հայաստանի սահմաններէն ներս, ԱՄՆ և Ֆրանսա կը պահանջեն Ալիևէն ետ քաշելու իր զօրքերը …Յաջորդ քայլը Ալիևինն է։

Եւ այդ քայլով պիտի բացուին փակագծերը և պիտի յստականայ իրական պատկերը Կովկասեան նոր հաւասարակշռութեան։

Եթէ Արևմուտքի ղեկավարները յաջողին տապալել Ալիևի բազուկը և ստիպեն Ալիևը դուրս գալու Հայաստանի սահմաններէն, մեծ ոստիւն մը կատարած կ՚ըլլան տարածաշշրջանի ռազմաբեմին վրայ և մեծ հարցի առջև կը դնեն Փութինը (և իրեն հետ՝ Ռուսաստա՛նը՝ որպէս առաջնորդի)։ Փութինի և Լաւրովի ոչինչ ըսող յորդորները հարցը «դիւանագիտութեամբ» լուծելու միանգամընդմիշտ կը վարկաբեկեն Ռուսաստանը տարածաշրջանի պետութիւններու աչքին (ներառեա՛լ՝ Թուրքիոյ և Ազրպէյճանի…)։ Ռուսաստանը կը վերածուի աննշան քանակութեան։

Թէ ինչո՞ւ Մոսկուա կ՚ընտրէ կրաւորականութեան և անգործութեան ուղին Ազրպէյճանի նախայարձակման և ցեղասպանական քաղաքականութեան ի տես՝ հարց մըն է, որ տակաւին չէ գտած իր ամբողջական պատասխանը։ Միջազգային կողմերը կը խուսափին այս ոլորտի քննարկումներէն։ Ես համոզուած եմ, որ հոս կը գործեն Մոսկուայի ղեկավարութեան անձնական շահերու գործօնները։ Ներկայ քննարկման համար, սակայն, կարևոր չեն դրդապատճառները։ Կարևորը այն է, որ Ռուսաստանի ռազմավարական գերագոյն շահերն են, որ կը տուժեն և այդ գահավէժին զոհ կ՚երթան Հայաստանն ու Արցախը։

Հարցո՛ւմ. ԱՄՆ և Ֆրանսա որքա՞ն հաստատակամ կրնան ըլլալ այս առճակատման մէջ և հայկական կողմը օժտել անհրաժեշտ ինքնավստահութեամբ և սպառազինումով…Ի՞նչ երաշխիք ունին հայերը, որ յանկարծ խաղաքարտերը պիտի չշրջուին Արևմուտքի տէրերուն կողմէ (ինչպէս՝ բազմիցս անցեալին) Հայաստանն ու Արցախը կրկին նետելով գազանին երախը։ Ի վերջոյ ազդարարութիւնները չեն, որ պիտի շարժեն Ալիևը տեղէն, այլ ԱՄՆ-ի և Ֆրանսայի վճռակամութիւնը ի հարկին զինու զօրութեամբ իրենց կամքը պարտադրելու։

Այս բոլորը պէտք է ըսել բարձրաձայն, քանի որ գոյութիւն ունի այս մետալին միւս երեսը։ Եթէ Ալիև պարզապէս արհամարհէ Արևմտեան կոչերը և յաջողի պահպանել business as usual… իր և Արևմուտքի միջև, կը վերայայտնուի Ռուսաստանի հզօր թաթը տարածաշրջանին մէջ և անգամ մը ևս Արևմտեան արժեթուղթերը կը հաւասարին գետնին։

Այս առումով, կը գտնուինք շրջադարձային հանգրուանի մը վրայ, որուն բանալին, պայմաններու բերումով, կը գտնուի Ալիևի ձեռքերուն մէջ։ Մեր խնդիրն է հասկնալ եզրերը թշնամիի երկընտրանքին։

Պիտի հասկնանք վերջապէս, որ մեր հարցը միայն մեր ազգային ոլորտին չէ, որ կը պաշտպանի։ Ոչ ալ միայն տարածաշրջանի կաթսային։ Մեր հարցը միջազգայնացած է վաղուց և կը պահանջէ մեզմէ գործել բացառիկ ուժգնութեամբ ամբողջ աշխարհակարգի մակարդակին վրայ, եթէ կ՚ուզենք հաստատուն լուծումներու հասնիլ։

Իսկ մեր ժողովուրդը պիտի գիտնայ, որ մենք պատերազմի մէջ ենք։ Պատերազմը վերջ չէ գտած։ Եւ մենք ենք միայն, որ պիտի ճարտարապետենք մեր յաղթանակը այս բարդ ռազմադաշտի բոլոր ճակատներուն վրայ օրուան բոլոր ժամերուն։

Կարօ Արմենեան
Սեպտեմբեր 27, 2022

FacebookTwitterOdnoklassnikiTelegramPrint
Լրահոս
Մուսա Լերան Հերոսներուն Յիշատակը Կը Պա

ՀՅԴ Լիբանանի Կեդրոնական կոմիտէի ներկայացուցիչ Ալպեր Պալապանեանի խօսքը՝ Մուսա Լ

24 Սեպտեմբեր 2026
Հըզպալլայի Պատուիրակութիւնը Այցելեց «Շ

ՀՅԴ Լիբանանի Կեդրոնական կոմիտէի ներկայացուցիչ Ալպեր Պալապանեան 23 սեպտեմբեր 20

24 Սեպտեմբեր 2026
Փաշինյանը հակահայկական հայտարարություն

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը 2026 թ. սեպտեմբերի 17-ին Երևանում ելույթ ունեցավ «Համ

22 Սեպտեմբեր 2026
Խմբագրական. Դերերու բաշխում, ոչ թէ հակ

23 Օգոստոս 1990-ին, Հայաստանի համաժողովրդային շարժումին յաջորդեց Անկախութեան հ

22 Սեպտեմբեր 2026
Տեղի ունեցավ «Հայաստան» խմբակցության մ

Այսօր՝ սեպտեմբերի 22-ին ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի ներկայացուցիչ, ԱԺ «Հայա

22 Սեպտեմբեր 2026
Հ․Հ․ Անկախութեան Խաւարային Ստուերը՝ 44

«Դուք չէք կրնար նկարագիր եւ քաջութիւն կերտել՝ մարդոցմէ խլելով իրենց նախաձեռնու

22 Սեպտեմբեր 2026
Խմբագրական.- Հայաստանը՝ 35 Տարեկան

1991ի Սեպտեմբեր 21ին, երբ Հայաստան անկախութիւն հռչակեց Խորհրդային Միութենէն, ի

21 Սեպտեմբեր 2026
Խմբագրական. Սեպտեմբերի 21. Պետականութի

Այսօր 2026 թ. Սեպտեմբերի 21-ը Հայաստանի Հանրապետութեան վերանկախութեան 35-ամեակ

21 Սեպտեմբեր 2026
Խմբագրական. Անկախութիւն՝ բայց ի՞նչ տես

Հայաստանի անկախութեան 35-ամեակը բնականաբար առիթ է տօնելու, բայց միեւնոյն ժաման

21 Սեպտեմբեր 2026
ՀՅԴ Հայ Դատի Եվրոպայի գրասենյակը՝ Հայ

ՀՅԴ Հայ Դատի Եվրոպայի գրասենյակը ջերմագին մաղթանքներ է հղում և սրտանց շնորհավո

21 Սեպտեմբեր 2026
ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի հայտարա

Սիրելի՛ հայրենակիցներ, 1991 թվականի սեպտեմբերի 21-ին հայ ժողովուրդը վերահաս

21 Սեպտեմբեր 2026
Կեղծ խաղաղության կարգախոսների ներքո շա

Սեպտեմբերի 21-ի կապակցությամբ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի ուղերձը.

21 Սեպտեմբեր 2026
Անկախութեան 35 տարիները՝ հաշուեկշիռ եւ

­Հա­յաս­տա­նի ­Հան­րա­պե­տու­թեան վե­րան­կա­խաց­ման 35-ա­մեա­կը ա­ռիթ է վե­րար

21 Սեպտեմբեր 2026
Վերակառուցումէն Հռչակագիր, Ապա Անկախու

Հայաստանի վերանկախացման թուականի` 21 սեպտեմբեր 1991-ի 35-ամեակն է այս տարի:

21 Սեպտեմբեր 2026
Խմբագրական. Գերիշխանութեան Պահպանման Հ

Հայաստանի Հանրապետութեան վերանկախացման տօնի նշումին արդիական հնչեղութիւն ապահո

21 Սեպտեմբեր 2026
Յայտարարութիւն ՀՅԴ Արեւմտեան Եւրոպայի

Դաշնակցութեան դէմ բանաւոր յարձակումը, որ դարձեալ բռնկած է ՔՊ-ի կողմէ այս օրերո

21 Սեպտեմբեր 2026
Մուսա Լերան Հերոսամարտի 111-Ամեակի Եւ

Անցնող շաբաթավերջին, կազմակերպութեամբ ՀՅԴ «Կարմիր լեռ» կոմիտէի դաստիարակչական-

21 Սեպտեմբեր 2026
Մուսա Լերան Անմար Կրակը` Անցեալէն Դէպի

Սեպտեմբերեան այս օրերուն մեր նախահայրերուն յիշատակն է, որ կը լեցնէ մեր հոգիներ

20 Սեպտեմբեր 2026
Յայտարարութիւն Հ.Յ.Դ. Իրանի Հիւսիսային

Վերջին օրերին Հայաստանի Ազգային ժողովի ամբիոնից հնչեց յայտարարութիւն՝ դաշնակցա

20 Սեպտեմբեր 2026
Պարտավոր ենք հիշել․ ՀՅԴ Արցախի երիտասա

2020 թվականի 44-օրյա պատերազմը և 2023 թվականի սեպտեմբերի 19-ին Արցախի դեմ սանձ

20 Սեպտեմբեր 2026
Բոլոր Նյութերը
Հետեվեք մեզ
Facebook
Twitter
YouTube
Instagram
Ստացեք մեր լուրերը էլ.փոստով
Loading
ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ Հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Մհեր Մկրտչյան 12/1 Հեռախոս՝ (+374) 10 52 17 65, (+374) 10 52 18 74 Էլ. փոստ՝ [email protected]
© ARF Dashnaktsutyun- ARMENIAN REVOLUTIONARY FEDERATION Website by Web Development Company