ՀՅԴ
Հայ Յեղափոխական Դաշնակցություն պաշտոնական կայք arfd.am
Skip to content
ՀՅԴ

ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
    • Պատմություն
      • Պատմական ակնարկ
      • Կարևոր իրադարձություններ
      • գործիչներ
    • Ծրագիր
    • Կանոնագիր
    • Ընդհանուր ժողովներ
    • Կազմակերպական կառույց
      • ՀՅԴ Բյուրո
      • Հայաստան
        • Գերագույն մարմին
        • Տարածքային կառույցներ
        • ԱԺ խմբակցություն
        • ՀՅԴ-ն գործադիրում
      • Արցախ
      • Կազմակերպական շրջաններ
      • Երիտասարդական/ուսանողական
    • Հիմնարկներ և գրասենյակներ
    • Ուղեկից միություններ
    • Միջազգային համագործակցություն
  • ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
    • Լրահոս
    • Հայտարարություններ
    • Հոդվածներ
  • ՄԱՄՈՒԼ
    • «Դրօշակ» պաշտոնաթերթ
    • Լրատվամիջոցներ
  • ՇՏԵՄԱՐԱՆ
    • Գրադարան
    • Տեսադարան
    • Ձայնադարան
    • Լուսանկարներ
    • Թանգարան
    • Արխիվ
  • ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ
Facebook
Twitter
YouTube
Instagram
    • Դաս
    • Նոր
  1. ԳԼԽԱՎՈՐ ԷՋ
  2. ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • Պատմություն, իրադարձություններ, գործիչներ

Այսօր Վարնկաթաղի հերոսների հիշատակի օրն է

06 Հոկտեմբեր 2022

Նրանք ընկան, որ հարատևի մեր մեծագույն նվաճումը՝ ազատագրված Արցախը. այսօր Վարնկաթաղի հերոսների հիշատակի օրն է
Սեպտեմբերի 27-ից մինչ նոյեմբերի 9-ը՝ պատերազմի «տաք» փուլի յուրաքանչյուր օր, ինչպես նաև հետպատերազմյան «սառը» փուլի տարբեր օրեր ինքնաբերաբար վերածվեցին նաև նահատակ հայորդիների հիշատակի օրերի:

Հոկտեմբերի 6-ն այդ օրերից մեկն է: Մինչ այդ…

1994 թ. զինադադարից հետո Արցախյան գոյապայքարում փառավոր ուղի անցած ՀՅԴ Շուշիի առանձին մոտոհրաձգային գումարտակի հենքով Արցախում ստեղծվեց 77-րդ առանձին մոտոհրաձգային գումարտակը: Պաշտպանության բանակի այդ ստորաբաժանումը մինչ օրս գործում է, իսկ գումարտակի վետերանները պարբերաբար այցելում են այդ զորամասը՝ հայտնի «Պետոյի չաստը» (լեգենդար Պետոն՝ Արցախի հերոս Պետրոս Ղևոնդյանը, Շուշիի առանձին հրաձգային գումարտակի փոխհրամանատարն էր):

ՀՅԴ Շուշիի առանձին մոտոհրաձգային գումարտակի հենքի վրա շուրջ երկու տասնամյակ անց՝ 2017 թվականին, ՀՀ ԶՈւ ԳՇ պետի հրամանով, իբրև առանձին հրաձգային ստորաբաժանում, կազմավորվեց նաև ՀՅԴ անդամներից ու համակիրներից կազմված Պահեստազորային կամավորականների գումարտակը, որը նաև ԶՈւ զորամասերից մեկում մասնակցեց մեկշաբաթյա վարժական հավաքների: 2018 թվականին` ՀՀ-ում տեղի ունեցած իշխանափոխությունից հետո, նշյալ գումարտակը կազմալուծվեց:

Շուրջ մեկ տարի անց՝ 2019 թվականին, «Կամավորական շարժում» հայրենասիրական, բարեգործական, հասարակական կազմակերպության նախաձեռնող խումբը հայտարարեց, որ ՀՀ պաշտպանության նախարարության հետ համագործակցաբար ստեղծվում են բանակին կից, բանակի հրամանատարությանը ենթակա պահեստային ստորաբաժանումներ (վաշտեր), որոնք պետք է կազմված լինեին կամավորության հիմունքով: Արդյունքում՝ 2019 թ. նոյեմբերին ստեղծվեց ՀՅԴ «Կամավորական շարժում» հասարակական կազմակերպությունը, որի խորհրդի նախագահն է ՀՅԴ Բյուրոյի նախկին ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանը:

«Մենք պարտադրված ենք պաշտպանել մեր սահմանները, պարտավոր ենք մեր սերնդի մեծագույն նվաճումը՝ ազատագրված Արցախը, իբրև հայրենիքի անբաժան մաս, փոխանցել հաջորդ սերունդներին». «Կամավորական շարժում» ՀԿ-ի հիմնադրման մասին ազդարարող հայտարարության սույն տողերը յուրօրինակ կանխազգացում էին, որ ազատագրված Արցախի գլխին շատ շուտով սև ամպեր են կուտակվելու։ «Կամավորական շարժման» ստեղծումը, հիրավի, հայության ինքնապաշտպանական բնազդի պոռթկումն էր, հայոց անկախ պետականության, ազատագրված Արցախի լինելիության իրավունքի նվաճման, հայկական շարունակականության ուղենիշը:

… Հոկտեմբերի 2-ին Արցախի հյուսիսային պաշտպանական դիրքեր մեկնած ՀՅԴ «Կամավորական շարժում» հասարակական կազմակերպության 2-րդ վաշտի 22 և 1-ին վաշտի (այն Արցախի հյուսիսային դիրքեր էր մեկնել սեպտեմբերի 27-ին) 2 կամավորականների առավոտը հոկտեմբերի 6-ին բացվեց վերջին անգամ: Վարնկաթաղ (Լուլասազ, մինչ 2002 թ.՝ Հակոբ Կամարի) գյուղին հարող ռազմավարական նշանակության բարձունքը նվաճելը թուրք-ադրբեջանական զինված ստորաբաժանումների համար կարևորագույն նշանակություն ուներ: Եվ գործի դրվեց թուրքական լավագույն սպառազինությամբ հագեցած ստորաբաժանման ողջ ներուժը՝ նվաճելու այն: Վարնկաթաղի պաշտպանության, իսկ այնուհետև՝ դեպի բարձունք ծավալված թշնամուն հետ մղելու, հակագրոհի ծանր և անհավասար մարտերում նահատակվեցին՝

Մհեր Հարությունյանը (ՀՅԴ կամավորական 2-րդ վաշտի հրամանատար)
Դանիել Թովմասյանը (ՀՅԴ կամավորական 2-րդ վաշտ)
Արշակ Մելիքյանը (ՀՅԴ կամավորական 2-րդ վաշտ)
Նարեկ Սահակյանը (ՀՅԴ կամավորական 2-րդ վաշտ)
Քրիստափոր Արթինը (ՀՅԴ կամավորական 2-րդ վաշտ)
Գևորգ Հաճյանը (ՀՅԴ կամավորական 2-րդ վաշտ)
Աբրահամ Բարնջյանը (ՀՅԴ կամավորական 2-րդ վաշտ)
Վիգեն Մուրադյանը (ՀՅԴ կամավորական 2-րդ վաշտ)
Տավրոս Աբրահամյանը (ՀՅԴ կամավորական 2-րդ վաշտ)
Մանուկ Մարգարյանը (ՀՅԴ կամավորական 2-րդ վաշտ)
Հովհաննես Պետրոսյանը (ՀՅԴ կամավորական 2-րդ վաշտ)
Երվանդ Թադևոսյանը (ՀՅԴ կամավորական 2-րդ վաշտ)
Մանուկ Թորոսյանը (ՀՅԴ կամավորական 2-րդ վաշտ)
Գոռ Սարգսյան (ՀՅԴ կամավորական 2-րդ վաշտ)
Արման Խաչատրյանը (ՀՅԴ կամավորական 2-րդ վաշտ)
Կարեն Բադալյանը (ՀՅԴ կամավորական 2-րդ վաշտ)
Ալբերտ Խառատյանը (ՀՅԴ կամավորական 2-րդ վաշտ)
Արայիկ Մկրտչյանը (ՀՅԴ կամավորական 2-րդ վաշտ)
Սուրեն Հովսեփյանը (ՀՅԴ կամավորական 2-րդ վաշտ)
Ալիկ Մկրտչյանը (ՀՅԴ կամավորական 2-րդ վաշտ)
Սուրեն Վանցյանը (ՀՅԴ կամավորական 2-րդ վաշտ)
Արկադի Իսրայելյանը (ՀՅԴ կամավորական 2-րդ վաշտ)
Տիգրան Ասատրյանը (ՀՅԴ կամավորական 1-ին վաշտ)
Արկադի Միսկարյանը (ՀՅԴ կամավորական 1-ին վաշտ):

Արցախի Հանրապետության պետական սահմանը պաշտպանելիս ցուցաբերած բացառիկ քաջության ու արիության համար նահատակ 24 հայորդիներից Մհեր Հարությունյանը պարգևատրվեց Արցախի Հանրապետության «Մարտական խաչ» 1-ին աստիճանի, Քրիստափոր Արթինը՝ «Մարտական խաչ» 2-րդ աստիճանի շքանշաններով, իսկ մնացյալ 22-ը՝ Արցախի Հանրապետության «Արիության համար» մեդալներով:

Վարնկաթաղի՝ ռազմավարական նշանակության բարձունքն այսօր Արցախի տիրապետության տակ է, ավելին, բացի թշնամու՝ դեպի Մարտակերտի շրջանի խորքը ծավալվելու պատվար ծառայելուց, այն անփոխարինելի հենարան է՝ Մատաղիսի ազատագրման ապագա օպերացիայի համար:

Փա՛ռք Վարնկաթաղի հերոսներին:

Փա՛ռք Հայրենիքի նահատակներին:

Վահե Սարգսյան
yerkir.am

FacebookTwitterOdnoklassnikiTelegramPrint
Լրահոս
Խմբագրական.- Հայաստանը՝ 35 Տարեկան

1991ի Սեպտեմբեր 21ին, երբ Հայաստան անկախութիւն հռչակեց Խորհրդային Միութենէն, ի

21 Սեպտեմբեր 2026
Խմբագրական. Սեպտեմբերի 21. Պետականութի

Այսօր 2026 թ. Սեպտեմբերի 21-ը Հայաստանի Հանրապետութեան վերանկախութեան 35-ամեակ

21 Սեպտեմբեր 2026
Խմբագրական. Անկախութիւն՝ բայց ի՞նչ տես

Հայաստանի անկախութեան 35-ամեակը բնականաբար առիթ է տօնելու, բայց միեւնոյն ժաման

21 Սեպտեմբեր 2026
ՀՅԴ Հայ Դատի Եվրոպայի գրասենյակը՝ Հայ

ՀՅԴ Հայ Դատի Եվրոպայի գրասենյակը ջերմագին մաղթանքներ է հղում և սրտանց շնորհավո

21 Սեպտեմբեր 2026
ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի հայտարա

Սիրելի՛ հայրենակիցներ, 1991 թվականի սեպտեմբերի 21-ին հայ ժողովուրդը վերահաս

21 Սեպտեմբեր 2026
Կեղծ խաղաղության կարգախոսների ներքո շա

Սեպտեմբերի 21-ի կապակցությամբ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի ուղերձը.

21 Սեպտեմբեր 2026
Անկախութեան 35 տարիները՝ հաշուեկշիռ եւ

­Հա­յաս­տա­նի ­Հան­րա­պե­տու­թեան վե­րան­կա­խաց­ման 35-ա­մեա­կը ա­ռիթ է վե­րար

21 Սեպտեմբեր 2026
Վերակառուցումէն Հռչակագիր, Ապա Անկախու

Հայաստանի վերանկախացման թուականի` 21 սեպտեմբեր 1991-ի 35-ամեակն է այս տարի:

21 Սեպտեմբեր 2026
Խմբագրական. Գերիշխանութեան Պահպանման Հ

Հայաստանի Հանրապետութեան վերանկախացման տօնի նշումին արդիական հնչեղութիւն ապահո

21 Սեպտեմբեր 2026
Յայտարարութիւն ՀՅԴ Արեւմտեան Եւրոպայի

Դաշնակցութեան դէմ բանաւոր յարձակումը, որ դարձեալ բռնկած է ՔՊ-ի կողմէ այս օրերո

21 Սեպտեմբեր 2026
Մուսա Լերան Հերոսամարտի 111-Ամեակի Եւ

Անցնող շաբաթավերջին, կազմակերպութեամբ ՀՅԴ «Կարմիր լեռ» կոմիտէի դաստիարակչական-

21 Սեպտեմբեր 2026
Մուսա Լերան Անմար Կրակը` Անցեալէն Դէպի

Սեպտեմբերեան այս օրերուն մեր նախահայրերուն յիշատակն է, որ կը լեցնէ մեր հոգիներ

20 Սեպտեմբեր 2026
Յայտարարութիւն Հ.Յ.Դ. Իրանի Հիւսիսային

Վերջին օրերին Հայաստանի Ազգային ժողովի ամբիոնից հնչեց յայտարարութիւն՝ դաշնակցա

20 Սեպտեմբեր 2026
Պարտավոր ենք հիշել․ ՀՅԴ Արցախի երիտասա

2020 թվականի 44-օրյա պատերազմը և 2023 թվականի սեպտեմբերի 19-ին Արցախի դեմ սանձ

20 Սեպտեմբեր 2026
Քաղաքացիություն ստանալը դժվարացնում են

Ըստ ՀՅԴ Հայ դատի և քաղաքական հարցերի գրասենյակի ղեկավարի` սփյուռքը չի կարող խա

20 Սեպտեմբեր 2026
Սեպտեմբերյան պատերազմները․․․

Երբեք չեմ հասկացել, թե ինչու՞ է 2020 թվականի սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի սանձազ

19 Սեպտեմբեր 2026
Երբ ասում են` Արցախը երբեք հայկական չի

ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը հանդես է եկել տեսաուղերձով․

19 Սեպտեմբեր 2026
Արցախի Հանրապետության Հանրային խորհրդի

2023 թվականի սեպտեմբերի 19-ին Ադրբեջանի կանխորոշմամբ և աշխարհի լուռ համաձայնու

19 Սեպտեմբեր 2026
Քանի դեռ կա թուրք-ադրբեջանական մոտեցու

Այսօր՝ սեպտեմբերի 19-ին, Արցախի հայաթափման 3-ամյա տարելիցին, տեղի է ունեցել «Հ

19 Սեպտեմբեր 2026
Արցախցիների հավաքական և անվտանգ վերադա

Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նախագահի պարտականությունները կատարող Գագի

19 Սեպտեմբեր 2026
Բոլոր Նյութերը
Հետեվեք մեզ
Facebook
Twitter
YouTube
Instagram
Ստացեք մեր լուրերը էլ.փոստով
Loading
ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ Հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Մհեր Մկրտչյան 12/1 Հեռախոս՝ (+374) 10 52 17 65, (+374) 10 52 18 74 Էլ. փոստ՝ [email protected]
© ARF Dashnaktsutyun- ARMENIAN REVOLUTIONARY FEDERATION Website by Web Development Company