ՀՅԴ
Հայ Յեղափոխական Դաշնակցություն պաշտոնական կայք arfd.am
Skip to content
ՀՅԴ

ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
    • Պատմություն
      • Պատմական ակնարկ
      • Կարևոր իրադարձություններ
      • գործիչներ
    • Ծրագիր
    • Կանոնագիր
    • Ընդհանուր ժողովներ
    • Կազմակերպական կառույց
      • ՀՅԴ Բյուրո
      • Հայաստան
        • Գերագույն մարմին
        • Տարածքային կառույցներ
        • ԱԺ խմբակցություն
        • ՀՅԴ-ն գործադիրում
      • Արցախ
      • Կազմակերպական շրջաններ
      • Երիտասարդական/ուսանողական
    • Հիմնարկներ և գրասենյակներ
    • Ուղեկից միություններ
    • Միջազգային համագործակցություն
  • ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
    • Լրահոս
    • Հայտարարություններ
    • Հոդվածներ
  • ՄԱՄՈՒԼ
    • «Դրօշակ» պաշտոնաթերթ
    • Լրատվամիջոցներ
  • ՇՏԵՄԱՐԱՆ
    • Գրադարան
    • Տեսադարան
    • Ձայնադարան
    • Լուսանկարներ
    • Թանգարան
    • Արխիվ
  • ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ
Facebook
Twitter
YouTube
Instagram
    • Դաս
    • Նոր
  1. ԳԼԽԱՎՈՐ ԷՋ
  2. ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀՅԴ Հայաստան
  • Հարցազրույցներ

Ոչ թե Հայաստանը չի կարող ապահովել Արցախի ժողովրդի անվտանգությունը, այլ այս իշխանությունը

11 Հոկտեմբեր 2022

Հաշվի առնելով իշխանության սանձազերծած գրոհը Ռուսաստանի դեմ՝ կարելի է ենթադրել, որ խաղաղության համաձայնագրում իշխանությունը կգնա արեւմտյան սցենարով։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց ՀՅԴ անդամ, «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը։

«Փաշինյանը եւ իր մունետիկները հայտարարում են, որ Հայաստանն այլեւս չի կարող լինել Արցախի ժողովրդի անվտանգության երաշխավորը։ Այս իշխանությունը 120 հազար հայի ուղղակի թողնում է յաթաղանի տակ։ Փաշինյանն ասում է, թե արցախցիները խոսեն ադրբեջանցիների հետ, մենք խոսենք ադրբեջանցիների հետ առանձին։ Արցախի բանակցային ուժը համեմատած Ադրբեջանի բանակցային ուժի հետ զրո է։ Ոչ թե Հայաստանը չի կարող, այլ իրենք չեն կարող։ Իրենք ձախողել են, պետք է գնան, պետք է գան նրանք, որոնք ոչ միայն ասում են, որ կարող են, այլ որ իրենց գործունեությամբ են բազմիցս ցույց տվել»,- նշեց Խաչատրյանը։

Խաչատրյանի դիտարկմամբ՝ Ադրբեջանի եւ Թուրքիայի հզորացումն այս տարածաշրջանում է դեմ է ոչ միայն ռուսական եւ իրանական շահին, այլ նաեւ ամերիկյան շահին։

«Ուղղակի պետք է կարողանալ աշխատել այս երեք ուժային կենտրոնների հետ եւ ապահովել Հայաստանի Հանրապետության անվտանգություն, ինչը սրանք չենք կարողացել անել եւ հզորացնել մեր բանակը։ Հայաստանը միշտ կարողացել է զենքը ձեռք բերել, ընդորում՝ շատ հաճախ առավել էժան, քան միջազգային գներն են, իրենք չեն կարողանում, բայց դա փորձում են ներկայացնել իրենցից անկախ, օբյեկտիվ իրականություն»,- ասաց Արթուր Խաչատրյանը։

Արթուր Խաչատրյանի խոսքով՝ եթե հնարավոր չեղավ կանգնեցնել այս վտանգավոր ընթացքը, ապա պետք է պատրաստ լինել, որ Հայաստանը դառնալու է Թուրքիայի եւ Ադրեբեջանի գաղութ, որին էլ տանում են իրենց առաջարկած պայմանները։

«Փաշինյանը, կուլ տալով ադրբեջանական խայծը, գնացել է սահմանազատման եւ սահմանագծման։ Եթե դու գնում ես դրան, նշանակում է դու քո սահմանները չես ճանաչում, այլապես պետք է ասես՝ սա է իմ սահմանը։ Տեխնիկապես հասկանալի է՝ ես քեզ այս թուփը տալիս եմ, դու ինձ այս թուփն ես տալիս, բայց գլոբալ առումով գնալ դրան նշանակում է չճանաչել քո սահմանները։ Իրենք տանում են այն բանին, որ Արցախը եւ արցախցիներին թողնեն Ադրբեջանին, ինչը նշանակում է կործանում, որովհետեւ Հայաստանն առանց Արցախի շատ ավելի թույլ է, քան Հայաստանն Արցախով»,- ընդգծեց Արթուր Խաչատրյանը։

FacebookTwitterOdnoklassnikiTelegramPrint
Լրահոս
Մուսա Լերան Հերոսներուն Յիշատակը Կը Պա

ՀՅԴ Լիբանանի Կեդրոնական կոմիտէի ներկայացուցիչ Ալպեր Պալապանեանի խօսքը՝ Մուսա Լ

24 Սեպտեմբեր 2026
Հըզպալլայի Պատուիրակութիւնը Այցելեց «Շ

ՀՅԴ Լիբանանի Կեդրոնական կոմիտէի ներկայացուցիչ Ալպեր Պալապանեան 23 սեպտեմբեր 20

24 Սեպտեմբեր 2026
Փաշինյանը հակահայկական հայտարարություն

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը 2026 թ. սեպտեմբերի 17-ին Երևանում ելույթ ունեցավ «Համ

22 Սեպտեմբեր 2026
Խմբագրական. Դերերու բաշխում, ոչ թէ հակ

23 Օգոստոս 1990-ին, Հայաստանի համաժողովրդային շարժումին յաջորդեց Անկախութեան հ

22 Սեպտեմբեր 2026
Տեղի ունեցավ «Հայաստան» խմբակցության մ

Այսօր՝ սեպտեմբերի 22-ին ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի ներկայացուցիչ, ԱԺ «Հայա

22 Սեպտեմբեր 2026
Հ․Հ․ Անկախութեան Խաւարային Ստուերը՝ 44

«Դուք չէք կրնար նկարագիր եւ քաջութիւն կերտել՝ մարդոցմէ խլելով իրենց նախաձեռնու

22 Սեպտեմբեր 2026
Խմբագրական.- Հայաստանը՝ 35 Տարեկան

1991ի Սեպտեմբեր 21ին, երբ Հայաստան անկախութիւն հռչակեց Խորհրդային Միութենէն, ի

21 Սեպտեմբեր 2026
Խմբագրական. Սեպտեմբերի 21. Պետականութի

Այսօր 2026 թ. Սեպտեմբերի 21-ը Հայաստանի Հանրապետութեան վերանկախութեան 35-ամեակ

21 Սեպտեմբեր 2026
Խմբագրական. Անկախութիւն՝ բայց ի՞նչ տես

Հայաստանի անկախութեան 35-ամեակը բնականաբար առիթ է տօնելու, բայց միեւնոյն ժաման

21 Սեպտեմբեր 2026
ՀՅԴ Հայ Դատի Եվրոպայի գրասենյակը՝ Հայ

ՀՅԴ Հայ Դատի Եվրոպայի գրասենյակը ջերմագին մաղթանքներ է հղում և սրտանց շնորհավո

21 Սեպտեմբեր 2026
ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի հայտարա

Սիրելի՛ հայրենակիցներ, 1991 թվականի սեպտեմբերի 21-ին հայ ժողովուրդը վերահաս

21 Սեպտեմբեր 2026
Կեղծ խաղաղության կարգախոսների ներքո շա

Սեպտեմբերի 21-ի կապակցությամբ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի ուղերձը.

21 Սեպտեմբեր 2026
Անկախութեան 35 տարիները՝ հաշուեկշիռ եւ

­Հա­յաս­տա­նի ­Հան­րա­պե­տու­թեան վե­րան­կա­խաց­ման 35-ա­մեա­կը ա­ռիթ է վե­րար

21 Սեպտեմբեր 2026
Վերակառուցումէն Հռչակագիր, Ապա Անկախու

Հայաստանի վերանկախացման թուականի` 21 սեպտեմբեր 1991-ի 35-ամեակն է այս տարի:

21 Սեպտեմբեր 2026
Խմբագրական. Գերիշխանութեան Պահպանման Հ

Հայաստանի Հանրապետութեան վերանկախացման տօնի նշումին արդիական հնչեղութիւն ապահո

21 Սեպտեմբեր 2026
Յայտարարութիւն ՀՅԴ Արեւմտեան Եւրոպայի

Դաշնակցութեան դէմ բանաւոր յարձակումը, որ դարձեալ բռնկած է ՔՊ-ի կողմէ այս օրերո

21 Սեպտեմբեր 2026
Մուսա Լերան Հերոսամարտի 111-Ամեակի Եւ

Անցնող շաբաթավերջին, կազմակերպութեամբ ՀՅԴ «Կարմիր լեռ» կոմիտէի դաստիարակչական-

21 Սեպտեմբեր 2026
Մուսա Լերան Անմար Կրակը` Անցեալէն Դէպի

Սեպտեմբերեան այս օրերուն մեր նախահայրերուն յիշատակն է, որ կը լեցնէ մեր հոգիներ

20 Սեպտեմբեր 2026
Յայտարարութիւն Հ.Յ.Դ. Իրանի Հիւսիսային

Վերջին օրերին Հայաստանի Ազգային ժողովի ամբիոնից հնչեց յայտարարութիւն՝ դաշնակցա

20 Սեպտեմբեր 2026
Պարտավոր ենք հիշել․ ՀՅԴ Արցախի երիտասա

2020 թվականի 44-օրյա պատերազմը և 2023 թվականի սեպտեմբերի 19-ին Արցախի դեմ սանձ

20 Սեպտեմբեր 2026
Բոլոր Նյութերը
Հետեվեք մեզ
Facebook
Twitter
YouTube
Instagram
Ստացեք մեր լուրերը էլ.փոստով
Loading
ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ Հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Մհեր Մկրտչյան 12/1 Հեռախոս՝ (+374) 10 52 17 65, (+374) 10 52 18 74 Էլ. փոստ՝ [email protected]
© ARF Dashnaktsutyun- ARMENIAN REVOLUTIONARY FEDERATION Website by Web Development Company