ՀՅԴ
Հայ Յեղափոխական Դաշնակցություն պաշտոնական կայք arfd.am
Skip to content
ՀՅԴ

ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
    • Պատմություն
      • Պատմական ակնարկ
      • Կարևոր իրադարձություններ
      • գործիչներ
    • Ծրագիր
    • Կանոնագիր
    • Ընդհանուր ժողովներ
    • Կազմակերպական կառույց
      • ՀՅԴ Բյուրո
      • Հայաստան
        • Գերագույն մարմին
        • Տարածքային կառույցներ
        • ԱԺ խմբակցություն
        • ՀՅԴ-ն գործադիրում
      • Արցախ
      • Կազմակերպական շրջաններ
      • Երիտասարդական/ուսանողական
    • Հիմնարկներ և գրասենյակներ
    • Ուղեկից միություններ
    • Միջազգային համագործակցություն
  • ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
    • Լրահոս
    • Հայտարարություններ
    • Հոդվածներ
  • ՄԱՄՈՒԼ
    • «Դրօշակ» պաշտոնաթերթ
    • Լրատվամիջոցներ
  • ՇՏԵՄԱՐԱՆ
    • Գրադարան
    • Տեսադարան
    • Ձայնադարան
    • Լուսանկարներ
    • Թանգարան
    • Արխիվ
  • ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ
Facebook
Twitter
YouTube
Instagram
    • Դաս
    • Նոր
  1. ԳԼԽԱՎՈՐ ԷՋ
  2. ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • Հոդվածներ

Ակնարկ. Անհաւասար Կարգավիճակներ

18 Հոկտեմբեր 2022

Ազրպէյճանի արտաքին գործոց նախարարութեան վերջին յայտարարութիւնը անորոշութեան բաժին ունի երեւութապէս:

Ըստ պաշտօնական Պաքուի, Երեւանը պէտք է հրաժարի Զանգեզուրի միջանցքին հետ կապուած պատճառաբանութիւններէն եւ պէտք է դադրեցնէ խուսափիլը 2020 թուականի նոյեմբերին ստորագրուած եռակողմ յայտարարութեան մէջ ամրագրուած իր պարտաւորութիւններէն:

Անորոշութիւնը կամ հակասութիւնը, որ այստեղ կ՛երեւի, այն է, որ միջանցքի պարտաւորութեան մասին կը խօսուի եւ յղում կը կատարուի 9 նոյեմբերի յայտարարութեան, ուր միջանցք եզրը չէ օգտագործուած: Խօսքը հաղորդուղիներու ապաշրջափակման մասին է: Պաքուն դիտաւորեալ այդ ամրագրուած բաժինը կ՛ուզէ ընկալել իբրեւ միջանցք: Հակասութիւնը երեւութական է, օգտագործուած խօսոյթը խիստ քաղաքական նպատակ կը հետապնդէ:

Պայրամովի յայտարարութիւնը իր ձեւով կը հիմնաւորէ այս անգամ Թուրքիոյ արտաքին գործոց նախարարութիւնը` յայտնելով, որ արցախեան պատերազմէն ետք Ազրպէյճանը Հայաստանին առաջարկեց ստորագրել խաղաղութեան համապարփակ պայմանագիր, որուն Հայաստանը թէեւ ուշացած, բայց դրական պատասխանեց: Ազրպէյճանը ունի ողջմիտ պահանջներ, որոնց շարքին է Զանգեզուրի միջանցքի համարժէք կարգավիճակը Լաչինի միջանցքին:

Այստեղ եւս հակասութիւնը առկայ է: 9 նոյեմբերի յայտարարութեան մէջ Լաչինի միջանցքի մասին 6-րդ կէտով նշուած է: Մինչդեռ 9-րդ կէտին մէջ կը խօսուի հաղորդակցային ուղիներու բացման մասին:

Այստեղ եւս Զանգեզուրի միջանցք ըսելաձեւի օգտագործումը նոյն քաղաքական նպատակը ունի:

Առաջադրելով Զանգեզուրի կարգավիճակի հաւասարեցում Լաչինին, Թուրքիոյ արտաքին գործոց նախարարը պարզապէս կը վերարտադրէ իր ազրպէյճանցի գործընկերոջ կատարած յղումը 9 նոյեմբերի յայտարարութեան 9-րդ կէտին:

Հիմա տեսնենք 6-րդ եւ 9-րդ կէտերուն հասարակ յայտարարի բաժինը:

6-րդ կէտով ամրագրուած Լաչինի միջանցքի կարգավիճակ. Կողմերուն միջեւ համաձայնեցմամբ` յառաջիկայ երեք տարիներու ընթացքին պիտի սահմանուի Լեռնային Ղարաբաղի եւ Հայաստանի միջեւ կապը ապահովող Լաչինի միջանցքով նոր երթուղիի կառուցման ծրագիրը` այդ երթուղիի պահպանութեան նպատակով ռուսական խաղաղապահ զօրակազմի հետագայ վերատեղակայմամբ:

Ազրպէյճանի Հանրապետութիւնը կ՛երաշխաւորէ Լաչինի միջանցքով քաղաքացիներու, փոխադրամիջոցներու եւ բեռներու` երկու ուղղութիւններով տեղաշարժի անվտանգութիւնը:

9-րդ կէտով ամրագրուած` Նախիջեւանը Ազրպէյճանին միացնող ճանապարհի կարգավիճակ. Հայաստանի Հանրապետութիւնը կ՛երաշխաւորէ Ազրպէյճանի Հանրապետութեան արեւմտեան շրջաններու եւ Նախիջեւանի Ինքնավար Հանրապետութեան միջեւ փոխադրամիջոցներու հաղորդակցութեան անվտանգութիւնը` քաղաքացիներու, փոխադրամիջոցներու եւ բեռներու` երկու ուղղութիւններով անխոչընդոտ տեղաշարժը կազմակերպելու նպատակով: Փոխադրամիջոցային հաղորդակցութեան նկատմամբ վերահսկողութիւնը կ՛իրականացնեն Ռուսիոյ ԱԴԾ սահմանապահ ծառայութեան մարմինները:

6-րդ կէտին մէջ Ազրպէյճանը կ՛երաշխաւորէ միջանցքով երկու ուղղութեամբ տեղաշարժուելու անվտանգութիւնը` ռուսական զօրամասի վերատեղակայմամբ. իսկ 9-րդով` Հայաստանը կ՛երաշխաւորէ ռուսական սահմանապահ զօրքերու վերահսկողութեամբ:

Երբ թուրքեւազրպէյճանական կողմը նոյն կարգավիճակը կ՛ըսէ, կ՛ընդգծէ ուրեմն ռուսական վերատեղակայումին դիմաց ռուսական վերահսկողութիւնը եւ ըստ էութեան միջանցք բառը օգտագործելով կը յենի եռակողմ պայմանաւորուածութեան համապատասխան կէտերուն վրայ: Ուղերձը նաեւ Մոսկուային է աճապարելու նոր ճանապարհներու տրամադրումին կամ 9-րդ կէտի իրականացման:

Անգարայի ցուցադրած համահաւասարեցման այս խաղը թափանցիկ է. հետեւաբար` խաբուսիկ: Անցքերուն կամ ճամբաներուն կարգավիճակները կրնան նոյն կանոնով ըլլալ` ռուսական տեղակայումով կամ հսկողութեամբ: Էական խնդիրը այլ է. զուգահեռ ընթացող խաղաղութեան պայմանագիրի կնքումի պարագային կը շրջուի ամէն ինչ: Կ՛իմաստազրկուի Լաչինի միջանցքը, եւ թուրանական կամուրջը աշխատած կ՛ըլլայ: Ծուղակը այստեղ է: Անցքը ստանալ, ապա սահմանազատել- սահմանագծել եւ փոխադարձաբար ճանչնալ տալ տարածքային ամբողջականութիւնները:

«Ա.»
aztagdaily.com

FacebookTwitterOdnoklassnikiTelegramPrint
Լրահոս
Մուսա Լերան Հերոսներուն Յիշատակը Կը Պա

ՀՅԴ Լիբանանի Կեդրոնական կոմիտէի ներկայացուցիչ Ալպեր Պալապանեանի խօսքը՝ Մուսա Լ

24 Սեպտեմբեր 2026
Հըզպալլայի Պատուիրակութիւնը Այցելեց «Շ

ՀՅԴ Լիբանանի Կեդրոնական կոմիտէի ներկայացուցիչ Ալպեր Պալապանեան 23 սեպտեմբեր 20

24 Սեպտեմբեր 2026
Փաշինյանը հակահայկական հայտարարություն

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը 2026 թ. սեպտեմբերի 17-ին Երևանում ելույթ ունեցավ «Համ

22 Սեպտեմբեր 2026
Խմբագրական. Դերերու բաշխում, ոչ թէ հակ

23 Օգոստոս 1990-ին, Հայաստանի համաժողովրդային շարժումին յաջորդեց Անկախութեան հ

22 Սեպտեմբեր 2026
Տեղի ունեցավ «Հայաստան» խմբակցության մ

Այսօր՝ սեպտեմբերի 22-ին ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի ներկայացուցիչ, ԱԺ «Հայա

22 Սեպտեմբեր 2026
Հ․Հ․ Անկախութեան Խաւարային Ստուերը՝ 44

«Դուք չէք կրնար նկարագիր եւ քաջութիւն կերտել՝ մարդոցմէ խլելով իրենց նախաձեռնու

22 Սեպտեմբեր 2026
Խմբագրական.- Հայաստանը՝ 35 Տարեկան

1991ի Սեպտեմբեր 21ին, երբ Հայաստան անկախութիւն հռչակեց Խորհրդային Միութենէն, ի

21 Սեպտեմբեր 2026
Խմբագրական. Սեպտեմբերի 21. Պետականութի

Այսօր 2026 թ. Սեպտեմբերի 21-ը Հայաստանի Հանրապետութեան վերանկախութեան 35-ամեակ

21 Սեպտեմբեր 2026
Խմբագրական. Անկախութիւն՝ բայց ի՞նչ տես

Հայաստանի անկախութեան 35-ամեակը բնականաբար առիթ է տօնելու, բայց միեւնոյն ժաման

21 Սեպտեմբեր 2026
ՀՅԴ Հայ Դատի Եվրոպայի գրասենյակը՝ Հայ

ՀՅԴ Հայ Դատի Եվրոպայի գրասենյակը ջերմագին մաղթանքներ է հղում և սրտանց շնորհավո

21 Սեպտեմբեր 2026
ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի հայտարա

Սիրելի՛ հայրենակիցներ, 1991 թվականի սեպտեմբերի 21-ին հայ ժողովուրդը վերահաս

21 Սեպտեմբեր 2026
Կեղծ խաղաղության կարգախոսների ներքո շա

Սեպտեմբերի 21-ի կապակցությամբ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի ուղերձը.

21 Սեպտեմբեր 2026
Անկախութեան 35 տարիները՝ հաշուեկշիռ եւ

­Հա­յաս­տա­նի ­Հան­րա­պե­տու­թեան վե­րան­կա­խաց­ման 35-ա­մեա­կը ա­ռիթ է վե­րար

21 Սեպտեմբեր 2026
Վերակառուցումէն Հռչակագիր, Ապա Անկախու

Հայաստանի վերանկախացման թուականի` 21 սեպտեմբեր 1991-ի 35-ամեակն է այս տարի:

21 Սեպտեմբեր 2026
Խմբագրական. Գերիշխանութեան Պահպանման Հ

Հայաստանի Հանրապետութեան վերանկախացման տօնի նշումին արդիական հնչեղութիւն ապահո

21 Սեպտեմբեր 2026
Յայտարարութիւն ՀՅԴ Արեւմտեան Եւրոպայի

Դաշնակցութեան դէմ բանաւոր յարձակումը, որ դարձեալ բռնկած է ՔՊ-ի կողմէ այս օրերո

21 Սեպտեմբեր 2026
Մուսա Լերան Հերոսամարտի 111-Ամեակի Եւ

Անցնող շաբաթավերջին, կազմակերպութեամբ ՀՅԴ «Կարմիր լեռ» կոմիտէի դաստիարակչական-

21 Սեպտեմբեր 2026
Մուսա Լերան Անմար Կրակը` Անցեալէն Դէպի

Սեպտեմբերեան այս օրերուն մեր նախահայրերուն յիշատակն է, որ կը լեցնէ մեր հոգիներ

20 Սեպտեմբեր 2026
Յայտարարութիւն Հ.Յ.Դ. Իրանի Հիւսիսային

Վերջին օրերին Հայաստանի Ազգային ժողովի ամբիոնից հնչեց յայտարարութիւն՝ դաշնակցա

20 Սեպտեմբեր 2026
Պարտավոր ենք հիշել․ ՀՅԴ Արցախի երիտասա

2020 թվականի 44-օրյա պատերազմը և 2023 թվականի սեպտեմբերի 19-ին Արցախի դեմ սանձ

20 Սեպտեմբեր 2026
Բոլոր Նյութերը
Հետեվեք մեզ
Facebook
Twitter
YouTube
Instagram
Ստացեք մեր լուրերը էլ.փոստով
Loading
ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ Հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Մհեր Մկրտչյան 12/1 Հեռախոս՝ (+374) 10 52 17 65, (+374) 10 52 18 74 Էլ. փոստ՝ [email protected]
© ARF Dashnaktsutyun- ARMENIAN REVOLUTIONARY FEDERATION Website by Web Development Company