ՀՅԴ
Հայ Յեղափոխական Դաշնակցություն պաշտոնական կայք arfd.am
Skip to content
ՀՅԴ

ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
    • Պատմություն
      • Պատմական ակնարկ
      • Կարևոր իրադարձություններ
      • գործիչներ
    • Ծրագիր
    • Կանոնագիր
    • Ընդհանուր ժողովներ
    • Կազմակերպական կառույց
      • ՀՅԴ Բյուրո
      • Հայաստան
        • Գերագույն մարմին
        • Տարածքային կառույցներ
        • ԱԺ խմբակցություն
        • ՀՅԴ-ն գործադիրում
      • Արցախ
      • Կազմակերպական շրջաններ
      • Երիտասարդական/ուսանողական
    • Հիմնարկներ և գրասենյակներ
    • Ուղեկից միություններ
    • Միջազգային համագործակցություն
  • ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
    • Լրահոս
    • Հայտարարություններ
    • Հոդվածներ
  • ՄԱՄՈՒԼ
    • «Դրօշակ» պաշտոնաթերթ
    • Լրատվամիջոցներ
  • ՇՏԵՄԱՐԱՆ
    • Գրադարան
    • Տեսադարան
    • Ձայնադարան
    • Լուսանկարներ
    • Թանգարան
    • Արխիվ
  • ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ
Facebook
Twitter
YouTube
Instagram
    • Դաս
    • Նոր
  1. ԳԼԽԱՎՈՐ ԷՋ
  2. ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀՅԴ Արցախ
  • Հարցազրույցներ

Այցը հաջողված էր և ծառայել է իր նպատակին

18 Հոկտեմբեր 2022

Սեպտեմբերի 15-30-ը Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարար Դավիթ Բաբայանը և ԱՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Լեռնիկ Հովհաննիսյանը գտնվում էին ԱՄՆ-ում: Արցախի պաշտոնյաները բավականին հագեցած այց են ունեցել, որի մանրամասների մասին «Ապառաժ»-ը զրուցել է Լեռնիկ Հովհաննիսյանի հետ.

-Պարոն Հովհաննիսյան, լրատվությունից տեղյակ ենք, որ հանդիպումներ եք ունեցել ԱՄՆ հայկական, քաղաքական, հասարակական և այլ շրջանակների հետ: Այդ հանդիպումներից որո՞նք կառանձնացնեիք, ի՞նչ տպավորություններով եք վերադարձել:

-ԱՄՆ ենք այցելել ՀՅԴ Հայ դատի Վաշինգտոնի գրասենյակի հրավերով: Վաշինգտոնում մեզ միացել է նաև ԱՄՆ-ում և Կանադայում Արցախի մշտական ներկայացուցիչ Ռոբերտ Ավետիսյանը: Հանդիպումների մասին ամենօրյա լրատվություն էր տրվում, բավականին հագեցած էին, խիտ գրաֆիկով ենք աշխատել: Հետաքրքիր շատ հանդիպումներ են եղել, այդ թվում՝ Հայ դատի կողմից կազմակերպված «Կրթել, աշխուժացնել, մոտիվացնել» խորագրով խորհրդաժողովը, որը բաղկացած էր երկու փուլից՝ վաշինգտոնյան և լոսանջելեսյան: Հիմնական բանախոսը ԱՀ ԱԳ նախարարն էր: Ես նույնպես ելույթ եմ ունեցել՝ խոսելով ԱՀ օկուպացված տարածքների մշակութային ժառանգության պահպանության, մարտահրավերների և մշակութային ցեղասպանության մասին, որն այսօր կատարվում է մեր պատմամշակութային ժառանգության նկատմամբ: Բավականին ներկայացուցչական կազմ է եղել: Վաշինգտոնում մասնակցել է նաև փաստաբան Սիրանուշ Սահակյանը, ով զբաղվում է ռազմագերիների խնդրով, իսկ ԱՄՆ Արևմտյան ափին մասնակցում էին ԱՀ Մարդու իրավունքների նախկին պաշտպան Արման Թաթոյանը, ՄԻԵԴ-ում ՀՀ ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանը:

Հանդիպումները բավականին բարձր մակարդակով էին կազմակերպվել, որի համար ուզում եմ շնորհակալություն հայտնել ՀՅԴ Հայ դատի մարմիններին: Մեր պատվիրակությունը պատշաճ ընդունելության է արժանացել ոչ միայն հայկական շրջանակներում, այլ նաև ԱՄՆ Կոնգրեսում ու Սենատում:

-Ինչո՞վ եք կարևորում այցը:

-Այցը կարևորվում է նրանով, որ ներկայացրել ենք Արցախյան հակամարտության հետ կապված ԱՀ դիրքորոշումը: Վերջին ժամանակներս այդ հարցի հետ կապված որոշակի խնդիրներ կային, և հենց առաջին ձեռքից թե՛ մեր սփյուռքահայ հայրենակիցներին, թե՛ ամերիկյան քաղաքական շրջանակներին ներկայացվեցին Արցախի այսօրվա իրավիճակը, հակամարտությունը, հետագա լուծման ուղիները: Հնչած լուսաբանական հարցերին տրվեցին սպառիչ պատասխաններ:

—Կարո՞ղ ենք համարել, որ այցը հաջողված էր և իր նպատակին ծառայել է:

-Այո: Հիմա պետք է ականատես լինենք, թե ինչպիսի արձագանքներ կան, ու ձեռք բերված պայմանավորվածությունները, որոշ խոստումներ պետք է դրվեն գործնական հողի վրա: Այս առումով՝ այցը հաջողված էր և ծառայել է իր նպատակին:

-Ձեր պատասխանատվության ոլորտների առումով ի՞նչ է հաջողվել իրականացնել:

— Խորհրդաժողովների ժամանակ մշակութային քաղաքականության և մշակութային ժառանգության հետ կապված հարցեր են հնչեցվել թե՛ մեր հայրենակիցների, թե՛ այլ շրջանակների կողմից: Մենք այնտեղ բաժանել ենք նախարարության օժանդակությամբ և Համլետ Պետրոսյանի ու Հայկուհի Մուրադյանի կողմից հրատարակված «Արցախի մշակութային ժառանգությունը հարձակումների թիրախում» գրքույկը: Թեքեյան մշակութային միությունում քննարկել ենք մշակութային ծրագրերի օժանդակության հարցը: Շատ կարևորում եմ Համազգային հայ մշակութային և կրթական միության Կենտրոնական վարչության արևմտյան շրջանի ներկայացուցիչ Տիգրան Պապիկյանի հետ քննարկումները:

ԱՄՆ-ն, որպես պատերազմի ժամանակ մշակութային ժառանգության պահպանության առաջին օրենսդրական հիմքը ստեղծող երկիր, դեռևս 1863 ապրիլին Աբրահամ Լինկոլնի կողմից ստորագրել է Ֆրենսիս Լիբերի օրենքը, որը հստակ սահմանում է, որ պատերազմական գոտիներում մշակութային արժեքները պետք է պահպանվեն և հարձակումների թիրախում չհայտնվեն: Կարևոր է, որ այս մասին հիշեցվի և ԱՄՆ-ն իր ակտիվությունը ցուցաբերի տվյալ հարցում, կանխվի մեր օկուպացված տարածքներում տեղի ունեցող մշակութային էթնոցիդը:

-Հայ համայնքի հետ հանդիպումների ընթացքում Արցախի հետ կապված ի՞նչ տրամադրություններ զգացիք:

-Արցախի նկատմամբ միշտ դրական վերաբերմունք կա, որը չի փոխվել: Մեր համայնքը բավականին անհանգստացած է, և հավաստիացրին, որ իրենց հնարավորության սահմաններում ամեն ինչ անելու են՝ սատար կանգնելու, օգնելու Արցախին: Այդ հավաստիացումները ստացել ենք բոլոր հայկական կազմակերպությունների հետ հանդիպման ժամանակ: Կարող եմ առանձնացնել թուրքագետ Վարուժան Գեղամյանի հետ Բըրբանքի Բեշիր Մարտիրոսյան երիտասարդության կենտրոնում տեղի ունեցած հանրային քննարկումը, որը կազմակերպվել էր ՀՅԴ ԱՄՆ Արևմտյան շրջանի ԿԿ-ի կողմից: Քննարկումը մարդաշատ էր: Հնչել են տարբեր մտահոգություններ և ամեն ինչով Արցախին սատարելու պատրաստակամություն:

Հարցազրույցը՝ Տաթևիկ Աղաջանյանի

FacebookTwitterOdnoklassnikiTelegramPrint
Լրահոս
Մուսա Լերան Հերոսներուն Յիշատակը Կը Պա

ՀՅԴ Լիբանանի Կեդրոնական կոմիտէի ներկայացուցիչ Ալպեր Պալապանեանի խօսքը՝ Մուսա Լ

24 Սեպտեմբեր 2026
Հըզպալլայի Պատուիրակութիւնը Այցելեց «Շ

ՀՅԴ Լիբանանի Կեդրոնական կոմիտէի ներկայացուցիչ Ալպեր Պալապանեան 23 սեպտեմբեր 20

24 Սեպտեմբեր 2026
Փաշինյանը հակահայկական հայտարարություն

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը 2026 թ. սեպտեմբերի 17-ին Երևանում ելույթ ունեցավ «Համ

22 Սեպտեմբեր 2026
Խմբագրական. Դերերու բաշխում, ոչ թէ հակ

23 Օգոստոս 1990-ին, Հայաստանի համաժողովրդային շարժումին յաջորդեց Անկախութեան հ

22 Սեպտեմբեր 2026
Տեղի ունեցավ «Հայաստան» խմբակցության մ

Այսօր՝ սեպտեմբերի 22-ին ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի ներկայացուցիչ, ԱԺ «Հայա

22 Սեպտեմբեր 2026
Հ․Հ․ Անկախութեան Խաւարային Ստուերը՝ 44

«Դուք չէք կրնար նկարագիր եւ քաջութիւն կերտել՝ մարդոցմէ խլելով իրենց նախաձեռնու

22 Սեպտեմբեր 2026
Խմբագրական.- Հայաստանը՝ 35 Տարեկան

1991ի Սեպտեմբեր 21ին, երբ Հայաստան անկախութիւն հռչակեց Խորհրդային Միութենէն, ի

21 Սեպտեմբեր 2026
Խմբագրական. Սեպտեմբերի 21. Պետականութի

Այսօր 2026 թ. Սեպտեմբերի 21-ը Հայաստանի Հանրապետութեան վերանկախութեան 35-ամեակ

21 Սեպտեմբեր 2026
Խմբագրական. Անկախութիւն՝ բայց ի՞նչ տես

Հայաստանի անկախութեան 35-ամեակը բնականաբար առիթ է տօնելու, բայց միեւնոյն ժաման

21 Սեպտեմբեր 2026
ՀՅԴ Հայ Դատի Եվրոպայի գրասենյակը՝ Հայ

ՀՅԴ Հայ Դատի Եվրոպայի գրասենյակը ջերմագին մաղթանքներ է հղում և սրտանց շնորհավո

21 Սեպտեմբեր 2026
ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի հայտարա

Սիրելի՛ հայրենակիցներ, 1991 թվականի սեպտեմբերի 21-ին հայ ժողովուրդը վերահաս

21 Սեպտեմբեր 2026
Կեղծ խաղաղության կարգախոսների ներքո շա

Սեպտեմբերի 21-ի կապակցությամբ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի ուղերձը.

21 Սեպտեմբեր 2026
Անկախութեան 35 տարիները՝ հաշուեկշիռ եւ

­Հա­յաս­տա­նի ­Հան­րա­պե­տու­թեան վե­րան­կա­խաց­ման 35-ա­մեա­կը ա­ռիթ է վե­րար

21 Սեպտեմբեր 2026
Վերակառուցումէն Հռչակագիր, Ապա Անկախու

Հայաստանի վերանկախացման թուականի` 21 սեպտեմբեր 1991-ի 35-ամեակն է այս տարի:

21 Սեպտեմբեր 2026
Խմբագրական. Գերիշխանութեան Պահպանման Հ

Հայաստանի Հանրապետութեան վերանկախացման տօնի նշումին արդիական հնչեղութիւն ապահո

21 Սեպտեմբեր 2026
Յայտարարութիւն ՀՅԴ Արեւմտեան Եւրոպայի

Դաշնակցութեան դէմ բանաւոր յարձակումը, որ դարձեալ բռնկած է ՔՊ-ի կողմէ այս օրերո

21 Սեպտեմբեր 2026
Մուսա Լերան Հերոսամարտի 111-Ամեակի Եւ

Անցնող շաբաթավերջին, կազմակերպութեամբ ՀՅԴ «Կարմիր լեռ» կոմիտէի դաստիարակչական-

21 Սեպտեմբեր 2026
Մուսա Լերան Անմար Կրակը` Անցեալէն Դէպի

Սեպտեմբերեան այս օրերուն մեր նախահայրերուն յիշատակն է, որ կը լեցնէ մեր հոգիներ

20 Սեպտեմբեր 2026
Յայտարարութիւն Հ.Յ.Դ. Իրանի Հիւսիսային

Վերջին օրերին Հայաստանի Ազգային ժողովի ամբիոնից հնչեց յայտարարութիւն՝ դաշնակցա

20 Սեպտեմբեր 2026
Պարտավոր ենք հիշել․ ՀՅԴ Արցախի երիտասա

2020 թվականի 44-օրյա պատերազմը և 2023 թվականի սեպտեմբերի 19-ին Արցախի դեմ սանձ

20 Սեպտեմբեր 2026
Բոլոր Նյութերը
Հետեվեք մեզ
Facebook
Twitter
YouTube
Instagram
Ստացեք մեր լուրերը էլ.փոստով
Loading
ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ Հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Մհեր Մկրտչյան 12/1 Հեռախոս՝ (+374) 10 52 17 65, (+374) 10 52 18 74 Էլ. փոստ՝ [email protected]
© ARF Dashnaktsutyun- ARMENIAN REVOLUTIONARY FEDERATION Website by Web Development Company