ՀՅԴ
Հայ Յեղափոխական Դաշնակցություն պաշտոնական կայք arfd.am
Skip to content
ՀՅԴ

ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
    • Պատմություն
      • Պատմական ակնարկ
      • Կարևոր իրադարձություններ
      • գործիչներ
    • Ծրագիր
    • Կանոնագիր
    • Ընդհանուր ժողովներ
    • Կազմակերպական կառույց
      • ՀՅԴ Բյուրո
      • Հայաստան
        • Գերագույն մարմին
        • Տարածքային կառույցներ
        • ԱԺ խմբակցություն
        • ՀՅԴ-ն գործադիրում
      • Արցախ
      • Կազմակերպական շրջաններ
      • Երիտասարդական/ուսանողական
    • Հիմնարկներ և գրասենյակներ
    • Ուղեկից միություններ
    • Միջազգային համագործակցություն
  • ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
    • Լրահոս
    • Հայտարարություններ
    • Հոդվածներ
  • ՄԱՄՈՒԼ
    • «Դրօշակ» պաշտոնաթերթ
    • Լրատվամիջոցներ
  • ՇՏԵՄԱՐԱՆ
    • Գրադարան
    • Տեսադարան
    • Ձայնադարան
    • Լուսանկարներ
    • Թանգարան
    • Արխիվ
  • ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ
Facebook
Twitter
YouTube
Instagram
    • Դաս
    • Նոր
  1. ԳԼԽԱՎՈՐ ԷՋ
  2. ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀՅԴ Հայաստան
  • Հարցազրույցներ

Գիտենք թե՛ նրանց օրակարգը, թե՛ նրանց ձեռագիրը

21 Հոկտեմբեր 2022

Հոկտեմբերի 28-ից 31-ը Երեւանում տեղի է ունենալու Համաշխարհային հայկական գագաթնաժողովը։ Հայ Առաքելական եկեղեցին (ներառյալ Կիլիկիո կաթողիկոսարանը) արդեն հայտարարել է, որ չի մասնակցելու գագաթնաժողովին։ Հայ Յեղափոխական Դաշնակցություն կուսակցությունը ևս չի պատրաստվում մասնակցել։ Այս և այլ թեմաների շուրջ Yerkir.am-ը զրուցել է ՀՅԴ Հայաստանի ԳՄ անդամ, ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լիլիթ Գալստյանի հետ։

«Մենք չենք մասնակցելու: Առհասարակ կեղծ և ապազգային օրակարգերին մասնակցությունը մերը չի: Անցնող չորս տարիների ընթացքում, ինչ ստեղծվել է հանձնակատարի գրասենայկը, որևէ երևելի, աչքի ընկնող գործ չեմ նկատել: Կառավարության կառուցվածքից Սփյուռքի նախարարության կրճատումն իսկ խոսում էր Սփյուռքի նկատմամբ այս իշխանությունների վերաբերմունքի մասին: Այս ամենը տեղավորվում է ամեն բան մերժելու, ներազգային համախմբումը պառակտելու իշխանությունների որգեգրած քաղաքականության համատեքստում: Իսկ հանձնակատարը զբաղված է նախորդի գործունեությունը մերժելով, Սփյուռքի ավանդական կառույցների դերակատարությունը նսեմացնելու փորձերով, վերամբարձ խոստումներ տալով, և ոչինչ չանելով: Հենց սա էր պատճառը, որ սփյուռքյան մի քանի համայնքներում, մեղմ ասած չողջունվեց հանձնակատարի այցը:

Հարցին, թե արդյոք անհատ դաշնակցականներ ստացել են հրավեր, պատգամավորը նշեց, որ հրավիրյալների ցանկից տեղյակ չէ, և ինքը փոխանվում է կուսակցության հավաքական վերաբերմունքը:

«Մենք այս իշխանություններին հստակ գնահատական ենք տվել. ապազգային իշխանություններ, որոնք հեռու են ազգային պետական շահերի գիտակցումից, ավելին՝ սրանց վարած հայրենազրկումի և ուրացումի քաղաքականության արդյունքում ողջ հայությունն ու Սփյուռքը աներևկայելի տագնապներև մարտահրավերներ են ապրում, ընդհուպ՝ պետականության կորստի սպառնալիք: Անկախության երեսուն տարիներին Սփյուռքը երբեք այսքան օտարված չի եղել Հայրենիքից: Մեր նվիրական երազներից ու ձեռքբերումներից հրաժարվածների հետ մենք գնալու ճանապարհ չունենք: Դաշնակցությունը՝ իր բոլոր կառույցներով` նկատի ունեմ քույր կառույցները, մերժել են մասնակցությունը։ Օրերս այդ կառույցի հետ աշխատելու մերժում հնչեցրին երկու կաթողիկոսները։ Նրանք մերժել են մասնակցությունը, որովհետև սա ապազգային, ազգային ջլատման, քայքայման քաղաքականություն վարող օղակներից մեկն է, և մասնակցությունը նշանակում է մաս դառնալ պառակտմանն ու ուրացմանը։ Կգտնվեն մարդիկ, որոնք կգան սնափառությունից ելնելով, մարդիկ, ում կշոյի Հայաստան գալը, մարդիկ, ովքեր Սփյուռքում այդքան խորը իմացություն չունեն՝ Հայաստանի իրական մարտահրավերներից, կամ ապատեղեկատվության տիրույթում են: Սա հերթական անպտուղ, ոչինչ չասող, ոչ մի տեղ չտանող ծրագիր է։ Ես անհատներին չեմ թերագնահատում, բայց սա Սփյուռքի հետ ճիշտ աշխատելու ձեռագիր չէ»։

Երկու վեհափառների կողմից այս ժողովի մասնակցության մերժումն, արդեն իսկ մեծագույն ապտակ է: Սա հայ իրականության մեջ պատմականորեն ահռելի վաստակ ունեցող ազգային կառույցի վերաբերմունքն է: Այսքանով արդեն գնահատականը տրված է, ամեն ինչ ասված։

Անդրադառնալով Սփյուռքի վերաբերյալ թուրքական տեսակետներին (երբ, օրինակ, հայտարարում են, որ Սփյուռքը խանգարում է հայ-թուրքական հարաբերությունների կարգավորմանը), և այս պայմաններում այստեղ գագաթնաժողով անել առանց Սփյուռքի կարևոր գործոն հանդիսացողների, պատգամավորը նշեց․

«Հակառակորդի ցանկություններն այդպես հեշտ չեն կատարվում։ Խնդիրը նա է, որ Թուրքիայի և Հայաստանի իշխանությունների ցանկություններն են շատ տարօրինակորեն սինխրոն։ Վտանգավորը դա է։ Բազմաթիվ առիթներ ենք ունեցել ապացուցելու և գնահատականներ տալու ՀՀ իշխանություններն։ Սփյուռքը ջլատելն ամենամեծ թշնամանքն ու հարվածն է համահայկական ներուժին։ Ավելի մեծ ռեսուրս՝ քան համահայակականության միասնությունն է՝ չունենք։ Ավաղ, իշխանություններն այլ վերաբերմունք ունեն: Հիշեք դաշնակացական գործիչներին Հայաստան մուտքի արտոնությունից զրկելը:

Մեր իրական, հավաքական խնդիրն այլ է՝ համազգային օրակարգերի շուրջ վերականգնել Հայաստան-Արցախ-Սփյուռք եռամիասնությունը: Ամեն բան անելու ենք, որ հաջողենք: Սա է մեր ուժականության և վերընձյուղվելու աղբյուրը»,- ասաց Լիլիթ Գալստյանը։

FacebookTwitterOdnoklassnikiTelegramPrint
Լրահոս
Փաշինյանը հակահայկական հայտարարություն

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը 2026 թ. սեպտեմբերի 17-ին Երևանում ելույթ ունեցավ «Համ

22 Սեպտեմբեր 2026
Խմբագրական. Դերերու բաշխում, ոչ թէ հակ

23 Օգոստոս 1990-ին, Հայաստանի համաժողովրդային շարժումին յաջորդեց Անկախութեան հ

22 Սեպտեմբեր 2026
Տեղի ունեցավ «Հայաստան» խմբակցության մ

Այսօր՝ սեպտեմբերի 22-ին ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի ներկայացուցիչ, ԱԺ «Հայա

22 Սեպտեմբեր 2026
Հ․Հ․ Անկախութեան Խաւարային Ստուերը՝ 44

«Դուք չէք կրնար նկարագիր եւ քաջութիւն կերտել՝ մարդոցմէ խլելով իրենց նախաձեռնու

22 Սեպտեմբեր 2026
Խմբագրական.- Հայաստանը՝ 35 Տարեկան

1991ի Սեպտեմբեր 21ին, երբ Հայաստան անկախութիւն հռչակեց Խորհրդային Միութենէն, ի

21 Սեպտեմբեր 2026
Խմբագրական. Սեպտեմբերի 21. Պետականութի

Այսօր 2026 թ. Սեպտեմբերի 21-ը Հայաստանի Հանրապետութեան վերանկախութեան 35-ամեակ

21 Սեպտեմբեր 2026
Խմբագրական. Անկախութիւն՝ բայց ի՞նչ տես

Հայաստանի անկախութեան 35-ամեակը բնականաբար առիթ է տօնելու, բայց միեւնոյն ժաման

21 Սեպտեմբեր 2026
ՀՅԴ Հայ Դատի Եվրոպայի գրասենյակը՝ Հայ

ՀՅԴ Հայ Դատի Եվրոպայի գրասենյակը ջերմագին մաղթանքներ է հղում և սրտանց շնորհավո

21 Սեպտեմբեր 2026
ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի հայտարա

Սիրելի՛ հայրենակիցներ, 1991 թվականի սեպտեմբերի 21-ին հայ ժողովուրդը վերահաս

21 Սեպտեմբեր 2026
Կեղծ խաղաղության կարգախոսների ներքո շա

Սեպտեմբերի 21-ի կապակցությամբ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի ուղերձը.

21 Սեպտեմբեր 2026
Անկախութեան 35 տարիները՝ հաշուեկշիռ եւ

­Հա­յաս­տա­նի ­Հան­րա­պե­տու­թեան վե­րան­կա­խաց­ման 35-ա­մեա­կը ա­ռիթ է վե­րար

21 Սեպտեմբեր 2026
Վերակառուցումէն Հռչակագիր, Ապա Անկախու

Հայաստանի վերանկախացման թուականի` 21 սեպտեմբեր 1991-ի 35-ամեակն է այս տարի:

21 Սեպտեմբեր 2026
Խմբագրական. Գերիշխանութեան Պահպանման Հ

Հայաստանի Հանրապետութեան վերանկախացման տօնի նշումին արդիական հնչեղութիւն ապահո

21 Սեպտեմբեր 2026
Յայտարարութիւն ՀՅԴ Արեւմտեան Եւրոպայի

Դաշնակցութեան դէմ բանաւոր յարձակումը, որ դարձեալ բռնկած է ՔՊ-ի կողմէ այս օրերո

21 Սեպտեմբեր 2026
Մուսա Լերան Հերոսամարտի 111-Ամեակի Եւ

Անցնող շաբաթավերջին, կազմակերպութեամբ ՀՅԴ «Կարմիր լեռ» կոմիտէի դաստիարակչական-

21 Սեպտեմբեր 2026
Մուսա Լերան Անմար Կրակը` Անցեալէն Դէպի

Սեպտեմբերեան այս օրերուն մեր նախահայրերուն յիշատակն է, որ կը լեցնէ մեր հոգիներ

20 Սեպտեմբեր 2026
Յայտարարութիւն Հ.Յ.Դ. Իրանի Հիւսիսային

Վերջին օրերին Հայաստանի Ազգային ժողովի ամբիոնից հնչեց յայտարարութիւն՝ դաշնակցա

20 Սեպտեմբեր 2026
Պարտավոր ենք հիշել․ ՀՅԴ Արցախի երիտասա

2020 թվականի 44-օրյա պատերազմը և 2023 թվականի սեպտեմբերի 19-ին Արցախի դեմ սանձ

20 Սեպտեմբեր 2026
Քաղաքացիություն ստանալը դժվարացնում են

Ըստ ՀՅԴ Հայ դատի և քաղաքական հարցերի գրասենյակի ղեկավարի` սփյուռքը չի կարող խա

20 Սեպտեմբեր 2026
Սեպտեմբերյան պատերազմները․․․

Երբեք չեմ հասկացել, թե ինչու՞ է 2020 թվականի սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի սանձազ

19 Սեպտեմբեր 2026
Բոլոր Նյութերը
Հետեվեք մեզ
Facebook
Twitter
YouTube
Instagram
Ստացեք մեր լուրերը էլ.փոստով
Loading
ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ Հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Մհեր Մկրտչյան 12/1 Հեռախոս՝ (+374) 10 52 17 65, (+374) 10 52 18 74 Էլ. փոստ՝ [email protected]
© ARF Dashnaktsutyun- ARMENIAN REVOLUTIONARY FEDERATION Website by Web Development Company