ՀՅԴ
Հայ Յեղափոխական Դաշնակցություն պաշտոնական կայք arfd.am
Skip to content
ՀՅԴ

ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
    • Պատմություն
      • Պատմական ակնարկ
      • Կարևոր իրադարձություններ
      • գործիչներ
    • Ծրագիր
    • Կանոնագիր
    • Ընդհանուր ժողովներ
    • Կազմակերպական կառույց
      • ՀՅԴ Բյուրո
      • Հայաստան
        • Գերագույն մարմին
        • Տարածքային կառույցներ
        • ԱԺ խմբակցություն
        • ՀՅԴ-ն գործադիրում
      • Արցախ
      • Կազմակերպական շրջաններ
      • Երիտասարդական/ուսանողական
    • Հիմնարկներ և գրասենյակներ
    • Ուղեկից միություններ
    • Միջազգային համագործակցություն
  • ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
    • Լրահոս
    • Հայտարարություններ
    • Հոդվածներ
  • ՄԱՄՈՒԼ
    • «Դրօշակ» պաշտոնաթերթ
    • Լրատվամիջոցներ
  • ՇՏԵՄԱՐԱՆ
    • Գրադարան
    • Տեսադարան
    • Ձայնադարան
    • Լուսանկարներ
    • Թանգարան
    • Արխիվ
  • ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ
Facebook
Twitter
YouTube
Instagram
    • Դաս
    • Նոր
  1. ԳԼԽԱՎՈՐ ԷՋ
  2. ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • Հոդվածներ

Համաշխարհային Հայկական Գագաթնաժողովին Առիթով

24 Հոկտեմբեր 2022

Հայաստանի Հանրապետութեան սփիւռքի գործերու գլխաւոր յանձնակատարի գրասենեակը 28-էն 31 հոկտեմբեր 2022-ին կը կազմակերպէ «Համաշխարհային հայկական գագաթնաժողով» մը: Հոկտեմբեր 28-ի երեկոյեան տեղի կ՛ունենայ բացման ընդունելութիւնը, իսկ բուն «գագաթնաժողովը» կը կայանայ 29, 30 եւ 31 հոկտեմբերին: Գագաթնաժողով փքուռոյց անուանումը կ՛ենթադրէ բարձրագոյն մակարդակի մարմիններու ու ղեկավարներու համաժողով մը, որ դժուար է հաշտեցնել նախատեսուած վեց հարիւր մասնակիցներու նախատեսութեան հետ: Այդ բազմահարիւր հրաւիրեալներու ցուցակը կազմած է սփիւռքի գործերու գլխաւոր յանձնակատարը, առանց որեւէ խորհրդակցութեան սփիւռքեան կառոյցներուն կամ անոնց պատասխանատուներուն հետ: Խորհրդակցութիւն չէ եղած նաեւ գագաթնաժողովի օրակարգի կազմութեան շուրջ: Հայաստանի կառավարող իշխանութիւններու գործելաձեւն է կիրարկուածը. միայն իրենք գիտեն, իրենք ալ կ՛որոշեն:

Երեքշաբթի, 18 հոկտեմբերին, Ամենայն հայոց կաթողիկոսութիւնը եւ Մեծի Տանն Կիլիկիոյ կաթողիկոսութիւնը նոյն ժամանակ, բայց անջատաբար յայտարարեցին իրենց մասնակցութեան մերժումը գագաթնաժողովին: Մեծի Տանն Կիլիկիոյ կաթողիկոսը, հեռաձայնային կապով շուրջ ամիս մը առաջ ստանալով հրաւէրը, դիտել տուած է, որ «մեր ազգի եւ յատկապէս Հայաստանի ու Արցախի դիմագրաւած տագնապալից ժամանակներուն եւ ներհայաստանեան ոչ նպաստաւոր պայմաններուն մէջ, նման նախաձեռնութեան նկատմամբ մտահոգ է եւ վերապահ:

Գագաթնաժողովին մասնակցութիւնը մերժելու մասին յայտարարած են նաեւ ՀՅ Դաշնակցութիւնը եւ իր ուղեկից համահայկական միութիւնները: Արդէն, այս կազմակերպութիւնները ուղղակի հրաւէր չեն ստացած. հրաւիրուած են անհատներ միայն, յստակ դարձնելով, որ Հայաստանի իշխանութիւններուն համար սփիւռքը կազմակերպող մարմիններ չունի եւ թէ անհատներ են, որոնք կը գործեն տասնեակներով համայնքներու մէջ:

Օրակարգը ամփոփ կերպով ներկայացնելէ առաջ, դիտել տանք, որ կը թուի, թէ ատիկա գրուած է օտար լեզուով, ապա թարգմանուած խոտոր հայերէնի: Օտար բառերով կը վխտան. պանելային քննարկում, լանչ, բրենդ, ֆինանսաւորել, մոդել, սոցիալական ապահովութիւն, տեխնոլոգիա, էներգետիկա, ռեսուրսների մոպիլիզացիա, համատեքստ, էգոնոմիկա:

Օրակարգը կը պարունակէ ինը «պանելային» քննարկումներ, երկու ազատ ձեւաչափով հանդիպումներ եւ յանձնախմբային տասնհինգ քննարկումներ, հինգ տարբեր գլուխներու տակ (իւրաքանչիւրը երեք խումբով) եւ ընդհանուր «Հայաստան-սփիւռք գործակցութեան լաւագոյն օրինակները եւ խնդիրների համատեղ լուծումները» խորագիրին տակ:

Օրակարգային բոլոր նիւթերը անշուշտ կարեւոր են Հայաստանի եւ մասամբ Արցախի համար: Սակայն անոնք չեն ցոլացներ ներկայ ժամանակաշրջանի ճգնաժամային ու հրատապ խնդիրները: Միայն մէկ հանդիպում, ազատ ձեւաչափով, «Հայաստանի Հանրապետութեան արտաքին գործերու նախարարութեան, անվտանգութեան խորհուրդի եւ Արցախի Հանրապետութեան ներկայացուցիչներուն հետ» կրնայ առիթ ընծայել խօսելու ու քննարկելու ամբողջ հայութիւնը տագնապեցնող խնդիրները: Այս հանդիպման համար նախատեսուած է… մէկ ժամ քառորդ ժամանակ, որուն կէսէն աւելին պէտք է յատկացուած ըլլայ տուեալ կառոյցներուն ներկայացուցիչներուն զեկուցումներուն:

Արդարօրէն հարց կը յառաջանայ, թէ ինչո՞ւ նման ձեւաչափով, կամայական կերպով հրաւիրեալներով, օրախնդիր հարցերուն ոչ համահունչ օրակարգով ժողով կը գումարուի: Ուզուածը ժողով եւ հարցերու քննարկո՞ւմ է, թէ՞ միթինկային համախմբում, հաստատելու համար, որ սփիւռքը եւս համամիտ է «խաղաղութեան դարաշրջան» բանալու ցնորածին քաղաքականութեան:

Հայաստանի իշխանութիւնները անդադար կը յուշեն, որ Հայաստանի ու Արցախի ճակատագիրին վերաբերող խնդիրներուն միակ իրաւատէրը իրենք են: Ընտրութեամբ ստացած են այդ իրաւունքը: Չեն ուզեր ընդունիլ, որ ստեղծուած պայմանները կը պահանջեն շատ աւելի լայն համախմբում ու համահայկական զօրաշարժ:

Եզրակացնենք Արամ Ա. կաթողիկոսին հետ կրկնելով. «Ժամանակակից մեր պատմութեան ներկայ ճակատագրական փուլին, մեր ազգին ղեկավարութեան` Հայաստան, Արցախ եւ սփիւռք, միատեղ համախմբումը եւ վճռական որոշումներու կայացումը` ի խնդիր Հայաստանի ու Արցախի փրկութեան, աւելի քան հրամայական է ու անյետաձգելի: Այսօր ա՛յս պէտք է դառնայ մեր մտահոգութեան ու աշխատանքներուն կիզակէտը»:

ՏԻԳՐԱՆ ՃԻՆՊԱՇԵԱՆ
aztagdaily.com

FacebookTwitterOdnoklassnikiTelegramPrint
Լրահոս
Փաշինյանը հակահայկական հայտարարություն

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը 2026 թ. սեպտեմբերի 17-ին Երևանում ելույթ ունեցավ «Համ

22 Սեպտեմբեր 2026
Խմբագրական. Դերերու բաշխում, ոչ թէ հակ

23 Օգոստոս 1990-ին, Հայաստանի համաժողովրդային շարժումին յաջորդեց Անկախութեան հ

22 Սեպտեմբեր 2026
Տեղի ունեցավ «Հայաստան» խմբակցության մ

Այսօր՝ սեպտեմբերի 22-ին ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի ներկայացուցիչ, ԱԺ «Հայա

22 Սեպտեմբեր 2026
Հ․Հ․ Անկախութեան Խաւարային Ստուերը՝ 44

«Դուք չէք կրնար նկարագիր եւ քաջութիւն կերտել՝ մարդոցմէ խլելով իրենց նախաձեռնու

22 Սեպտեմբեր 2026
Խմբագրական.- Հայաստանը՝ 35 Տարեկան

1991ի Սեպտեմբեր 21ին, երբ Հայաստան անկախութիւն հռչակեց Խորհրդային Միութենէն, ի

21 Սեպտեմբեր 2026
Խմբագրական. Սեպտեմբերի 21. Պետականութի

Այսօր 2026 թ. Սեպտեմբերի 21-ը Հայաստանի Հանրապետութեան վերանկախութեան 35-ամեակ

21 Սեպտեմբեր 2026
Խմբագրական. Անկախութիւն՝ բայց ի՞նչ տես

Հայաստանի անկախութեան 35-ամեակը բնականաբար առիթ է տօնելու, բայց միեւնոյն ժաման

21 Սեպտեմբեր 2026
ՀՅԴ Հայ Դատի Եվրոպայի գրասենյակը՝ Հայ

ՀՅԴ Հայ Դատի Եվրոպայի գրասենյակը ջերմագին մաղթանքներ է հղում և սրտանց շնորհավո

21 Սեպտեմբեր 2026
ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի հայտարա

Սիրելի՛ հայրենակիցներ, 1991 թվականի սեպտեմբերի 21-ին հայ ժողովուրդը վերահաս

21 Սեպտեմբեր 2026
Կեղծ խաղաղության կարգախոսների ներքո շա

Սեպտեմբերի 21-ի կապակցությամբ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի ուղերձը.

21 Սեպտեմբեր 2026
Անկախութեան 35 տարիները՝ հաշուեկշիռ եւ

­Հա­յաս­տա­նի ­Հան­րա­պե­տու­թեան վե­րան­կա­խաց­ման 35-ա­մեա­կը ա­ռիթ է վե­րար

21 Սեպտեմբեր 2026
Վերակառուցումէն Հռչակագիր, Ապա Անկախու

Հայաստանի վերանկախացման թուականի` 21 սեպտեմբեր 1991-ի 35-ամեակն է այս տարի:

21 Սեպտեմբեր 2026
Խմբագրական. Գերիշխանութեան Պահպանման Հ

Հայաստանի Հանրապետութեան վերանկախացման տօնի նշումին արդիական հնչեղութիւն ապահո

21 Սեպտեմբեր 2026
Յայտարարութիւն ՀՅԴ Արեւմտեան Եւրոպայի

Դաշնակցութեան դէմ բանաւոր յարձակումը, որ դարձեալ բռնկած է ՔՊ-ի կողմէ այս օրերո

21 Սեպտեմբեր 2026
Մուսա Լերան Հերոսամարտի 111-Ամեակի Եւ

Անցնող շաբաթավերջին, կազմակերպութեամբ ՀՅԴ «Կարմիր լեռ» կոմիտէի դաստիարակչական-

21 Սեպտեմբեր 2026
Մուսա Լերան Անմար Կրակը` Անցեալէն Դէպի

Սեպտեմբերեան այս օրերուն մեր նախահայրերուն յիշատակն է, որ կը լեցնէ մեր հոգիներ

20 Սեպտեմբեր 2026
Յայտարարութիւն Հ.Յ.Դ. Իրանի Հիւսիսային

Վերջին օրերին Հայաստանի Ազգային ժողովի ամբիոնից հնչեց յայտարարութիւն՝ դաշնակցա

20 Սեպտեմբեր 2026
Պարտավոր ենք հիշել․ ՀՅԴ Արցախի երիտասա

2020 թվականի 44-օրյա պատերազմը և 2023 թվականի սեպտեմբերի 19-ին Արցախի դեմ սանձ

20 Սեպտեմբեր 2026
Քաղաքացիություն ստանալը դժվարացնում են

Ըստ ՀՅԴ Հայ դատի և քաղաքական հարցերի գրասենյակի ղեկավարի` սփյուռքը չի կարող խա

20 Սեպտեմբեր 2026
Սեպտեմբերյան պատերազմները․․․

Երբեք չեմ հասկացել, թե ինչու՞ է 2020 թվականի սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի սանձազ

19 Սեպտեմբեր 2026
Բոլոր Նյութերը
Հետեվեք մեզ
Facebook
Twitter
YouTube
Instagram
Ստացեք մեր լուրերը էլ.փոստով
Loading
ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ Հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Մհեր Մկրտչյան 12/1 Հեռախոս՝ (+374) 10 52 17 65, (+374) 10 52 18 74 Էլ. փոստ՝ [email protected]
© ARF Dashnaktsutyun- ARMENIAN REVOLUTIONARY FEDERATION Website by Web Development Company