ՀՅԴ
Հայ Յեղափոխական Դաշնակցություն պաշտոնական կայք arfd.am
Skip to content
ՀՅԴ

ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
    • Պատմություն
      • Պատմական ակնարկ
      • Կարևոր իրադարձություններ
      • գործիչներ
    • Ծրագիր
    • Կանոնագիր
    • Ընդհանուր ժողովներ
    • Կազմակերպական կառույց
      • ՀՅԴ Բյուրո
      • Հայաստան
        • Գերագույն մարմին
        • Տարածքային կառույցներ
        • ԱԺ խմբակցություն
        • ՀՅԴ-ն գործադիրում
      • Արցախ
      • Կազմակերպական շրջաններ
      • Երիտասարդական/ուսանողական
    • Հիմնարկներ և գրասենյակներ
    • Ուղեկից միություններ
    • Միջազգային համագործակցություն
  • ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
    • Լրահոս
    • Հայտարարություններ
    • Հոդվածներ
  • ՄԱՄՈՒԼ
    • «Դրօշակ» պաշտոնաթերթ
    • Լրատվամիջոցներ
  • ՇՏԵՄԱՐԱՆ
    • Գրադարան
    • Տեսադարան
    • Ձայնադարան
    • Լուսանկարներ
    • Թանգարան
    • Արխիվ
  • ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ
Facebook
Twitter
YouTube
Instagram
    • Դաս
    • Նոր
  1. ԳԼԽԱՎՈՐ ԷՋ
  2. ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀՅԴ Հայաստան
  • Ելույթներ

Հիմա ոչ թե Նիկոլին, այլ Հայրենիքը փրկելու ժամանակն է

25 Հոկտեմբեր 2022

Արդեն երկու շաբաթ մամուլում շրջում է անգլերեն մի փաստաթուղթ, որը մշակվել է Վաշինգտոնում, Միացյալ Նահանգների հովանավորությամբ, որին Պրահայում հավանություն են տվել Փաշինյանն ու Ալիեւը։ Մի քանի կետանոց փաստաթուղթ, որի մասին իշխանությունները որեւէ բառ չեն խոսել, չեն հերքել, որտեղ արձանագրվում է՝ Հայաստանը վերջնականապես ձեռքերը լվանում է Արցախից, ինքնորոշման իրավունքից, մեր երեսունամյա պայքարից. այս մասին այսօր Ազգային ժողովում հայտարարեց ՀՅԴ անդամ, ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը:

«Մեկ մեջբերում՝ Ադրբեջանի կառավարությունը կառաջադրի ներկայացուցչի, ով կաշխատի Լեռնային Ղարաբաղի հայ էթնիկ համայնքի կողմից նշանակված ներկայացուցչի հետ՝ քննարկումներ անցկացնելու Լեռնային Ղարաբաղի բնակիչների իրավունքների և անվտանգության վերաբերյալ: Այսքանը՝ արցախցին էթնիկ փոքրամասնություն է միայն, ըստ արեւմտյան ծրագրի։ Էլ ինչու՞ պետք է Մինսկի խումբ աշխատեցնեն, բանակցություններում միջնորդ լինեն։ Հիմա, երեսուն տարուց հետո առաջին հայկական իշխանությունն է, որ համաձայն է Արցախը տալու, թշնամու բոլոր պահանջները կատարելու։ Սա է մինչեւ տարվա վերջ ստորագրվելիք իբր խաղաղության պայմանագիրը։ Նոյեմբերի 9-ի այդքան քննադատված հայտարարությունից առավել շատ զիջումով փաստաթուղթ. կրկնակի կապիտուլացիա», – նշեց նա:

«Սիրելի հայրենակից այս իշխանությունը քեզ չի բերելու խաղաղություն, ինչպես չբերեց անցնող 2 տարիներին։ Ոչ միայն չի բերելու, այլեւ նոր փորձանք ու փորձություն է բերելու արդեն ի շարունակություն Ջերմուկի, Վարդենիսի, Ներքին Հանդի, Սոթքի ողբերգության, հսկայական տարածքների թշնամական օկուպացիայի։ Այսօր արդեն Հայաստանի իշխանությունը չի թաքցնում թշնամու ախորժակը Տավուշի, Արարատի, Մեղրիի տարբեր բնակավայրերի նկատմամբ։ Սա պետք է կասեցնել, որ խաղաղություն ցուցանակի տակ թաքնված պարտությունը, նոր պատերազմները, բռնագրավումը չթակի ամեն մեկիս դուռը՝ իմ բնակած Քանաքեռից մինչեւ հեռավոր բնակավայր», – քաղաքացիներին դիմեց Մանուկյանը:

Ըստ նրա` այս իշխանությունը չունի որեւէ լիազորություն, մանդատ, իրավունք իր ձախողումների, ավերի, անկարողության պատճառով զրկել սերունդներին իրենց իրավունքների տերը լինելու հնարավորություններից. «Այս իշխանությունն ու Փաշինյանը չեն կերտել Հայոց պետականությունը, Արցախի Հանրապետությունը, որ վաշինգտոններում, պրահաներում մի ստորագրությամբ որոշեն, որ արցախցին, ազատ Արցախն ընդամենը Ադրբեջանի կազմում էթնիկ փոքրամասնություն է։ Մեր ժողովրդի իրավունքների գողը ի վերջո պատասխան կտա։ Ու սիրելի հայրենակից, կրկնում եմ այս ամբիոնից մի քանի շաբաթ առաջ ասածս խոսքերը։ Հիմա ոչ թե Նիկոլին, այլ Հայրենիքը փրկելու ժամանակն է»:

«Այս դահլիճում, անվտանգության աշխատակիցներն բռնությամբ ինձ հեռացրին ամբիոնից, քանի որ հայտարարել էի՝ Արցախն ուրացողը դավաճան է։ Ավելի ուշ Ռուբեն Ռուբինյանն էլ կրկնեց, որ Արցախն ուրացողը դավաճան է։ Դե եկեք պատռենք Արցախն ուրացող այս ու նմատիպ փաստաթղթերը, մերժենք դրանք, մերժենք ուրացողին ու ուրացողներին», – եզրափակեց նա:

https://youtu.be/rteksjrDalk

FacebookTwitterOdnoklassnikiTelegramPrint
Լրահոս
Հ․Հ․ Անկախութեան Խաւարային Ստուերը՝ 44

«Դուք չէք կրնար նկարագիր եւ քաջութիւն կերտել՝ մարդոցմէ խլելով իրենց նախաձեռնու

22 Սեպտեմբեր 2026
Խմբագրական.- Հայաստանը՝ 35 Տարեկան

1991ի Սեպտեմբեր 21ին, երբ Հայաստան անկախութիւն հռչակեց Խորհրդային Միութենէն, ի

21 Սեպտեմբեր 2026
Խմբագրական. Սեպտեմբերի 21. Պետականութի

Այսօր 2026 թ. Սեպտեմբերի 21-ը Հայաստանի Հանրապետութեան վերանկախութեան 35-ամեակ

21 Սեպտեմբեր 2026
Խմբագրական. Անկախութիւն՝ բայց ի՞նչ տես

Հայաստանի անկախութեան 35-ամեակը բնականաբար առիթ է տօնելու, բայց միեւնոյն ժաման

21 Սեպտեմբեր 2026
ՀՅԴ Հայ Դատի Եվրոպայի գրասենյակը՝ Հայ

ՀՅԴ Հայ Դատի Եվրոպայի գրասենյակը ջերմագին մաղթանքներ է հղում և սրտանց շնորհավո

21 Սեպտեմբեր 2026
ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի հայտարա

Սիրելի՛ հայրենակիցներ, 1991 թվականի սեպտեմբերի 21-ին հայ ժողովուրդը վերահաս

21 Սեպտեմբեր 2026
Կեղծ խաղաղության կարգախոսների ներքո շա

Սեպտեմբերի 21-ի կապակցությամբ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի ուղերձը.

21 Սեպտեմբեր 2026
Անկախութեան 35 տարիները՝ հաշուեկշիռ եւ

­Հա­յաս­տա­նի ­Հան­րա­պե­տու­թեան վե­րան­կա­խաց­ման 35-ա­մեա­կը ա­ռիթ է վե­րար

21 Սեպտեմբեր 2026
Վերակառուցումէն Հռչակագիր, Ապա Անկախու

Հայաստանի վերանկախացման թուականի` 21 սեպտեմբեր 1991-ի 35-ամեակն է այս տարի:

21 Սեպտեմբեր 2026
Խմբագրական. Գերիշխանութեան Պահպանման Հ

Հայաստանի Հանրապետութեան վերանկախացման տօնի նշումին արդիական հնչեղութիւն ապահո

21 Սեպտեմբեր 2026
Յայտարարութիւն ՀՅԴ Արեւմտեան Եւրոպայի

Դաշնակցութեան դէմ բանաւոր յարձակումը, որ դարձեալ բռնկած է ՔՊ-ի կողմէ այս օրերո

21 Սեպտեմբեր 2026
Մուսա Լերան Հերոսամարտի 111-Ամեակի Եւ

Անցնող շաբաթավերջին, կազմակերպութեամբ ՀՅԴ «Կարմիր լեռ» կոմիտէի դաստիարակչական-

21 Սեպտեմբեր 2026
Մուսա Լերան Անմար Կրակը` Անցեալէն Դէպի

Սեպտեմբերեան այս օրերուն մեր նախահայրերուն յիշատակն է, որ կը լեցնէ մեր հոգիներ

20 Սեպտեմբեր 2026
Յայտարարութիւն Հ.Յ.Դ. Իրանի Հիւսիսային

Վերջին օրերին Հայաստանի Ազգային ժողովի ամբիոնից հնչեց յայտարարութիւն՝ դաշնակցա

20 Սեպտեմբեր 2026
Պարտավոր ենք հիշել․ ՀՅԴ Արցախի երիտասա

2020 թվականի 44-օրյա պատերազմը և 2023 թվականի սեպտեմբերի 19-ին Արցախի դեմ սանձ

20 Սեպտեմբեր 2026
Քաղաքացիություն ստանալը դժվարացնում են

Ըստ ՀՅԴ Հայ դատի և քաղաքական հարցերի գրասենյակի ղեկավարի` սփյուռքը չի կարող խա

20 Սեպտեմբեր 2026
Սեպտեմբերյան պատերազմները․․․

Երբեք չեմ հասկացել, թե ինչու՞ է 2020 թվականի սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի սանձազ

19 Սեպտեմբեր 2026
Երբ ասում են` Արցախը երբեք հայկական չի

ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը հանդես է եկել տեսաուղերձով․

19 Սեպտեմբեր 2026
Արցախի Հանրապետության Հանրային խորհրդի

2023 թվականի սեպտեմբերի 19-ին Ադրբեջանի կանխորոշմամբ և աշխարհի լուռ համաձայնու

19 Սեպտեմբեր 2026
Քանի դեռ կա թուրք-ադրբեջանական մոտեցու

Այսօր՝ սեպտեմբերի 19-ին, Արցախի հայաթափման 3-ամյա տարելիցին, տեղի է ունեցել «Հ

19 Սեպտեմբեր 2026
Բոլոր Նյութերը
Հետեվեք մեզ
Facebook
Twitter
YouTube
Instagram
Ստացեք մեր լուրերը էլ.փոստով
Loading
ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ Հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Մհեր Մկրտչյան 12/1 Հեռախոս՝ (+374) 10 52 17 65, (+374) 10 52 18 74 Էլ. փոստ՝ [email protected]
© ARF Dashnaktsutyun- ARMENIAN REVOLUTIONARY FEDERATION Website by Web Development Company