ՀՅԴ
Հայ Յեղափոխական Դաշնակցություն պաշտոնական կայք arfd.am
Skip to content
ՀՅԴ

ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
    • Պատմություն
      • Պատմական ակնարկ
      • Կարևոր իրադարձություններ
      • գործիչներ
    • Ծրագիր
    • Կանոնագիր
    • Ընդհանուր ժողովներ
    • Կազմակերպական կառույց
      • ՀՅԴ Բյուրո
      • Հայաստան
        • Գերագույն մարմին
        • Տարածքային կառույցներ
        • ԱԺ խմբակցություն
        • ՀՅԴ-ն գործադիրում
      • Արցախ
      • Կազմակերպական շրջաններ
      • Երիտասարդական/ուսանողական
    • Հիմնարկներ և գրասենյակներ
    • Ուղեկից միություններ
    • Միջազգային համագործակցություն
  • ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
    • Լրահոս
    • Հայտարարություններ
    • Հոդվածներ
  • ՄԱՄՈՒԼ
    • «Դրօշակ» պաշտոնաթերթ
    • Լրատվամիջոցներ
  • ՇՏԵՄԱՐԱՆ
    • Գրադարան
    • Տեսադարան
    • Ձայնադարան
    • Լուսանկարներ
    • Թանգարան
    • Արխիվ
  • ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ
Facebook
Twitter
YouTube
Instagram
    • Դաս
    • Նոր
  1. ԳԼԽԱՎՈՐ ԷՋ
  2. ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀՅԴ Հայաստան
  • Ելույթներ

Քաջություն ունեցեք տեսնելու սեփական ձախողումը․ չեք կարողանում՝ հեռացեք

25 Հոկտեմբեր 2022

Չորս-հինգ տարի առաջ անգամ ամենաանհավանական մղձավանջում դժվար էր պատկերացնել, որ մի օր պաշտոնական Հայաստանը կհրաժարվի մեր համազգային նպատակներից ՝ որդեգրելով «չակերտավոր խաղաղության մի գործընթաց», որն ըստ էության հայրենազրկումի և ուրացման քաղաքականությունն է, իրական սպառնալիք հայ ժողովրդի գոյությանն ու պետականությանը. այս մասին Ազգային ժողովում հայտարարեց ՀՅԴ Հայաստանի ԳՄ անդամ, ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լիլիթ Գալստյանը:

«Դժվար էր պատկերացնել, որ քաղաքական մեծամասնության ներկայացուցիչներն այդքան սինխրոն կլինեն թուրքադրբեջանական շահերին, կփոշիացնեին Արցախի ինքնորոշման իրավունքը, անթարթ հայացքով, առանց մեղքի և քաղաքական պատասխանատվության գիտակցումի կհայտարարեն, թե Հայաստանն այնքան թույլ է և անկարող, որ չի կարող երաշխավորել արցախահայության անվտանգությունը։ Եվ սա ասվում է՝ լավ գիտակցելով, որ հայ մարդուն անպաշտպան ենք թողնում ցեղասպան թուրքի առջև։ Դուք՝ ներկա իշխանություններ, կարող եք հրաժարվել ազգային իղձերից, բայց ՀՀ սահմանադրությունից՝ ոչ։

Նախ՝ ՀՀ Սահմանադրության նախաբանը, որն ինքնին պարտադիր իրավական նորմատիվ բովանդակություն ունի, հղում կատարելով Հայաստանի անկախության հռչակագրին՝ ամրագրում է «հայոց պետականության հիմնարար սկզբունքները և համազգային նպատակները»։ Ակնհայտորեն այս նպատակների մեջ նաև Արցախի ինքնորոշման իրավունքն է, որի առնչությամբ 1992 թ. ՀՀ Գերագույն խորհուրդը հետևյալ որոշումն է ընդունել՝ «Հայաստանի Հանրապետության համար անընդունելի համարել միջազգային կամ ներպետական ցանկացած փաստաթուղթ, որտեղ Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը նշված կլինի Ադրբեջանի կազմում»», – նշեց Գալստյանը:

Ըստ նրա` Արցախի ինքնորոշումը համազգային նպատակ է եղել. «Այս նախընտրական խոստումով եք իշխանության եկել նաև դուք։ Իսկ ի՞նչ ունենք այսօր։ Ավելի աղետալի ու դառը իրավիճակ դժվար է պատկերացնել: Ուզեք թե՝ ոչ, պատերազմն արդյունք էր բանակցայաին գործընթացը զրոյական կետից սկսելու նրա սևեռուն համոզումի, ձեր տարփողած խաղաղության դարաշրջանի սնանկության, ռազմավարական դաշնակիցների հետ արկածախնդիր հարաբերությունների, ներազգային պառակտումի։ Բոլոր ոլորտներում համատարած դիլետանտիզմ է, ապազգային և պարտվողական քաղաքականություն։ Դուք ոչ միայն խաղաղություն չեք բերել, այլև երկիրը կանգնեցրել եք աշխարհաքաղաքական բախման խաչմերուկում, նոր պատերազմի, նոր զոհերի և նոր կապիտուլյացիայի առջև»:

Դաշնակցական գործիչը հիշեցրեց նաև Հելսինկյան Եզրափակիչ ակտի հայտնի սկզբունքները՝ հակամարտությունները չեն կարող լուծված համարվել ագրեսիայի կամ պատերազմական սպառնալիքով։

«Աներկբա է՝ Փաշինյանը ու նրա կաբինետը, որ իշխանության է եկել Արցախի ինքնորոշման իրավունքի և անջատում հանուն փրկության նախընտրական խոստումով, հայ ժողովրդի անունից հերթական կապիտուլյացիան ստորագրելու ոչ բարոյական, ոչ էլ՝ քաղաքական լեգիտիմություն չունեն։ Առ ոչինչ է Հայաստանի Հանրապետության կողմից կնքած որևէ պայմանագիր, որը հակասում է Հայաստանի Սահմանադրությանն ու Հայաստանի անկախության հռչակագրին: Սահմանադրության 116-րդ հոդվածի համաձայն՝ Սահմանադրությանը հակասող միջազգային պայմանագրերը չեն կարող վավերացվել Ազգային ժողովի կողմից: Քաջություն ունեցեք առերեսվելու իրականությանը, տեսնելու սեփական ձախողումը։ Չեք կարողանում՝ հեռացեք», – եզրափակեց նա:

https://youtu.be/3a7ml_dXBqg

FacebookTwitterOdnoklassnikiTelegramPrint
Լրահոս
Հ․Հ․ Անկախութեան Խաւարային Ստուերը՝ 44

«Դուք չէք կրնար նկարագիր եւ քաջութիւն կերտել՝ մարդոցմէ խլելով իրենց նախաձեռնու

22 Սեպտեմբեր 2026
Խմբագրական.- Հայաստանը՝ 35 Տարեկան

1991ի Սեպտեմբեր 21ին, երբ Հայաստան անկախութիւն հռչակեց Խորհրդային Միութենէն, ի

21 Սեպտեմբեր 2026
Խմբագրական. Սեպտեմբերի 21. Պետականութի

Այսօր 2026 թ. Սեպտեմբերի 21-ը Հայաստանի Հանրապետութեան վերանկախութեան 35-ամեակ

21 Սեպտեմբեր 2026
Խմբագրական. Անկախութիւն՝ բայց ի՞նչ տես

Հայաստանի անկախութեան 35-ամեակը բնականաբար առիթ է տօնելու, բայց միեւնոյն ժաման

21 Սեպտեմբեր 2026
ՀՅԴ Հայ Դատի Եվրոպայի գրասենյակը՝ Հայ

ՀՅԴ Հայ Դատի Եվրոպայի գրասենյակը ջերմագին մաղթանքներ է հղում և սրտանց շնորհավո

21 Սեպտեմբեր 2026
ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի հայտարա

Սիրելի՛ հայրենակիցներ, 1991 թվականի սեպտեմբերի 21-ին հայ ժողովուրդը վերահաս

21 Սեպտեմբեր 2026
Կեղծ խաղաղության կարգախոսների ներքո շա

Սեպտեմբերի 21-ի կապակցությամբ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի ուղերձը.

21 Սեպտեմբեր 2026
Անկախութեան 35 տարիները՝ հաշուեկշիռ եւ

­Հա­յաս­տա­նի ­Հան­րա­պե­տու­թեան վե­րան­կա­խաց­ման 35-ա­մեա­կը ա­ռիթ է վե­րար

21 Սեպտեմբեր 2026
Վերակառուցումէն Հռչակագիր, Ապա Անկախու

Հայաստանի վերանկախացման թուականի` 21 սեպտեմբեր 1991-ի 35-ամեակն է այս տարի:

21 Սեպտեմբեր 2026
Խմբագրական. Գերիշխանութեան Պահպանման Հ

Հայաստանի Հանրապետութեան վերանկախացման տօնի նշումին արդիական հնչեղութիւն ապահո

21 Սեպտեմբեր 2026
Յայտարարութիւն ՀՅԴ Արեւմտեան Եւրոպայի

Դաշնակցութեան դէմ բանաւոր յարձակումը, որ դարձեալ բռնկած է ՔՊ-ի կողմէ այս օրերո

21 Սեպտեմբեր 2026
Մուսա Լերան Հերոսամարտի 111-Ամեակի Եւ

Անցնող շաբաթավերջին, կազմակերպութեամբ ՀՅԴ «Կարմիր լեռ» կոմիտէի դաստիարակչական-

21 Սեպտեմբեր 2026
Մուսա Լերան Անմար Կրակը` Անցեալէն Դէպի

Սեպտեմբերեան այս օրերուն մեր նախահայրերուն յիշատակն է, որ կը լեցնէ մեր հոգիներ

20 Սեպտեմբեր 2026
Յայտարարութիւն Հ.Յ.Դ. Իրանի Հիւսիսային

Վերջին օրերին Հայաստանի Ազգային ժողովի ամբիոնից հնչեց յայտարարութիւն՝ դաշնակցա

20 Սեպտեմբեր 2026
Պարտավոր ենք հիշել․ ՀՅԴ Արցախի երիտասա

2020 թվականի 44-օրյա պատերազմը և 2023 թվականի սեպտեմբերի 19-ին Արցախի դեմ սանձ

20 Սեպտեմբեր 2026
Քաղաքացիություն ստանալը դժվարացնում են

Ըստ ՀՅԴ Հայ դատի և քաղաքական հարցերի գրասենյակի ղեկավարի` սփյուռքը չի կարող խա

20 Սեպտեմբեր 2026
Սեպտեմբերյան պատերազմները․․․

Երբեք չեմ հասկացել, թե ինչու՞ է 2020 թվականի սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի սանձազ

19 Սեպտեմբեր 2026
Երբ ասում են` Արցախը երբեք հայկական չի

ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը հանդես է եկել տեսաուղերձով․

19 Սեպտեմբեր 2026
Արցախի Հանրապետության Հանրային խորհրդի

2023 թվականի սեպտեմբերի 19-ին Ադրբեջանի կանխորոշմամբ և աշխարհի լուռ համաձայնու

19 Սեպտեմբեր 2026
Քանի դեռ կա թուրք-ադրբեջանական մոտեցու

Այսօր՝ սեպտեմբերի 19-ին, Արցախի հայաթափման 3-ամյա տարելիցին, տեղի է ունեցել «Հ

19 Սեպտեմբեր 2026
Բոլոր Նյութերը
Հետեվեք մեզ
Facebook
Twitter
YouTube
Instagram
Ստացեք մեր լուրերը էլ.փոստով
Loading
ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ Հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Մհեր Մկրտչյան 12/1 Հեռախոս՝ (+374) 10 52 17 65, (+374) 10 52 18 74 Էլ. փոստ՝ [email protected]
© ARF Dashnaktsutyun- ARMENIAN REVOLUTIONARY FEDERATION Website by Web Development Company