ՀՅԴ
Հայ Յեղափոխական Դաշնակցություն պաշտոնական կայք arfd.am
Skip to content
ՀՅԴ

ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
    • Պատմություն
      • Պատմական ակնարկ
      • Կարևոր իրադարձություններ
      • գործիչներ
    • Ծրագիր
    • Կանոնագիր
    • Ընդհանուր ժողովներ
    • Կազմակերպական կառույց
      • ՀՅԴ Բյուրո
      • Հայաստան
        • Գերագույն մարմին
        • Տարածքային կառույցներ
        • ԱԺ խմբակցություն
        • ՀՅԴ-ն գործադիրում
      • Արցախ
      • Կազմակերպական շրջաններ
      • Երիտասարդական/ուսանողական
    • Հիմնարկներ և գրասենյակներ
    • Ուղեկից միություններ
    • Միջազգային համագործակցություն
  • ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
    • Լրահոս
    • Հայտարարություններ
    • Հոդվածներ
  • ՄԱՄՈՒԼ
    • «Դրօշակ» պաշտոնաթերթ
    • Լրատվամիջոցներ
  • ՇՏԵՄԱՐԱՆ
    • Գրադարան
    • Տեսադարան
    • Ձայնադարան
    • Լուսանկարներ
    • Թանգարան
    • Արխիվ
  • ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ
Facebook
Twitter
YouTube
Instagram
    • Դաս
    • Նոր
  1. ԳԼԽԱՎՈՐ ԷՋ
  2. ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • Դրօշակ

Արևմուտքն ու Իրանում տեղի ունեցող իրադարձությունները

27 Հոկտեմբեր 2022

Իրանում կանանց գլխաշորերի պատճառով սկսված բողոքի գործողությունները ավելի խորքային երևույթ են, քան թվում է: Իրանի իշխանությունները օրեր շարունակ փորձում են դադարեցնել հասարակության ինքնաբուխ բողոքի ցույցերը այն բանից հետո, երբ սեպտեմբերի 13-ին Իրաքի Քրդստանից Թեհրան ժամանած 22-ամյա Մահսա Ամինիին ոստիկանությունը բերման ենթարկեց և տեղափոխեց հագուստի կանոնները խախտած կանանց վերակրթական կենտրոն։

Համաձայն մի շարք խմբագրված կադրերի, որոնք հրապարակել են իշխանությունները, Ամինին հագնված էր իսլամական նորմերին համապատասխան: Մեկ այլ տեսախցիկի կադրերը, որոնք նկարահանվել են ավելի ուշ, ցույց են տալիս, որ նա ընկել է միջանցքում, ապա նրան տարել են դեպի շտապօգնության մեքենա: Ամինիի ընտանիքը պահանջել է հրապարակել չմոնտաժված կադրերը։

Ամինին հոսպիտալացված մնաց կոմայի մեջ մինչև իր մահը՝ սեպտեմբերի 16-ը։ Պետությանն առընթեր լրատվական գործակալությունները հայտնել են, որ նա սրտի կաթված է ստացել ոստիկանության բաժնում: Նրա ընտանիքը չի ընդունել այդ բացատրությունը և պնդել է, որ նրա մարմնի վրա կային մի շարք վնասվածքներ, որոնք չհավատալու իրավունք են տալիս իրենց: Ակտիվիստները պատմել են, որ աղջկան ծեծի են ենթարկել ոստիկանությունում գտնվելու ժամանակ: Ամինիի ընտանիքը նույնպես հերքել է պետական նախնական դիահերձման արդյունքները, որը, ըստ տեղեկությունների, ցույց չի տվել ներքին արյունահոսություն կամ գլխի տրավմայի նշաններ:

Լրատվությունը հաղորդում է, որ Ամինին վատառողջ էր և մանկության տարիներին ուղեղի ուռուցք է ունեցել, ինչը նրա հայրը հերքում է: Պետության կողմից աջակցություն ստացող լրատվական գործակալությունները նույնպես բողոքները ներկայացրել են որպես բռնի սադրիչների և օտարերկրյա ազդեցության հետևանք:

Այս բողոքի գործողությունների և անկարգությունների բոլոր դրդապատճառները հասկանալու համար պետք է նկատի ունենալ նաև իրադարձությունների վրա ներգործած արտաքին ազդակները:
Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Է. Ռաիսին զանգահարել է Ամինիի ընտանիքին և խոստացել հետաքննել նրա մահվան պատճառը։ Բայց երբ նախագահը Նյու Յորքում ելույթ ունեցավ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի ժամանակ, չանդրադարձավ մահացած աղջկա կամ ցույցերի հարցին: Փոխարենը նա քննադատեց Արևմուտքին մարդու իրավունքների հարցում «երկակի ստանդարտների» համար:

Այստեղ արդեն կարող ենք անդրադառնալ այն հայտարարություններին և իրադարձություններին, որոնք ապացուցում են Արևմուտքի ներգրավվածությունը Իրանում ծայր առած անկարգություններին:

Իրանի գերագույն առաջնորդ այաթոլլահ Ալի Խամենեին հոկտեմբերի 3-ին հայտարարեց, որ Իսլամական Հանրապետությունում բողոքի ցույցերը ծրագրված են եղել դրսից և կազմակերպված չեն «հասարակ իրանցիների» կողմից։ Սա այաթոլլահի առաջին հրապարակային հայտարարությունն էր երկրում մոլեգնող բողոքի ակցիաների վերաբերյալ։

Պետական լրատվամիջոցների հրապարակած հոդվածներում Խամենեին նշել է, թե 22-ամյա Մահսա Ամինիի մահը խորապես կոտրել է իր սիրտը, և այն անվանել է «դառը միջադեպ»: Միաժամանակ գերագույն առաջնորդը նշել է, որ մի խումբ մարդիկ անկայուն իրավիճակ են ստեղծել փողոցներում, և որոշ մարդկանց համար այդ միջադեպը հարմար առիթ էր նախապես պլանավորած անկարգություններն ի կատար ածելու համար, ինչպիսիք էին Ղուրանն այրելը, ոստիկանական մեքենաները և մզկիթները հրդեհելը, հիջաբները և մազերը կտրելը և այլն :

Խամենեին, դիմելով ոստիկանության ներկայացուցիչներին, ասել է. «….այդ անկարգություններն ու անկայունությունը ծրագրված են եղել Ամերիկայի, սիոնիստական ռեժիմի և նրանց կամակատարների կողմից» , ապա՝ հավելել, որ դրանք նորմալ և բնական գործողություններ չեն:

Խամենեին իր աջակցությունն է հայտնել անվտանգության ուժերին՝ նշելով, որ բողոքի ակցիաների ընթացքում նրանք բախվել են անարդարության։ Ավելի վաղ Մահսա Ամինիի մահվան պատճառով ծայր առած անկարգությունների ալիքի ազդեցությամբ Իրանի ուսանողները բախվել էին անվտանգության ուժերի հետ Թեհրանի առաջատար համալսարանում:

Այնուհետև ԻԻՀ գերագույն առաջնորդն իր թվիթերյան էջում կատարել է հետևյալ գրառումը. «Խնդիրն Իրանում հիջաբը չէ։ Շատ իրանցի կանայք, որոնք կատարյալ կերպով չեն պահպանում հիջաբը, Իսլամական Հանրապետության աննկուն կողմնակիցներ են։ Խոսքը Իսլամական Իրանի անկախության ու կայունության մասին է։ ԱՄՆ-ն չի կարողանում հանդուրժել ուժեղ, անկախ Իրանի գոյությունը» ։

Ա. Խամենեին իր ելույթում անդրադարձել է նաև այն խնդրին, որ զանգվածային անկարգություններ, ցույցեր տեղի են ունենում աշխարհի տարբեր հատվածներում, նույնիսկ Եվրոպայում, մասնավորապես Ֆրանսիայում գրեթե միշտ հասարակությունը բողոքի ցույցեր է կազմակերպում, բայց երբևէ չի եղել մի դեպք, որ ԵՄ նախագահը հրապարակավ իր աջակցությունը հայտնի անկարգություններ հրահրողներին :

Մարդու իրավունքների պաշտպանության պատրվակով Գերմանիան, Ֆրանսիան, Դանիան, Իսպանիան, Իտալիան և Չեխիան առաջարկել են Իրանի Իսլամական Հանրապետության նկատմամբ կիրառել 16 պատժամիջոցներից բաղկացած փաթեթ: Այս կապակցությամբ Գերմանիայի ԱԳՆ աղբյուրները պնդում են, որ պատժամիջոցների նոր փաթեթն ուղղված կլինի այն անձանց և հաստատությունների դեմ, որոնք պատասխանատու են Իրանում բողոքի ցույցերին ոստիկանության անհամարժեք արձագանքի համար։

Գերմանական «Շպիգել» շաբաթաթերթն իր զեկույցում հայտարարեց, որ Իրանի նկատմամբ պատժամիջոցների առաջարկվող փաթեթը կհաստատվի հոկտեմբերի 17-ին կայանալիք հանդիպման ժամանակ՝ Եվրամիության ԱԳ նախարարների ներկայությամբ։

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը ևս հոկտեմբերի 3-ին հանդես եկավ հայտարարությամբ այն մասին, որ ԱՄՆ-ն նոր պատժամիջոցներ է սահմանելու իրանցի պաշտոնյաների նկատմամբ։ Նա նաև պնդել է, որ այդ պատժամիջոցներն ուղղված կլինեն նրանց դեմ, որոնց Վաշինգտոնը համարում է ցուցարարների նկատմամբ բռնությունների պատասխանատու։

ԻԻՀ հոգևոր առաջնորդը, անդրադառնալով երկրի ներսում ծավալվող գործընթացներին, հայտարարել է նաև հետևյալը. «Թշնամին մեր երկրի հյուսիսարևմտյան և հարավարևելյան շրջանների վերաբերյալ իր հաշվարկներում սխալվել է։ Ես ապրել եմ բելուջների մեջ, և նրանք խորապես հավատարիմ են Իրանի Իսլամական Հանրապետությանը։ Քրդերը Իրանի ամենազարգացած ժողովուրդներից են, նվիրված են հայրենիքին, իսլամին և վարչակազմին։ Ուստի թշնամու ծրագիրը չի հաջողվելու» ։ Ա. Խամենեիի այս հայտարարությունը կարելի է կապել այն փաստի հետ, որ հանրային դժգոհությունն արտաքին տարբեր ուժերի կողմից օգտագործվում է՝ խորացնելու անջատողականությունը:

Վերոնշյալի արձագանքներից էր Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի հրետանու և անօդաչուների ստորաբաժանումների կողմից Իրաքյան Քրդստանում անջատողական ահաբեկիչների դիրքերի ռմբակոծումը:

«Քուրդիստան 24» սոցցանցը հայտնել է Իրաքի Սուլեյմանիա նահանգի Շարբազիր քաղաքում PKK տարրերին պատկանող մեքենայի վրա անօդաչու թռչող սարքի հարձակման մասին։ Առայժմ ոչ մի կուսակցություն դրա պատասխանատվությունը չի ստանձնել։

Ըստ լուրերի՝ ԻՀՊԿ «Ղազա» և «Շահեդ-129» անօդաչու թռչող սարքերի՝ Կոմլե և Փեջակ ահաբեկչական հրամանատարների հանդիպման վայրի վրա հարձակման ժամանակ սպանվել է 17 ահաբեկիչ, ևս 49-ը վիրավորվել են ։

Որոշ աղբյուրներ հաղորդում են Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի անօդաչուների և հրետանային ստորաբաժանումների գործողությունների վերսկսման մասին Արևմտյան Ատրպատական նահանգի սահմանային շրջաններում (Փիրանշահր-Աշնոյե)՝ Քուրդիստանի դեմոկրատականկուսակցության ահաբեկչական խմբավորման կենտրոնակայանի վրա ։

Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի ցամաքային ուժերի «Ղոդս» հարավարևելյան բազայի հրամանատարը տեղի ունեցողի առնչությամբ հայտարարել է, որ Սիստան Բելուջիստանում լիակատար խաղաղություն է, Զահեդանում սեպտեմբերի 30-ին տեղի ունեցած միջադեպի մեղավորներից շատերը ձերբակալվել են, ոմանց ինքնությունը պարզվել է, իսկ նրանց խոստովանությունները շուտով կհրապարակվեն։ Նա հավելել է, թե իրենք երբեք թույլ չեն տա, որ հանցավոր Իսրայելի ու Ամերիկայի հովանավորած ամբարտավան տականքները, որոնք կանգնած են այս ապստամբությունների հետևում, սպառնալիք ստեղծեն ժողովրդի անվտանգության համար։

Բավականին հետաքրքրական էր նաև «Մոջահեդին-է Խալք» ահաբեկչական խմբավորման պաշտոնական խոստովանությունը սաուդյան կառավարական հեռուստաալիքներով. «Այս բողոքի ցույցերը սկսվեցին Մահսա Ամինիի մահով, բայց այժմ «Մոջահեդին-է Խալքի» ուժերն են առաջնորդում և առաջ տանում այն»:

Մոջահեդների կազմակերպության ուժերը հիմնականում ձևավորվել և պատրաստվել են նման օրերի համար, օրինակ՝ նրանց պարտականություններից մեկն է այրել Ղասեմ Սոլեյմանիի նկարները։

Դեռևս պարզ չէ, թե ինչ հետևանքներ կունենա այս հակակառավարական ալիքը, արդյոք իշխանություններին կհաջողվի՞ հնազանդեցնել հասարակությանը, թե՞ հակառակը, բայց մի բան հստակ է. ինչպես բոլոր հեղափոխություններն ու քաղաքացիական անհնազանդությունները, Իրանում կատարվածը ևս բացառություն չէ, և, մարդկանց բողոքն օգտագործելով, արտաքին որոշ ուժեր կփորձեն օգուտ քաղել ստեղծված իրավիճակից: Մասնավորապես, կփորձեն հասնել Իրանի կառավարման համակարգի փոփոխմանը, և հիջաբներից հրաժարումը կլինի դրան տանող առաջին քայլերից մեկը: Որոշ աղբյուրներ նշում են նաև, որ պետական կառավարման մի շարք ինստիտուտներում հոգևորական վերնախավի առկայությունը ևս խանգարում է արդար և իրավական պետություն ստեղծելու գործընթացին, և աշխարհիկացնելով իշխանական համակարգը՝ կպաշտպանվեն մարդկանց իրավունքներն ու ազատությունները:

Ըստ այդ աղբյուրների՝ երկրում ինտերնետ հասանելիության բացակայության պայմաններում տեսահոլովակների տարածումը համացանցում մի փաստ է, որն ապացուցում է Արևմուտքի ներգրավվածությունը տվյալ ցույցերին: Թե որքանով է նման վարկածը ճշմարտացի, ցույց կտան ժամանակը և հետագա իրադարձությունները: Բողոքի ակցիայի դուրս գալն օրինական իրավունք է, բայց տվյալ դեպքում անկարգությունների հիմքում ընկած են թշնամական նկրտումները: Այստեղ պետք է նկատի ունենալ, որ տարբերություն կա «բողոքի», որը յուրաքանչյուր քաղաքացու օրինական իրավունքն է, և «անկարգության» միջև, որն արտահայտվում է ժողովրդի թշնամիների կողմից հրահրված դավադրությունների ձևով։

Բողոքը հասարակության ակտիվության նշան է, որը որոշակի վնասների չի հանգեցնում, սակայն դրա վերաճումը քաոսի ու իրավական նորմերի խախտման, երբ այն սնվում է ժողովրդի հանդեպ կարեկցանքից զուրկ լրատվամիջոցներից, չունի այլ պտուղ, քան ծայրահեղականության կամ քաոսային կառավարման արմատավորումը: Այս մասին գրում է մամուլը:

Նարե Գևորգյան

«Դրօշակ» թիվ 10, 2022թ

FacebookTwitterOdnoklassnikiTelegramPrint
Լրահոս
Խմբագրական.- Հայաստանը՝ 35 Տարեկան

1991ի Սեպտեմբեր 21ին, երբ Հայաստան անկախութիւն հռչակեց Խորհրդային Միութենէն, ի

21 Սեպտեմբեր 2026
Խմբագրական. Սեպտեմբերի 21. Պետականութի

Այսօր 2026 թ. Սեպտեմբերի 21-ը Հայաստանի Հանրապետութեան վերանկախութեան 35-ամեակ

21 Սեպտեմբեր 2026
Խմբագրական. Անկախութիւն՝ բայց ի՞նչ տես

Հայաստանի անկախութեան 35-ամեակը բնականաբար առիթ է տօնելու, բայց միեւնոյն ժաման

21 Սեպտեմբեր 2026
ՀՅԴ Հայ Դատի Եվրոպայի գրասենյակը՝ Հայ

ՀՅԴ Հայ Դատի Եվրոպայի գրասենյակը ջերմագին մաղթանքներ է հղում և սրտանց շնորհավո

21 Սեպտեմբեր 2026
ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի հայտարա

Սիրելի՛ հայրենակիցներ, 1991 թվականի սեպտեմբերի 21-ին հայ ժողովուրդը վերահաս

21 Սեպտեմբեր 2026
Կեղծ խաղաղության կարգախոսների ներքո շա

Սեպտեմբերի 21-ի կապակցությամբ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի ուղերձը.

21 Սեպտեմբեր 2026
Անկախութեան 35 տարիները՝ հաշուեկշիռ եւ

­Հա­յաս­տա­նի ­Հան­րա­պե­տու­թեան վե­րան­կա­խաց­ման 35-ա­մեա­կը ա­ռիթ է վե­րար

21 Սեպտեմբեր 2026
Վերակառուցումէն Հռչակագիր, Ապա Անկախու

Հայաստանի վերանկախացման թուականի` 21 սեպտեմբեր 1991-ի 35-ամեակն է այս տարի:

21 Սեպտեմբեր 2026
Խմբագրական. Գերիշխանութեան Պահպանման Հ

Հայաստանի Հանրապետութեան վերանկախացման տօնի նշումին արդիական հնչեղութիւն ապահո

21 Սեպտեմբեր 2026
Յայտարարութիւն ՀՅԴ Արեւմտեան Եւրոպայի

Դաշնակցութեան դէմ բանաւոր յարձակումը, որ դարձեալ բռնկած է ՔՊ-ի կողմէ այս օրերո

21 Սեպտեմբեր 2026
Մուսա Լերան Հերոսամարտի 111-Ամեակի Եւ

Անցնող շաբաթավերջին, կազմակերպութեամբ ՀՅԴ «Կարմիր լեռ» կոմիտէի դաստիարակչական-

21 Սեպտեմբեր 2026
Մուսա Լերան Անմար Կրակը` Անցեալէն Դէպի

Սեպտեմբերեան այս օրերուն մեր նախահայրերուն յիշատակն է, որ կը լեցնէ մեր հոգիներ

20 Սեպտեմբեր 2026
Յայտարարութիւն Հ.Յ.Դ. Իրանի Հիւսիսային

Վերջին օրերին Հայաստանի Ազգային ժողովի ամբիոնից հնչեց յայտարարութիւն՝ դաշնակցա

20 Սեպտեմբեր 2026
Պարտավոր ենք հիշել․ ՀՅԴ Արցախի երիտասա

2020 թվականի 44-օրյա պատերազմը և 2023 թվականի սեպտեմբերի 19-ին Արցախի դեմ սանձ

20 Սեպտեմբեր 2026
Քաղաքացիություն ստանալը դժվարացնում են

Ըստ ՀՅԴ Հայ դատի և քաղաքական հարցերի գրասենյակի ղեկավարի` սփյուռքը չի կարող խա

20 Սեպտեմբեր 2026
Սեպտեմբերյան պատերազմները․․․

Երբեք չեմ հասկացել, թե ինչու՞ է 2020 թվականի սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի սանձազ

19 Սեպտեմբեր 2026
Երբ ասում են` Արցախը երբեք հայկական չի

ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը հանդես է եկել տեսաուղերձով․

19 Սեպտեմբեր 2026
Արցախի Հանրապետության Հանրային խորհրդի

2023 թվականի սեպտեմբերի 19-ին Ադրբեջանի կանխորոշմամբ և աշխարհի լուռ համաձայնու

19 Սեպտեմբեր 2026
Քանի դեռ կա թուրք-ադրբեջանական մոտեցու

Այսօր՝ սեպտեմբերի 19-ին, Արցախի հայաթափման 3-ամյա տարելիցին, տեղի է ունեցել «Հ

19 Սեպտեմբեր 2026
Արցախցիների հավաքական և անվտանգ վերադա

Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նախագահի պարտականությունները կատարող Գագի

19 Սեպտեմբեր 2026
Բոլոր Նյութերը
Հետեվեք մեզ
Facebook
Twitter
YouTube
Instagram
Ստացեք մեր լուրերը էլ.փոստով
Loading
ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ Հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Մհեր Մկրտչյան 12/1 Հեռախոս՝ (+374) 10 52 17 65, (+374) 10 52 18 74 Էլ. փոստ՝ [email protected]
© ARF Dashnaktsutyun- ARMENIAN REVOLUTIONARY FEDERATION Website by Web Development Company