ՀՅԴ
Հայ Յեղափոխական Դաշնակցություն պաշտոնական կայք arfd.am
Skip to content
ՀՅԴ

ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
    • Պատմություն
      • Պատմական ակնարկ
      • Կարևոր իրադարձություններ
      • գործիչներ
    • Ծրագիր
    • Կանոնագիր
    • Ընդհանուր ժողովներ
    • Կազմակերպական կառույց
      • ՀՅԴ Բյուրո
      • Հայաստան
        • Գերագույն մարմին
        • Տարածքային կառույցներ
        • ԱԺ խմբակցություն
        • ՀՅԴ-ն գործադիրում
      • Արցախ
      • Կազմակերպական շրջաններ
      • Երիտասարդական/ուսանողական
    • Հիմնարկներ և գրասենյակներ
    • Ուղեկից միություններ
    • Միջազգային համագործակցություն
  • ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
    • Լրահոս
    • Հայտարարություններ
    • Հոդվածներ
  • ՄԱՄՈՒԼ
    • «Դրօշակ» պաշտոնաթերթ
    • Լրատվամիջոցներ
  • ՇՏԵՄԱՐԱՆ
    • Գրադարան
    • Տեսադարան
    • Ձայնադարան
    • Լուսանկարներ
    • Թանգարան
    • Արխիվ
  • ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ
Facebook
Twitter
YouTube
Instagram
    • Դաս
    • Նոր
  1. ԳԼԽԱՎՈՐ ԷՋ
  2. ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • Հոդվածներ

Խմբագրական. Համահայկական Օրակարգի Բացակայութիւնը (Արցախի Միասնական Կեցուածքէն Մինչեւ Գագաթնաժողով)

29 Հոկտեմբեր 2022

Արցախի խորհրդարանական ուժերուն միացեալ յայտարարութիւնը ներկայ պայմաններուն մէջ եզակի երեւոյթ է: Արցախի խորհրդարանը տարբեր առիթներով եւս հանդէս եկաւ միասնական դիրքորոշումով: Յատկապէս ապաբռնագրաւման օրէնքին շուրջ համախմբուած Արցախի խորհրդարանը յստակ սահմանեց հետագայ քաղաքական աշխատանքներու ուղղութիւնները թէ՛ տարածքային ամբողջականութեան վերականգնման եւ թէ՛ ազգերու ինքնորոշման իրաւունքի հիման վրայ պայքարը շարունակելու ճանապարհային քարտէսը յստակացնելով:

Դժբախտաբար Արցախի օրինակը չդարձաւ վարակիչ: Ո՛չ Հայաստանի Հանրապետութիւնը եւ ո՛չ ալ սփիւռքը յաջողեցան ճգնաժամային պայմաններուն մէջ համախմբուիլ Արցախի նման: Ընդհակառակը, պաշտօնական Երեւանի բաժանարար վարքագիծը տեղափոխուեցաւ սփիւռք, ուր ամէնէն համահայկական օրակարգի վերածուելու կոչուած խնդիրներուն շուրջ բացակայեցաւ համախմբումը:

Նախկին տասնամեակներուն եռամիասնութեան խորհուրդը կ՛առարկայանար Հայաստան-սփիւռք համագումարներով: Որքան ալ որ շեշտուի, թէ նման համաժողովներ փառատօնային բնոյթ ունէին, որքան ալ քննադատութիւններ հնչեն, որ այդ համաժողովներէն չէին բխեր շարունակական աշխատանքներ, համակարգուած մեքենաներ, այդուհանդերձ փաստը կը մնայ փաստ, որ հերթական անգամ կը համախմբուէին Հայաստանի Հանրապետութեան, Արցախի Հանրապետութեան եւ սփիւռքի ներկայացուցչութիւնը հանդիսացող մարդուժը: Հերթական անգամ կը հրապարակուէր համահայկական օրակարգի համապատասխան յայտարարութիւն: Նոյնիսկ աննախընթաց աշխատանքային ուղեցոյց-փաստաթուղթ` Համահայկական հռչակագիր խորագիրին տակ: Այս բոլորին առընթեր մասնագիտական համախմբումներ կը կայանային, եւ անոնցմէ իւրաքանչիւրը կ՛օժտուէր համակարգող կառոյցներով: Հայոց ցեղասպանութեան 100-րդ տարելիցի պետական յանձնաժողովն ու տարածաշրջանային յանձնախումբերը կ՛առաջնորդուէին նոր կառուցակարգի` Համազգային խորհուրդի:

Իշխանափոխութենէն ետք ի սպառ բացակայեցան այս բոլորը: Պետականութիւնը շարունակականութիւն է. եւ կանոնակարգման ընթացքին մէջ եղող այդ ժառանգութիւնը, թէկուզ վերափոխելով, այդուհանդերձ եռամիասնական ձեւաչափը պահպանելը հրամայական էր:

Այս օրերուն գումարուող գագաթնաժողովը փաստօրէն չէ յաջողած ներառել սփիւռքի ներկայացուցչական կազմը. այլ դուրս մնացած են նաեւ Արցախի Հանրապետութեան հիմնական ուժերը: Խորհրդարանական ուժերը կ՛ընդգծեն, որ անցած տասնամեակներուն Արցախը եղած է այդ համախմբման հիմնական առանցքը, հանդիսացած է հայկական աշխարհի խմորիչը, մարմնաւորած է հայ ժողովուրդի ազգային ազատագրական պայքարի տեսլականը: Արցախով սկսուած է եւ Արցախով իմաստաւորուած իւրաքանչիւր համախմբման կոչ, իւրաքանչիւր համահայկական գաղափար:

Հիմա փաստօրէն այդպէս չէ. գագաթնաժողովի օրակարգը եւ նախատեսուած ձեռնարկները պատշաճ ու համարժէք չեն անդրադառնար Արցախին եւ անոր առջեւ ծառացած մարտահրաւէրներուն: Արցախը կը բացակայի այս գագաթնաժողովէն, այն պարագային, երբ պէտք է համազգային տագնապի կոչնակ հնչեցնել:

Պէտք չէ զարմանալ. երբ չկայ համազգային օրակարգ, չի կայանար որեւէ համահայկական համագումար, թէկուզ գագաթնաժողովի տպաւորութեամբ: Համահայկական օրակարգի մշակման համար ներգրաւուած պիտի ըլլային ինչպէս Երեւանը, այնպէս նաեւ Ստեփանակերտն ու սփիւռքը: Համահայկական օրակարգը միայն կրնար համախմբել եռամիասնութիւնը:

Արցախեան օրակարգի բացակայութիւնը միայն ներազգային բնոյթ չունի: Նման հրատապ խնդիրներու ոչ լիարժէք ներառումը գագաթնաժողովի աշխատանքներուն քաղաքական բացատրութիւն ունի: Երեւանը այսօր նոյն ներգրաւուածութեան տարողութիւնը չունի արցախեան հիմնահարցին: Նոյն երաշխաւորութիւնը չունի: Նոյն դիրքորոշումը չունի եւ իբրեւ այդպիսին վերապահ է Արցախի Հանրապետութեան որդեգրած ապաբռնագրաւման օրէնքին եւ Արցախէն հնչած համահայկական օրակարգ առաջադրող միասնական հրապարակումներուն նկատմամբ:

Ուրեմն, ներազգային հարթութեան վրայ ա՛յլ նախաձեռնութիւններ պէտք են միասնական հարթակներու ձեւաւորման համար: Եւ այդ հարթակներու կայացման իբրեւ նախապայման` համահայկական օրակարգի մշակման:

aztagdaily.com

FacebookTwitterOdnoklassnikiTelegramPrint
Լրահոս
Փաշինյանը հակահայկական հայտարարություն

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը 2026 թ. սեպտեմբերի 17-ին Երևանում ելույթ ունեցավ «Համ

22 Սեպտեմբեր 2026
Խմբագրական. Դերերու բաշխում, ոչ թէ հակ

23 Օգոստոս 1990-ին, Հայաստանի համաժողովրդային շարժումին յաջորդեց Անկախութեան հ

22 Սեպտեմբեր 2026
Տեղի ունեցավ «Հայաստան» խմբակցության մ

Այսօր՝ սեպտեմբերի 22-ին ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի ներկայացուցիչ, ԱԺ «Հայա

22 Սեպտեմբեր 2026
Հ․Հ․ Անկախութեան Խաւարային Ստուերը՝ 44

«Դուք չէք կրնար նկարագիր եւ քաջութիւն կերտել՝ մարդոցմէ խլելով իրենց նախաձեռնու

22 Սեպտեմբեր 2026
Խմբագրական.- Հայաստանը՝ 35 Տարեկան

1991ի Սեպտեմբեր 21ին, երբ Հայաստան անկախութիւն հռչակեց Խորհրդային Միութենէն, ի

21 Սեպտեմբեր 2026
Խմբագրական. Սեպտեմբերի 21. Պետականութի

Այսօր 2026 թ. Սեպտեմբերի 21-ը Հայաստանի Հանրապետութեան վերանկախութեան 35-ամեակ

21 Սեպտեմբեր 2026
Խմբագրական. Անկախութիւն՝ բայց ի՞նչ տես

Հայաստանի անկախութեան 35-ամեակը բնականաբար առիթ է տօնելու, բայց միեւնոյն ժաման

21 Սեպտեմբեր 2026
ՀՅԴ Հայ Դատի Եվրոպայի գրասենյակը՝ Հայ

ՀՅԴ Հայ Դատի Եվրոպայի գրասենյակը ջերմագին մաղթանքներ է հղում և սրտանց շնորհավո

21 Սեպտեմբեր 2026
ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի հայտարա

Սիրելի՛ հայրենակիցներ, 1991 թվականի սեպտեմբերի 21-ին հայ ժողովուրդը վերահաս

21 Սեպտեմբեր 2026
Կեղծ խաղաղության կարգախոսների ներքո շա

Սեպտեմբերի 21-ի կապակցությամբ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի ուղերձը.

21 Սեպտեմբեր 2026
Անկախութեան 35 տարիները՝ հաշուեկշիռ եւ

­Հա­յաս­տա­նի ­Հան­րա­պե­տու­թեան վե­րան­կա­խաց­ման 35-ա­մեա­կը ա­ռիթ է վե­րար

21 Սեպտեմբեր 2026
Վերակառուցումէն Հռչակագիր, Ապա Անկախու

Հայաստանի վերանկախացման թուականի` 21 սեպտեմբեր 1991-ի 35-ամեակն է այս տարի:

21 Սեպտեմբեր 2026
Խմբագրական. Գերիշխանութեան Պահպանման Հ

Հայաստանի Հանրապետութեան վերանկախացման տօնի նշումին արդիական հնչեղութիւն ապահո

21 Սեպտեմբեր 2026
Յայտարարութիւն ՀՅԴ Արեւմտեան Եւրոպայի

Դաշնակցութեան դէմ բանաւոր յարձակումը, որ դարձեալ բռնկած է ՔՊ-ի կողմէ այս օրերո

21 Սեպտեմբեր 2026
Մուսա Լերան Հերոսամարտի 111-Ամեակի Եւ

Անցնող շաբաթավերջին, կազմակերպութեամբ ՀՅԴ «Կարմիր լեռ» կոմիտէի դաստիարակչական-

21 Սեպտեմբեր 2026
Մուսա Լերան Անմար Կրակը` Անցեալէն Դէպի

Սեպտեմբերեան այս օրերուն մեր նախահայրերուն յիշատակն է, որ կը լեցնէ մեր հոգիներ

20 Սեպտեմբեր 2026
Յայտարարութիւն Հ.Յ.Դ. Իրանի Հիւսիսային

Վերջին օրերին Հայաստանի Ազգային ժողովի ամբիոնից հնչեց յայտարարութիւն՝ դաշնակցա

20 Սեպտեմբեր 2026
Պարտավոր ենք հիշել․ ՀՅԴ Արցախի երիտասա

2020 թվականի 44-օրյա պատերազմը և 2023 թվականի սեպտեմբերի 19-ին Արցախի դեմ սանձ

20 Սեպտեմբեր 2026
Քաղաքացիություն ստանալը դժվարացնում են

Ըստ ՀՅԴ Հայ դատի և քաղաքական հարցերի գրասենյակի ղեկավարի` սփյուռքը չի կարող խա

20 Սեպտեմբեր 2026
Սեպտեմբերյան պատերազմները․․․

Երբեք չեմ հասկացել, թե ինչու՞ է 2020 թվականի սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի սանձազ

19 Սեպտեմբեր 2026
Բոլոր Նյութերը
Հետեվեք մեզ
Facebook
Twitter
YouTube
Instagram
Ստացեք մեր լուրերը էլ.փոստով
Loading
ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ Հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Մհեր Մկրտչյան 12/1 Հեռախոս՝ (+374) 10 52 17 65, (+374) 10 52 18 74 Էլ. փոստ՝ [email protected]
© ARF Dashnaktsutyun- ARMENIAN REVOLUTIONARY FEDERATION Website by Web Development Company