ՀՅԴ
Հայ Յեղափոխական Դաշնակցություն պաշտոնական կայք arfd.am
Skip to content
ՀՅԴ

ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
    • Պատմություն
      • Պատմական ակնարկ
      • Կարևոր իրադարձություններ
      • գործիչներ
    • Ծրագիր
    • Կանոնագիր
    • Ընդհանուր ժողովներ
    • Կազմակերպական կառույց
      • ՀՅԴ Բյուրո
      • Հայաստան
        • Գերագույն մարմին
        • Տարածքային կառույցներ
        • ԱԺ խմբակցություն
        • ՀՅԴ-ն գործադիրում
      • Արցախ
      • Կազմակերպական շրջաններ
      • Երիտասարդական/ուսանողական
    • Հիմնարկներ և գրասենյակներ
    • Ուղեկից միություններ
    • Միջազգային համագործակցություն
  • ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
    • Լրահոս
    • Հայտարարություններ
    • Հոդվածներ
  • ՄԱՄՈՒԼ
    • «Դրօշակ» պաշտոնաթերթ
    • Լրատվամիջոցներ
  • ՇՏԵՄԱՐԱՆ
    • Գրադարան
    • Տեսադարան
    • Ձայնադարան
    • Լուսանկարներ
    • Թանգարան
    • Արխիվ
  • ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ
Facebook
Twitter
YouTube
Instagram
    • Դաս
    • Նոր
  1. ԳԼԽԱՎՈՐ ԷՋ
  2. ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀՅԴ Հայաստան
  • Հարցազրույցներ

Կա արտաքին գործոն, կա տնտեսական բարձր ակտիվության ցուցանիշը, չի լինի այդ գործոնը, չի լինի բարձր ցուցանիշ

31 Հոկտեմբեր 2022

Ընդհանուր առմամբ առիթ ենք ունեցել բազմաթիվ անգամ ասելու, որ այս տնտեսական ակտիվությունը, որ մենք ունենք 2022 թ․, պայմանավորված է արտաքին գործոնով։ Ռուս-ուկրաինական պատերազմի արդյունքում է ստացվել, որ դրամական հոսքերը էապես ավելացել են դեպի մեր երկիր և իրականում աճել է պահանջարկը ծառայությունների ոլորտում. Երկիր Մեդիայի հետ զրույցում ասաց ՀՅԴ անդամ, ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Թադևոս Ավետիսյանը։

«Այս դրամական հոսքը չի դառնում ներդրումներ, օրինակ գյուղատնտեսության ոլորտը շարունակում է անկում ապրել, իսկ արդյունաբերության 10 տոկոսի աճը պայմանավորված է հանքարդունաբերության ոլորտի հետ։ Սակայն ներկայիս իշխանությունները կապ չունեն, թե տնտեսական ակտիվության հետ, թե արդյունաբերության այդ որոշակի աճի հետ։ Ստացվում է, որ հիմնականում աճում է ֆինանսական ոլորտը, որը իրականացնում է միջնորդի գործառույթը։ Կարելի է տեսնել, որ բարձրացել է բանկերի շահույթը, բայց իրական հատվածում շահույթաբերության աճ չկա, ինչպես նաև չկա այս ամենի հետ կապված աշխատավարձի բարձրացում», – ասաց նա:

Պատգամավորը նշեց, որ տնտեսական ձախողումները նույնիսկ այս պարագայում են ակնհայտ, քանի որ մեր երկրում չեն դառնում ներդրումներ այդչափ արտաքին ֆինանսական հոսքերը․

«Այս 9 ամիսների ընթացքում էապես նվազել են օտարերկրյա ներդրումները, որը պայմանավորված է ֆինանսական հոսքերով։ Հիմա մենք ունենք 14 տոկոս տնտեսական ակտիվություն, իսկ հաջորդ տարի, երբ այս գործոնը այլևս չլինի կարող ենք ունենալ էական դժվարություններ։ Եթե այս տնտեսական ակտիվությունը կայուն բնույթ ունենար, ապա, այս իրավիճակում 6-7 տոկոսով չէին բարձրացնի թոշակները, նվազագույն աշխատավարձները, այլ համարժեք կբարձրացնեին գնաճի հետ համահունչ։ Հաջորդ տարի չենք կարող ունենալ նման տնտեսական ակտիվություն, քանի որ այն գումարները, որ մտնում են մեր տնտեսություն, նույն կերպ էլ դուրս են գալիս, որոնք պայմանավորված են արտաքին գործոնների հետ կապված»։

Տնտեսագետը կարծում է, որ մենք, ըստ էության, դարձել ենք ֆինանսական և առևտրի միջնորդ, կա գործոն, կա միջնորդություն, հետևաբար կա տնտեսական բարձր ակտիվություն․

«Ի՞նչ պետք է անել այս պարագայում․ պետությունը առնվազն պետք է պետական խթանիչ գործիքներով ստեղծեր կայուն ներդրման միջավայր, որ Հայաստան եկած ֆինանսական միջոցները դառնային ներդրում հատկապես՝ իրական հատվածում, որ աճեր մեր տնտեսական ներուժը, որը կայուն կերպով կապահովեր տնտեսական ակտիվությունը»։

Անդրադառնալով գնաճին ՀՅԴ-ական գործիչը նշեց, որ կա զանգվածային գնաճ, սակայն դրա հետ կապված չկա աշխատավարձի բարձրացում, թոշակի բարձրացում, նպաստների բարձրացում․

«Մտածում են միջին աշխատավարձի բարձրացնեն, սակայն դա չի փակում այն գնաճը, որն ունենք հիմա։ Սա բերում է աղքատության մակարդակի աճի։ Բոլոր նախադրյալները կան, որ մյուս տարի գրանցվի նույն ցուցանիշները։ Հայաստանի 60 տոկոսը համարվում է չափավոր աղքատ։ Դա պայմանավորված է մեր իշխանության հակասոցիալական քաղաքականությամբ, տալիս են անվերջ խոստումներ, որոնք չեն իրականացնում։ Եկել են իշխանության և մեր երկրում ստեղծվել է այնպիսի մի իրավիճակ, որ մարդկանց օրականգը դարձել է գոյատևման խնդիր, այլ ոչ թե լավ ապրելու ընդվզումներ։ Ամեն օր արթնանալով սպասում ենք նոր խոչընդոտների»,- ավելացրեց տնտեսագետը։

«Երկրում ստեղծվել է մի վիճակ, երբ մարդկանց իրական օրակարգը դարձել է ոչ թե լավ ապրելու խնդիրը, այլ ապրելը: Մեր խնդիրները դարձել են գոյատեւման խնդիրներ»,-նշեց նա:

Մանրամասները՝ Ալինա Սիմոնյանի տեսանյութում

FacebookTwitterOdnoklassnikiTelegramPrint
Լրահոս
Փաշինյանը հակահայկական հայտարարություն

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը 2026 թ. սեպտեմբերի 17-ին Երևանում ելույթ ունեցավ «Համ

22 Սեպտեմբեր 2026
Խմբագրական. Դերերու բաշխում, ոչ թէ հակ

23 Օգոստոս 1990-ին, Հայաստանի համաժողովրդային շարժումին յաջորդեց Անկախութեան հ

22 Սեպտեմբեր 2026
Տեղի ունեցավ «Հայաստան» խմբակցության մ

Այսօր՝ սեպտեմբերի 22-ին ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի ներկայացուցիչ, ԱԺ «Հայա

22 Սեպտեմբեր 2026
Հ․Հ․ Անկախութեան Խաւարային Ստուերը՝ 44

«Դուք չէք կրնար նկարագիր եւ քաջութիւն կերտել՝ մարդոցմէ խլելով իրենց նախաձեռնու

22 Սեպտեմբեր 2026
Խմբագրական.- Հայաստանը՝ 35 Տարեկան

1991ի Սեպտեմբեր 21ին, երբ Հայաստան անկախութիւն հռչակեց Խորհրդային Միութենէն, ի

21 Սեպտեմբեր 2026
Խմբագրական. Սեպտեմբերի 21. Պետականութի

Այսօր 2026 թ. Սեպտեմբերի 21-ը Հայաստանի Հանրապետութեան վերանկախութեան 35-ամեակ

21 Սեպտեմբեր 2026
Խմբագրական. Անկախութիւն՝ բայց ի՞նչ տես

Հայաստանի անկախութեան 35-ամեակը բնականաբար առիթ է տօնելու, բայց միեւնոյն ժաման

21 Սեպտեմբեր 2026
ՀՅԴ Հայ Դատի Եվրոպայի գրասենյակը՝ Հայ

ՀՅԴ Հայ Դատի Եվրոպայի գրասենյակը ջերմագին մաղթանքներ է հղում և սրտանց շնորհավո

21 Սեպտեմբեր 2026
ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի հայտարա

Սիրելի՛ հայրենակիցներ, 1991 թվականի սեպտեմբերի 21-ին հայ ժողովուրդը վերահաս

21 Սեպտեմբեր 2026
Կեղծ խաղաղության կարգախոսների ներքո շա

Սեպտեմբերի 21-ի կապակցությամբ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի ուղերձը.

21 Սեպտեմբեր 2026
Անկախութեան 35 տարիները՝ հաշուեկշիռ եւ

­Հա­յաս­տա­նի ­Հան­րա­պե­տու­թեան վե­րան­կա­խաց­ման 35-ա­մեա­կը ա­ռիթ է վե­րար

21 Սեպտեմբեր 2026
Վերակառուցումէն Հռչակագիր, Ապա Անկախու

Հայաստանի վերանկախացման թուականի` 21 սեպտեմբեր 1991-ի 35-ամեակն է այս տարի:

21 Սեպտեմբեր 2026
Խմբագրական. Գերիշխանութեան Պահպանման Հ

Հայաստանի Հանրապետութեան վերանկախացման տօնի նշումին արդիական հնչեղութիւն ապահո

21 Սեպտեմբեր 2026
Յայտարարութիւն ՀՅԴ Արեւմտեան Եւրոպայի

Դաշնակցութեան դէմ բանաւոր յարձակումը, որ դարձեալ բռնկած է ՔՊ-ի կողմէ այս օրերո

21 Սեպտեմբեր 2026
Մուսա Լերան Հերոսամարտի 111-Ամեակի Եւ

Անցնող շաբաթավերջին, կազմակերպութեամբ ՀՅԴ «Կարմիր լեռ» կոմիտէի դաստիարակչական-

21 Սեպտեմբեր 2026
Մուսա Լերան Անմար Կրակը` Անցեալէն Դէպի

Սեպտեմբերեան այս օրերուն մեր նախահայրերուն յիշատակն է, որ կը լեցնէ մեր հոգիներ

20 Սեպտեմբեր 2026
Յայտարարութիւն Հ.Յ.Դ. Իրանի Հիւսիսային

Վերջին օրերին Հայաստանի Ազգային ժողովի ամբիոնից հնչեց յայտարարութիւն՝ դաշնակցա

20 Սեպտեմբեր 2026
Պարտավոր ենք հիշել․ ՀՅԴ Արցախի երիտասա

2020 թվականի 44-օրյա պատերազմը և 2023 թվականի սեպտեմբերի 19-ին Արցախի դեմ սանձ

20 Սեպտեմբեր 2026
Քաղաքացիություն ստանալը դժվարացնում են

Ըստ ՀՅԴ Հայ դատի և քաղաքական հարցերի գրասենյակի ղեկավարի` սփյուռքը չի կարող խա

20 Սեպտեմբեր 2026
Սեպտեմբերյան պատերազմները․․․

Երբեք չեմ հասկացել, թե ինչու՞ է 2020 թվականի սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի սանձազ

19 Սեպտեմբեր 2026
Բոլոր Նյութերը
Հետեվեք մեզ
Facebook
Twitter
YouTube
Instagram
Ստացեք մեր լուրերը էլ.փոստով
Loading
ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ Հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Մհեր Մկրտչյան 12/1 Հեռախոս՝ (+374) 10 52 17 65, (+374) 10 52 18 74 Էլ. փոստ՝ [email protected]
© ARF Dashnaktsutyun- ARMENIAN REVOLUTIONARY FEDERATION Website by Web Development Company