ՀՅԴ
Հայ Յեղափոխական Դաշնակցություն պաշտոնական կայք arfd.am
Skip to content
ՀՅԴ

ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
    • Պատմություն
      • Պատմական ակնարկ
      • Կարևոր իրադարձություններ
      • գործիչներ
    • Ծրագիր
    • Կանոնագիր
    • Ընդհանուր ժողովներ
    • Կազմակերպական կառույց
      • ՀՅԴ Բյուրո
      • Հայաստան
        • Գերագույն մարմին
        • Տարածքային կառույցներ
        • ԱԺ խմբակցություն
        • ՀՅԴ-ն գործադիրում
      • Արցախ
      • Կազմակերպական շրջաններ
      • Երիտասարդական/ուսանողական
    • Հիմնարկներ և գրասենյակներ
    • Ուղեկից միություններ
    • Միջազգային համագործակցություն
  • ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
    • Լրահոս
    • Հայտարարություններ
    • Հոդվածներ
  • ՄԱՄՈՒԼ
    • «Դրօշակ» պաշտոնաթերթ
    • Լրատվամիջոցներ
  • ՇՏԵՄԱՐԱՆ
    • Գրադարան
    • Տեսադարան
    • Ձայնադարան
    • Լուսանկարներ
    • Թանգարան
    • Արխիվ
  • ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ
Facebook
Twitter
YouTube
Instagram
    • Դաս
    • Նոր
  1. ԳԼԽԱՎՈՐ ԷՋ
  2. ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀՅԴ Բյուրո
  • Քննարկում

Պուտինի ասածն անելու համար պետք է ՀՀ-Ադրբեջան ցանկացած փաստաթղթում ամրագրում լինի, որ կա Արցախի խնդիր

31 Հոկտեմբեր 2022

ՀՅԴ Բյուրոյի անդամ, ՀՅԴ Բյուրոյի Հայ Դատի և քաղաքական հարցերի գրասենյակի պատասխանատու Կիրո Մանոյանը՝ Մամուլի ազգային ակումբի «Հրատապ թեմա» ծրագրի շրջանակներում անցկացված հանդիպման ժամանակ անդրադարձելէ ՌԴ-ի կողմից առաջարկվող խաղաղության պայմանագրի հնարավոր տարբերակներին:

Կիրո Մանոյանն ասաց. «Վլադիմիր Պուտինի ասածն անելու համար պետք է ՀՀ-Ադրբեջան ցանկացած փաստաթղթում ամրագրում լինի, որ կա Արցախի խնդիր: Մենք ամիսներ լսում ենք այս իշխանության առաջին դեմքերից, որ նման պայմանագրում Արցախի անուն չի լինելու: Այդ կեցվածքով քաղաքական ուժը փորձում է համահայկական ինչ-որ բան կազմակերպել և քսաներորդական օրակարգի հարց դարձնել Արցախի հարցը»:

Քննարկման ժամանակ անդրադարձ կատարվեց նաև ԱՄՆ Կոնգրեսի 907-րդ բանաձևին: Այս առիթով Կիրո Մանոյանն ասաց. «907-րդ հոդվածի կամ հավելվածի խնդիրը երկու գլխավոր դերակատար ունի. Մեկը՝ օրենսդիրը, մյուսը՝ գործադիրը: Օրենսդիրը սեպտեմբերի 11-ից հետո թույլ տվեց գործադիրի նախագահին, որպեսզի շրջանցի Ադրբեջանին ռազմական օժանդակություն տալու արգելքը: Բայց ամեն տարի օրենսդիրին պետք է զեկուցի: Այս գործադիր իշխանությունը նույն մոտեցումն ունի՝ շրջանցելու: Հիմա օրենսդիրում որոշ շրջանակ է ձևավորվում, որը դեմ է շրջանցելու իրավունքը պահպանելուն: Բավական բան կախված է առաջիկա ընտրություններից, թե իրականում որ քաղաքական ուժը կկարողանա պահել մեծամասնությունը խորհրդարանի երկու պալատներում: Դրանից կախված կլինի՝ օրենսդիրը որքանո՞վ կկարողանա շրջանցելու իրավունքը վերցնել և թույլ չտալ, որ գործադիրը շրջանցի: Բոլոր գործադիրներն էլ 2002-ից ի վեր կողմ չեն եղել, որ շրջանցելու իրավունքը պահպանվի՝ ասելով, որ դա ճկունություն է Կասպից ծովից եկող անվտանգության խնդիրների հետ կապված»: Կիրո Մանոյանն ասաց, որ փորձում են ԱՄՆ-ում բացատրել, որ այդ օժանդակությունը՝ հարյուր միլիոնը, ՀՀ-ի, Արցախի դեմ է օգտագործվում, և պետք է դադարեցնել ռազմական աջակցությունը Ադրբեջանին:

Կիրո Մանոյանը նաև կարևորեց, որ Արևմուտքի հետ հարաբերություններում պետք է մղենք Արևմուտքին, որ արձանագրի՝ կա Արցախի չլուծված խնդիր:

Փաստմանը՝ Ֆրանսիայի սենատում նոր բանաձևի նախագիծ է շրջանառվում, որը քննարկվելու է նոյեմբեր 15-ի և հարցին՝ դա ի՞նչ կտա հակամարտության կարգավորման հարցում, Կիրո Մանոյանը պատասխանեց. «Այսպիսի բանաձևերը պարզ է, որ ունեն քաղաքական արժեք, եթե նույնիսկ իրավական արժեք էլ չունեն, որ պատասխանատվության ենթարկեն ինչ-որ մեկին: Անկախ՝ ինչ է ասվում բանաձևում, կա նաև քաղաքական դինամիկա: Ընդդիմությունը, եթե բանաձևը ներկայացրեց և որդեգրեց, իշխանությունն այս դեպքում սենատում ասելու է, որ ընդդիմության ասածը չպետք է անեմ: Ընդդիմությանը դեմ է լինելու: Բայց, որ բարձրաձայնվի, այդ մասին խոսվի, դա արդեն օգտակար է: Բանաձև է ներկայացվել նաև իրենց խորհրդարանի ստորին պալատում, որտեղ մեծամասնությունը նախագահի կուսակցության անդամներն են: Շեշտադրումները նույնը չեն, բայց ինչքան ես եմ տեղյակ, այդքան էլ խնդրահարույց բանաձև չէ: Կարևոր բանաձև է»:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

aravot.am

Մանրամասները «Երկիր մեդիայի» տեսանյութում

FacebookTwitterOdnoklassnikiTelegramPrint
Լրահոս
ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի հայտարա

Սիրելի՛ հայրենակիցներ, 1991 թվականի սեպտեմբերի 21-ին հայ ժողովուրդը վերահաս

21 Սեպտեմբեր 2026
Կեղծ խաղաղության կարգախոսների ներքո շա

Սեպտեմբերի 21-ի կապակցությամբ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի ուղերձը.

21 Սեպտեմբեր 2026
Անկախութեան 35 տարիները՝ հաշուեկշիռ եւ

­Հա­յաս­տա­նի ­Հան­րա­պե­տու­թեան վե­րան­կա­խաց­ման 35-ա­մեա­կը ա­ռիթ է վե­րար

21 Սեպտեմբեր 2026
Վերակառուցումէն Հռչակագիր, Ապա Անկախու

Հայաստանի վերանկախացման թուականի` 21 սեպտեմբեր 1991-ի 35-ամեակն է այս տարի:

21 Սեպտեմբեր 2026
Խմբագրական. Գերիշխանութեան Պահպանման Հ

Հայաստանի Հանրապետութեան վերանկախացման տօնի նշումին արդիական հնչեղութիւն ապահո

21 Սեպտեմբեր 2026
Մուսա Լերան Հերոսամարտի 111-Ամեակի Եւ

Անցնող շաբաթավերջին, կազմակերպութեամբ ՀՅԴ «Կարմիր լեռ» կոմիտէի դաստիարակչական-

21 Սեպտեմբեր 2026
Յայտարարութիւն Հ.Յ.Դ. Իրանի Հիւսիսային

Վերջին օրերին Հայաստանի Ազգային ժողովի ամբիոնից հնչեց յայտարարութիւն՝ դաշնակցա

20 Սեպտեմբեր 2026
Պարտավոր ենք հիշել․ ՀՅԴ Արցախի երիտասա

2020 թվականի 44-օրյա պատերազմը և 2023 թվականի սեպտեմբերի 19-ին Արցախի դեմ սանձ

20 Սեպտեմբեր 2026
Քաղաքացիություն ստանալը դժվարացնում են

Ըստ ՀՅԴ Հայ դատի և քաղաքական հարցերի գրասենյակի ղեկավարի` սփյուռքը չի կարող խա

20 Սեպտեմբեր 2026
Սեպտեմբերյան պատերազմները․․․

Երբեք չեմ հասկացել, թե ինչու՞ է 2020 թվականի սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի սանձազ

19 Սեպտեմբեր 2026
Երբ ասում են` Արցախը երբեք հայկական չի

ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը հանդես է եկել տեսաուղերձով․

19 Սեպտեմբեր 2026
Արցախի Հանրապետության Հանրային խորհրդի

2023 թվականի սեպտեմբերի 19-ին Ադրբեջանի կանխորոշմամբ և աշխարհի լուռ համաձայնու

19 Սեպտեմբեր 2026
Քանի դեռ կա թուրք-ադրբեջանական մոտեցու

Այսօր՝ սեպտեմբերի 19-ին, Արցախի հայաթափման 3-ամյա տարելիցին, տեղի է ունեցել «Հ

19 Սեպտեմբեր 2026
Արցախցիների հավաքական և անվտանգ վերադա

Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նախագահի պարտականությունները կատարող Գագի

19 Սեպտեմբեր 2026
Խմբագրական. Տիգրանաշէնը՝ անունից այն կ

Ի՞նչ է Տիգրանաշէնը։ Արդեօ՞ք դա միայն սովորական տեղանուն է։ Կան անուններ, որ

19 Սեպտեմբեր 2026
Խմբագրական. Այնճարը` Սփիւռքի Փոփոխուող

Մուսա լերան հերոսամարտի հերթական նշումը կը զուգակցուի Սուրբ Խաչի տօնին հետ: Հե

18 Սեպտեմբեր 2026
«Հայաստան» խմբակցության անդամները Շվեդ

ԱԺ «Հայաստան» խմբակցության ղեկավար Աննա Գրիգորյանը, խմբակցության քարտուղար Արթ

18 Սեպտեմբեր 2026
«Արմատախիլ անել» դաշնակցականությունը.

ՀՀ ԱԺ ամբիոնից իշխանական մեծամասնության պատգամավոր Արման Եղոյանի՝ սեպտեմբերի 1

18 Սեպտեմբեր 2026
Փաշինյանն ի զորու չէ իրավական պատասխան

«5-րդ ալիք» հեռուստաընկերության «Օրագիր» հաղորդման հյուրն է ՀՅԴ Հայ Դատի գրասե

17 Սեպտեմբեր 2026
Արամ Համբարեանի Մեկնաբանութիւնը՝ Հայ Հ

ՈՒԱՇԻՆԿԹԸՆ․- Ա․Մ․Ն․ նախագահ Տանըլտ Թրամփ, Սպիտակ տան մէջ Սեպտեմբեր 16-ին հանդի

17 Սեպտեմբեր 2026
Բոլոր Նյութերը
Հետեվեք մեզ
Facebook
Twitter
YouTube
Instagram
Ստացեք մեր լուրերը էլ.փոստով
Loading
ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ Հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Մհեր Մկրտչյան 12/1 Հեռախոս՝ (+374) 10 52 17 65, (+374) 10 52 18 74 Էլ. փոստ՝ [email protected]
© ARF Dashnaktsutyun- ARMENIAN REVOLUTIONARY FEDERATION Website by Web Development Company