ՀՅԴ
Հայ Յեղափոխական Դաշնակցություն պաշտոնական կայք arfd.am
Skip to content
ՀՅԴ

ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
    • Պատմություն
      • Պատմական ակնարկ
      • Կարևոր իրադարձություններ
      • գործիչներ
    • Ծրագիր
    • Կանոնագիր
    • Ընդհանուր ժողովներ
    • Կազմակերպական կառույց
      • ՀՅԴ Բյուրո
      • Հայաստան
        • Գերագույն մարմին
        • Տարածքային կառույցներ
        • ԱԺ խմբակցություն
        • ՀՅԴ-ն գործադիրում
      • Արցախ
      • Կազմակերպական շրջաններ
      • Երիտասարդական/ուսանողական
    • Հիմնարկներ և գրասենյակներ
    • Ուղեկից միություններ
    • Միջազգային համագործակցություն
  • ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
    • Լրահոս
    • Հայտարարություններ
    • Հոդվածներ
  • ՄԱՄՈՒԼ
    • «Դրօշակ» պաշտոնաթերթ
    • Լրատվամիջոցներ
  • ՇՏԵՄԱՐԱՆ
    • Գրադարան
    • Տեսադարան
    • Ձայնադարան
    • Լուսանկարներ
    • Թանգարան
    • Արխիվ
  • ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ
Facebook
Twitter
YouTube
Instagram
    • Դաս
    • Նոր
  1. ԳԼԽԱՎՈՐ ԷՋ
  2. ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • Հոդվածներ

ՀԱԿ-ում հոգևոր կապերի խառնաշփոթ է

01 Նոյեմբեր 2022

ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի մամուլի խոսնակ Արման Մուսինյանը շատ ուշադիր է լսել ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանի մամուլի ասուլիսը, որի ժամանակ Իշխան Սաղաթելյանը հայտարարել էր. «Պետք է արձանագրել, որ Լևոն Տեր-Պետրոսյանը հայ ժողովրդի համար այս ճակատագրական փուլում մեկ անգամ ևս վերահաստատեց երկիրը կապիտուլյացիայի տանելու իր նախկին մոտեցումները: Իհարկե, իրենք անընդհատ փորձում են տարանջատվել Նիկոլից, բայց այն գաղափարախոսությունն ու գործողությունները, որ անում են, մեկ անգամ ևս փաստեցին»: Պարոն Մուսինյան, էդ լավ է, որ ականջալուր եք ՀՅԴ-ի հայտարարություններին, բայց շատ վատ է, որ չեք կարողանում կամ չեք ուզում ճիշտ հետևություններ անել դրանցից: Զորօրինակ՝ ինչո՞ւ եք ընկնում մանիպուլյացիաների գիրկը, երբ ձեզ հիշեցնում են Լևոն Տեր-Պետրոսյանի «ազգակործան» պարտվողական քաղաքականությունը: Իշխան Սաղաթելյանն ընդամենը արձանագրել է փաստը, որ դուք, ձեր այդ քաղաքականության կրախն իրականացված տեսնելով, ամեն գնով փորձում եք տարանջատվել Նիկոլից: Ու նաև՝ ամեն անգամ, երբ գալիս է Նիկոլից տարանջատվելու պահը, երբ նախագահներն ու կաթողիկոսը հավաքվում են հարցին լուծում տալու, Լևոն Տեր-Պետրոսյանը սկսում է «մունդռել», որ նման բան տեղի չունենա:

Եվ ահա, չիմանալով ինչ անել «ազգակործան պատուհաս» Նիկոլի հետ, Արման Մուսինյանը, բնականաբար խորհրդակցելով Լևոն Տեր-Պետրոսյանի հետ, որոշում է Նիկոլին գցել ՀՅԴ-ի և մասնավորապես Իշխան Սաղաթելյանի գրպանը: Հաջողվե՞լ է դա նրան, թե՞ ոչ, ինքներդ դատեք: «Այդ դուք եք ողջ խմբակցությամբ (բացառությամբ Աղվան Վարդանյանը) քվեարկել Նիկոլ Փաշինյանին վարչապետ դարձնելու որոշման օգտին, պարզ ասած՝ նրան բերել իշխանության: Իսկ ահա, Լևոն Տեր-Պետրոսյանը նույնիսկ հրապարակայնորեն քննադատվել է «հեղափոխությունը» չողջունելու համար»,- աղաղակել է Մուսինյանը և հավելել. «Հայ Հեղափոխական Դաշնակցությունը Նիկոլ Փաշինյանի կոալիցիոն կառավարության մաս է կազմել: Իշխան Սաղաթելյանին այդ գործարքի շնորհիվ բաժին է ընկել հայրենի Գեղարքունիքի մարզպետի պաշտոնը»: ՀԱԿ-ում, ինչպես տեսնում եք, ամեն ինչ դեռ փողոցային մակարդակում է: Բայցևայնպես Մուսինյանին հիշեցնեմ, որ առանց Նիկոլի էլ, այսինքն մինչև Նիկոլի գալը, ՀՅԴ-ն և կոալիցիայի անդամ էր, և պաշտոններ ուներ կառավարությունում: Հետևաբար ոչ Նիկոլ խաղացնելու ոչ էլ մանավանդ նրան իշխանության բերելու առանձնահատուկ պատճառներ ՀՅԴ-ն չուներ: Իսկ այն, որ նման հարց էր մտել խորհրդարան, միանգամայն այլ թեմա է, որի մասին շատ է խոսվել և դեռ կխոսվի: Պատմությունից, սակայն, հայտնի է, որ 2018թ. մայիսյան այդ օրերին ՀԱԿ-ը խորհրդարանում չէր և, բնականաբար, չէր կարող ոչ քվեարկել Նիկոլի օգտին, ոչ էլ նրան բերել իշխանության: Եվ ուրեմն հարց Մուսինյանին՝ ինչպե՞ս կվարվեր ՀԱԿ-ը, դե՞մ կքվեարկեր իր Նիկոլին: Չեմ կարծում: Ոչ միայն դեմ չէր քվեարկի, այլև կաշխատեր ավելի շատ պաշտոններ կորզել «ազգակործան պատուհասից: Նույնիսկ այս իրավիճակում Փաշինյանի կառավարության մեջ, ԱԺ ՔՊ խմբակցությունում և դիվանագիտական կորպուսում ավելի շատ ՀԱԿ-ՀՀՇ-ական կա քան բուն ՔՊ-ական: Ինչի՞ մասին է խոսքը: Անունները շարե՞նք…

Ես չգիտեմ, թե ինչ կամ ինչի մասնագետ է Մուսինյանը, բայց կարող եմ ասել, որ նա նորանկախ Հայաստանի պատմությունը շատ վատ գիտի: Այդ կապակցությամբ կուզենայի մի քանի փաստ բերել Մուսինյանի համար, որպեսզի նա վերջնականապես հասկանա, որ Նիկոլն իրենցն է և բարոյական չէ՝ իրենց իսկ կողմից խոտանված քաղաքական ապրանքը սրա-նրա գրպանը գցել: Բոլորը գիտեն, թե Իջևանից Երևան հասնելուց հետո որտեղ է հայտնվել Նիկոլ Փաշինյանը և ումով մարդ դարձել: Դա, ուրեմն, Լևոն Տեր-Պետրոսյանի քաղաքական «ձիանոցն» էր, ՀՀՇ-ն, որն ի վերջո Լևոն Տեր-Պետրոսյանի կողմից խոտանվեց և 2007 թվականին վերանվանվեց «գեղի կլուբ»: Հետո եկավ 2008 թվականի մարտի 1-ը: «Կլուբն» այդ ժամանակ կոչվում էր ՀԱԿ, իսկ Նիկոլն էլ այնքան էր աճել, որ դարձել էր Լևոն Տեր-Պետրոսյանի՝ ոչ այն է աջ, ոչ այն է ձախ ձեռքը: 2012-ին ՀԱԿ-ը հայտնվեց խորհրդարանում: Գուշակեք՝ ո՞վ էր ՀԱԿ խմբակցության «սոխակն» այդ ժամանակ: Այո, Նիկոլն էր՝ ՀԱԿ-ի և Լևոն Տեր-Պետրոսյանի Նիկոլը: Այսքան բանից հետո այսպես դաժանաբար հրաժարվել Նիկոլի «հոգեհոր» պատվից, կարծում եմ, ճիշտ որոշում չէ ոչ Լևոն Տեր-Պետրոսյանի, ոչ էլ Արման Մուսինյանի կողմից:

Իսկ հիմա գանք, ինչպես ասում են, մեր հավերժական խնդրին՝ Արցախին: Մուսինյանը նշում է, որ կոալիցիոն կառավարության մաս կազմելով՝ Դաշնակցությունը պատասխանատվություն է ստանձնել Նիկոլ Փաշինյանի արցախյան քաղաքականության համար: Այո, ստանձնել է, որովհետև Նիկոլ Փաշինյանը, մինչև վարչապետի պաշտոնում ընտրվելը, խոստանում էր չշեղվել բանակցային գործընթացից և երբեք չգնալ չհիմնավորված զիջումների: Իսկ թե ինչո՞ւ Նիկոլ Փաշինյանը 180 աստիճանով շեղվեց իր ճանապարհից, ինչո՞ւ որոշեց որդեգրել «ամենալավ պաշտպանությունը անպաշտպան լինելն է» կեղծ թեզը, պետք է հարցնել Լևոն Տեր-Պետրոսյանին: Ո՞վ Նիկոլի ընտրությունից շատ չանցած՝ նրան կանչեց իր մոտ ու ասաց՝ դե, Նիկոլ ջան, հողերը պիտի տաս… Իսկ ի՞նչ եք կարծում, Նիկոլը կարո՞ղ էր ընդդիմանալ իր «հոգեհոր» այդ պատվիրանին:

Այն էլ ասեմ, որ հետպատերազմյան շրջանում Փաշինյան Նիկոլից տարանջատվելու փորձեր ՀԱԿ-ը մեկ անգամ չէ, որ արել է: Լևոն Տեր-Պետրոսյանը նրան անվանեց ազգակործան պատուհաս, Լևոն Տեր Պետրոսյանը նոյեմբերի 9-ից հետո բացականչեց՝ սրանք չեն հասկացել, թե ինչ աղետ են բերել հայ ազգի գլխին և այլն: Մուսինյանն այս ամենն ինձնից լավ գիտի, որովհետև շատ ակտիվ մասնակցություն է ունեցել Նիկոլին ՀԱԿ-ի փեշերից հեռու պահելու սուրբ գործին: 2021թ. մայիսի 28-ին Նիկոլ Փաշինյանը մի այսպիսի գրառում էր արել. «Լևոն Տեր-Պետրոսյանը ձևակերպում է, որ Ղարաբաղի հարցով այս էր վիճակը, այն էր վիճակը, բայց ի վերջո չի ձևակերպում՝ Ղարաբաղի հարցի կարգավորման իր պատկերացումը ո՞րն էր, այսօր ո՞րն էր։ Իսկ պետք է հստակ ասել՝ Ղարաբաղի հարցի լուծման վերաբերյալ իր պատկերացումը հետևյալն էր, որ մենք պետք է Ղարաբաղը տանք ամբողջությամբ Ադրբեջանին և դրանով թեման համարենք փակված»: Դե պատկերացրեք, թե սրանից հետո ինչ պետք է կատարվեր ՀԱԿ-ում: Եվ Մուսինյանը շատ արագ արձագանքեց. «Ի պատասխան այս առիթով լրագրողների հարցումներին, Առաջին նախագահի անունից հայտնում եմ.

Այս գրառմամբ Փաշինյանն ապացուցեց, որ իսկապես քաղաքականությունից ոչինչ չի հասկանում: Չի հասկանում ո՛չ իր ընդդիմախոսների և ո՛չ նույնիսկ դաշնակիցների, ինչպիսին է Ռուսաստանը, ուղիղ, շիտակ ասված խոսքերը: Ավելին, նա չի հասկանում անգամ, թե ինչում է մեղադրում Առաջին նախագահին, ասելով, թե վերջինս ուզում է Ղարաբաղը հանձնել Ադրբեջանին: Մի բան, որ ինքն արդեն «փառավորապես» իրականացրել է՝ Ղարաբաղը ոտքով-գլխով հանձնել է Ադրբեջանին»: Զավեշտ է, չէ՞: Իսկ ամենամեծ զավեշտն էլ այն է, որ այս դարակազմիկ փոխհրետակոծությունից հետո էլ Լևոն Տեր-Պետրոսյանը բոլորին կոչ է անում համախմբվել Ղարաբաղը «փառավորապես», ոտքով-գլխով Ադրբեջանին հանձնողի՝ Նիկոլի շուրջ:

Էդիկ Անդրեասյան

FacebookTwitterOdnoklassnikiTelegramPrint
Լրահոս
Փաշինյանը հակահայկական հայտարարություն

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը 2026 թ. սեպտեմբերի 17-ին Երևանում ելույթ ունեցավ «Համ

22 Սեպտեմբեր 2026
Խմբագրական. Դերերու բաշխում, ոչ թէ հակ

23 Օգոստոս 1990-ին, Հայաստանի համաժողովրդային շարժումին յաջորդեց Անկախութեան հ

22 Սեպտեմբեր 2026
Տեղի ունեցավ «Հայաստան» խմբակցության մ

Այսօր՝ սեպտեմբերի 22-ին ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի ներկայացուցիչ, ԱԺ «Հայա

22 Սեպտեմբեր 2026
Հ․Հ․ Անկախութեան Խաւարային Ստուերը՝ 44

«Դուք չէք կրնար նկարագիր եւ քաջութիւն կերտել՝ մարդոցմէ խլելով իրենց նախաձեռնու

22 Սեպտեմբեր 2026
Խմբագրական.- Հայաստանը՝ 35 Տարեկան

1991ի Սեպտեմբեր 21ին, երբ Հայաստան անկախութիւն հռչակեց Խորհրդային Միութենէն, ի

21 Սեպտեմբեր 2026
Խմբագրական. Սեպտեմբերի 21. Պետականութի

Այսօր 2026 թ. Սեպտեմբերի 21-ը Հայաստանի Հանրապետութեան վերանկախութեան 35-ամեակ

21 Սեպտեմբեր 2026
Խմբագրական. Անկախութիւն՝ բայց ի՞նչ տես

Հայաստանի անկախութեան 35-ամեակը բնականաբար առիթ է տօնելու, բայց միեւնոյն ժաման

21 Սեպտեմբեր 2026
ՀՅԴ Հայ Դատի Եվրոպայի գրասենյակը՝ Հայ

ՀՅԴ Հայ Դատի Եվրոպայի գրասենյակը ջերմագին մաղթանքներ է հղում և սրտանց շնորհավո

21 Սեպտեմբեր 2026
ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի հայտարա

Սիրելի՛ հայրենակիցներ, 1991 թվականի սեպտեմբերի 21-ին հայ ժողովուրդը վերահաս

21 Սեպտեմբեր 2026
Կեղծ խաղաղության կարգախոսների ներքո շա

Սեպտեմբերի 21-ի կապակցությամբ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի ուղերձը.

21 Սեպտեմբեր 2026
Անկախութեան 35 տարիները՝ հաշուեկշիռ եւ

­Հա­յաս­տա­նի ­Հան­րա­պե­տու­թեան վե­րան­կա­խաց­ման 35-ա­մեա­կը ա­ռիթ է վե­րար

21 Սեպտեմբեր 2026
Վերակառուցումէն Հռչակագիր, Ապա Անկախու

Հայաստանի վերանկախացման թուականի` 21 սեպտեմբեր 1991-ի 35-ամեակն է այս տարի:

21 Սեպտեմբեր 2026
Խմբագրական. Գերիշխանութեան Պահպանման Հ

Հայաստանի Հանրապետութեան վերանկախացման տօնի նշումին արդիական հնչեղութիւն ապահո

21 Սեպտեմբեր 2026
Յայտարարութիւն ՀՅԴ Արեւմտեան Եւրոպայի

Դաշնակցութեան դէմ բանաւոր յարձակումը, որ դարձեալ բռնկած է ՔՊ-ի կողմէ այս օրերո

21 Սեպտեմբեր 2026
Մուսա Լերան Հերոսամարտի 111-Ամեակի Եւ

Անցնող շաբաթավերջին, կազմակերպութեամբ ՀՅԴ «Կարմիր լեռ» կոմիտէի դաստիարակչական-

21 Սեպտեմբեր 2026
Մուսա Լերան Անմար Կրակը` Անցեալէն Դէպի

Սեպտեմբերեան այս օրերուն մեր նախահայրերուն յիշատակն է, որ կը լեցնէ մեր հոգիներ

20 Սեպտեմբեր 2026
Յայտարարութիւն Հ.Յ.Դ. Իրանի Հիւսիսային

Վերջին օրերին Հայաստանի Ազգային ժողովի ամբիոնից հնչեց յայտարարութիւն՝ դաշնակցա

20 Սեպտեմբեր 2026
Պարտավոր ենք հիշել․ ՀՅԴ Արցախի երիտասա

2020 թվականի 44-օրյա պատերազմը և 2023 թվականի սեպտեմբերի 19-ին Արցախի դեմ սանձ

20 Սեպտեմբեր 2026
Քաղաքացիություն ստանալը դժվարացնում են

Ըստ ՀՅԴ Հայ դատի և քաղաքական հարցերի գրասենյակի ղեկավարի` սփյուռքը չի կարող խա

20 Սեպտեմբեր 2026
Սեպտեմբերյան պատերազմները․․․

Երբեք չեմ հասկացել, թե ինչու՞ է 2020 թվականի սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի սանձազ

19 Սեպտեմբեր 2026
Բոլոր Նյութերը
Հետեվեք մեզ
Facebook
Twitter
YouTube
Instagram
Ստացեք մեր լուրերը էլ.փոստով
Loading
ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ Հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Մհեր Մկրտչյան 12/1 Հեռախոս՝ (+374) 10 52 17 65, (+374) 10 52 18 74 Էլ. փոստ՝ [email protected]
© ARF Dashnaktsutyun- ARMENIAN REVOLUTIONARY FEDERATION Website by Web Development Company