ՀՅԴ
Հայ Յեղափոխական Դաշնակցություն պաշտոնական կայք arfd.am
Skip to content
ՀՅԴ

ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
    • Պատմություն
      • Պատմական ակնարկ
      • Կարևոր իրադարձություններ
      • գործիչներ
    • Ծրագիր
    • Կանոնագիր
    • Ընդհանուր ժողովներ
    • Կազմակերպական կառույց
      • ՀՅԴ Բյուրո
      • Հայաստան
        • Գերագույն մարմին
        • Տարածքային կառույցներ
        • ԱԺ խմբակցություն
        • ՀՅԴ-ն գործադիրում
      • Արցախ
      • Կազմակերպական շրջաններ
      • Երիտասարդական/ուսանողական
    • Հիմնարկներ և գրասենյակներ
    • Ուղեկից միություններ
    • Միջազգային համագործակցություն
  • ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
    • Լրահոս
    • Հայտարարություններ
    • Հոդվածներ
  • ՄԱՄՈՒԼ
    • «Դրօշակ» պաշտոնաթերթ
    • Լրատվամիջոցներ
  • ՇՏԵՄԱՐԱՆ
    • Գրադարան
    • Տեսադարան
    • Ձայնադարան
    • Լուսանկարներ
    • Թանգարան
    • Արխիվ
  • ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ
Facebook
Twitter
YouTube
Instagram
    • Դաս
    • Նոր
  1. ԳԼԽԱՎՈՐ ԷՋ
  2. ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀՅԴ Հայաստան
  • Հարցազրույցներ

Պառակտում են համահայկականությունը, քանի որ այն խոչընդոտ է իրենց թուրքամետ գործունեությանը

02 Նոյեմբեր 2022

Պետությունը պետք է տեսլական ձևավորի՝ սփյուռքի ներուժը բացահայտելու և այն մաքսիմալ արդյունավետ օգտագործելու համար․ իշխող կուսակցության առանցքային կերպարներից մեկի՝ «Իմ քայլը» հիմնադրամի գործադիր տնօրեն, Երևանի շախմատի ֆեդերացիայի նախագահ Մխիթար Հայրապետյանի խոսքերն են Համաշխարհային հայկական գագաթնաժողովի շրջանակներում։

Տպավորություն է, որ չկա հայկական Սփյուռքի հետ աշխատելու փորձ, երբևէ չի եղել համագործակցության որևէ ձևաչափ, և նոր-նոր պիտի ձևավորենք կառույցներ՝ համահայկական ցանցային աշխատանք կատարելու համար։ Համաշխարհային գագաթնաժողովի աշխատանքի սկզբունքային փոփոխությունների և դրանց նպատակների մասին Oragir.News-ի հարցերին է պատասխանել ՀՅԴ անդամ, ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմենուհի Կյուրեղյանը։

«Մենք տեսանք, որ այս գագաթնաժողովի կազմակերպումն անգամ այս իշխանությունները սկսեցին իրենց զրոյական կետից՝ կարծես թե ոչինչ մինչ այս չկար։ Սփյուռքում գործող ոչ մի կազմակերպության չհրավիրեցին․ եթե նույնիսկ հրավիրեցին, ապա միայն՝ որպես անհատներ։ Կաթողիկոսների՝ իրենց մերժելն էլ վկայեց, որ իրենք արարողակարգային ոչ մի կանոնի չէին հետևել։ Նրանք ամեն ինչ սկսում են անել քանդելով, և այս հարցում էլ են սկսել՝ քանդելով»,- ասաց նա։

Կյուրեղյանը զուգահեռներ անցկացրեց Արցախյան հարցի՝ զրոյական կետից սկսելու և համահայկական ցանց զրոյից ձևավորելու նախաձեռնությունների միջև․ «Ինչպես եկան, Արցախի բանակցություններում հայտարարեցին, որ սկսում են իրենց զրոյական կետից, և այսօր փաստացի հայտարարում են՝ Արցախն Ադրբեջան է, այդպես էլ փաստացի համահայկական գագաթնաժողովի կազմակերպումն են սկսում իրենց զրոյական կետից։ Հրավիրում են միայն իրենց սրտակից մարդկանց, հայտարարում են, թե համահայկական ներուժը պիտի օգտագործվի․ կներեք, իսկ մինչ այս համահայկական ներուժի կիրառման ոչ մի փաստ չե՞նք ունեցել։ ՀՅԴ գրասենյակները գիշեր-ցերեկ աշխատանք են տարել։

Ցեղասպանության ճանաչման ու բազմաթիվ այլ ուղղություններով հայանպաստ աշխատանքը տասնամյակների աշխատանք է։ Իրենց թվում է՝ իրենք եկել են, այ հիմա մի բան են անելու»։

Այս ամենն անգիտությա՞ն արդյունք է, թե՞ հենց սա է այս իշխանության աշխատանքի սկզբունքը՝ հարցին ի պատասխան Կյուրեղյանը նշեց․ «Միամտություն է կարծել, թե սա անգիտության, անկարողության արդյունք է։ Սա ծրագրավորված է՝ ամեն ինչ քանդելու, պետականամետությունը, պետականաշինությունը վերացնելու համար։ Ոչ մի չմտածված քայլ չկա։ Սա մտադրված քանդման ծրագիր է»։

Կյուրեղյանի խոսքով՝ համահայկական գագաթնաժողովը մշտապես ապահովել է Սփյուռքի բազմաթիվ կառույցների մասնակցությունը, որոնք մարդկային, գիտական, ֆինանսական մեծ ներուժ ունեցող կառույցներ են, քաղաքական մեծ փորձով։ «Այս ամենը չօգտագործելն արդեն իսկ աբսուրդ է։ Այդ կառույցներն, ի վերջո, միջազգային, տարբեր երկրների ղեկավարների, իշխանությունների հետ հարաբերություններում կարևորել են Ցեղասպանության ճանաչման գործընթացը, Արցախի ինքնորոշման իրավունքի՝ առաջնահերթորեն ընդունման հարցը։ Սփյուռքն ամեն ինչ արել է, որ Արցախի ինքնորոշման իրավունքը դառնա առաջնային, առավել բարձր, քան՝ տարածքային ամբողջականության իրավունքը։ Բայց սրանք եկան, քանդեցին, տեղերով փոխեցին։ Երբ այս ղեկավարը եկավ ու հայտարարեց՝ Արցախը Հայաստան է և վերջ, նա դիտավորությամբ բարձրացրեց տարածքային ամբողջականության իրավունքն ինքնորոշման իրավունքից։ Սա պատահական չէր։ Մեր երեսուն տարվա աշխատանքը միտված էր դրան, և ազգերի ինքնորոշման իրավունքն ավելի բարձր էր դիտվում։ Դա ամենամեծ ժառանգությունն էր։ Եվ մեկ արտահայտությամբ ի չիք դարձրին»։

Ի՞նչ վտանգներ կարող է այս մոտեցումը կրել, երբ Սփյուռքի խնդիրն է դրվում զրոյական կետից։ «Համահայկականությունը հզոր ներուժ է, և համահայկականությունն է, որ կարողացել է պահել Արցախի ինքնորոշման իրավունքի սկզբունքի առաջնայնությունը։ Այս համահայկականությունը մեծ դժվարություն է առաջացնում իրենց համար՝ տարածքային ամբողջականությունը՝ որպես առաջնային սկզբունք բերելու համար։ Համահայկականությունն իրենց համար խոչընդոտ է թուրքամետ գործունեություն ծավալելու համար»,- ասաց Կյուրեղյանը։

Նրա խոսքով՝ այսօրվա իշխանությունները համահայկականության դեմ են պայքարում, և ամեն ինչ անում են համահայկականությունը թուլացնելու, սասանելու, պառակտելու համար, որպեսզի իրենց գործունեության համար լուրջ խոչընդոտներ չունենան։

Կարմեն Մարտիրոսյան

FacebookTwitterOdnoklassnikiTelegramPrint
Լրահոս
Փաշինյանը հակահայկական հայտարարություն

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը 2026 թ. սեպտեմբերի 17-ին Երևանում ելույթ ունեցավ «Համ

22 Սեպտեմբեր 2026
Խմբագրական. Դերերու բաշխում, ոչ թէ հակ

23 Օգոստոս 1990-ին, Հայաստանի համաժողովրդային շարժումին յաջորդեց Անկախութեան հ

22 Սեպտեմբեր 2026
Տեղի ունեցավ «Հայաստան» խմբակցության մ

Այսօր՝ սեպտեմբերի 22-ին ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի ներկայացուցիչ, ԱԺ «Հայա

22 Սեպտեմբեր 2026
Հ․Հ․ Անկախութեան Խաւարային Ստուերը՝ 44

«Դուք չէք կրնար նկարագիր եւ քաջութիւն կերտել՝ մարդոցմէ խլելով իրենց նախաձեռնու

22 Սեպտեմբեր 2026
Խմբագրական.- Հայաստանը՝ 35 Տարեկան

1991ի Սեպտեմբեր 21ին, երբ Հայաստան անկախութիւն հռչակեց Խորհրդային Միութենէն, ի

21 Սեպտեմբեր 2026
Խմբագրական. Սեպտեմբերի 21. Պետականութի

Այսօր 2026 թ. Սեպտեմբերի 21-ը Հայաստանի Հանրապետութեան վերանկախութեան 35-ամեակ

21 Սեպտեմբեր 2026
Խմբագրական. Անկախութիւն՝ բայց ի՞նչ տես

Հայաստանի անկախութեան 35-ամեակը բնականաբար առիթ է տօնելու, բայց միեւնոյն ժաման

21 Սեպտեմբեր 2026
ՀՅԴ Հայ Դատի Եվրոպայի գրասենյակը՝ Հայ

ՀՅԴ Հայ Դատի Եվրոպայի գրասենյակը ջերմագին մաղթանքներ է հղում և սրտանց շնորհավո

21 Սեպտեմբեր 2026
ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի հայտարա

Սիրելի՛ հայրենակիցներ, 1991 թվականի սեպտեմբերի 21-ին հայ ժողովուրդը վերահաս

21 Սեպտեմբեր 2026
Կեղծ խաղաղության կարգախոսների ներքո շա

Սեպտեմբերի 21-ի կապակցությամբ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի ուղերձը.

21 Սեպտեմբեր 2026
Անկախութեան 35 տարիները՝ հաշուեկշիռ եւ

­Հա­յաս­տա­նի ­Հան­րա­պե­տու­թեան վե­րան­կա­խաց­ման 35-ա­մեա­կը ա­ռիթ է վե­րար

21 Սեպտեմբեր 2026
Վերակառուցումէն Հռչակագիր, Ապա Անկախու

Հայաստանի վերանկախացման թուականի` 21 սեպտեմբեր 1991-ի 35-ամեակն է այս տարի:

21 Սեպտեմբեր 2026
Խմբագրական. Գերիշխանութեան Պահպանման Հ

Հայաստանի Հանրապետութեան վերանկախացման տօնի նշումին արդիական հնչեղութիւն ապահո

21 Սեպտեմբեր 2026
Յայտարարութիւն ՀՅԴ Արեւմտեան Եւրոպայի

Դաշնակցութեան դէմ բանաւոր յարձակումը, որ դարձեալ բռնկած է ՔՊ-ի կողմէ այս օրերո

21 Սեպտեմբեր 2026
Մուսա Լերան Հերոսամարտի 111-Ամեակի Եւ

Անցնող շաբաթավերջին, կազմակերպութեամբ ՀՅԴ «Կարմիր լեռ» կոմիտէի դաստիարակչական-

21 Սեպտեմբեր 2026
Մուսա Լերան Անմար Կրակը` Անցեալէն Դէպի

Սեպտեմբերեան այս օրերուն մեր նախահայրերուն յիշատակն է, որ կը լեցնէ մեր հոգիներ

20 Սեպտեմբեր 2026
Յայտարարութիւն Հ.Յ.Դ. Իրանի Հիւսիսային

Վերջին օրերին Հայաստանի Ազգային ժողովի ամբիոնից հնչեց յայտարարութիւն՝ դաշնակցա

20 Սեպտեմբեր 2026
Պարտավոր ենք հիշել․ ՀՅԴ Արցախի երիտասա

2020 թվականի 44-օրյա պատերազմը և 2023 թվականի սեպտեմբերի 19-ին Արցախի դեմ սանձ

20 Սեպտեմբեր 2026
Քաղաքացիություն ստանալը դժվարացնում են

Ըստ ՀՅԴ Հայ դատի և քաղաքական հարցերի գրասենյակի ղեկավարի` սփյուռքը չի կարող խա

20 Սեպտեմբեր 2026
Սեպտեմբերյան պատերազմները․․․

Երբեք չեմ հասկացել, թե ինչու՞ է 2020 թվականի սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի սանձազ

19 Սեպտեմբեր 2026
Բոլոր Նյութերը
Հետեվեք մեզ
Facebook
Twitter
YouTube
Instagram
Ստացեք մեր լուրերը էլ.փոստով
Loading
ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ Հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Մհեր Մկրտչյան 12/1 Հեռախոս՝ (+374) 10 52 17 65, (+374) 10 52 18 74 Էլ. փոստ՝ [email protected]
© ARF Dashnaktsutyun- ARMENIAN REVOLUTIONARY FEDERATION Website by Web Development Company