ՀՅԴ
Հայ Յեղափոխական Դաշնակցություն պաշտոնական կայք arfd.am
Skip to content
ՀՅԴ

ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
    • Պատմություն
      • Պատմական ակնարկ
      • Կարևոր իրադարձություններ
      • գործիչներ
    • Ծրագիր
    • Կանոնագիր
    • Ընդհանուր ժողովներ
    • Կազմակերպական կառույց
      • ՀՅԴ Բյուրո
      • Հայաստան
        • Գերագույն մարմին
        • Տարածքային կառույցներ
        • ԱԺ խմբակցություն
        • ՀՅԴ-ն գործադիրում
      • Արցախ
      • Կազմակերպական շրջաններ
      • Երիտասարդական/ուսանողական
    • Հիմնարկներ և գրասենյակներ
    • Ուղեկից միություններ
    • Միջազգային համագործակցություն
  • ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
    • Լրահոս
    • Հայտարարություններ
    • Հոդվածներ
  • ՄԱՄՈՒԼ
    • «Դրօշակ» պաշտոնաթերթ
    • Լրատվամիջոցներ
  • ՇՏԵՄԱՐԱՆ
    • Գրադարան
    • Տեսադարան
    • Ձայնադարան
    • Լուսանկարներ
    • Թանգարան
    • Արխիվ
  • ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ
Facebook
Twitter
YouTube
Instagram
    • Դաս
    • Նոր
  1. ԳԼԽԱՎՈՐ ԷՋ
  2. ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀՅԴ Արցախ
  • Հարցազրույցներ

Ունենք բազմաթիվ փաստեր, որ ադրբեջանցիները ոչնչացնում, պղծում են հայկական հուշարձանները

03 Նոյեմբեր 2022

2020 թվականի արցախյան 44-օրյա պատերազմից հետո, Ադրբեջանի կողմից Արցախի տարածքների մեծ մասի օկուպացիայից հետո, այդ տարածքների պատմամշակութային հուշարձանները, ինչպես նաև հայկական գերեզմանոցները ենթարկվեցին վանդալիզմի։

Այսօր արդեն արբանյակային նկարներից է պարզ դառնում, թե տվյալ տարածքների հուշարձաններն ինչ վիճակում են, եկեղեցիների մի մասն իսպառ ոչնչացվել է։

2022 թվականի օգոստոսի 25-ին, երբ Քաշաթաղի, Ներքին Սուսի ու Աղավնոյի բնակիչները բռնի տեղահանվեցին իրենց բնակավայրերից, Արցախի ԿԳՄՍ նախարարությունը ձեռնամուխ եղավ այդ վայրերից հանել հուշարձանները՝ օկուպացված տարածքներում եղած հուշարձանների ճակատագրին չարժանանալու համար։

168.am-ի հետ զրույցում Արցախի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի փոխնախարար Լեռնիկ Հովհաննիսյանն ասաց, որ Քաշաթաղից, Աղավնոյից և Ներքին Սուսից տարհանած հուշարձանների վերաբերյալ այսօր էլ քննարկումները շարունակվում են, քանի որ դրանք այսօր գտնվում են ժամանակավոր տարածքում, և պետք է լուծումներ գտնեն դրանք այս կամ այն վայրում տեղադրելու համար։

«Պետնախարարի գլխավորությամբ նաև նիստ է եղել այս հարցը քննարկելու նպատակով, որտեղ որոշվել է՝ որևէ ձևով այդ հուշարձանները պետք է մնան Արցախի Հանրապետության տարածքում։ Նիստի ընթացքում, որին ներկա է եղել նաև Արցախի թեմի առաջնորդը, որոշվել է, թե նախնական համապատասխանաբար որ տարածքներում պետք է տեղակայվեն այդ հուշարձանները։ Օրինակ, տարբեր առաջարկներ կան, որպեսզի ստեղծվի «Բերձորի պուրակ», սակայն պուրակը ստեղծելու համար բավականին ֆինանսական միջոցներ ու ժամանակ է անհրաժեշտ։ Բոլոր առաջարկները քննարկվում են, կարծում եմ՝ մոտակա ժամանակներս լուծումները կտրվի»,- նշեց Լեռնիկ Հովհաննիսյանը։

Ինչ վերաբերում է Արցախի օկուպացված տարածքների հուշարձանների ճակատագրին, Լեռնիկ Հովհաննիսյանն ասաց, որ չգիտեն, թե կոնկրետ այս պահին քանի հուշարձան է իսպառ ոչնչացվել և քանիսն են մասամբ ավերվել։

«Մենք նման տվյալների չենք տիրապետում, այդ տարածքներում չենք կարողանում որևէ մոնիտորինգ իրականացնել թեկուզ միջազգային կազմակերպությունների միջոցով։ Միայն ունենք այն, որ տարբեր ծրագրերով երբ նայում ենք, տվյալ տարածքներում մենք տեսնում ենք, որ այս կամ այն եկեղեցին ոչնչացրել են, կամ էլ երբ ադրբեջանական կողմը սոցիալական ցանցերում ոչնչացված հուշարձաններից տեսանյութ կամ լուսանկար է հրապարակում։

Արցախի նախագահի հանձնարարականով ձևավորված պետական հանձնաժողովը, որը կոչվում է «Բռնազավթված տարածքներում մշակութային ժառանգության պահպանության խորհուրդ»: Այն միջգերատեսչական խորհուրդ է, որի մեջ, բացի Արցախի համապատասխան կառույցներից, նաև Հայաստանից կան համապատասխան կառույցներից ներկայացուցիչներ։ Միասնական աշխատանք ենք կատարում, և այդ նյութերը հավաքագրվում են։ Օրերս էլ տեղի ունեցավ Շուշիի թանգարանների ցուցանմուշների ցանկերի ճշտման առաջին համապատասխան շնորհանդեսը։ Արդեն իսկ սկսվել է Շուշիի Պատմության թանգարանի և Շուշիի պատկերասրահի ցուցանմուշների հավաքագրման և, համապատասխանաբար, նույնը ստեղծելու գործընթացը։ Հաջորդը լինելու է օկուպացված տարածքների նյութական մշակութային ժառանգության մասին հուշարձանների ցանկերը»,- տեղեկացրեց Լեռնիկ Հովհաննիսյանը։

Ըստ նրա, հավաքագրվում են նաև հուշարձանների վանդալիզմի ու ոչնչացման վերաբերյալ տեսանյութերը, որոնք ադրբեջանցիները տարածել են համացանցում, և այդ գործին աջակցում են նաև դրսում ապրող հայերը, որոնց հասանելի են այնպիսի ցանցեր, որոնք Հայաստանում հասանելի չեն։

«Այն, որ ադրբեջանցիները ոչնչացնում, պղծում են բազմաթիվ հայկական հուշարձաններ՝ փաստ է, և դրա վերաբերյալ մենք ունենք բազմաթիվ փաստեր։

Ինչ վերաբերում է միջազգային կառույցների արձագանքին, ապա պետք է ասեմ, որ այն միջազգային կառույցները, որոնք կոչված են հակամարտության գոտիներում մշակութային ժառանգությունը պահպանելու, կոնկրետ ՅՈՒՆԵՍԿՕ-ին, ԻԿՕՄՕՍ-ին, ԻԿՕՄ-ին նամակով դիմել ենք, նրանք, բացի մի քանի հայտարարություններից, որևէ կոնկրետ գործնական քայլ չեն արել, որոնք կստիպեին Ադրբեջանին և մոնիտորինգ կիրականացնեին օկուպացված տարածքներում՝ հասկանալու, թե այդ տարածքներում ինչ է կատարվում։ Անկեղծ՝ չգիտեմ էլ՝ նման կոնկրետ քայլեր երբևէ կլինի՞, թե՞ ոչ»,- եզրափակեց Լեռնիկ Հովհաննիսյանը։

FacebookTwitterOdnoklassnikiTelegramPrint
Լրահոս
Փաշինյանը հակահայկական հայտարարություն

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը 2026 թ. սեպտեմբերի 17-ին Երևանում ելույթ ունեցավ «Համ

22 Սեպտեմբեր 2026
Խմբագրական. Դերերու բաշխում, ոչ թէ հակ

23 Օգոստոս 1990-ին, Հայաստանի համաժողովրդային շարժումին յաջորդեց Անկախութեան հ

22 Սեպտեմբեր 2026
Տեղի ունեցավ «Հայաստան» խմբակցության մ

Այսօր՝ սեպտեմբերի 22-ին ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի ներկայացուցիչ, ԱԺ «Հայա

22 Սեպտեմբեր 2026
Հ․Հ․ Անկախութեան Խաւարային Ստուերը՝ 44

«Դուք չէք կրնար նկարագիր եւ քաջութիւն կերտել՝ մարդոցմէ խլելով իրենց նախաձեռնու

22 Սեպտեմբեր 2026
Խմբագրական.- Հայաստանը՝ 35 Տարեկան

1991ի Սեպտեմբեր 21ին, երբ Հայաստան անկախութիւն հռչակեց Խորհրդային Միութենէն, ի

21 Սեպտեմբեր 2026
Խմբագրական. Սեպտեմբերի 21. Պետականութի

Այսօր 2026 թ. Սեպտեմբերի 21-ը Հայաստանի Հանրապետութեան վերանկախութեան 35-ամեակ

21 Սեպտեմբեր 2026
Խմբագրական. Անկախութիւն՝ բայց ի՞նչ տես

Հայաստանի անկախութեան 35-ամեակը բնականաբար առիթ է տօնելու, բայց միեւնոյն ժաման

21 Սեպտեմբեր 2026
ՀՅԴ Հայ Դատի Եվրոպայի գրասենյակը՝ Հայ

ՀՅԴ Հայ Դատի Եվրոպայի գրասենյակը ջերմագին մաղթանքներ է հղում և սրտանց շնորհավո

21 Սեպտեմբեր 2026
ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի հայտարա

Սիրելի՛ հայրենակիցներ, 1991 թվականի սեպտեմբերի 21-ին հայ ժողովուրդը վերահաս

21 Սեպտեմբեր 2026
Կեղծ խաղաղության կարգախոսների ներքո շա

Սեպտեմբերի 21-ի կապակցությամբ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի ուղերձը.

21 Սեպտեմբեր 2026
Անկախութեան 35 տարիները՝ հաշուեկշիռ եւ

­Հա­յաս­տա­նի ­Հան­րա­պե­տու­թեան վե­րան­կա­խաց­ման 35-ա­մեա­կը ա­ռիթ է վե­րար

21 Սեպտեմբեր 2026
Վերակառուցումէն Հռչակագիր, Ապա Անկախու

Հայաստանի վերանկախացման թուականի` 21 սեպտեմբեր 1991-ի 35-ամեակն է այս տարի:

21 Սեպտեմբեր 2026
Խմբագրական. Գերիշխանութեան Պահպանման Հ

Հայաստանի Հանրապետութեան վերանկախացման տօնի նշումին արդիական հնչեղութիւն ապահո

21 Սեպտեմբեր 2026
Յայտարարութիւն ՀՅԴ Արեւմտեան Եւրոպայի

Դաշնակցութեան դէմ բանաւոր յարձակումը, որ դարձեալ բռնկած է ՔՊ-ի կողմէ այս օրերո

21 Սեպտեմբեր 2026
Մուսա Լերան Հերոսամարտի 111-Ամեակի Եւ

Անցնող շաբաթավերջին, կազմակերպութեամբ ՀՅԴ «Կարմիր լեռ» կոմիտէի դաստիարակչական-

21 Սեպտեմբեր 2026
Մուսա Լերան Անմար Կրակը` Անցեալէն Դէպի

Սեպտեմբերեան այս օրերուն մեր նախահայրերուն յիշատակն է, որ կը լեցնէ մեր հոգիներ

20 Սեպտեմբեր 2026
Յայտարարութիւն Հ.Յ.Դ. Իրանի Հիւսիսային

Վերջին օրերին Հայաստանի Ազգային ժողովի ամբիոնից հնչեց յայտարարութիւն՝ դաշնակցա

20 Սեպտեմբեր 2026
Պարտավոր ենք հիշել․ ՀՅԴ Արցախի երիտասա

2020 թվականի 44-օրյա պատերազմը և 2023 թվականի սեպտեմբերի 19-ին Արցախի դեմ սանձ

20 Սեպտեմբեր 2026
Քաղաքացիություն ստանալը դժվարացնում են

Ըստ ՀՅԴ Հայ դատի և քաղաքական հարցերի գրասենյակի ղեկավարի` սփյուռքը չի կարող խա

20 Սեպտեմբեր 2026
Սեպտեմբերյան պատերազմները․․․

Երբեք չեմ հասկացել, թե ինչու՞ է 2020 թվականի սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի սանձազ

19 Սեպտեմբեր 2026
Բոլոր Նյութերը
Հետեվեք մեզ
Facebook
Twitter
YouTube
Instagram
Ստացեք մեր լուրերը էլ.փոստով
Loading
ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ Հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Մհեր Մկրտչյան 12/1 Հեռախոս՝ (+374) 10 52 17 65, (+374) 10 52 18 74 Էլ. փոստ՝ [email protected]
© ARF Dashnaktsutyun- ARMENIAN REVOLUTIONARY FEDERATION Website by Web Development Company