Պարտվողական հոգեվիճակը պետք է մաքրենք, եկել է մաքրվելու ժամանակը
04 Նոյեմբեր 2022
«Հայաստանն ու Արցախը հանգել են անդառնալիության մի կետի ու նժարին դրված՝ պետականություն ունենալու և չունենալու, հայրենիքը կորցնելու կամ՝ պահելու, արժանապատվություն ունենալու կամ նվաստացած ապրելու այս «շեքսպիրյան» հարցերի առջև ենք կանգնած, գոյաբանական հարցերի առջև ենք կանգնած, իսկ այլընտրանքը՝ գոյություն չունենալն է, այլընտրանքը՝ պետականության կորուստն է, ցեղասպանվելն է։ Նաև օրեր առաջ, երբ Արցախի մայրաքաղաք Ստեփանակերտի հրապարակում 70 հազար մեր հայրնեակիցների բխացող զարկերակի հավաք տեսանք և տարբեր պաստառներ, երբ մեր փոքրիկներն ասում են՝ ես քո որդին եմ Հայաստան, ինձ մի՛ թող, կա՞ ավելի արթնացնող հանգամանք, քան՝ դա»,- նման կերպ հիմնավորեց ՀՅԴ ԳՄ անդամ, «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լիլիթ Գալստյանը՝ վաղը կայանալիք հանրահավաքին յուրաքանչյուրի մասնակցության անհրաժեշտությունը։
Լիլիթ Գալստյանի խոքսով քաղաքական անբարոյականութուն է հրաժարվել հայրենիքից․
«Ինչպե՞ս կարելի է, մենք հո քոչվոր ցեղ չե՞նք»,-ասում է մեր զրուցակիցը՝ հավելով․ «Ստորաքարշությունը մերը չէ, մեզ ներշնչեցին թե՝ խաղաղություն են բերում, Նիկոլը ներշնչեց, բայց այս խաղաղության բովանդակությունը ինքնասպանությունն է և ցեղասպանությունը, մենք հաշտվե՞նք դրա հետ, դառնանք թափառաշրջիկ ու եվրոպաներում քաղաքական ապաստաննե՞ր փնտրենք, Թուրքիայի հետ առևտրով ուրանանք ցեղասպանությո՞ւնը։ Ամսի 5-ը՝ վաղը ճակատագրական օր է բոլորիս համար, այդ օրը մեր ինքնության հաստատման օրն է»,-նշեց Լիլիթ Գալստյանը։
Ընդդիմադիր պատգամավորի համոզմամբ Հայաստան-Սփյուռք-Արցախ եռամիասնությամբ կկարողանանք բեկել այս իրականությունը և տեր կանգնել մեր ճակատագրին ու մեր պետականությանը։ «Կոչ եմ անում լինել այնտեղ, պայքարել ու հասնել նպատակին․ Էս կապիտուլյանտական, պարտվողական հոգեվիճակը պետք է մաքրենք, եկել է մաքրվելու ժամանակը»,-ասաց Լիլիթ Գալստյանը։
Մանրամասն՝ տեսանյութում։
https://youtu.be/8bjmp9e8yFg
