ՀՅԴ
Հայ Յեղափոխական Դաշնակցություն պաշտոնական կայք arfd.am
Skip to content
ՀՅԴ

ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
    • Պատմություն
      • Պատմական ակնարկ
      • Կարևոր իրադարձություններ
      • գործիչներ
    • Ծրագիր
    • Կանոնագիր
    • Ընդհանուր ժողովներ
    • Կազմակերպական կառույց
      • ՀՅԴ Բյուրո
      • Հայաստան
        • Գերագույն մարմին
        • Տարածքային կառույցներ
        • ԱԺ խմբակցություն
        • ՀՅԴ-ն գործադիրում
      • Արցախ
      • Կազմակերպական շրջաններ
      • Երիտասարդական/ուսանողական
    • Հիմնարկներ և գրասենյակներ
    • Ուղեկից միություններ
    • Միջազգային համագործակցություն
  • ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
    • Լրահոս
    • Հայտարարություններ
    • Հոդվածներ
  • ՄԱՄՈՒԼ
    • «Դրօշակ» պաշտոնաթերթ
    • Լրատվամիջոցներ
  • ՇՏԵՄԱՐԱՆ
    • Գրադարան
    • Տեսադարան
    • Ձայնադարան
    • Լուսանկարներ
    • Թանգարան
    • Արխիվ
  • ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ
Facebook
Twitter
YouTube
Instagram
    • Դաս
    • Նոր
  1. ԳԼԽԱՎՈՐ ԷՋ
  2. ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • Հոդվածներ

Խմբագրական. Հանրահաւաքի Զանգուածայնացման Անհրաժեշտութիւնը

05 Նոյեմբեր 2022

Ազգային գաղափարախօսական պատճառներուն առընթեր կան քաղաքական հրատապ շարժառիթներ այսօր զանգուածային ներկայութիւն ապահովելու միասնութեան հանրահաւաքին: Արցախի հայութիւնը, Սոչիի եռակողմ հանդիպումի նախօրէին, աշխարհը համոզեց, որ վճռական տրամադրուած է Ազրպէյճանի կազմին չմիանալու իր սկզբունքը իրագործելու պայքարին մէջ:

Այստեղ կար կարեւոր զուգահեռ. Ազգային ժողով -հասարակութիւն զուգընթաց եւ փոխլրացնող կշռոյթներով կ՛ընթանային այդ վճռականութեան դրսեւորումներու գործողութիւնները. կամ` ինքնորոշման իրաւունքի կիրարկելիութեան անշեղ վարքագիծի հանդէպ անտեղիտալիութիւնը:

Պատահական չէր ուրեմն, որ Սոչիի նախօրեակին սկսաւ արծարծուիլ ռուս խաղաղապահներու առաքելութեան երկարաձգումի առաջադրանքը. որքան ալ որ պաշտօնապէս Սոչիի եռակողմ յայտարարութեան մէջ չէ ներառուած Արցախի խնդիրը, այդուհանդերձ պարզ դարձաւ, որ արծարծուած է խաղաղապահ առաքելութիւնը երկարաձգելու առաջարկը: Իսկ նման առաջադրանքի մը արծարծումը արդէն հարուած է թուրքեւազրպէյճանական դաշինքին: Խաղաղապահ առաքելութեան երկարաձգումը կ՛ենթադրէ հակամարտութեան կարգաւորուած չըլլալը: Ինչ որ տրամագծօրէն կը հակադրուի Պաքուի յայտարարութիւններուն, թէ Արցախի հարցը անցեալ է: Փաստօրէն Պաքուի մերժումով է, որ կարելի չէ եղած յանգիլ երկարաձգման որոշումին. այդուհանդերձ, միտումը կ՛արձանագրուի` ժամանակ շահելու:

Շարունակելով տրամաբանութիւնը, ժամանակ շահիլը կը հակադրուի Ազրպէյճանի շտապողականութեան: Ազրպէյճանը պատերազմ յաղթած կողմ է եւ կ՛ուզէ աշխարհաքաղաքական գործընթացներու փոփոխութենէն առաջ վճռահատել իր խնդիրները: Միայն Անգարան եւ Պաքուն են, որոնք կը յայտարարեն, թէ Արցախի հարցը լուծուած է: Եւ կ՛աճապարեն նուիրականացնելու համար այդ ձեւակերպումը յատուկ պայմանագիրներով:

Ժամանակ շահելու, խաղաղապահ առաքելութիւնը երկարաձգելու եւ կարգավիճակի հարցը առկախելու մօտեցումներուն համար առնչուած ուժերը անպայման յղում կ՛ընեն Արցախի ժողովուրդի ցուցաբերած զանգուածային հանրահաւաքի երեւոյթին: Կը շեշտեն այդ ժողովուրդի իրաւունքներու յարգման սկզբունքը, անոր անվտանգութիւնը եւ նոյնիսկ ցեղասպանութեան ենթարկուելու վտանգը` Ազրպէյճանի կազմին մէջ վերադառնալու պարագային:

Պարտերազմ պարտուած, տարածքներ կորսնցուցած եւ գաղթականական նոր ալիք գրանցած Արցախի ժողովուրդին միահամուռ դիրքորոշումը ներկայ պայմաններուն մէջ ինքնորոշման իրաւունքի կամ անկախ ապրելու հանրաքուէի համազօր արարք էր: Ստեփանակերտը հերթական անգամ փաստեց, որ չի զիջիր իր մարդկային եւ ազգային տարրական իրաւունքներէն:

Հիմա պէտք է ըմբռնել ուրեմն այն կարեւորութիւնը, որ պիտի ստանայ Հայաստանի մէջ այսօր տեղի ունենալիք հանրահաւաքը` իբրեւ հետեւութիւն Արցախի հանրահաւաքին: Արցախեան ազատամարտը յաջողեցաւ, որովհետեւ Ստեփանակերտի շարժումը համակեց Երեւանը եւ այնուհետեւ սփիւռքը ամբողջ: Հայութիւնը ներկայացաւ ամբողջ աշխարհին մէկ պահանջով եւ միասնական պայքարեցաւ այդ պահանջի իրականացման համար:

Միասնական հանրահաւաքը եւս ունի քաղաքական հզօր ուղերձ փոխանցելու կարողականութիւն: Պաքուն, իր հասկացողութեամբ լուծելէ ետք Արցախի խնդիրը, ներխուժած է Հայաստանի Հանրապետութեան ինքնիշխան տարածքներ եւ այժմ կ՛ուզէ ի՛ր պատկերացումով իրականացնել սահմանազատում- սահմանագծում, ընտրովի քարտէսներու հիման վրայ:

Քաղաքական կացութիւնը այնպէս է, որ տարբեր շարժառիթներէ մեկնած միջազգային տարբեր կեդրոններ, տարբեր պետութիւններ կը պահանջեն ազրպէյճանական զօրքերու ելման դիրքեր վերադարձը. աւելի՛ն, կ՛արծարծեն Ազրպէյճանի գործադրած ռազմական յանցագործութիւններու խնդիրները: Կ՛որոշեն դիտորդներ, փաստահաւաքներ եւ սահմանագիծի վերահսկման նպատակով կարիքներու ուսումնասիրութեան գործիչներ ուղարկել շրջան: Այդ որոշումները կայծակնային արագութեամբ տեղի կ՛ունենան:

Հայաստանի ժողովուրդին զանգուածային բողոքը Ազրպէյճանի կողմէ միջազգային բազմաթիւ օրէնքներու խախտումներուն դէմ, կրնայ սաստկացնել Պաքուի դէմ արդէն իսկ սկսած ճնշումները:

Այսօրուան հանրահաւաքին մասնակցելով ժողովուրդը նպաստած կ՛ըլլայ`

-Միջազգային ճնշումի սաստկացման` Հայաստան ներխուժած ազրպէյճանական զօրքերու հեռացման պահանջով:
-Պաքուի գործադրած ռազմական յանցագործութիւններու միջազգային քրէականացման գործընթացին:
-Ազրպէյճանի տրուող օժանդակութիւններու կասեցման եւ պատժամիջոցներու որդեգրման:
-Ոչ միակողմանի սահմանազատման եւ սահմանագծման պարտադրուող բանակցութիւններու դադրեցման:
-Թուրանական կամուրջի նախագիծի տապալման:
-Եւ անշուշտ` Արցախի ժողովուրդի ինքնորոշման իրաւունքի յարգման:

Հետեւաբար առնուազն կարճատեսութիւն են` պատուիրուած հանրահաւաք, այս կամ այն կողմի վարկանիշին նպաստող կամ պարտադրուած բնութագիրներով ազգային կեցուածքը ներկայացնող հանրահաւաքներու նսեմացումը նպատակադրող յայտարարութիւններն ու գրառումները:

Հանրահաւաքը ամբողջ միտուած է ապահովելու Հայաստանի եւ Արցախի հանրապետութիւններուն ազգային պետական շահերը. եւ ներկայ քաղաքական պայմաններու նկատառումով առաւելներ ձեռք ձգելու` կարելիութիւններու լիարժէք օգտագործումով:

Ահա թէ ինչո՛ւ կարեւոր է այսօրուան հանրահաւաքին զանգուածայնացում:

aztagdaily.com

FacebookTwitterOdnoklassnikiTelegramPrint
Լրահոս
Փաշինյանը ցանկանում է Հայաստանը վերածե

Հայոց ցեղասպանության գլխավոր կազմակերպիչ Թալեաթ փաշան 1915 թվականի իր նամակներ

07 Սեպտեմբեր 2026
Ի՞նչն է «վատ» կամ «լավ» հայության համա

Վերջին տարիներին Հայաստանի և Սփյուռքի հայությունը հիմնականում բաժանվել է երեք

05 Սեպտեմբեր 2026
Ինչ է լինում, երբ «ասֆալտը՝ ասֆալտ» է

«Ինչու են ասֆալտի վրա շատ կենտրոնանում, որովհետև ասֆալտից էդ ա, բանը... Ինչու

05 Սեպտեմբեր 2026
TRIPP-ը և Իրանը. անվտանգային մտահոգութ

TRIPP-ը Հայաստանի Հանրապետության հարավային տարածքով անցնող մոտավորապես 43 կիլո

05 Սեպտեմբեր 2026
Գաղափարական պայքարի Դրօշը դեռ երկար պե

Հարցազրոյց «Դրօշակի» խմբագիր ԱՐՏԱՇԷՍ ՇԱՀԲԱԶԵԱՆԻ հետ Վրէժ-Արմէն – Սովորական

05 Սեպտեմբեր 2026
«Խաղաղություն» առանց երաշխիքի. օգոստոս

2025 թվականի օգոստոսի 8-ին Վաշինգտոնում Սպիտակ տան տիրոջ՝ Դոնալդ Թրամփի մասնակ

05 Սեպտեմբեր 2026
Արդյո՞ք լավ ենք ճանաչում մեր հասարակու

Չափազանց բարդ ու զգայուն հարցի հետ գործ ունենք: Չեք գտնի թեկուզ մի քիչ խելամիտ

05 Սեպտեմբեր 2026
Հայաստանը և ՀԱՊԿ-ը մոտենում են անդարձե

2026 թվականի մայիսին ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը և ԱՄՆ պետքարտ

05 Սեպտեմբեր 2026
Փաշինյանական իշխանությունը որպես Հայա

Ինչպես գրել էինք «Դրօշակի» սույն թվականի հունիս ամսվա համարում. «Հայաստանի Հան

05 Սեպտեմբեր 2026
Խմբագրական. Սեպտեմբեր 2ը Արցախի Հայութ

1991 Սեպտեմբեր 2ին, 35 տարի առաջ, Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզի եւ Շահումեա

04 Սեպտեմբեր 2026
«Դրօշակ»ի Առաջնորդող. Պայքարին այլընտր

2026 թվականի խորհրդարանական ընտրություններում վերարտադրվելու համար Նիկոլ Փաշին

03 Սեպտեմբեր 2026
Մոսկուա – Պաքու Ճգնաժա՞մ, Թէ՞ Անցողակի

25 Դեկտեմբեր 2024-ին Ռուսիոյ եւ Ատրպէյճանի միջեւ յարաբերութիւնները վատթարացած

03 Սեպտեմբեր 2026
Հալածանքը Կը Շարունակուի

Նախորդող շաբթուան գլխաւոր իրադարձութիւնը նախկին նախագահ Ռոպերթ Քոչարեանի ե

03 Սեպտեմբեր 2026
Արցախից յետոյ, թէկուզ ջրհեղե՞ղ…

Թող ոչ ոքի համար տարօրինակ չթւայ, որ հայկական Արցախի կորստից յետոյ, սպասելի էր

02 Սեպտեմբեր 2026
Խմբագրական. Սփիւռքի վերակազմակերպման ե

Ապրիլին Փարիզի մէջ կայացած Սփիւռքի ազգային զօրաշարժի խորհրդաժողովի նոր կայքէջի

02 Սեպտեմբեր 2026
Նրանք, ովքեր չեն մասնակցել Արցախի շարժ

Այսօր տոն է, 35 տարի առաջ Արցախյան շարժումը, որ սկսել էր 80-ականների վերջերին,

02 Սեպտեմբեր 2026
Լույս է տեսել ՀՅԴ պաշտոնաթերթ «Դրօշակ»

Ընթերցողին է ներկայացվում «Դրօշակի» ընթացիկ տարվա 8-րդ համարը: Հերթական համարի

02 Սեպտեմբեր 2026
Արցախի Անկախության օրը՝ Եռաբլուրում

Այսօր՝ սեպտեմբերի 2-ին, լրանում է Արցախի Հանրապետության անկախության հռչակման 3

02 Սեպտեմբեր 2026
Սեպտեմբերի 2-ը Արցախի ժողովրդի սեփական

1991 թվականի սեպտեմբերի 2-ին Լեռնային Ղարաբաղի Ինքնավար Մարզի և Շահումյանի շրջ

02 Սեպտեմբեր 2026
Խմբագրական. Սեպտեմբեր 2 Եւ Անյետաձգելի

Լեռնային Ղարաբաղի Հանրապետութեան հռչակման մասին փաստաթուղթը այսօր կը ստանայ քա

02 Սեպտեմբեր 2026
Բոլոր Նյութերը
Հետեվեք մեզ
Facebook
Twitter
YouTube
Instagram
Ստացեք մեր լուրերը էլ.փոստով
Loading
ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ Հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Մհեր Մկրտչյան 12/1 Հեռախոս՝ (+374) 10 52 17 65, (+374) 10 52 18 74 Էլ. փոստ՝ [email protected]
© ARF Dashnaktsutyun- ARMENIAN REVOLUTIONARY FEDERATION Website by Web Development Company