ՀՅԴ
Հայ Յեղափոխական Դաշնակցություն պաշտոնական կայք arfd.am
Skip to content
ՀՅԴ

ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
    • Պատմություն
      • Պատմական ակնարկ
      • Կարևոր իրադարձություններ
      • գործիչներ
    • Ծրագիր
    • Կանոնագիր
    • Ընդհանուր ժողովներ
    • Կազմակերպական կառույց
      • ՀՅԴ Բյուրո
      • Հայաստան
        • Գերագույն մարմին
        • Տարածքային կառույցներ
        • ԱԺ խմբակցություն
        • ՀՅԴ-ն գործադիրում
      • Արցախ
      • Կազմակերպական շրջաններ
      • Երիտասարդական/ուսանողական
    • Հիմնարկներ և գրասենյակներ
    • Ուղեկից միություններ
    • Միջազգային համագործակցություն
  • ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
    • Լրահոս
    • Հայտարարություններ
    • Հոդվածներ
  • ՄԱՄՈՒԼ
    • «Դրօշակ» պաշտոնաթերթ
    • Լրատվամիջոցներ
  • ՇՏԵՄԱՐԱՆ
    • Գրադարան
    • Տեսադարան
    • Ձայնադարան
    • Լուսանկարներ
    • Թանգարան
    • Արխիվ
  • ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ
Facebook
Twitter
YouTube
Instagram
    • Դաս
    • Նոր
  1. ԳԼԽԱՎՈՐ ԷՋ
  2. ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀՅԴ Հայաստան
  • Հարցազրույցներ

Սա կոչնակ է սթափվելու եւ հասկանալու

05 Նոյեմբեր 2022

Եկեղեցու դերը հայ ազգի կյանքում էապես տարբերվում է այլ եկեղեցիների առաքելություններն այլ երկրներում. Մեր եկեղեցին դարեր ի վեր, երբ չենք ունեցել պետականություն, եղել է նաեւ պետական իշխանություններին փոխարինողը: Այս մասին, այսօր՝ նոյեմբերի 5-ին, Ֆրանսիայի հրապարակում NEWS.am-ի հետ զրույցում նշեց ՀՅԴ անդամ, ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը:

«Ես սա ասում եմ նրանց, որոնք ասում են՝ եկեղեցին թող Աստծո հարցերով զբաղվի, իսկ աշխարհիկ հարցերով թող աշխարհիկ իշխանությունները զբաղվեն: Ոչ, եկեղեցին եղել է պատասխանատու, եղել է պատասխանատու այս ազգի համար, ուստի Վեհափառի օրհնությունն ու Բագրատ Սրբազանի այստեղ ներկայությունը ցույց է տալիս, թե ինչքան ծանր է վիճակը, որ Եկեղեցին որպես ազգի պահապան սյուներից մեկը, զգոնության կոչ է անում, զգոնության զանգեր է խփում, որ հասկանանք, որ ազգն ու պետությունը ամբողջական կործանման առաջ են կանգնած:

Այսօր թուրքերը սալյամիի քաղաքականություն են իրականացնում: Ամբողջը չեն կարող միանգամից վերցնել, մաս-մաս կտրելով ուզում են մեր ազգը ոչնչացնել: Սա կոչնակ է սթափվելու եւ հասկանալու, որ խոսքն ընդհանրապես իշխանությանը չի վերաբերում, խոսքը միայն Արցախին կամ Հայաստանի մի պատառին չի վերաբերում, այլ ամբողջ ազգի գոյության խնդիր է: Թուրքերն էլ պարզ հայտարարել են, որ իրենց խնդիրը ամբողջ հայ ժողովրդին ու Հայաստանը վերացնելն է»,-ասաց նա:

Հարցին, թե ինչպես է գնահատում, որ ՔՊ վարչության նախագահ դարձավ Նիկոլ Փաշինյանը, արդյոք դա նշանակում է, որ այլեւս իր կուսակից ընկերներին չի վստահում, ընդդիմադիր պատգամավորը պտասխանեց. «Նիկոլ Փաշինյանը սկզբում իրենց կուսակցության նախագահն էր, հետո երբ վարչապետ դարձավ, փորձեց ներկուսակցական ժողովրդավարություն խաղալ: Հիմա հասկանում է, որ այս պայմաններում կարող է իր կուսակցությունն էլ ճեղք տա, դրա համար ստանձնում է նաեւ կուսակցական ղեկավարությունը, Սուրեն Պապիկյանից վերցնում է ղեկավարությունը: Բայց մենք ՔՊ համագումարում նաեւ ւորիշ հետաքրքիր բան տեսանք, որ ընտրություններից մի քանի օր հետո հանկարծ վերահաշվարկ են անում եւ փոխում են իրենց վարչության կազմը:Եթե իրենք սեփական կուսակցությունում են այդպես անում, պատկերացրեք, թե իրենց նշանակած ԿԸՀ նախագահը պետական ընտրություններն ինչպես է անցկացնելու: Ի՞նչ ստացվեց, երկրի փոխվարչապետին երկիր են վստահում, իսկ կուսակցությունում չե՞ն վստահում: Սա ի՞նչ մոտեցում է: Նիկոլ Փաշինյանը փորձելով սեփական իշխանությունը իր կուսակցության ներսում ամրապնդել, նաեւ բերեց մարդկանց, որոնք հավանաբար, ավելի շատ է վստահում: Նաեւ Արսեն Թորոսյանի ներկայությունը հստակ ազդակ է, որ իրենք գնալու են թուրքերի հետ մերձեցման»,-ընդգծեց Արթուր Խաչատրյանը:

FacebookTwitterOdnoklassnikiTelegramPrint
Լրահոս
Հանդիպում ԷՏԷՔ կուսակցութեան նորընտիր

ՀՅԴ Կիպրոսի Կոմիտէի պատուիրակութիւնը՝ բաղկացեալ Սիմոն Այնէճեանէն եւ Ռաֆֆի Մահտ

20 Նոյեմբեր 2026
Հարաւային Ամերիկայի Հայ դատի յանձնախու

Հարաւային Ամերիկայի Հայ Դատի Յանձնախումբը Նոյեմբեր 18-ին յարգանքի հանդիսութիւն

20 Նոյեմբեր 2026
Հայհոյանքը փաստի սով Է

Հայաստանի հանրապետութեան նոր Սահմանադրութեան ընդունման հարցը վերածուած է օրակա

20 Նոյեմբեր 2026
Ակնարկ. Առաջարկի Թաքուն Բաժինը Եւ Ժողո

Հայաստանի Հանրապետութեան վարչապետը թէ՛ Ազգային ժողովի եւ թէ՛ կառավարութեան նիս

20 Նոյեմբեր 2026
Նիւ Եորքի Հայութեան Միջամտութեամբ Վար

Նոյեմբեր 8ին, Մենհեթընի «Պոլինկ Կրին» զբօսայգիին մէջ՝ Ատրպէյճանի «Յաղթանակի օր

19 Նոյեմբեր 2026
Պրիւքսէլի երկար ու դժուարին ուղին

Եւրոմիութեան Հայաստանի անդամակցութիւնն ու մերձեցումը՝ նոյնիս՛կ ոլորապտոյտ եւ փ

19 Նոյեմբեր 2026
Դու պիտի գնաս, որ Հայաստանը մնա

ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ, ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան

19 Նոյեմբեր 2026
Պիլալ Էրտողանի Լիբանան Այցելութեան Վեր

ՀՅԴ Լիբանանի Հայ դատի մարմինը Թուրքիոյ նախագահ Ռեճեփ Թայիփ Էրտողանի որդիին` Պի

18 Նոյեմբեր 2026
Բագրատունի Ընդունեց Երկխօսութեան Ազգայ

ՀՅԴ Բիւրոյի անդամ, Միջին Արեւելքի պատասխանատու եւ Հայկական երեսփոխանական պլոքի

18 Նոյեմբեր 2026
Հայաստանի թշնամիները երբեք գոհ չեն լին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը սխալմամբ կարծում է, թե Ադրբեջանին և Թուրքիային շարուն

17 Նոյեմբեր 2026
Երեք տարի անց արցախյան հակամարտություն

Հայ դատի կենտրոնական խորհուրդն այսօր հրապարակել է իր «UNRESOLVED: The Conflict

17 Նոյեմբեր 2026
Այսօրվա լսումները պետք է դառնան ոչ թե

ՀՅԴ Բյուրոյի անդամ, ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր, ԱԺ Մարդու իրավունքն

16 Նոյեմբեր 2026
ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցությունը հրավիր

ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության նախաձեռնությամբ նոյեմբերի 16-ին կազմակերպվել էին

16 Նոյեմբեր 2026
Նիդերլանդների ՀՅԴ կառույցի հայտարարութ

2026 թվականի նոյեմբերի 5-ից 8-ը, Հայաստանի Հանրապետության իշխանությունը բռնազա

16 Նոյեմբեր 2026
Ակնարկ. Հայաստանը ՀԱՊԿ-ի խաչմերուկում

Մոսկւայում նոյեմբերի 11-ին կայացած Հաւաքական անվտանգութեան պայմանագրի կազմակեր

16 Նոյեմբեր 2026
Հաստատվել է «Հրայր Մարուխյան» հիմնադրա

Առաջադիմական հետազոտությունների եվրոպական հիմնադրամի (Foundation for European

14 Նոյեմբեր 2026
Ցեղասպանութիւնը ուրացողները եւ չՍփիւռք

Շուշիի մէջ Ալիեւ-Էրտողան տանդեմը կը տօնէ Քառասունչորսօրեայ պատերազմի յաղթանակը

14 Նոյեմբեր 2026
Արեւմտեան Գանատայի Հայ Դատի յանձնախում

ՎԱՆԳՈՒՎԸՐ.- Գանատայի Հայ Դատի յանձնախումբի Արեւմտեան շրջանի ներկայացուցիչներ Յ

13 Նոյեմբեր 2026
Խօսողին Լսող Է Պէտք

Մոսկուայի մէջ տեղի ունեցաւ ՀԱՊԿ-ի (Հաւաքական անվտանգութեան պայմանագրի կազմակեր

13 Նոյեմբեր 2026
Ակնարկ. Իրանեան Ուղերձներ` Սպառնական-Գ

Իրանի հոգեւոր պետի խորհրդականին եւ փոխնախագահին` Հայաստանի ուղղութեամբ կատարած

13 Նոյեմբեր 2026
Բոլոր Նյութերը
Հետեվեք մեզ
Facebook
Twitter
YouTube
Instagram
Ստացեք մեր լուրերը էլ.փոստով
Loading
ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ Հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Մհեր Մկրտչյան 12/1 Հեռախոս՝ (+374) 10 52 17 65, (+374) 10 52 18 74 Էլ. փոստ՝ [email protected]
© ARF Dashnaktsutyun- ARMENIAN REVOLUTIONARY FEDERATION Website by Web Development Company