ՀՅԴ
Հայ Յեղափոխական Դաշնակցություն պաշտոնական կայք arfd.am
Skip to content
ՀՅԴ

ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
    • Պատմություն
      • Պատմական ակնարկ
      • Կարևոր իրադարձություններ
      • գործիչներ
    • Ծրագիր
    • Կանոնագիր
    • Ընդհանուր ժողովներ
    • Կազմակերպական կառույց
      • ՀՅԴ Բյուրո
      • Հայաստան
        • Գերագույն մարմին
        • Տարածքային կառույցներ
        • ԱԺ խմբակցություն
        • ՀՅԴ-ն գործադիրում
      • Արցախ
      • Կազմակերպական շրջաններ
      • Երիտասարդական/ուսանողական
    • Հիմնարկներ և գրասենյակներ
    • Ուղեկից միություններ
    • Միջազգային համագործակցություն
  • ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
    • Լրահոս
    • Հայտարարություններ
    • Հոդվածներ
  • ՄԱՄՈՒԼ
    • «Դրօշակ» պաշտոնաթերթ
    • Լրատվամիջոցներ
  • ՇՏԵՄԱՐԱՆ
    • Գրադարան
    • Տեսադարան
    • Ձայնադարան
    • Լուսանկարներ
    • Թանգարան
    • Արխիվ
  • ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ
Facebook
Twitter
YouTube
Instagram
    • Դաս
    • Նոր
  1. ԳԼԽԱՎՈՐ ԷՋ
  2. ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • Հոդվածներ

Թուրքերենը որպես պանթյուրքիզմի գաղափարախոսության տարածման և ամրապնդման գործիք

07 Նոյեմբեր 2022

Վերջերս Թուրքիայի «Անադոլու» պետական լրատվական գործակալությունը հաղորդել է, որ այս տարվա սեպտեմբերին 26-ին նշվող Լեզուների միջազգային օրվա կապակցությամբ Բուրսայում կազմակերպվել է աշխատաժողով, որի շրջանակներում որոշվել է Թյուրքական պետությունների կազմակերպությանը (Türk Devletleri Teşkilatı / TDT) կից ստեղծել թյուրքական պետությունների «Ընդհանուր այբուբենի հանձնաժողով»[1]։

Բնականաբար, թյուրքական լեզուների համար ընդհանուր այբուբեն ստեղծելու աշխատանքները շատ ավելի վաղ են սկսվել։ Չնայած՝ ընդհանուր այբուբեն ստեղծելու գաղափարին, հայտնի փաստ է, որ պանթյուրքիստական հովերով տարված Թուրքիան, որպես «թուրանական» պետությունների համատեղ լեզու, իհարկե, ընդունում է թուրքերենը։ Իսկ ինչ աշխատանքներ է տանում Թուրքիան թուրքերենը այլ թյուրքալեզու պետություններում տարածելու ուղղությամբ։

Նախ, շեշտենք, որ ի տարբերություն հայերենի՝ թուրքերենում տարբերություն չի դրվում «թուրքի» և «թյուրքի» միջև, որոնք երկուսն էլ գրվում և արտասանվում են «Türk»՝ «թյուրք»։

Ինչպես հայտնի է, ԽՍՀՄ-ի փլուզմամբ ոգևորված Թուրքիայի կառավարությունը նախկին խորհրդային թյուրքախոս պետություններին միավորելու նպատակով դեռևս 1992 թ․ ստեղծել էր Թյուրքական համագործակցության և զարգացման գործակալությունը (Türk İşbirliği ve Koordinasyon Ajansı / TİKA): Թյուրքական լեզվախմբին պատկանող լեզուներով հաղորդակցվող պետությունների միջև համագործակցություն ենթադրող սույն կառույցը հիմք հանդիսացավ հետագայում՝ 2009 թ․, ստեղծված Թյուրքական խորհրդի (Türk Konseyi) կամ Թյուրքական լեզուներով խոսող երկրների համագործակցության խորհրդի (Türk Dili Konuşan Ülkeler İşbirliği Konseyi) համար։

Անցյալ տարվա նոյեմբերին Ստամբուլում տեղի ունեցած գագաթնաժողովի շրջանակներում սույն կառույցը, Թուրքիայի ներկայիս նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի ջանքերով, վերանվանվեց որպես Թյուրքական պետությունների կազմակերպություն (Türk Devletleri Teşkilatı): Բնականաբար՝ Թուրքիայի պանթուրանական նկրտումների համար ոգևորիչ ազդակ եղավ Արցախյան երկրորդ պատերազմում Ադրբեջանի հաղթանակը, որին մեծապես նպաստեց նաև ինքը՝ Թուրքիան։ Այդ պատերազմից հետո, վերջին երկու տարիներին նկատելի է, որ Թուրքիան ավելի մեծ ջանքեր է գործադրում պանթյուրքիզմը Կենտրոնական Ասիայի երկրներում տարածելու և ամրապնդելու ուղղությամբ։

Թյուրքական պետությունների կազմակերպության պաշտոնական կայքէջում հրապարակված տեղեկությունների համաձայն՝ դեռևս 2013 թ․ Էսքիշեհիրում հիմնված Թյուրքական համալսարանների միությունն (Türk Üniversiteler Birliği) իրականացնում է ուսանողների փոխանակման տարբեր ծրագրեր, որոնց շարքում ուշագրավ է հատկապես «Օրխոնյան փոխանակման ծրագիրը» (Orhun Değişim Programı)[2]։ Այս ծրագիրն իր անվանումն ստացել է Մոնղոլիայի Օրխոն շրջանի քարե արձանագրություններից, որոնք հայտնի են որպես թուրքերենի՝ մինչ օրս հայտնաբերված ամենավաղ գրավոր նմուշներ․ դրանք թվագրվում են 8-րդ դարով։

Հարկ է նշել, որ Թյուրքական պետությունների կազմակերպության պաշտոնական լեզուն համարվում է թուրքերենը, որը կիրառվում է այս կազմակերպության բոլոր կոնֆերանսների ժամանակ։ Մեր կարծիքով՝ եթե Թուրքիան թուրքերենը դոմինանտ պահելու նպատակ և մտադրություն չունենար, ապա Թյուրքական պետությունների կազմակերպությունն ավելի ճիշտ կհամարեր, նախքան «ընդհանուր լեզվի» ստեղծումը, յուրաքանչյուր կոնֆերանսի ժամանակ որպես աշխատանքային լեզու ընտրել որևէ թյուրքական լեզու։ Սխալ է այն կարծիքը, թե ի տարբերություն մյուս թյուրքալեզու ժողովուրդների, որոնց բոլորին հասանելի է թուրքերենը, թուրքերը չեն կարողանում հասկանալ մյուս թյուրքախոս ժողովուրդների լեզուները։

Թյուրքական պետությունների կազմակերպությունը պանթյուրքիզմի գաղափարախոսության տարածման և ամրապնդման նկատառումներով իրականացնում է նաև հետևյալ մշակութային ծրագրերը․Թուրքիայի գիտնականներից, ինչպես նաև՝ այլ անդամ պետությունների գիտական հաստատություններից բաղկացած հանձնաժողովի ջանքերով աշխատանքներ են իրականացվել և շարունակում են կատարվել «Ընդհանուր թյուրքական պատմության», «Թյուրքական աշխարհի աշխարհագրության» և «Ընդհանուր թյուրքական գրականության» դասագրքեր պատրաստելու ուղղությամբ։

Թեև ենթադրվում է, թե թյուրքալեզու պետությունների միավորման նպատակով հարկ է ստեղծել «ընդհանուր թյուրքերեն լեզու», որը կհասկանան բոլոր թյուրքախոս ժողովուրդները, սակայն կարելի է արձանագրել, որ Թուրքիայի նպատակը հենց թուրքերենը դոմինանտ պահելն է, քանի որ այս երկիրն իրեն տեսնում է Կենտրոնական Ասիայի պետությունների ավագ եղբոր դերում։

Համարվում է, որ «ընդհանուր թյուրքերեն լեզվի» մշակման ուղղությամբ առաջին քայլը «ընդհանուր այբուբենի» ստեղծումն է, որում պետք է ներառվեն նաև այնպիսի տառեր, որոնք առկա չեն ժամանակակից թուրքերենի հնչյունային համակարգում, ինչպես օրինակ՝ «Խ»-ն։

Այնուամենայնիվ, մինչև իսկ Ադրբեջանի որոշ գիտական շրջանակներ համարում են, որ մինչև «ընդհանուր այբուբենի» և «ընդհանուր լեզվի» ստեղծումը նպատակահարմար է որպես հաղորդակցման լեզու կիրառել Թուրքիայի թուրքերենը[3]։

Ելնելով այս հարցում Թուրքիայի վարած քաղաքականությունից՝ կարելի է ենթադրել, որ այս պետությունը հետագայում կշարունակի թուրքերենը դոմինանտ պահելու քաղաքականությունը կամ, ծայրահեղ դեպքում, քայլեր կձեռնարկի «ընդհանուր լեզուն» հնաարավորինս թուրքերենին, այլ ոչ թե մյուս թյուրքական լեզուներին, մոտ պահելու ուղղությամբ՝ սահմանափակվելով միայն «ընդհանուր այբուբենում» այն տառերն ավելացնելով, որոնք առկա են մյուս թյուրքական լեզուներում։

[1]https://www.aa.com.tr/tr/gundem/turk-devletleri-dilde-birlik-icin-ortak-alfabe-komisyonu-kurdu/2716134

[2] https://www.turkkon.org/tr/isbirligi-alanlari/egitim_4/orhun-degisim-programi_15

[3] https://dergipark.org.tr/en/download/article-file/2375980?fbclid=IwAR2lNd6AylDMnIAGCSLvMNjOys5iZ22RiV1Xmfk5-ytOQ1PWNkmSbEJZeCA

Մելինե Անումյան
Թուրքագետ, պատմական գիտությունների թեկնածու

akunq.net

FacebookTwitterOdnoklassnikiTelegramPrint
Լրահոս
Փաշինյանը հակահայկական հայտարարություն

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը 2026 թ. սեպտեմբերի 17-ին Երևանում ելույթ ունեցավ «Համ

22 Սեպտեմբեր 2026
Խմբագրական. Դերերու բաշխում, ոչ թէ հակ

23 Օգոստոս 1990-ին, Հայաստանի համաժողովրդային շարժումին յաջորդեց Անկախութեան հ

22 Սեպտեմբեր 2026
Տեղի ունեցավ «Հայաստան» խմբակցության մ

Այսօր՝ սեպտեմբերի 22-ին ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի ներկայացուցիչ, ԱԺ «Հայա

22 Սեպտեմբեր 2026
Հ․Հ․ Անկախութեան Խաւարային Ստուերը՝ 44

«Դուք չէք կրնար նկարագիր եւ քաջութիւն կերտել՝ մարդոցմէ խլելով իրենց նախաձեռնու

22 Սեպտեմբեր 2026
Խմբագրական.- Հայաստանը՝ 35 Տարեկան

1991ի Սեպտեմբեր 21ին, երբ Հայաստան անկախութիւն հռչակեց Խորհրդային Միութենէն, ի

21 Սեպտեմբեր 2026
Խմբագրական. Սեպտեմբերի 21. Պետականութի

Այսօր 2026 թ. Սեպտեմբերի 21-ը Հայաստանի Հանրապետութեան վերանկախութեան 35-ամեակ

21 Սեպտեմբեր 2026
Խմբագրական. Անկախութիւն՝ բայց ի՞նչ տես

Հայաստանի անկախութեան 35-ամեակը բնականաբար առիթ է տօնելու, բայց միեւնոյն ժաման

21 Սեպտեմբեր 2026
ՀՅԴ Հայ Դատի Եվրոպայի գրասենյակը՝ Հայ

ՀՅԴ Հայ Դատի Եվրոպայի գրասենյակը ջերմագին մաղթանքներ է հղում և սրտանց շնորհավո

21 Սեպտեմբեր 2026
ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի հայտարա

Սիրելի՛ հայրենակիցներ, 1991 թվականի սեպտեմբերի 21-ին հայ ժողովուրդը վերահաս

21 Սեպտեմբեր 2026
Կեղծ խաղաղության կարգախոսների ներքո շա

Սեպտեմբերի 21-ի կապակցությամբ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի ուղերձը.

21 Սեպտեմբեր 2026
Անկախութեան 35 տարիները՝ հաշուեկշիռ եւ

­Հա­յաս­տա­նի ­Հան­րա­պե­տու­թեան վե­րան­կա­խաց­ման 35-ա­մեա­կը ա­ռիթ է վե­րար

21 Սեպտեմբեր 2026
Վերակառուցումէն Հռչակագիր, Ապա Անկախու

Հայաստանի վերանկախացման թուականի` 21 սեպտեմբեր 1991-ի 35-ամեակն է այս տարի:

21 Սեպտեմբեր 2026
Խմբագրական. Գերիշխանութեան Պահպանման Հ

Հայաստանի Հանրապետութեան վերանկախացման տօնի նշումին արդիական հնչեղութիւն ապահո

21 Սեպտեմբեր 2026
Յայտարարութիւն ՀՅԴ Արեւմտեան Եւրոպայի

Դաշնակցութեան դէմ բանաւոր յարձակումը, որ դարձեալ բռնկած է ՔՊ-ի կողմէ այս օրերո

21 Սեպտեմբեր 2026
Մուսա Լերան Հերոսամարտի 111-Ամեակի Եւ

Անցնող շաբաթավերջին, կազմակերպութեամբ ՀՅԴ «Կարմիր լեռ» կոմիտէի դաստիարակչական-

21 Սեպտեմբեր 2026
Մուսա Լերան Անմար Կրակը` Անցեալէն Դէպի

Սեպտեմբերեան այս օրերուն մեր նախահայրերուն յիշատակն է, որ կը լեցնէ մեր հոգիներ

20 Սեպտեմբեր 2026
Յայտարարութիւն Հ.Յ.Դ. Իրանի Հիւսիսային

Վերջին օրերին Հայաստանի Ազգային ժողովի ամբիոնից հնչեց յայտարարութիւն՝ դաշնակցա

20 Սեպտեմբեր 2026
Պարտավոր ենք հիշել․ ՀՅԴ Արցախի երիտասա

2020 թվականի 44-օրյա պատերազմը և 2023 թվականի սեպտեմբերի 19-ին Արցախի դեմ սանձ

20 Սեպտեմբեր 2026
Քաղաքացիություն ստանալը դժվարացնում են

Ըստ ՀՅԴ Հայ դատի և քաղաքական հարցերի գրասենյակի ղեկավարի` սփյուռքը չի կարող խա

20 Սեպտեմբեր 2026
Սեպտեմբերյան պատերազմները․․․

Երբեք չեմ հասկացել, թե ինչու՞ է 2020 թվականի սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի սանձազ

19 Սեպտեմբեր 2026
Բոլոր Նյութերը
Հետեվեք մեզ
Facebook
Twitter
YouTube
Instagram
Ստացեք մեր լուրերը էլ.փոստով
Loading
ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ Հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Մհեր Մկրտչյան 12/1 Հեռախոս՝ (+374) 10 52 17 65, (+374) 10 52 18 74 Էլ. փոստ՝ [email protected]
© ARF Dashnaktsutyun- ARMENIAN REVOLUTIONARY FEDERATION Website by Web Development Company