ՀՅԴ
Հայ Յեղափոխական Դաշնակցություն պաշտոնական կայք arfd.am
Skip to content
ՀՅԴ

ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
    • Պատմություն
      • Պատմական ակնարկ
      • Կարևոր իրադարձություններ
      • գործիչներ
    • Ծրագիր
    • Կանոնագիր
    • Ընդհանուր ժողովներ
    • Կազմակերպական կառույց
      • ՀՅԴ Բյուրո
      • Հայաստան
        • Գերագույն մարմին
        • Տարածքային կառույցներ
        • ԱԺ խմբակցություն
        • ՀՅԴ-ն գործադիրում
      • Արցախ
      • Կազմակերպական շրջաններ
      • Երիտասարդական/ուսանողական
    • Հիմնարկներ և գրասենյակներ
    • Ուղեկից միություններ
    • Միջազգային համագործակցություն
  • ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
    • Լրահոս
    • Հայտարարություններ
    • Հոդվածներ
  • ՄԱՄՈՒԼ
    • «Դրօշակ» պաշտոնաթերթ
    • Լրատվամիջոցներ
  • ՇՏԵՄԱՐԱՆ
    • Գրադարան
    • Տեսադարան
    • Ձայնադարան
    • Լուսանկարներ
    • Թանգարան
    • Արխիվ
  • ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ
Facebook
Twitter
YouTube
Instagram
    • Դաս
    • Նոր
  1. ԳԼԽԱՎՈՐ ԷՋ
  2. ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • Հոդվածներ

Թող Հնչեն Յաղթանակի Զանգերը

07 Նոյեմբեր 2022

ՏԻԳՐԱՆ ՃԻՆՊԱՇԵԱՆ

Երբ կը կայանար Ստեփանակերտի պահանջատիրական հանրահաւաքը, Համաշխարհային հայկական գագաթնաժողովը ընթացքի մէջ էր: Ժողովը լսե՞ց արդեօք Արցախէն հնչող ահազանգային ճիչը: Հաւանաբար` ոչ, որովհետեւ այդ մէկ ժամնոց ազատ զրոյցը, որուն նախատեսուած էր, ի միջի այլոց, որ մասնակցի նաեւ Արցախի ներկայացուցիչը, վերջնական օրակարգին վրայ փոխարինուած էր լոկ Հայաստանի արտաքին գործոց նախարարի հետ հանդիպումով մը: Ի՞նչ եզրակացութիւններ, ի՞նչ պատգամ համայն հայութեան հնչեցուց այս գագաթնաժողովը: Կ՛ըսեն, որ մասնակիցները առիթ ունեցեր են ազատօրէն իրենց տեսակէտները հնչեցնելու. այդ տեսակէտներէն ոմանց հանդիպեցանք հատուկենտ տեսակցութիւններու միջոցով: Լաւ, հիմա ի՞նչ պիտի ընենք, որ նախապէս չէինք ըներ. ի վերջոյ ինչո՞ւ գումարուեցաւ այս բարձրաթռիչ անունով ժողովը: Ո՛չ մամուլի ասուլիս, ո՛չ իսկ յայտարարութիւն մը: Անցաւ, գնաց:

Ստեփանակերտի հանրահաւաքին յաջորդ օրն իսկ, Դիմադրութիւն շարժումը յայտարարեց նոյեմբեր 5-ին հանրահաւաքով մը արձագանգելու որոշման մասին: Շաբաթ, 5 նոյեմբերի հանրահաւաքը բազմամարդ էր, շատ աւելի բազմամարդ, քան նախորդ բոլոր հանրահաւաքները: Մտահոգ անտարբերութենէն պահանջատիրութիւն անցումը տակաւին չէ իրագործուած, սակայն ակներեւ է, որ դրական գործընթաց մը սկիզբ առած է, արթնացումը տեսանելի է, միասնականութեան պահանջը` հրամայակա՛ն:

Ուշագրաւ է, որ թէ՛ գագաթնաժողովի մասին եւ թէ՛ արցախեան պահանջատիրութեան մասին իշխանական լրատուամիջոցները լուռ են: Ո՛չ կը քննադատեն, ո՛չ ալ կը մեկնաբանեն: Լուռ են նաեւ պետական պաշտօնատարները: Սա շփոթի մատնուած ըլլալու, տարակուսանքի արդի՞ւնք է, թէ՞ ժողովրդային պահանջը անտեսելու, բողոքի շարժման այս փուլը ձախողութեան մատնելու նենգաւոր վերաբերում:

Բազմաթիւ բանախօսներ իրարու յաջորդեցին այս հանրահաւաքին: Գլխաւոր թեման միասնականութեան վերահաստատումն էր հայրենիքը ամէն գնով պաշտպանելու գաղափարին շուրջ: Ինչպէս Իշխան Սաղաթէլեան շեշտեց իր ելոյթին ընթացքին, այսօր մեզի անհրաժեշտ է իրականացնել.

«Միասնականութիւն մեր ներսում,
Միասնականութիւն Արցախին,
Միասնականութիւն սփիւռքին»:

Ժամանակն է, որ սփիւռքը, յատկապէս այն սփիւռքը որ բացակայ էր գագաթնաժողովին, իր վճռական խօսքը ըսէ: Արցախը կորսնցնելու ու Հայաստանի անկախութիւնը վտանգելու ճգնաժամային փուլ մը կը դիմագրաւենք ու ժամանակ չունինք կորսնցնելիք: Վտանգը մեր դռներուն հասած է, ու պարտաւոր ենք Հայաստանի ու Արցախի մեր քոյրերուն եւ եղբայրներուն ցոյց տալու, որ իրենք առանձին չեն:

Հանրահաւաքէն օր մը առաջ, Ամենայն հայոց կաթողիկոսութեան Հոգեւոր գերագոյն խորհուրդը դուրս եկաւ իր սովորական լռութենէն եւ կոչ ուղղեց ականջալուր ըլլալու Արցախի վիրաւոր ժողովուրդի կանչին: Իսկ հանրահաւաքի ընթացքին ելոյթ ունենալով, Տաւուշի թեմի քաջարի առաջնորդ Բագրատ եպս. Գալստանեան ժողովուրդին փոխանցեց կաթողիկոսին ողջոյնը: Բագրատ սրբազանի հոգեշունչ պատգամէն հատուածով մը կ՛եզրակացնեմ այս յօդուածը:

«Թող հնչեն յաղթանակի զանգերը, որպէսզի հայ մարդը երբեք չլքի իր տունը, հայ ծնողը արցունք չտեսնի, որպէսզի Եռաբլուրը անտէր ու անիմաստ չմնայ, որպէսզի Եռաբլուրը Ծիծեռնակաբերդ չդառնայ: Ես հաւատում եմ, որ հոգեւոր Հայաստանը յաղթելու է Նոր Հայաստանին, իրական Հայաստանը յաղթելու է կեղծ եւ ֆէյսպուքեան Հայաստանին, տաճարը յաղթելու է փողոցին, ոգին յաղթելու է դուխին, հաշտութիւնն ու սէրը յաղթելու են ատելութեանը եւ թշնամանքին եւ Եռագոյնը յաղթելու է սեւ ու սպիտակին»:

aztagdaily.com

FacebookTwitterOdnoklassnikiTelegramPrint
Լրահոս
Քաղաքացիություն ստանալը դժվարացնում են

Ըստ ՀՅԴ Հայ դատի և քաղաքական հարցերի գրասենյակի ղեկավարի` սփյուռքը չի կարող խա

20 Սեպտեմբեր 2026
Սեպտեմբերյան պատերազմները․․․

Երբեք չեմ հասկացել, թե ինչու՞ է 2020 թվականի սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի սանձազ

19 Սեպտեմբեր 2026
Երբ ասում են` Արցախը երբեք հայկական չի

ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը հանդես է եկել տեսաուղերձով․

19 Սեպտեմբեր 2026
Արցախի Հանրապետության Հանրային խորհրդի

2023 թվականի սեպտեմբերի 19-ին Ադրբեջանի կանխորոշմամբ և աշխարհի լուռ համաձայնու

19 Սեպտեմբեր 2026
Քանի դեռ կա թուրք-ադրբեջանական մոտեցու

Այսօր՝ Արցախի հայաթափման 3-ամյա տարելիցին, տեղի է ունեցել «Հիշատակի օր» խորագի

19 Սեպտեմբեր 2026
Արցախցիների հավաքական և անվտանգ վերադա

Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նախագահի պարտականությունները կատարող Գագի

19 Սեպտեմբեր 2026
Խմբագրական. Այնճարը` Սփիւռքի Փոփոխուող

Մուսա լերան հերոսամարտի հերթական նշումը կը զուգակցուի Սուրբ Խաչի տօնին հետ: Հե

18 Սեպտեմբեր 2026
«Հայաստան» խմբակցության անդամները Շվեդ

ԱԺ «Հայաստան» խմբակցության ղեկավար Աննա Գրիգորյանը, խմբակցության քարտուղար Արթ

18 Սեպտեմբեր 2026
«Արմատախիլ անել» դաշնակցականությունը.

ՀՀ ԱԺ ամբիոնից իշխանական մեծամասնության պատգամավոր Արման Եղոյանի՝ սեպտեմբերի 1

18 Սեպտեմբեր 2026
Փաշինյանն ի զորու չէ իրավական պատասխան

«5-րդ ալիք» հեռուստաընկերության «Օրագիր» հաղորդման հյուրն է ՀՅԴ Հայ Դատի գրասե

17 Սեպտեմբեր 2026
Արամ Համբարեանի Մեկնաբանութիւնը՝ Հայ Հ

ՈՒԱՇԻՆԿԹԸՆ․- Ա․Մ․Ն․ նախագահ Տանըլտ Թրամփ, Սպիտակ տան մէջ Սեպտեմբեր 16-ին հանդի

17 Սեպտեմբեր 2026
Բաց նամակ՝ Ալիևի հրավերով օկուպացված Ա

ԲՐՅՈՒՍԵԼ, 17 սեպտեմբերի, 2026 թ․ — ՀՅԴ Եվրոպայի Հայ դատի գրասենյակը (EAFJD) բա

17 Սեպտեմբեր 2026
Ցույց ԱԺ-ի դիմաց. արցախցիները պահանջու

Արցախցիներն այսօր` սեպտեմբերի 17-ին բողոքի ցույց անցկացրեցին Ազգային ժողովի շե

17 Սեպտեմբեր 2026
Հայ Դատի Կոչը՝ Գերիներու Ազատ Արձակման

Աւելի քան տասնեակ մը քոնկրեսականներ Սեպտեմբեր 15ին պահանջեցին, որ Ատրպէյճան ազ

17 Սեպտեմբեր 2026
Ակնարկ. Հիմնական Դերակատարութիւն

Ակնկալելի էր, որ Հայաստանի Հանրապետութեան Ազգային ժողովի նիստերուն Դաշնակցութե

17 Սեպտեմբեր 2026
Գազի թանկացումը բերելու է կատաստրոֆիկ

Խորհրդարանական քառօրյան բավականին թեժ է ընթանում։ ՔՊ-ական Արման Եղոյանն ԱԺ ամբ

16 Սեպտեմբեր 2026
Եթե Դաշնակցությունն արժեք ու ուժ չունե

Հայ Յեղափոխական Դաշնակցության թիրախավորման պատճառները հասկանալու համար անհրաժե

16 Սեպտեմբեր 2026
Խայտառակ բռնաճնշումներ՝ ՏԻՄ ընտրւթյուն

Այսօր՝ սեպտեմբերի 16-ին Ազգային ժողովում տեղի ունեցավ ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայ

16 Սեպտեմբեր 2026
Պաքուի Պատրաստած Դատարկ Յուշամատեանը Ե

Անընդունելի է լռել, կուլ տալ պատահածը եւ լուսանցքի մէջ դնելով՝ էջը դարձնել, նո

16 Սեպտեմբեր 2026
Սփիւռքի Ազգային Զօրաշարժի Խորհրդաժողով

Սփիւռքի զօրաշարժի խորհրդաժողովին (Փարիզ, Ապրիլ 11-12) ընթացքին տեղի ունեցած չո

16 Սեպտեմբեր 2026
Բոլոր Նյութերը
Հետեվեք մեզ
Facebook
Twitter
YouTube
Instagram
Ստացեք մեր լուրերը էլ.փոստով
Loading
ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ Հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Մհեր Մկրտչյան 12/1 Հեռախոս՝ (+374) 10 52 17 65, (+374) 10 52 18 74 Էլ. փոստ՝ [email protected]
© ARF Dashnaktsutyun- ARMENIAN REVOLUTIONARY FEDERATION Website by Web Development Company