ՀՅԴ
Հայ Յեղափոխական Դաշնակցություն պաշտոնական կայք arfd.am
Skip to content
ՀՅԴ

ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
    • Պատմություն
      • Պատմական ակնարկ
      • Կարևոր իրադարձություններ
      • գործիչներ
    • Ծրագիր
    • Կանոնագիր
    • Ընդհանուր ժողովներ
    • Կազմակերպական կառույց
      • ՀՅԴ Բյուրո
      • Հայաստան
        • Գերագույն մարմին
        • Տարածքային կառույցներ
        • ԱԺ խմբակցություն
        • ՀՅԴ-ն գործադիրում
      • Արցախ
      • Կազմակերպական շրջաններ
      • Երիտասարդական/ուսանողական
    • Հիմնարկներ և գրասենյակներ
    • Ուղեկից միություններ
    • Միջազգային համագործակցություն
  • ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
    • Լրահոս
    • Հայտարարություններ
    • Հոդվածներ
  • ՄԱՄՈՒԼ
    • «Դրօշակ» պաշտոնաթերթ
    • Լրատվամիջոցներ
  • ՇՏԵՄԱՐԱՆ
    • Գրադարան
    • Տեսադարան
    • Ձայնադարան
    • Լուսանկարներ
    • Թանգարան
    • Արխիվ
  • ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ
Facebook
Twitter
YouTube
Instagram
    • Դաս
    • Նոր
  1. ԳԼԽԱՎՈՐ ԷՋ
  2. ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Այս մարդիկ փորձում են կործանել Երրորդ հանրապետությունը՝ Արցախը անջատելով Հայաստանից

09 Նոյեմբեր 2022

Իշխանությունը 2019 թվականից խոսում է խաղաղության մասին, սակայն պատերազմ բերեց։ Հիմա էլ են խոսում խաղաղության մասին։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ՀՅԴ անդամ, «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը։

«Այս մարդիկ փորձում են կործանել Երրորդ Հանրապետությունը՝ Արցախը կտրելով Հայաստանից։ Կոպիտ ասած՝ ձեռքերը լվանում են, Արցախը մենակ են թողնում Ադրբեջանի հետ»,-ասաց նա՝ հիշեցնելով, որ Երրորդ Հանրապետության հիմքում Արցախի եւ Հայաստանի միասնությունն է։

Խաչատրյանը նկատեց, որ իրավիճակը վերադառնում է անհասկանալի 29 800 քմ-ի:

«Բացատրեմ նրանց համար, ովքեր տեղյակ չեն։ Սա չի ներառում անկլավներ: Եթե վաղը դուք Երեւանից գնաք Եղեգնաձոր, Գորիս կամ Կապան, կգնաք «Ադրբեջանի տարածքով»։ Խոսքը Երասխի, Տիգրանաշենի մասին է»,-նշեց Խաչատրյանը ։

Նշենք, որ նման իրավիճակ կլինի Վրաստան տանող ճանապարհին։

Պատգամավորը ցավով նշեց, որ Փաշինյանին հաջողվել է համոզել հասարակության մի մասին, որ Հայաստանն այլ տարբերակ չունի, եւ սեփական փրկության համար անհրաժեշտ է զիջել Արցախը:

«Դա է հասարակության պասիվության պատճառը։ Եթե Փաշինյանը չի կարող ինչ-որ բան անել, դա չի նշանակում, որ պետությունը չի կարող։ Կան երկրներ, որոնց համար «կարմիր գծերը» համընկնում են Հայաստանի «կարմիր գծերի» հետ, իսկ դա նաեւ Արցախն է»,-նշեց պատգամավորը։

Նրա խոսքով՝ իշխանությունը խոստովանում է, որ անկարող է ամրապնդել բանակը։

Միաժամանակ նա հիշեցրեց Կոսովոյի նախադեպը։ «Ինչ վերաբերում է Արեւմուտքի հապճեպ գործողություններին, ապա, վստահ եմ, որ Արեւմուտքին պետք է, որ այստեղ հանգիստ լինի, հատկապես այն դեպքում, երբ Ուկրաինայում իրավիճակը լարված է»,-նշեց պատգամավորը։

Խաչատրյանն իրատեսական չի համարում մինչեւ տարեվերջ Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագրի ստորագրումը, թեկուզ այն պատճառով, որ իշխանությունները մտադիր են սահմանազատում իրականացնել։ «Բայց եթե դա, այնուամենայնիվ, տեղի ունենա, դա կլինի ադրբեջանական զենքի տակ ստորագրված փաստաթուղթ»,-հայտարարեց Խաչատրյանը:

Հարցին, թե ընդդիմությունը հայտարարել է, որ չի կարող խանգարել նման համաձայնագրի ընդունման գործընթացին, Խաչատրյանը պատասխանեց՝ «Ստորագրելը մի բան է, վավերացնելը՝ մեկ այլ բան։ Կարելի է կանխել, եթե ընդդիմությունը կարողանա մոբիլիզացնել հասարակությանը, եւ ժողովուրդը գիտակցի ողջ վտանգը։

Խորհրդարանում ձայների հարաբերակցությունը կարող է արագ փոխվել, մենք դա բազմիցս տեսել ենք, եթե ժողովուրդը դուրս գա փողոց»,-եզրափակեց Խաչատրյանը։

FacebookTwitterOdnoklassnikiTelegramPrint
Լրահոս
Հանդիպում ԷՏԷՔ կուսակցութեան նորընտիր

ՀՅԴ Կիպրոսի Կոմիտէի պատուիրակութիւնը՝ բաղկացեալ Սիմոն Այնէճեանէն եւ Ռաֆֆի Մահտ

20 Նոյեմբեր 2026
Հարաւային Ամերիկայի Հայ դատի յանձնախու

Հարաւային Ամերիկայի Հայ Դատի Յանձնախումբը Նոյեմբեր 18-ին յարգանքի հանդիսութիւն

20 Նոյեմբեր 2026
Հայհոյանքը փաստի սով Է

Հայաստանի հանրապետութեան նոր Սահմանադրութեան ընդունման հարցը վերածուած է օրակա

20 Նոյեմբեր 2026
Ակնարկ. Առաջարկի Թաքուն Բաժինը Եւ Ժողո

Հայաստանի Հանրապետութեան վարչապետը թէ՛ Ազգային ժողովի եւ թէ՛ կառավարութեան նիս

20 Նոյեմբեր 2026
Նիւ Եորքի Հայութեան Միջամտութեամբ Վար

Նոյեմբեր 8ին, Մենհեթընի «Պոլինկ Կրին» զբօսայգիին մէջ՝ Ատրպէյճանի «Յաղթանակի օր

19 Նոյեմբեր 2026
Պրիւքսէլի երկար ու դժուարին ուղին

Եւրոմիութեան Հայաստանի անդամակցութիւնն ու մերձեցումը՝ նոյնիս՛կ ոլորապտոյտ եւ փ

19 Նոյեմբեր 2026
Դու պիտի գնաս, որ Հայաստանը մնա

ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ, ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան

19 Նոյեմբեր 2026
Պիլալ Էրտողանի Լիբանան Այցելութեան Վեր

ՀՅԴ Լիբանանի Հայ դատի մարմինը Թուրքիոյ նախագահ Ռեճեփ Թայիփ Էրտողանի որդիին` Պի

18 Նոյեմբեր 2026
Բագրատունի Ընդունեց Երկխօսութեան Ազգայ

ՀՅԴ Բիւրոյի անդամ, Միջին Արեւելքի պատասխանատու եւ Հայկական երեսփոխանական պլոքի

18 Նոյեմբեր 2026
Հայաստանի թշնամիները երբեք գոհ չեն լին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը սխալմամբ կարծում է, թե Ադրբեջանին և Թուրքիային շարուն

17 Նոյեմբեր 2026
Երեք տարի անց արցախյան հակամարտություն

Հայ դատի կենտրոնական խորհուրդն այսօր հրապարակել է իր «UNRESOLVED: The Conflict

17 Նոյեմբեր 2026
Այսօրվա լսումները պետք է դառնան ոչ թե

ՀՅԴ Բյուրոյի անդամ, ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր, ԱԺ Մարդու իրավունքն

16 Նոյեմբեր 2026
ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցությունը հրավիր

ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության նախաձեռնությամբ նոյեմբերի 16-ին կազմակերպվել էին

16 Նոյեմբեր 2026
Նիդերլանդների ՀՅԴ կառույցի հայտարարութ

2026 թվականի նոյեմբերի 5-ից 8-ը, Հայաստանի Հանրապետության իշխանությունը բռնազա

16 Նոյեմբեր 2026
Ակնարկ. Հայաստանը ՀԱՊԿ-ի խաչմերուկում

Մոսկւայում նոյեմբերի 11-ին կայացած Հաւաքական անվտանգութեան պայմանագրի կազմակեր

16 Նոյեմբեր 2026
Հաստատվել է «Հրայր Մարուխյան» հիմնադրա

Առաջադիմական հետազոտությունների եվրոպական հիմնադրամի (Foundation for European

14 Նոյեմբեր 2026
Ցեղասպանութիւնը ուրացողները եւ չՍփիւռք

Շուշիի մէջ Ալիեւ-Էրտողան տանդեմը կը տօնէ Քառասունչորսօրեայ պատերազմի յաղթանակը

14 Նոյեմբեր 2026
Արեւմտեան Գանատայի Հայ Դատի յանձնախում

ՎԱՆԳՈՒՎԸՐ.- Գանատայի Հայ Դատի յանձնախումբի Արեւմտեան շրջանի ներկայացուցիչներ Յ

13 Նոյեմբեր 2026
Խօսողին Լսող Է Պէտք

Մոսկուայի մէջ տեղի ունեցաւ ՀԱՊԿ-ի (Հաւաքական անվտանգութեան պայմանագրի կազմակեր

13 Նոյեմբեր 2026
Ակնարկ. Իրանեան Ուղերձներ` Սպառնական-Գ

Իրանի հոգեւոր պետի խորհրդականին եւ փոխնախագահին` Հայաստանի ուղղութեամբ կատարած

13 Նոյեմբեր 2026
Բոլոր Նյութերը
Հետեվեք մեզ
Facebook
Twitter
YouTube
Instagram
Ստացեք մեր լուրերը էլ.փոստով
Loading
ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ Հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Մհեր Մկրտչյան 12/1 Հեռախոս՝ (+374) 10 52 17 65, (+374) 10 52 18 74 Էլ. փոստ՝ [email protected]
© ARF Dashnaktsutyun- ARMENIAN REVOLUTIONARY FEDERATION Website by Web Development Company