ՀՅԴ
Հայ Յեղափոխական Դաշնակցություն պաշտոնական կայք arfd.am
Skip to content
ՀՅԴ

ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
    • Պատմություն
      • Պատմական ակնարկ
      • Կարևոր իրադարձություններ
      • գործիչներ
    • Ծրագիր
    • Կանոնագիր
    • Ընդհանուր ժողովներ
    • Կազմակերպական կառույց
      • ՀՅԴ Բյուրո
      • Հայաստան
        • Գերագույն մարմին
        • Տարածքային կառույցներ
        • ԱԺ խմբակցություն
        • ՀՅԴ-ն գործադիրում
      • Արցախ
      • Կազմակերպական շրջաններ
      • Երիտասարդական/ուսանողական
    • Հիմնարկներ և գրասենյակներ
    • Ուղեկից միություններ
    • Միջազգային համագործակցություն
  • ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
    • Լրահոս
    • Հայտարարություններ
    • Հոդվածներ
  • ՄԱՄՈՒԼ
    • «Դրօշակ» պաշտոնաթերթ
    • Լրատվամիջոցներ
  • ՇՏԵՄԱՐԱՆ
    • Գրադարան
    • Տեսադարան
    • Ձայնադարան
    • Լուսանկարներ
    • Թանգարան
    • Արխիվ
  • ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ
Facebook
Twitter
YouTube
Instagram
    • Դաս
    • Նոր
  1. ԳԼԽԱՎՈՐ ԷՋ
  2. ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀՅԴ Բյուրո
  • Ելույթներ

Իշխանափոխությունը պետք է դառնա փրկության առաջին քայլը

09 Նոյեմբեր 2022

Այս քննարկումները կրում են ակադեմիական բնույթ։ Մենք պետք է մտածենք, թե ինչպես հասնենք դրա կիրառելուն։ Այդ առումով կանգնած ենք շատ լուրջ խնդրի առջև, իսկ ժամանակը չի աշխատում մեր օգտին։ Այս մասին «Հայաստանի իրական օրակարգը» խորագրով քննարկման ժամանակ ասաց ՀՅԴ Բյուրոյի քաղաքական ներկայացուցիչ, «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմեն Ռուստամյանը։

«Ստատուս քվոն, որը ստեղծվել էր թե՛ երկրի ներսում, թե՛ երկրից դուրս, գոյություն ունի, ուղղակի բացառում է, որ մենք գնանք մի պայմանագրի, որը մեր համար նպաստավոր լինի, այդ պայմանագիրը կործանանարար է լինելու և դա ակնհայտ է։ Մեր ժողովուրդը չի գիտակցում դա։ Եթե գնում էս մի գործընթացով այն պայմաններում, որ ռազմաքաղաքական հավասարակշռությունը խախտված է՝ ի օգուտ քո թշնամու, բնականաբար լավ բան ակնկալելն անիմաստ է։ Պատմության մեջ նման բան չի եղել, որ լինի անհավասարություն՝ ի վնաս քեզ, ու դու ստանաս քո օգտին բխող որոշում։ Ռազմաքաղաքական հավասարությունը խախտված է Ռուսաստանի կողմով, քանի որ նա զբաղված է Ուկրաինայով։ Մեր ամենակարևոր դաշնակիցը ունի իր խնդիրը՝ ամրապնդելու իր դիրքերը քարտեզի վար։ Այս ամենից օգտվել են Թուրքիան ու Ադրբեջանը և մտել են մեր տարածք»,- ասաց նա։

Պատգամավորի խոսքով՝ պայմանները կործանարար են մեր համար։ Երբ շեշտվում է մինչև տարվավերջ՝ դա ոչինչ չի փոխելու․

«Պետք է աշխատել ռեսուրսի վրա։ Մենք պետք է գտնենք այնպիսի երկրներ, որոնց համար մեր կենսական զիջումները իրենց համար էլ են կենասական զիջումներ։ Ամենաակնհայտ դրսևորումը Իրանն է, ով ասում է, որ պաշտպանելու է իր կարմիր գիծը բոլոր միջոցներով։

Մենք այսօր ունենք մի շատ կարևոր հարց՝ խեղաթյուրված է հանրային ընկալումը։ Մարդկանց թվում է, թե իրենք ժողովրդավարական երկրում են, բայց դա այդպես չէ։ Երկրում տեղի է ունենում պետական զավթման գործընթաց»,- նշեց նա։

ՀՅԴ գործիչը նշում է, որ մարդկանց զգալի մասը այդպես էլ ընկալել է, որ տալ Արցախը՝ պահել Հայաստանը, իսկապես փրկություն է․

«Կենսական զիջումը ենթադրում է ինքնաոչնչացում։ Որը իրենից ենթադրում է կապիտուլյացիա։ Ըստ Նիկոլի՝ մենք չունենք ուրիշ ոչ մի ճանապարհ, դա միակ ճամապարհն է երկիրը փրկելու։ Մեր գործը բացատրելն է, որ դա թյուրիմացություն է։ Արցախից հրաժարվելը նշանակում է Հայաստանին դնել անդառնալի հարվածների տակ, որը բերելու է ագրեսորի ճանաչման, միջազգային գործընթաց է սկսելու որպես ագրեսոր՝ պատժելու մեզ։ Դառնում է, որ Հայաստանը անընդհատ պարտավոր է լինելու տալ, տալ։ Հայաստանը լինելով փոքր երկիր՝ չի կարողանալու դարերով դուրս գա դրա տակից։ Մեր խնդրիը սա է, բացատրել ժողովրդին հետևանքները»,- ասաց նա։

Պատգամավորը կարծում է, որ իրականության մեջ իրավիճակը լրիվ այլ է՝ ասում են խաղաղություն, բայց իրականում՝ նվաստացում է տեղի ունենալու։

«Թե կարող ենք, պետք է մոբիլիզացվել և կանխել այս վիճակը: Եթե չկարողանանք լուծել այս հարցը, ապա կգնանք այն ճանապարհով, որ մեզ անընդհատ պետք է թելադրեն, թե՛ ներսից, թե՛ դրսից։ Իշխանափոխությունը պետք է դառնա փրկության առաջին քայլը։ Ազգը չեն համախմբում հանձնվելու համար, ազգը պետք է համախմբել համազգային նպատակի շուրջ։ Այդ նպատակը այս կենսական զիջումները բացառելու հետ է կապված։ Ժողովուրդը պետք է հասկանա, որ Արցախը տալը փրկություն չէ, որովհետև իրենց ախորժակը բոլորովին այլ ուղղությամբ է։ Թուրք-ադրբեջանական տանդեմը իր ցանկություններին հասնելու է ամեն կերպ, դա Հայաստանի ոչնչացումն է։ Դա իրականացվում է 3 ֆակտորով՝ Արցախը, Սյունիքը և մեր ատոմակայանը։ Բոլոր քննարկումները դրանց շուրջ են։ Աշխարհին միայն դրանք են հետաքրքիր։ Եթե հրաժարվենք այդ 3 ֆակտորներից՝ Հայաստանը կվերանա։ Այս ահազանգը պետք է հնչեցվի երկիրը ճիշտ ընթացքի բերելու պայմանով»։

FacebookTwitterOdnoklassnikiTelegramPrint
Լրահոս
Հ․Հ․ Անկախութեան Խաւարային Ստուերը՝ 44

«Դուք չէք կրնար նկարագիր եւ քաջութիւն կերտել՝ մարդոցմէ խլելով իրենց նախաձեռնու

22 Սեպտեմբեր 2026
Խմբագրական.- Հայաստանը՝ 35 Տարեկան

1991ի Սեպտեմբեր 21ին, երբ Հայաստան անկախութիւն հռչակեց Խորհրդային Միութենէն, ի

21 Սեպտեմբեր 2026
Խմբագրական. Սեպտեմբերի 21. Պետականութի

Այսօր 2026 թ. Սեպտեմբերի 21-ը Հայաստանի Հանրապետութեան վերանկախութեան 35-ամեակ

21 Սեպտեմբեր 2026
Խմբագրական. Անկախութիւն՝ բայց ի՞նչ տես

Հայաստանի անկախութեան 35-ամեակը բնականաբար առիթ է տօնելու, բայց միեւնոյն ժաման

21 Սեպտեմբեր 2026
ՀՅԴ Հայ Դատի Եվրոպայի գրասենյակը՝ Հայ

ՀՅԴ Հայ Դատի Եվրոպայի գրասենյակը ջերմագին մաղթանքներ է հղում և սրտանց շնորհավո

21 Սեպտեմբեր 2026
ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի հայտարա

Սիրելի՛ հայրենակիցներ, 1991 թվականի սեպտեմբերի 21-ին հայ ժողովուրդը վերահաս

21 Սեպտեմբեր 2026
Կեղծ խաղաղության կարգախոսների ներքո շա

Սեպտեմբերի 21-ի կապակցությամբ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի ուղերձը.

21 Սեպտեմբեր 2026
Անկախութեան 35 տարիները՝ հաշուեկշիռ եւ

­Հա­յաս­տա­նի ­Հան­րա­պե­տու­թեան վե­րան­կա­խաց­ման 35-ա­մեա­կը ա­ռիթ է վե­րար

21 Սեպտեմբեր 2026
Վերակառուցումէն Հռչակագիր, Ապա Անկախու

Հայաստանի վերանկախացման թուականի` 21 սեպտեմբեր 1991-ի 35-ամեակն է այս տարի:

21 Սեպտեմբեր 2026
Խմբագրական. Գերիշխանութեան Պահպանման Հ

Հայաստանի Հանրապետութեան վերանկախացման տօնի նշումին արդիական հնչեղութիւն ապահո

21 Սեպտեմբեր 2026
Յայտարարութիւն ՀՅԴ Արեւմտեան Եւրոպայի

Դաշնակցութեան դէմ բանաւոր յարձակումը, որ դարձեալ բռնկած է ՔՊ-ի կողմէ այս օրերո

21 Սեպտեմբեր 2026
Մուսա Լերան Հերոսամարտի 111-Ամեակի Եւ

Անցնող շաբաթավերջին, կազմակերպութեամբ ՀՅԴ «Կարմիր լեռ» կոմիտէի դաստիարակչական-

21 Սեպտեմբեր 2026
Մուսա Լերան Անմար Կրակը` Անցեալէն Դէպի

Սեպտեմբերեան այս օրերուն մեր նախահայրերուն յիշատակն է, որ կը լեցնէ մեր հոգիներ

20 Սեպտեմբեր 2026
Յայտարարութիւն Հ.Յ.Դ. Իրանի Հիւսիսային

Վերջին օրերին Հայաստանի Ազգային ժողովի ամբիոնից հնչեց յայտարարութիւն՝ դաշնակցա

20 Սեպտեմբեր 2026
Պարտավոր ենք հիշել․ ՀՅԴ Արցախի երիտասա

2020 թվականի 44-օրյա պատերազմը և 2023 թվականի սեպտեմբերի 19-ին Արցախի դեմ սանձ

20 Սեպտեմբեր 2026
Քաղաքացիություն ստանալը դժվարացնում են

Ըստ ՀՅԴ Հայ դատի և քաղաքական հարցերի գրասենյակի ղեկավարի` սփյուռքը չի կարող խա

20 Սեպտեմբեր 2026
Սեպտեմբերյան պատերազմները․․․

Երբեք չեմ հասկացել, թե ինչու՞ է 2020 թվականի սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի սանձազ

19 Սեպտեմբեր 2026
Երբ ասում են` Արցախը երբեք հայկական չի

ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը հանդես է եկել տեսաուղերձով․

19 Սեպտեմբեր 2026
Արցախի Հանրապետության Հանրային խորհրդի

2023 թվականի սեպտեմբերի 19-ին Ադրբեջանի կանխորոշմամբ և աշխարհի լուռ համաձայնու

19 Սեպտեմբեր 2026
Քանի դեռ կա թուրք-ադրբեջանական մոտեցու

Այսօր՝ սեպտեմբերի 19-ին, Արցախի հայաթափման 3-ամյա տարելիցին, տեղի է ունեցել «Հ

19 Սեպտեմբեր 2026
Բոլոր Նյութերը
Հետեվեք մեզ
Facebook
Twitter
YouTube
Instagram
Ստացեք մեր լուրերը էլ.փոստով
Loading
ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ Հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Մհեր Մկրտչյան 12/1 Հեռախոս՝ (+374) 10 52 17 65, (+374) 10 52 18 74 Էլ. փոստ՝ [email protected]
© ARF Dashnaktsutyun- ARMENIAN REVOLUTIONARY FEDERATION Website by Web Development Company