ՀՅԴ
Հայ Յեղափոխական Դաշնակցություն պաշտոնական կայք arfd.am
Skip to content
ՀՅԴ

ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
    • Պատմություն
      • Պատմական ակնարկ
      • Կարևոր իրադարձություններ
      • գործիչներ
    • Ծրագիր
    • Կանոնագիր
    • Ընդհանուր ժողովներ
    • Կազմակերպական կառույց
      • ՀՅԴ Բյուրո
      • Հայաստան
        • Գերագույն մարմին
        • Տարածքային կառույցներ
        • ԱԺ խմբակցություն
        • ՀՅԴ-ն գործադիրում
      • Արցախ
      • Կազմակերպական շրջաններ
      • Երիտասարդական/ուսանողական
    • Հիմնարկներ և գրասենյակներ
    • Ուղեկից միություններ
    • Միջազգային համագործակցություն
  • ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
    • Լրահոս
    • Հայտարարություններ
    • Հոդվածներ
  • ՄԱՄՈՒԼ
    • «Դրօշակ» պաշտոնաթերթ
    • Լրատվամիջոցներ
  • ՇՏԵՄԱՐԱՆ
    • Գրադարան
    • Տեսադարան
    • Ձայնադարան
    • Լուսանկարներ
    • Թանգարան
    • Արխիվ
  • ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ
Facebook
Twitter
YouTube
Instagram
    • Դաս
    • Նոր
  1. ԳԼԽԱՎՈՐ ԷՋ
  2. ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • Դրօշակ

Իրանի կարմիր գծերն ու նախազգուշացումները

10 Նոյեմբեր 2022

Ս. թ. հոկտեմբերի 20-ին եռօրյա պաշտոնական այցով Հայաստան էր ժամանել Իրանի ԱԳ նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը: Այցը բավական հագեցած էր և բովանդակալից։ Ընդ որում, իրանական կողմն ամեն ինչ արել էր, որպեսզի Երևանից և Կապանից, որտեղ Աբդոլլահիանի այցի ընթացքում բացվեց Իրանի հյուպատոսությունը, ոչ միայն հնչեն հայ-իրանական հարաբերություններին վերաբերող հայտարարություններ, այլև հստակ գնահատականներ տրվեն տարածաշրջանի աշխարհաքաղաքական և ռազմաքաղաքական զարգացումներին։ Միայն այն փաստը, որ Իրանի արտգործնախարարի այցը Հայաստան տևել է 3 օր, արդեն իսկ շատ խոսուն է։ Այդ ընթացքում նա հանդիպել է ՀՀ արտգործնախարարին, Ազգային ժողովի նախագահին և վարչապետին, մասնակցել Կապանում Իրանի հյուպատոսության բացման հանդիսավոր արարողությանը։

2020 թ. 44-օրյա պատերազմից հետո Իրանի Իսլամական Հանրապետությունը զգալիորեն մեծացրել է իր մասնակցությունը Հարավային Կովկասի քաղաքական զարգացումներին։ Պատճառը պարզ է. պատերազմի ընթացքում մեր տարածաշրջանում փոխվել է ուժերի հավասարակշռությունը, առաջացել են նոր ռիսկեր, և պարզ է, որ Թեհրանը չէր կարող այդ ամենը անարձագանք թողնել։ Առաջին ահազանգը պարսկական կողմի համար հնչեց հենց 2020 թ. սեպտեմբերի 27-ին, երբ պարզ դարձավ, որ Արցախի դեմ սանձազերծած նոր պատերազմում թուրք-ադրբեջանական դաշինքը ներգրավել է ոչ միայն ահաբեկչական կազմակերպությունների ներկայացուցիչների Մերձավոր Արևելքից, այլև հրեա հրահանգիչների Իսրայելից։

Պատերազմի ավարտից հետո պարզ դարձավ, որ Ադրբեջանի վերահսկողության տակ անցած Արցախ-Իրան սահմանագիծն ու դրան հարող տարածքները վերածվում են թուրքական բանակի ներկայության ու գործունեության կարևոր կենտրոնի, որտեղ որոշակի աշխատանքներ են իրականացնում նաև Իսրայելի զինված ուժերը։ Ավելին՝ Ադրբեջանը չի բավարարվել Արցախի տարածքների օկուպացիայով և պատերազմից անմիջապես հետո գրավել է նաև ՀՀ որոշ տարածքներ՝ արգելափակելով Իրանն արտաքին աշխարհի հետ կապող՝ Հայաստանի միջպետական ճանապարհի որոշ հատվածներ։ Սա էլ բավական չէր, Ադրբեջանի և Թուրքիայի իշխանությունները որոշեցին հաջորդ քայլն անել և գրավել Սյունիքի մարզը։ 2021 թ. սեպտեմբեր-հոկտեմբեր ամիսներին թուրք-ադրբեջանական համապատասխան զորախումբն արդեն տեղակայված էր Նախիջևանում և Սյունիքին հարող՝ Արցախի օկուպացված տարածքներում։ Եվ սա եղավ այն վերջին զարգացումը, որը ստիպեց իրանական կողմին Հարավային Կովկասի տարածաշրջանային անվտանգության խնդիրներն այլևս չվստահել որևէ երրորդ կողմի, մասնավորապես՝ Ռուսաստանին, և լրջորեն զբաղվել այստեղ կուտակված խնդիրներով։

2021 թ. սեպտեմբեր-հոկտեմբեր ամիսներին Իրանի Իսլամական Հանրապետությունը լայնամասշտաբ զորավարժություններ սկսեց Ադրբեջանի և Արցախի օկուպացված տարածքների սահմանին՝ հստակ ցույց տալով, որ Սյունիքին վերաբերող թուրք-ադրբեջանական սպառնալիքները կյանքի կոչելու փորձի պարագայում իրենք կարող են պատերազմ սկսել Ադրբեջանի դեմ և կանխել նրա այդ ծրագրերը։ 2021 թ. աշնանը Իրանի Իսլամական Հանրապետությունը փաստացի հանդես եկավ որպես Հայաստանի տարածքային ամբողջականության երաշխավոր։ Այդ ժամանակահատվածում Իրանը շատ բաց էր խոսում իր շահերի, մտադրությունների ու ծրագրերի մասին։ 2021 թ. հոկտեմբերին տեղի ունեցավ Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանի այցը Թեհրան, որտեղ նա իրանական կողմից անվտանգության երաշխիքներ և երկկողմանի հարաբերությունները զարգացնելու խոստումներ ստացավ։

Պայմանավորվելով հայկական կողմի հետ՝ 2021 թ. հոկտեմբերի 6-ին Իրանի նորանշանակ արտգործնախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանն արդեն Մոսկվայում էր, որտեղ Լավրովի հետ հանդիպման ընթացքում հայտարարեց, որ «Իրանը չի հանդուրժի տարածաշրջանի աշխարհաքաղաքական փոփոխությունները», ու նաև զգուշացրեց ռուս գործընկերոջը Հարավային Կովկասում գտնվող «ահաբեկիչների ու սիոնիստների մասին»։ Պաշտոնական Թեհրանի՝ այդ շրջանում Ռուսաստանին, Ադրբեջանին և Թուրքիային ուղղված պահանջները շատ հստակ ու միանշանակ էին, ինչը թույլ տվեց այն ժամանակ նվազեցնել նոր պատերազմի հավանականությունը։

Իրանի նման ակտիվության երկրորդ փուլը մեկնարկեց արդեն սույն թվականին՝ ՀՀ արևելյան տարածքների ուղղությամբ սեպտեմբերի 13-ին Ադրբեջանի իրականացրած ագրեսիվ նոր գործողություններից հետո։ Այս անգամ ևս իրանական կողմը լայնամասշտաբ զորավարժություն անցկացրեց Ադրբեջանի հետ սահմանին, որի ընթացքում իրանական ռազմական տեխնիկան պոնտոնային կամուրջներով անցավ Արաքս գետը։ Ահա այդ զորավարժություններին հետևեց Իրանի արտգործնախարարի արդեն հիշատակված այցը Հայաստան, որի ընթացքում վերջինս կրկին հայտարարեց, որ «Իրանն իր անվտանգությունն է համարում Հայաստանի և տարածաշրջանի անվտանգությունը»։

Ավարտելով պաշտոնական այցը Հայաստան՝ Իրանի արտգործնախարարն իր թվիթերյան էջում առանձնացրել է ՀՀ վարչապետ Փաշինյանի հետ զրույցի կարևոր թեմաները՝

-Հարավային Կովկասի, Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև սահմանի անվտանգությունը և օտարերկրացիների միջամտության բացառումը,
-հյուսիս-հարավ տարանցիկ երթուղու ապահովումը,
– երկու երկրների միջև առևտրի ու զբոսաշրջության զարգացումը։

Աբդոլլահիանը նաև նշել է, որ Հայաստան է այցելել, «որպեսզի Արարատ Միրզոյանի հետ երկարաժամկետ կտրվածքով երկու երկրների համար մշակենք մեր ճանապարհային քարտեզը»։

Իրանի արտգործնախարարի այս հայտարարություններում հստակ ընդգծվում են այն բոլոր առաջնահերթությունները, որոնք Իսլամական Հանրապետությունը հետապնդում է մեր տարածաշրջանում։ Իսկ զորավարժությունների փաստը, այն էլ՝ զրահապատ զինտեխնիկայի՝ Արաքս գետն անցման քայլով, ի ցույց է դնում նաև Իրանի համար ի հայտ եկած սպառնալիքների հիմնական աղբյուրը՝ Ադրբեջանի Հանրապետությունը։ Վերջինս, ի դեպ, չափազանց լարված է Իրանի գործողություններով և հակաիրանական մեծ արշավ է սկսել ինչպես լրատվական-քարոզչական, այնպես էլ միջազգային հարթակներում։

Ադրբեջանի ողջ պետական ապարատը լծված է Իրանում սեպտեմբերին սկիզբ առած հանրային դժգոհության ալիքի տարածմանը, իշխանությունների դեմ դուրս եկած քաղաքացիների հայտարարություններին հնչեղություն հաղորդելու և Իրանի իշխանությունների «հակաժողովրդավար» ու «անմարդկային» կերպարն ի ցույց դնելու գործին։ Ավելին՝ իշխանամերձ մամուլի էջերում Ադրբեջանի իշխանությունները սպառնում են Իրանին՝ նշելով, որ կարող են անգամ տարածքային պահանջներ ներկայացնել և նույնիսկ հաջողություն ունենալ Ատրպատական նահանգն Իրանից անջատելու և Ադրբեջանին միացնելու հարցում։

Բայց եթե մի պահ վերանանք այս բոլոր սպառնալիքներից և օրվա ընթացիկ զարգացումների մանրակրկիտ ուսումնասիրությունից, կտեսնենք, որ մեր տարածաշրջանում ի հայտ եկած հիմնական խնդիրը, որին փորձում է դիմագրավել իրանական կողմը, աշխարհաքաղաքական վերափոխումների սկսված գործընթացն է։ Թեհրանը լավ է գիտակցում, որ Հարավային Կովկասում, վերջին երեսուն տարիների համեմատ, Թուրքիայի ներկայությունն աննախադեպ ծավալների է հասել։ Թեհրանում նաև հասկանում են, որ դա տեղի է ունեցել ի հաշիվ ռուսական ազդեցության նվազման։ Խնդիրն Իրանի համար այն է, որ ավելի քան մեկ դար Հարավային Կովկասը համարել է ռուսական ազդեցության գոտի և, մեծ հաշվով, որևէ սպառնալիք այդ իրողության մեջ չի տեսել։ Իրանը մշտապես զբաղված է եղել Մերձավոր Արևելքում, Ասիայում և Պարսից ծոցի ավազանում եղած խնդիրներով՝ համարելով, որ ռուսական ներկայությունը Հարավային Կովկասում անվտանգային լուրջ աջակցություն է իրենց կենսական շահերի համար։ 44-օրյա պատերազմից հետո այդ իրողությունը, ինչպես արդեն ասացինք, փոխվել է։ Իրանում տեսնում են, որ Ռուսաստանն այս պահին չի կարողանում լուծել Հարավային Կովկասի անվտանգային խնդիրները։ Ավելին՝ նրանք տեսնում են, որ թուրքական գործոնի ուժեղացմամբ տարածաշրջանում ի հայտ են գալիս նոր սպառնալիքներ, որոնք կարող են նույնիսկ կենսական վտանգ դառնալ Իրանի համար։ Այս իրավիճակում պաշտոնական Թեհրանը պարզապես պարտավորված է իր հայացքն ուղղել դեպի մեր տարածաշրջան և ամեն ինչ անել, որպեսզի Հարավային Կովկասում ապահովի իր կոմունիկացիոն, տնտեսական, սոցիալական և ռազմական անվտանգությունը։

Այս հարցում իրանական կողմը, իհարկե, միայնակ չէ։ Ռուսական աջակցությունից զատ՝ պաշտոնական Թեհրանն ունի նաև Չինաստանի աջակցությունը։ 2021 թ. մարտի 27-ին Իրանի և Չինաստանի միջև ստորագրվել է «Ռազմավարական համագործակցության մասին» համաձայնագիր, որում առանձնահատուկ տեղ է հատկացված Հարավային Կովկասում երկու երկրների համագործակցության հնարավորություններին։ Բայց նույնիսկ առանց արտաքին աջակցության՝ Իրանն այսօր ունի բավարար ներուժ՝ մեր տարածաշրջանում իր խնդիրների անհրաժեշտ նվազագույնը լուծելու համար։

Հայաստանն այս իմաստով Իրանի համար չափազանց կարևոր է և կարող է լուրջ դերակատարում ստանձնել, մանավանդ որ դա բխում է հենց մեր երկրի շահերից։ Խնդիրը, սակայն, այն է, որ Հայաստանի ներկայիս իշխանությունները կարծես այնքան էլ տրամադրված չեն Իրանի հետ հարաբերությունների զարգացմանը՝ նախապատվություն տալով Արևմուտքի հետ համագործակցությանը։ Իսկ Իրանի ընկալմամբ՝ Արևմուտք նշանակում է նոր սպառնալիք։ Պաշտոնական Թեհրանը բազմիցս հայտարարել է, որ չի հանդուրժի օտար երկրների զինված ուժերի ներկայությունն իր սահմաններին։

Բացառություն է թերևս միայն Ռուսաստանը։ Բայց նաև փաստ է, որ Արցախի օկուպացված տարածքներում իրավիճակն այսօր ամբողջությամբ վերահսկվում է Թուրքիայի բանակի կողմից։ Եվ սա մեծ խնդիր է Իրանի համար։

Երևանում Իրանի արտգործնախարար Ամիր Աբդոլլահիանը հենց այս հարցն էր փորձում բացատրել Հայաստանի իշխանություններին։ Թեհրանն ակնկալում է, որ Հայաստանն իր անվտանգային խնդիրները լուծի Ռուսաստան-Իրան-Չինաստան ճամբարի առաջարկներով ու ռեսուրսներով։ Իրանական կողմը շատ բաց է խոսում այդ մասին՝ նաև հասկացնելով, որ եթե Հայաստանը չդիմադրի թուրք-ադրբեջանական էքսպանսիոնիստական քաղաքականությանը, ապա դա ստիպված կլինի անել հենց ինքը՝ Իրանը։ Եվ այդ սցենարում պարսկական կողմը չի բացառում ոչինչ, անգամ սեփական զինված ուժերը Հայաստանի ու Ադրբեջանի տարածք մտցնելու հնարավորությունը։

Կանսա՞ արդյոք Երևանը իրանական նախազգուշացումներին և կառաջնորդվի՞ արդյոք նրանց առաջարկներով՝ ցույց կտա ժամանակը։ Բայց այն, որ Հայաստանի իշխանությունները դեռևս նման որոշում չունեն, փաստ է։ Ավելին՝ նույնիսկ ադրբեջանական հարձակումներն ու ՀՀ սուվերեն տարածքների գրավման հանգամանքը պատճառ չեն դարձել, որ Երևանն ավելի բաց ու բովանդակային համագործակցի Իրանի՝ այս հարցում մեր անվտանգության կարևոր երաշխավորներից մեկի հետ։ Փաշինյանի վարչակազմը վախենում է, որ դա կարող է ազդել Արևմուտքի հետ իր հարաբերությունների որակի վրա։ Եվ սա այն հերթական ապացույցն է, որ Փաշինյանն ու իր կառավարությունը անձնական շահը վեր են դասում պետական ու նույնիսկ երկրի կենսական շահերից։ Ցավալի մի իրողություն, որից Հայաստանն արդեն քանի տարի չի կարող ձերբազատվել։

Հրանտ Մելիք-Շահնազարյան

«Դրօշակ» թիվ 11, 2022թ

FacebookTwitterOdnoklassnikiTelegramPrint
Լրահոս
Խմբագրական.- Հայաստանը՝ 35 Տարեկան

1991ի Սեպտեմբեր 21ին, երբ Հայաստան անկախութիւն հռչակեց Խորհրդային Միութենէն, ի

21 Սեպտեմբեր 2026
Խմբագրական. Սեպտեմբերի 21. Պետականութի

Այսօր 2026 թ. Սեպտեմբերի 21-ը Հայաստանի Հանրապետութեան վերանկախութեան 35-ամեակ

21 Սեպտեմբեր 2026
Խմբագրական. Անկախութիւն՝ բայց ի՞նչ տես

Հայաստանի անկախութեան 35-ամեակը բնականաբար առիթ է տօնելու, բայց միեւնոյն ժաման

21 Սեպտեմբեր 2026
ՀՅԴ Հայ Դատի Եվրոպայի գրասենյակը՝ Հայ

ՀՅԴ Հայ Դատի Եվրոպայի գրասենյակը ջերմագին մաղթանքներ է հղում և սրտանց շնորհավո

21 Սեպտեմբեր 2026
ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի հայտարա

Սիրելի՛ հայրենակիցներ, 1991 թվականի սեպտեմբերի 21-ին հայ ժողովուրդը վերահաս

21 Սեպտեմբեր 2026
Կեղծ խաղաղության կարգախոսների ներքո շա

Սեպտեմբերի 21-ի կապակցությամբ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի ուղերձը.

21 Սեպտեմբեր 2026
Անկախութեան 35 տարիները՝ հաշուեկշիռ եւ

­Հա­յաս­տա­նի ­Հան­րա­պե­տու­թեան վե­րան­կա­խաց­ման 35-ա­մեա­կը ա­ռիթ է վե­րար

21 Սեպտեմբեր 2026
Վերակառուցումէն Հռչակագիր, Ապա Անկախու

Հայաստանի վերանկախացման թուականի` 21 սեպտեմբեր 1991-ի 35-ամեակն է այս տարի:

21 Սեպտեմբեր 2026
Խմբագրական. Գերիշխանութեան Պահպանման Հ

Հայաստանի Հանրապետութեան վերանկախացման տօնի նշումին արդիական հնչեղութիւն ապահո

21 Սեպտեմբեր 2026
Յայտարարութիւն ՀՅԴ Արեւմտեան Եւրոպայի

Դաշնակցութեան դէմ բանաւոր յարձակումը, որ դարձեալ բռնկած է ՔՊ-ի կողմէ այս օրերո

21 Սեպտեմբեր 2026
Մուսա Լերան Հերոսամարտի 111-Ամեակի Եւ

Անցնող շաբաթավերջին, կազմակերպութեամբ ՀՅԴ «Կարմիր լեռ» կոմիտէի դաստիարակչական-

21 Սեպտեմբեր 2026
Մուսա Լերան Անմար Կրակը` Անցեալէն Դէպի

Սեպտեմբերեան այս օրերուն մեր նախահայրերուն յիշատակն է, որ կը լեցնէ մեր հոգիներ

20 Սեպտեմբեր 2026
Յայտարարութիւն Հ.Յ.Դ. Իրանի Հիւսիսային

Վերջին օրերին Հայաստանի Ազգային ժողովի ամբիոնից հնչեց յայտարարութիւն՝ դաշնակցա

20 Սեպտեմբեր 2026
Պարտավոր ենք հիշել․ ՀՅԴ Արցախի երիտասա

2020 թվականի 44-օրյա պատերազմը և 2023 թվականի սեպտեմբերի 19-ին Արցախի դեմ սանձ

20 Սեպտեմբեր 2026
Քաղաքացիություն ստանալը դժվարացնում են

Ըստ ՀՅԴ Հայ դատի և քաղաքական հարցերի գրասենյակի ղեկավարի` սփյուռքը չի կարող խա

20 Սեպտեմբեր 2026
Սեպտեմբերյան պատերազմները․․․

Երբեք չեմ հասկացել, թե ինչու՞ է 2020 թվականի սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի սանձազ

19 Սեպտեմբեր 2026
Երբ ասում են` Արցախը երբեք հայկական չի

ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը հանդես է եկել տեսաուղերձով․

19 Սեպտեմբեր 2026
Արցախի Հանրապետության Հանրային խորհրդի

2023 թվականի սեպտեմբերի 19-ին Ադրբեջանի կանխորոշմամբ և աշխարհի լուռ համաձայնու

19 Սեպտեմբեր 2026
Քանի դեռ կա թուրք-ադրբեջանական մոտեցու

Այսօր՝ սեպտեմբերի 19-ին, Արցախի հայաթափման 3-ամյա տարելիցին, տեղի է ունեցել «Հ

19 Սեպտեմբեր 2026
Արցախցիների հավաքական և անվտանգ վերադա

Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նախագահի պարտականությունները կատարող Գագի

19 Սեպտեմբեր 2026
Բոլոր Նյութերը
Հետեվեք մեզ
Facebook
Twitter
YouTube
Instagram
Ստացեք մեր լուրերը էլ.փոստով
Loading
ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ Հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Մհեր Մկրտչյան 12/1 Հեռախոս՝ (+374) 10 52 17 65, (+374) 10 52 18 74 Էլ. փոստ՝ [email protected]
© ARF Dashnaktsutyun- ARMENIAN REVOLUTIONARY FEDERATION Website by Web Development Company