ՀՅԴ
Հայ Յեղափոխական Դաշնակցություն պաշտոնական կայք arfd.am
Skip to content
ՀՅԴ

ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
    • Պատմություն
      • Պատմական ակնարկ
      • Կարևոր իրադարձություններ
      • գործիչներ
    • Ծրագիր
    • Կանոնագիր
    • Ընդհանուր ժողովներ
    • Կազմակերպական կառույց
      • ՀՅԴ Բյուրո
      • Հայաստան
        • Գերագույն մարմին
        • Տարածքային կառույցներ
        • ԱԺ խմբակցություն
        • ՀՅԴ-ն գործադիրում
      • Արցախ
      • Կազմակերպական շրջաններ
      • Երիտասարդական/ուսանողական
    • Հիմնարկներ և գրասենյակներ
    • Ուղեկից միություններ
    • Միջազգային համագործակցություն
  • ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
    • Լրահոս
    • Հայտարարություններ
    • Հոդվածներ
  • ՄԱՄՈՒԼ
    • «Դրօշակ» պաշտոնաթերթ
    • Լրատվամիջոցներ
  • ՇՏԵՄԱՐԱՆ
    • Գրադարան
    • Տեսադարան
    • Ձայնադարան
    • Լուսանկարներ
    • Թանգարան
    • Արխիվ
  • ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ
Facebook
Twitter
YouTube
Instagram
    • Դաս
    • Նոր
  1. ԳԼԽԱՎՈՐ ԷՋ
  2. ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀՅԴ Այլ շրջաններ
  • Լուրեր

Զօրակցութիւն Արցախին, մոմավառութիւն, միասնութեան հաւաք և համատեղ յայտարարութիւն՝ Գլենդելում

10 Նոյեմբեր 2022

«Արցախի հետ, Արցախի համար»: Այս նշանաբանով բազմաթիւ լոսանջելըսահայեր չորեքշաբթի՝ նոյեմբերի 9-ի երեկոյեան ժամը 7ից հաւաքուել էին Գլենդելի քաղաքապետարանի «Փերքինս» հրապարակում նախ յարգելու Արցախեան 44-օրյա պատերազմի ընթացքում զոհուածների յիշատակը և միաժամանակ իրենց զօրակցութիւնը յայտնելու արցախահայութեանը:

Միասնութեան այս միջոցառումը կազմակերպել էին ՀՅԴ Ար4մտեան ԱՄՆ Կեդրոնական Կոմիտէն, Հայ Երիտասարդաց Դաշնակցութեան Արեւմտեան Ամերիկայի Կենտրոնական Վարչութիւնը, Հայ Օգնութեան Միութեան Արեւմտեան Ամերիկայի Շրջանային Վարչութիւնը, մասնակցութեամբ ԱՄՆ-ի Հայ Դատի Յանձնախմբի և Հ.Ե.Դ. Պատանեկան Միութեան Ընդհանուր Վարիչ Մարմնի, եւ ՀՅԴ Շանթ Ուսանողական Միութեան Վարչութեան:

Միջոցառումը սկզբում հանդիսավար Շանթ Սասունեանի հրաւէրով ներկաները մէկ րոպէ լռութեամբ յարգեցին արցախեան 44-օրեայ պատերազմի ընթացքում զոհուածների յիշատակը, որից յետոյ հնչեցին Հայաստանի և Արցախի հանրապետութիւնների պետական հիմները Դրօ Գրիգորեանի կատարմամբ:

Այնուհետեւ խօսք առաւ Գլենդելի քաղաքապետ Արդի Քասախեանը, որն իր ելոյթում կենտրոնացաւ Արցախի ներկայ ծանր պայմաններին և արցախահայութեանն աջակցելու անհրաժեշտութեան հրամայականին:

Միջոցառման յաջորդ բաժնում Ժպիտ Մելքոնեանն ընթերցեց օրուայ առիթով Հ.Ե.Դ.-ի Արեւմտեան Ամերիկայի Կենտրոնական Վարչութեան խօսքը՝ հայերէն եւ անգլերէն լեզուներով:

Ապա բեմ հրաւիրուեց Արեւմտեան Թեմի առաջնորդ սրբազանի կողմից միջոցառմանը մասնակցող Տէր Կոմիտաս Աւագ Քահանայ Թորոսեանը: Արժանապատիւ քահանայ հայրն իր խօսքում մասնաւորապէս նշելով, որ Արցախը երբեւէ չի եղել Ադրբեջանի կազմում և այսուհետ եւս չի լինելու, ներկաներին հրաւիրեց Տէրունական աղօթքով խաղաղութիւն հայցել արցախեան պատերազմի զոհերի հոգու խաղաղութեան համար:

Միասնութեան միջոցառումը շարունակուելով ներկաներին ՀՕՄ-ի Շրջանային Վարչութեան խօսքը փոխանցեց նոյն վարչութեան ատենապետուհի Վիքի Մարաշլեանը:

Վիքի Մարաշլեանն իր խօսքում մասնաւորապէս անդրադարձաւ ՀՕՄ-ի միջոցով Արցախում իրականացուած նախագծերին եւ կարեւորելով արցախահայութեանն աջակցելու անհրաժեշտութիւնն ընդգծեց, որ ՀՕՄ-ի կողմից Արցախին ցուցաբերուող օժանդակութիւններն ու իրականացուող նախագծերը նոյնութեամբ շարունակուելու են:

Այնուհետեւ բեմ հրաւիրուեց ՀՅԴ Արեւմտեան Ամերիկայի Կենտրոնական Կոմիտէի անդամ Յովիկ Սալիբան: Նա իր խօսքում բարձր գնահատելով ներկաների մասնակցութիւնն անդրադարձաւ միասնութեան կարեւորութեանը և յաւելեց, որ այդ միասնութիւնը պիտի ձեւաւորուի երեք կարեւոր գործօնների շուրջ, որոնք են Հայոց Ցեղասպանութեան պահանջատիրութիւնը, Հայկական պետականութեան ամրապնդումը եւ զօրակցութիւն Արցախեան ազատագրական պայքարին:

Յովիկ Սալիբան ի դէպ, յայտարարեց, որ հանրահաւաքի կազմակերպիչների անունից պատրաստուել է յայտարարութիւն եւ յոյս յայտնեց, որ Միասնութեան հանրահաւաքից բացակայող կառոյցները եւս կմիանան այդ յայտարարութեանը: Յայտարարութիւնը ամբողջութեամբ ներկայացուած է սոյն յօդուածի վերջում:

Միջոցառման աւարտին ներկաներին Պատանեկան Միութեան խօսքը փոխանցեց նոյն միութեան անդամ Ամարաս Օվայեանը:

Միասնութեան հանրահաւաքի աւարտին ներկաները մոմեր վառելով յարգեցին Արցախեան գոյամարտերի ու մասնաւորապէս 44-օրեայ պատերազմի ընթացքում ընկած հերոսների յիշատակը:

Թղթակցութիւնը պատրաստեց՝ Ռ.Մ.

ՅԱՅՏԱՐԱՐՈՒԹԻՒՆ

Նոյեմբեր 9, 2022, Կլենտէյլ, Քալիֆորնիա

Սիրելի հայրենակիցներ,

44-օրեայ պատերազմէն ետք, Արցախը ոտքի է կանգնած։ Մենք բոլորս երկար էինք սպասած այս օրուան։ Արցախը միասնական է եւ տէր է իր պետականութեան։ Ստեփանակերտի Վերածնունդի Հրապարակին վրայ, աւելի քան 40,000 իրաւատէր Արցախահայերու մասնակցութեամբ, Հոկտեմբեր 30-ին հնչեցին յստակ ուղերձներ՝

-Արցախը երբեք չէ եղած եւ չի լինելու Ազրպէյճանի կազմին մէջ:
-Արցախի Հանրապետութեան, Արցախի ժողովուրդին համար անընդունելի է Արցախը Ազրպէյճանին բռնակցելու ցանկացած փորձ։
-Հայաստանի Հանրապետութեան ո՛չ մէկ իշխանութիւն իրաւունք ունի ստորագրել որեւէ փաստաթուղթ, որտեղ ինքնիշխան Արցախի Հանրապետութեան գոյութիւնը կասկածի տակ կ’առնուի։

Ա՛յդ օր, Ազգային ժողով հասարակութիւն զուգընթաց եւ փոխլրացնող կշռոյթներով այդ վճռականութեան դրսեւորումները հոգեպարար բնոյթ ունեցան ո՛ղջ հայութեան համար:

Յստակ է որ 1988էն ի վեր, մենք զօրակցած ու սատարած ենք Արցախի ազատագրական պայքարին, որովհետեւ անոր ազատագրումը կարեւոր քայլ մըն էր դէպի մեր նպատակադրած Միացեալ Հայաստանի կերտումը։

Արեւմտեան Ամերիկայի հայութիւնը կարեւոր ներդրում ունի Արցախի ազատագրական պայքարին մէջ։ Հայ Դատի Յանձնախումբը, 1988էն ի վեր ու անկէ վերջ, հսկայական աշխատանք տարած է ամերիկեան օրէնսդիր թէ գործադիր իշխանութիւններուն մօտ, զօրակցութիւն ապահովելու համար Արցախի ազատագրութեան արդար դատին։

Արեւմտեան Ամերիկայի մէջ էր, որ առաջին անգամ դրամահաւաք-թելեթոն կազմակերպեցինք՝ Արցախ Ֆոնտ անունով, նիւթապէս օժանդակելու համար այդ պայքարին։ Անկէ վերջ, ՀՕՄը եւ ՀԵԴն ընկերային, բարեսիրական ու երիտասարդական ծրագիրներու ճամբով մեծապէս սատարեցին արցախաբնակ մեր հայրենակիցներուն, որպէսզի ամրապնդուի անոնց կապը ազատագրուած հողին հետ։

Թոյլ չենք կրնար տալ, որ հազարաւոր նահատակներու արեան ու համազգային զոհողութիւններու գնով ազատագրուած Արցախը լքուի իր բախտին։

Մենք անվերապահ կերպով կը զօրակցինք Արցախի Հանրապետութեան, որպէսզի ան լիիրաւ կերպով վայելէ ինքնորոշման բնական իրաւունքը։ Թոյլատրելի չէ որեւէ ազգակործան քայլ՝ Արցախի նկատմամբ։

Առ այս, արձագանգելով Հոկտեմբեր 30, 2022ին Ստեփանակերտի հրապարակին վրայ տեղի ունեցած հուժկու հանրահաւաքին, կը միացնենք մեր ձայնն ու կամքը մեր արցախաբնակ հայրենակիցներուն։ Մենք կը վերահաստատենք մեր յանձնառութիւնը Արցախի Հանրապետութեան անսասանութեան նկատմամբ ու մեր բոլոր միջոցներով կը զօրակցինք հայութեան այս արդար դատին։

ՀՅԴ Արևմտեան ԱՄՆ Կեդրոնական Կոմիտէ

Հ.Ե.Դ. Արեւմտեան Ամերիկայի Կեդրոնական Վարչութիւն

ՀՕՄ Արեւմտեան Ամերիկայի Շրջանային Վարչութիւն

ԱՄՆ Հայ Դատի Յանձնախումբ

Հ.Ե.Դ. Պատանեկան Միութեան Ընդհանուր Վարիչ Մարմնին

ՀՅԴ Շանթ Ուսանողական Միութիւն

orakarg.am

FacebookTwitterOdnoklassnikiTelegramPrint
Լրահոս
ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության հայտարար

Սիրելի’ հայրենակիցներ, Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու և նրա եպիսկո

01 Հունիս 2025
Չի կարելի նոր պատերազմով վախեցնել ժողո

Պետք չէ ժողովրդին մեղադրել, քանի որ այն ղեկավարվող է։ Եթե ժողովրդի մեջ դրսևորվ

31 Մայիս 2025
Խմբագրական. Զուիցերիական Նախաձեռնութիւ

Արցախեան հակամարտութեան ուղղութեամբ Զուիցերիոյ մէջ առնուած նախաձեռնութիւնները

31 Մայիս 2025
Հայաստանի Հանրապետութեան 107-ամեակին ն

Բրբենք, Քալիֆորնիա- Չորեքշաբթի, 2025-ի Մայիս 28ին Նախաձեռնութեամբ Հ.Մ.Ը.Մ.-ի Բ

30 Մայիս 2025
Տեղի ունեցավ «Հայաստան» խմբակցության մ

Այսօր՝ մայիսի 30-ին ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը հա

30 Մայիս 2025
«Թևանիկ»-ը շարունակում է պատերազմ ու զ

Արցախում 2014 թվականից տարբեր ծրագրեր իրականացրած «Թևանիկ» բարեգործական կազմակ

30 Մայիս 2025
Մեր առջեւ դրած ենք մեր անկախ պետականու

ՀՅԴ Բիւրոյի անդամ՝ Տարօն Տ. Խաչատուրեանի եզրափակիչ խօսքը Բրբէնքի Մայիս 28ի տօն

30 Մայիս 2025
Վերադարձ լինելու է․․․եւ դա միֆ չէ

Մայիսի 29-ին Հրապարակ TV-ի «Հինգշաբթի» հաղորդաշարի հյուրն էր Արցախի Հանրապետու

30 Մայիս 2025
ՀՅԴ Լիբանանի Կեդրոնական Կոմիտէ. Հայաստ

Կազմակերպութեամբ ՀՅԴ Լիբանանի Կեդրոնական կոմիտէին, երեքշաբթի, 27 մայիս 2025-ի

30 Մայիս 2025
ՀՅԴ ԶՈՄ-ի 120-Ամեակին Հանդիսութեան Լու

ՀՅԴ Զաւարեան ուսանողական միութիւնը կիրակի, 25 մայիս 2025-ին, երեկոյեան ժամը 8:

30 Մայիս 2025
Առաջին Հանրապետությունից Խորհրդային Հ

Վերջին ժամանակների գիտաքաղաքական և պատմագիտական գրականության մեջ, Հայոց պատմու

29 Մայիս 2025
Մայիսյան հաղթանակների ուրացման արշավը

Վերջին մեկ դարում մայիսը հայոց պատմության մեջ նշանավորվել է, որպես հաղթանակներ

29 Մայիս 2025
ՀՅԴ ներկայացուցիչներն այցելել են Հայաս

Այսօր ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ, ԱԺ պատգամավոր Արմեն Ռուստամյանը, ՀՅԴ Բյուրո

29 Մայիս 2025
Մենք հող չունինք տալու, մենք հող ունին

«Հայկական գաւառների քաղաքական և վարչական ղեկը վարելու համար»...Հայաստանի անկախ

29 Մայիս 2025
ԶՈՄ-ը Դաշնակցութեան յեղափոխական մտածող

ՀՅԴ Բիւրոյի անդամ, Միջին Արեւելքի պատասխանատու եւ Հայկական երեսփոխանական պլոքի

29 Մայիս 2025
«Դրօշակ»-ի Առաջնորդող. Հաղթանակները հպ

Մայիսը ավանդաբար տոնական է եղել մեզ համար, հպարտություն են ներշնչել այս ամսին

29 Մայիս 2025
Միջոցառումներ՝ նվիրված Հայաստանի առաջի

Այսօր, Մայիսի 28-ին ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմինը կազմակերպել էր միջոցառումն

28 Մայիս 2025
Պարտությունը կարող է շրջվել հաղթանակի,

ՀՅԴ Հայասատանի Գերագույն մարմնի ներկայացուցիչ, ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պ

28 Մայիս 2025
Յայտարարութիւն ՀՅԴ Գանատայի Կեդրոնակա

107 տարի առաջ, այսօր, հայ ժողովուրդը իր սեփական ուժով որոշեց իր ճակատագիրը։

28 Մայիս 2025
Մայիսի 28-ը պահելու հրամայականի առջեւ

Մայիսի 28-ը գնահատման և արժևորման կարիք ունի, հատկապես այս ծանր օրերեին, երբ մ

28 Մայիս 2025
Բոլոր Նյութերը
Հետեվեք մեզ
Facebook
Twitter
YouTube
Instagram
Ստացեք մեր լուրերը էլ.փոստով
Loading
ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ Հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Մհեր Մկրտչյան 12/1 Հեռախոս՝ (+374) 10 52 17 65, (+374) 10 52 18 74 Էլ. փոստ՝ [email protected]
© ARF Dashnaktsutyun- ARMENIAN REVOLUTIONARY FEDERATION Website by Web Development Company