ՀՅԴ
Հայ Յեղափոխական Դաշնակցություն պաշտոնական կայք arfd.am
Skip to content
ՀՅԴ

ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
    • Պատմություն
      • Պատմական ակնարկ
      • Կարևոր իրադարձություններ
      • գործիչներ
    • Ծրագիր
    • Կանոնագիր
    • Ընդհանուր ժողովներ
    • Կազմակերպական կառույց
      • ՀՅԴ Բյուրո
      • Հայաստան
        • Գերագույն մարմին
        • Տարածքային կառույցներ
        • ԱԺ խմբակցություն
        • ՀՅԴ-ն գործադիրում
      • Արցախ
      • Կազմակերպական շրջաններ
      • Երիտասարդական/ուսանողական
    • Հիմնարկներ և գրասենյակներ
    • Ուղեկից միություններ
    • Միջազգային համագործակցություն
  • ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
    • Լրահոս
    • Հայտարարություններ
    • Հոդվածներ
  • ՄԱՄՈՒԼ
    • «Դրօշակ» պաշտոնաթերթ
    • Լրատվամիջոցներ
  • ՇՏԵՄԱՐԱՆ
    • Գրադարան
    • Տեսադարան
    • Ձայնադարան
    • Լուսանկարներ
    • Թանգարան
    • Արխիվ
  • ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ
Facebook
Twitter
YouTube
Instagram
    • Դաս
    • Նոր
  1. ԳԼԽԱՎՈՐ ԷՋ
  2. ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Ստի ու կեղծիքի մեջ փորձում են սպանել ազգային շահը

11 Նոյեմբեր 2022

«Հրապարակի» հարցերին պատասխանում է ՀՅԴ անդամ, ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Թադեւոս Ավետիսյանը:

– Երկու տարի առաջ «խաղաղասեր» իշխանավորները հայտարարեցին, թե 20 թ. նոյեմբերի 9-ի հայտարարությունը «փրկության փարոս» էր` եթե այն կյանքի չկոչվեր, կունենայինք ավելի շատ զոհեր ու կորուստներ: Ժամանակ անցավ, ու, ինչպես շատ այլ հարցերում, կարծես այս հարցում եւս իշխանությունները սխալ դուրս եկան` հրադադարի մասին հայտարարությունից հետո բազմիցս ռազմական բախումներ են հրահրվել Ադրբեջանի կողմից, ներխուժել են մեր տարածք, զոհեր ենք ունեցել, գերիներ են տարվել: Այսօր ինչպիսի՞ պատկեր ունենք` ըստ Ձեզ:

– Իրականացվում է մի ծրագիր, որն ինչքան ուժ ունի, մեզ տանում է կործանման, հայրենազրկման: Վախի մթնոլորտ է ձեւավորվում իշխանությունների կողմից: Կա անկարողության զգացում, իբրեւ ելք չկա: Ակնհայտ է, որ իշխանություններն իրենց ձեռքերը լվացել են ոչ միայն Արցախից, այլեւ հայ ժողովրդի անվտանգությունն ապահովելու նպատակադրումից: Այս վարչախումբն իր իշխանությունը պահելու խնդիր ունի, անկախ ամեն ինչից, ամեն գնով: Հայրենազրկման գնով, զոհերի գնով, կորուստների գնով, ինչով ասես…. ի վերջո՝ հայ ժողովրդի գոյատեւման գնով: Ադրբեջանն ու Թուրքիան հարյուրամյակներով իրագործում են իրենց հիմնական նպատակը: Ակնառու է, որ կա համաձայնություն, ոտնահարվում են մեր ազգային շահերը, չես կարող դա այլ կերպ մեկնաբանել: Ի՞նչ են ասում այս իշխանությունները: Ասում են, որ ամեն ինչի մեղավորը «նախկիններն» են, ամեն ինչ տվել էին նախկինները, ու նման բաներ: Առաջ քաշելով նման թեզեր` ոչ մի լավ տեղ չեն տանում նրանք մեզ: Ստի ու կեղծիքի մեջ փորձում են սպանել ազգային շահը:

– Ադրբեջանի իշխանությունները տոնախմբության մեջ են, ցնծում են, որ հաղթել են, հայտարարում են, որ Արցախի հարցն արդեն լուծել են` հօգուտ իրենց, որ ծնկի են բերել Հայաստանը, եւ սպառնում են նորանոր տարածքներ գրավել, միջանցք են պահանջում եւ այլն: Իսկ ինչո՞վ է զբաղված Հայաստանն այսօր, Հայաստանի իշխանություններն ինչպե՞ս են պատրաստվում նոր մարտահրավերներին:

– Հայաստանի իշխանությունները եւս տոնախմբության մեջ են: Տարբեր առիթներով նրանք էլ են խնջույքներ կազմակերպում, երգիչների հրավիրում, զվարճանում…. Անտեսելով ամեն ինչ՝ վայելում են կյանքը: Կարդացեք նաեւ իրենց գրառումներն ու կտեսնեք, թե ինչի մասին են իրենք մտածում, ինչ բնույթի հարցեր են քննարկում եւ այլն: Ակնհայտ է, որ նրանք փորձում են մոռացնել տալ կատարվածը, ով էլ չի մոռանում, վարկաբեկում են: Խաղաղության կեղծ օրակարգի տակ թմրեցնում են հասարակությանն ու կտոր-կտոր հայրենիքը հանձնում: Ինչու չէ՝ մեր սերունդների ապագան են նվիրում թշնամուն: Թշնամին անհագ է, վստահ եմ՝ շատերը հասկանում են, որ թուրքը մեզ ցեղասպանելու առիթը բաց չի թողնելու: Վերադառնում եմ Եռաբլուրից: Նույն զգացումն էր` օրվա իշխանություններն ամեն րոպե մեզ հայրենիք ունենալու հաստատակամությունից են զրկում: Ամենավտանգավորը սա է: Վստահ եմ` ամեն ինչ կորած չէ: Եռաբլուրը ցեղասպանության հուշարձանի չի վերածվելու: Հայ ժողովուրդն իր իմաստնությունն ու հավաքական կամքը վերագտնելու է ու առաջ է շարժվելու:

Հայկ Գևորգյան

FacebookTwitterOdnoklassnikiTelegramPrint
Լրահոս
Փաշինյանը հակահայկական հայտարարություն

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը 2026 թ. սեպտեմբերի 17-ին Երևանում ելույթ ունեցավ «Համ

22 Սեպտեմբեր 2026
Խմբագրական. Դերերու բաշխում, ոչ թէ հակ

23 Օգոստոս 1990-ին, Հայաստանի համաժողովրդային շարժումին յաջորդեց Անկախութեան հ

22 Սեպտեմբեր 2026
Տեղի ունեցավ «Հայաստան» խմբակցության մ

Այսօր՝ սեպտեմբերի 22-ին ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի ներկայացուցիչ, ԱԺ «Հայա

22 Սեպտեմբեր 2026
Հ․Հ․ Անկախութեան Խաւարային Ստուերը՝ 44

«Դուք չէք կրնար նկարագիր եւ քաջութիւն կերտել՝ մարդոցմէ խլելով իրենց նախաձեռնու

22 Սեպտեմբեր 2026
Խմբագրական.- Հայաստանը՝ 35 Տարեկան

1991ի Սեպտեմբեր 21ին, երբ Հայաստան անկախութիւն հռչակեց Խորհրդային Միութենէն, ի

21 Սեպտեմբեր 2026
Խմբագրական. Սեպտեմբերի 21. Պետականութի

Այսօր 2026 թ. Սեպտեմբերի 21-ը Հայաստանի Հանրապետութեան վերանկախութեան 35-ամեակ

21 Սեպտեմբեր 2026
Խմբագրական. Անկախութիւն՝ բայց ի՞նչ տես

Հայաստանի անկախութեան 35-ամեակը բնականաբար առիթ է տօնելու, բայց միեւնոյն ժաման

21 Սեպտեմբեր 2026
ՀՅԴ Հայ Դատի Եվրոպայի գրասենյակը՝ Հայ

ՀՅԴ Հայ Դատի Եվրոպայի գրասենյակը ջերմագին մաղթանքներ է հղում և սրտանց շնորհավո

21 Սեպտեմբեր 2026
ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի հայտարա

Սիրելի՛ հայրենակիցներ, 1991 թվականի սեպտեմբերի 21-ին հայ ժողովուրդը վերահաս

21 Սեպտեմբեր 2026
Կեղծ խաղաղության կարգախոսների ներքո շա

Սեպտեմբերի 21-ի կապակցությամբ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի ուղերձը.

21 Սեպտեմբեր 2026
Անկախութեան 35 տարիները՝ հաշուեկշիռ եւ

­Հա­յաս­տա­նի ­Հան­րա­պե­տու­թեան վե­րան­կա­խաց­ման 35-ա­մեա­կը ա­ռիթ է վե­րար

21 Սեպտեմբեր 2026
Վերակառուցումէն Հռչակագիր, Ապա Անկախու

Հայաստանի վերանկախացման թուականի` 21 սեպտեմբեր 1991-ի 35-ամեակն է այս տարի:

21 Սեպտեմբեր 2026
Խմբագրական. Գերիշխանութեան Պահպանման Հ

Հայաստանի Հանրապետութեան վերանկախացման տօնի նշումին արդիական հնչեղութիւն ապահո

21 Սեպտեմբեր 2026
Յայտարարութիւն ՀՅԴ Արեւմտեան Եւրոպայի

Դաշնակցութեան դէմ բանաւոր յարձակումը, որ դարձեալ բռնկած է ՔՊ-ի կողմէ այս օրերո

21 Սեպտեմբեր 2026
Մուսա Լերան Հերոսամարտի 111-Ամեակի Եւ

Անցնող շաբաթավերջին, կազմակերպութեամբ ՀՅԴ «Կարմիր լեռ» կոմիտէի դաստիարակչական-

21 Սեպտեմբեր 2026
Մուսա Լերան Անմար Կրակը` Անցեալէն Դէպի

Սեպտեմբերեան այս օրերուն մեր նախահայրերուն յիշատակն է, որ կը լեցնէ մեր հոգիներ

20 Սեպտեմբեր 2026
Յայտարարութիւն Հ.Յ.Դ. Իրանի Հիւսիսային

Վերջին օրերին Հայաստանի Ազգային ժողովի ամբիոնից հնչեց յայտարարութիւն՝ դաշնակցա

20 Սեպտեմբեր 2026
Պարտավոր ենք հիշել․ ՀՅԴ Արցախի երիտասա

2020 թվականի 44-օրյա պատերազմը և 2023 թվականի սեպտեմբերի 19-ին Արցախի դեմ սանձ

20 Սեպտեմբեր 2026
Քաղաքացիություն ստանալը դժվարացնում են

Ըստ ՀՅԴ Հայ դատի և քաղաքական հարցերի գրասենյակի ղեկավարի` սփյուռքը չի կարող խա

20 Սեպտեմբեր 2026
Սեպտեմբերյան պատերազմները․․․

Երբեք չեմ հասկացել, թե ինչու՞ է 2020 թվականի սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի սանձազ

19 Սեպտեմբեր 2026
Բոլոր Նյութերը
Հետեվեք մեզ
Facebook
Twitter
YouTube
Instagram
Ստացեք մեր լուրերը էլ.փոստով
Loading
ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ Հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Մհեր Մկրտչյան 12/1 Հեռախոս՝ (+374) 10 52 17 65, (+374) 10 52 18 74 Էլ. փոստ՝ [email protected]
© ARF Dashnaktsutyun- ARMENIAN REVOLUTIONARY FEDERATION Website by Web Development Company