ՀՅԴ
Հայ Յեղափոխական Դաշնակցություն պաշտոնական կայք arfd.am
Skip to content
ՀՅԴ

ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
    • Պատմություն
      • Պատմական ակնարկ
      • Կարևոր իրադարձություններ
      • գործիչներ
    • Ծրագիր
    • Կանոնագիր
    • Ընդհանուր ժողովներ
    • Կազմակերպական կառույց
      • ՀՅԴ Բյուրո
      • Հայաստան
        • Գերագույն մարմին
        • Տարածքային կառույցներ
        • ԱԺ խմբակցություն
        • ՀՅԴ-ն գործադիրում
      • Արցախ
      • Կազմակերպական շրջաններ
      • Երիտասարդական/ուսանողական
    • Հիմնարկներ և գրասենյակներ
    • Ուղեկից միություններ
    • Միջազգային համագործակցություն
  • ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
    • Լրահոս
    • Հայտարարություններ
    • Հոդվածներ
  • ՄԱՄՈՒԼ
    • «Դրօշակ» պաշտոնաթերթ
    • Լրատվամիջոցներ
  • ՇՏԵՄԱՐԱՆ
    • Գրադարան
    • Տեսադարան
    • Ձայնադարան
    • Լուսանկարներ
    • Թանգարան
    • Արխիվ
  • ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ
Facebook
Twitter
YouTube
Instagram
    • Դաս
    • Նոր
  1. ԳԼԽԱՎՈՐ ԷՋ
  2. ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀՅԴ Հայաստան
  • Ելույթներ

Պատմականորեն ավելի աղետալի և անհույս ժամանակներ էլ ենք ապրել, բայց հաղթահարել ենք

15 Նոյեմբեր 2022

Օրերս հրապարակվեց մեր աղետալի իրականությունն արձանագրող հանրային կարծքի մի ուսումնասիրության։ Նախ՝ հանրության թիվ մեկ խնդիրն անվտանգությունն է, երկրորդ՝ հասարակությունը համատարած հուսահատության և հոռետեսության մեջ է, հեռանկարի ամբողջական բացակայությամբ։ Անկարելի է հոռետեսության մեջ չհայտնվել, երբ թիվ մեկ պաշտոնյան հրապարակայնորեն խոստովանում է, որ իր նախաձեռնած «խաղաղության» գործընթացը ձախողված է և պետականության համար ինքնասպանական։

«Երբ բանակցողն, առանց քաղաքական պատասխանատվության գիտակցումի, հայտարարում է՝ «այս ամենից ցեղասպանության տպավորություն է ստացվում, կամ հենց այդպես էլ կա»։ Այս մասին ԱԺ հայտարարությունների ժամին ասաց ՀՅԴ ԳՄ անդամ, ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լիլիթ Գալստյանը։

«Այո, հայ ժողովուրդը համատարած հուսահատության մեջ է, և ոչ միայն պատերազմում կրած պարտության և անդառնալի կորուստների, կամ աշխարհաքաղաքական, այլև փակուղային այն իրականության պատճառով, որի մեջ գոյատևում ենք․ քաղաքական պատանդներ, պետական և ազգային ինստիտուտների արժեզրկում, սահմանադրական նորմերի ոտնահարում, օկուպացված սահմաններ, ինքնության կորուստ, համատարած սուտ, անթաքույց կոռուպցիա, սոցիալական անլուծելի խնդիրներ: Նաև այն ուղղորդված քաղաքականության արդյունքում, որը մեթոդաբար ներշնչվում է հասարակությանը, թե ինքը «ցեղասպանվելու» մատերիալ է»,- ասաց նա։

Նրա խոսքով՝ չի կարող մղձավանջի մեջ չհայտնվել մի ժողովուրդ, որի թիվ մեկ դեմքը, թշնամուն համահունչ, Որոտանին Էյվազլի, իսկ Առաջաձորին՝ Չայզամի է կոչում։ Նշաձող իջեցնող, միջազգային վարկանիշ ու բանակցային կարողություն չունեցող մի իշխանություն, որը փորձում է հասարակությանը պարտադրել սեփական պարտվողականությունն ու ամլությունը, հայտարարելով, թե «Միայնակ ամբողջ աշխարհի դեմ պիտի կռիվ չտանք, որովհետև չենք կարող տալ»․

«Մեր հաղթանակները մերժածներ, դուք բարոյական և քաղաքական իրավունք չունեք նվաստացնել մեր հավաքական արժանապատվությունն ու հեռանկարը: Դժվար թե չգիտակցեք, որ ցանկացած երկրի ռազմավարական ռեսուրսների թվում նաև տվյալ ժողովրդի բարոյահոգեբանական նկարագիրն է, ազգային տեսլականների և հաղթանակների շուրջ համախմբումը»,- ասաց նա:

ՀՅԴ-ական գործիչը նկատեց, որ ոչ պատահականությամբ, բյուջե 2023-ում Անկախության օրվա տոնակատարություն նախատեսված չէ․ «Բայց դուք սեփական իշխանությունն ավելի եք գանահատում, քան ներազգային համերաշխությունը։ Իշխանության եկաք «քաղաքացիական վրեժի և քաղաքական վենդետայի, բունտար համայնքապետերին ու ընդդիմադիրներին լռեցնելու, իրավապահ մարմինների դուբինկեքի և կրունկների տակ թողնելու խոստումներով»։ Քաղաքական մեծամասնություն, համոզված եմ, հիշում եք այս խոսքերը, գիտակցում, թե ուր եք հասցրել երկիրը և որտեղ եք հայտնվելու դուք»։

Պատգամավորը խոսքը ուղղեց մեր հայրենակիցներին, ասելով, որ մենք պատմականորեն ավելի աղետալի և անհույս ժամանակներ էլ ենք ապրել, բայց հաղթահարել ենք․

«Մերն արժանապատիվ խաղաղությունն է: Կհաղթահարենք նաև հիմա՝ համազգային ներուժով, ազգային նպատակներին նվիրումով, չհանդուրժելով, որ մեջ արթնանա պարտությանը հաշտ, անհայրենիք տեսակը»,- ասաց նա։

Մանրամասները՝ տեսանյութում։

FacebookTwitterOdnoklassnikiTelegramPrint
Լրահոս
Հ․Հ․ Անկախութեան Խաւարային Ստուերը՝ 44

«Դուք չէք կրնար նկարագիր եւ քաջութիւն կերտել՝ մարդոցմէ խլելով իրենց նախաձեռնու

22 Սեպտեմբեր 2026
Խմբագրական.- Հայաստանը՝ 35 Տարեկան

1991ի Սեպտեմբեր 21ին, երբ Հայաստան անկախութիւն հռչակեց Խորհրդային Միութենէն, ի

21 Սեպտեմբեր 2026
Խմբագրական. Սեպտեմբերի 21. Պետականութի

Այսօր 2026 թ. Սեպտեմբերի 21-ը Հայաստանի Հանրապետութեան վերանկախութեան 35-ամեակ

21 Սեպտեմբեր 2026
Խմբագրական. Անկախութիւն՝ բայց ի՞նչ տես

Հայաստանի անկախութեան 35-ամեակը բնականաբար առիթ է տօնելու, բայց միեւնոյն ժաման

21 Սեպտեմբեր 2026
ՀՅԴ Հայ Դատի Եվրոպայի գրասենյակը՝ Հայ

ՀՅԴ Հայ Դատի Եվրոպայի գրասենյակը ջերմագին մաղթանքներ է հղում և սրտանց շնորհավո

21 Սեպտեմբեր 2026
ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի հայտարա

Սիրելի՛ հայրենակիցներ, 1991 թվականի սեպտեմբերի 21-ին հայ ժողովուրդը վերահաս

21 Սեպտեմբեր 2026
Կեղծ խաղաղության կարգախոսների ներքո շա

Սեպտեմբերի 21-ի կապակցությամբ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի ուղերձը.

21 Սեպտեմբեր 2026
Անկախութեան 35 տարիները՝ հաշուեկշիռ եւ

­Հա­յաս­տա­նի ­Հան­րա­պե­տու­թեան վե­րան­կա­խաց­ման 35-ա­մեա­կը ա­ռիթ է վե­րար

21 Սեպտեմբեր 2026
Վերակառուցումէն Հռչակագիր, Ապա Անկախու

Հայաստանի վերանկախացման թուականի` 21 սեպտեմբեր 1991-ի 35-ամեակն է այս տարի:

21 Սեպտեմբեր 2026
Խմբագրական. Գերիշխանութեան Պահպանման Հ

Հայաստանի Հանրապետութեան վերանկախացման տօնի նշումին արդիական հնչեղութիւն ապահո

21 Սեպտեմբեր 2026
Յայտարարութիւն ՀՅԴ Արեւմտեան Եւրոպայի

Դաշնակցութեան դէմ բանաւոր յարձակումը, որ դարձեալ բռնկած է ՔՊ-ի կողմէ այս օրերո

21 Սեպտեմբեր 2026
Մուսա Լերան Հերոսամարտի 111-Ամեակի Եւ

Անցնող շաբաթավերջին, կազմակերպութեամբ ՀՅԴ «Կարմիր լեռ» կոմիտէի դաստիարակչական-

21 Սեպտեմբեր 2026
Մուսա Լերան Անմար Կրակը` Անցեալէն Դէպի

Սեպտեմբերեան այս օրերուն մեր նախահայրերուն յիշատակն է, որ կը լեցնէ մեր հոգիներ

20 Սեպտեմբեր 2026
Յայտարարութիւն Հ.Յ.Դ. Իրանի Հիւսիսային

Վերջին օրերին Հայաստանի Ազգային ժողովի ամբիոնից հնչեց յայտարարութիւն՝ դաշնակցա

20 Սեպտեմբեր 2026
Պարտավոր ենք հիշել․ ՀՅԴ Արցախի երիտասա

2020 թվականի 44-օրյա պատերազմը և 2023 թվականի սեպտեմբերի 19-ին Արցախի դեմ սանձ

20 Սեպտեմբեր 2026
Քաղաքացիություն ստանալը դժվարացնում են

Ըստ ՀՅԴ Հայ դատի և քաղաքական հարցերի գրասենյակի ղեկավարի` սփյուռքը չի կարող խա

20 Սեպտեմբեր 2026
Սեպտեմբերյան պատերազմները․․․

Երբեք չեմ հասկացել, թե ինչու՞ է 2020 թվականի սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի սանձազ

19 Սեպտեմբեր 2026
Երբ ասում են` Արցախը երբեք հայկական չի

ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը հանդես է եկել տեսաուղերձով․

19 Սեպտեմբեր 2026
Արցախի Հանրապետության Հանրային խորհրդի

2023 թվականի սեպտեմբերի 19-ին Ադրբեջանի կանխորոշմամբ և աշխարհի լուռ համաձայնու

19 Սեպտեմբեր 2026
Քանի դեռ կա թուրք-ադրբեջանական մոտեցու

Այսօր՝ սեպտեմբերի 19-ին, Արցախի հայաթափման 3-ամյա տարելիցին, տեղի է ունեցել «Հ

19 Սեպտեմբեր 2026
Բոլոր Նյութերը
Հետեվեք մեզ
Facebook
Twitter
YouTube
Instagram
Ստացեք մեր լուրերը էլ.փոստով
Loading
ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ Հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Մհեր Մկրտչյան 12/1 Հեռախոս՝ (+374) 10 52 17 65, (+374) 10 52 18 74 Էլ. փոստ՝ [email protected]
© ARF Dashnaktsutyun- ARMENIAN REVOLUTIONARY FEDERATION Website by Web Development Company