ՀՅԴ
Հայ Յեղափոխական Դաշնակցություն պաշտոնական կայք arfd.am
Skip to content
ՀՅԴ

ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
    • Պատմություն
      • Պատմական ակնարկ
      • Կարևոր իրադարձություններ
      • գործիչներ
    • Ծրագիր
    • Կանոնագիր
    • Ընդհանուր ժողովներ
    • Կազմակերպական կառույց
      • ՀՅԴ Բյուրո
      • Հայաստան
        • Գերագույն մարմին
        • Տարածքային կառույցներ
        • ԱԺ խմբակցություն
        • ՀՅԴ-ն գործադիրում
      • Արցախ
      • Կազմակերպական շրջաններ
      • Երիտասարդական/ուսանողական
    • Հիմնարկներ և գրասենյակներ
    • Ուղեկից միություններ
    • Միջազգային համագործակցություն
  • ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
    • Լրահոս
    • Հայտարարություններ
    • Հոդվածներ
  • ՄԱՄՈՒԼ
    • «Դրօշակ» պաշտոնաթերթ
    • Լրատվամիջոցներ
  • ՇՏԵՄԱՐԱՆ
    • Գրադարան
    • Տեսադարան
    • Ձայնադարան
    • Լուսանկարներ
    • Թանգարան
    • Արխիվ
  • ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ
Facebook
Twitter
YouTube
Instagram
    • Դաս
    • Նոր
  1. ԳԼԽԱՎՈՐ ԷՋ
  2. ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • Հոդվածներ

Իրանում շարունակւող բողոք – ցոյցերը եւ ազգային ու պետական շահերի հեռանկարը

16 Նոյեմբեր 2022

Իրանում արդէն 9-րդ շաբաթ թեւակոխած հասարակա-քաղաքական քիչ թէ շատ շարունակւող անհանգստութիւնները (յատկապէս համալսարաններում ու դպրոցական աշակերտութեան շրջանակներում) լիցքաթափելու բուռն առաջարկներով ու յորդորներով են հանդէս գալիս քաղաքական երկու հիմնական բեւեռների՝ (պահպանողականներ-բարեկարգչականներ) ներկայացուցիչները:

Պահպանողականները (ընդորում՝ գործող կառավարութեան եւ յատկապէս օրէնսդիր իշխանական թեւերի մէջ) առաջացած անհանգստութիւններն ու դրանք արտացոլող բողոք-ցոյցերը բնութագրելով որպէս արտաքին ուժերի կողմից դաւադրութիւնների ու սադրանքների արդիւնք, միաժամանակ առաջարկում ու նաեւ նախաձեռնում են բողոքաւորների հետ երկխօսելու, փոխըմբռնման գնալու տարբերակներ: Իսկ հետաքրքիր է, որ բարեկարգչական տարբեր կարգի դէմքերն ու վերլուծաբանները նոյնպէս հանդէս են գալիս միեւնոյն առաջադրանքներով, այն տարբերութեամբ, սակայն, որ դրանց հետ փորձում են մեղքի ծանրակշիռ բաժինն բարդել միւս բեւեռի ու հոսանքի, այսինքն՝ պահպանողականների վրայ…

Նաեւ ու մանաւանդ հետաքրքիր է եւ ուշագրաւ՝ այն, որ երիտ.-ուսանողական բողոքների թիրախը վերոնշեալ հոսանքներից թէ՛ մէկն է, եւ թէ՛ միւսը, քննադատելով տասնամեակների երկայնքում պահպանողական-բարեկարգչական միմեանց յաջորդող հերթական իշխանութիւնների քաղաքական ու ներքին-հասարակական կողմնորոշումների կուրսը, որն էլ յանգեցրել է այսօրւայ 9-շաբաթեայ բողոքներին, դրանցից բխող բոլոր հետեւանքներով…:

Եւ ահա, այսպէս, Իրանի մերօրեայ երիտ.-ուսանողը կամ աւելի ճիշտ՝ նոր սերունդի ներկայացուցիչները վերջին շաբաթների իրենց ընդվզումների ու բողոքների հիմնական թիրախն են դարձրել երկրում երկար տարիներ միմեանց յաջորդող պահպանողական, թէ՛ բարեկարգչական, այս կամ այն թեւից սերւած իշխանութիւն-կառավարութիւններին: Իսկ փաստ է, որ այդ վերջինները եթէ իրենց որդեգրած քաղաքականութիւններում (ներքին, արտաքին, տնտեսական թէ՛ հասարակական…) ժամանակին հանրութեանը եւ մասնաւորապէս երիտ.-ուսանողութեանը յաջողում էին նորամուծութիւններով (զորօրինակ Խաթամիի, Ահմադինեժադի կամ Ռոհանիի կողմից մատուցած «գաղափարները») ներգրաւել երկրի հասարակա-քաղաքական գործընթացներում, սակայն, այժմ, նոր դէմքերն յանձինս՝ գործադիրի, օրէնսդիրի եւ Դատական ատեանի ղեկավարութեան, այլեւս չեն յաջողում, ձեւով թէկուզ տարբեր, բայց կրկնւող միեւնոյն գաղափար-բովանդակութիւններով ներգրաւել նոր սերունդին: Սերունդ, որն վերջին ժամանակաշրջաններում բնականօրէն եւ ժամանակի պահանջին համահունչ խիստ կլանւած է եղել վիրտուալ աշխարհի ու փոխյարաբերութիւնների ազդեցիկ մթնոլորտով…Եւ իզուր չէ, որ նոյն եռեակ ուժերի ղեկավարները անընդհատ շեշտում-ընդգծում են երիտ.-ուսանողութեան հետ երկխօսութեան եւ կարեւորը՝ նրանց վստահութիւնը վերականգնելու անհրաժեշտութեան մասին:

Այս գծով նոյնպէս սուր բանավէճերի ենք ականատես ինչպէս երկրի ԶԼՄ-ների մասշտաբներում, այնպէս էլ՝ համալսարանների դահլիճներում, որտեղ քաղաքական երկբեւեռ հոսանքների ներկայացուցիչ-վերլուծաբանները փորձում են ստեղծւած բարդ իրավիճակի տրամաբանական հանգուցալուծման համար ելքեր ու լուծումներ առաջադրել, որն պէտք է ասել դեռեւս այնքան էլ միանշանակ ու սահուն կերպով չի ընկալւում բողոքող երիտ.-ուսանողների կողմից:

Ինչեւէ, երկրի ներհասարակական-քաղաքական անհարթութիւնների բարւոք հանգուցալուծումը բխում է ինչպէս երկրի պետական, այնպէս էլ ազգային առաջնահերթ շահերից, յատկապէս երբ տիրող անհանգիստ իրավիճակներում տեղ-տեղ անկառավարելի հանգամանքները յանգեցնում են ողբերգական մահացութեան դէպքերի թէ՛ բողոքաւորների, եւ թէ՛ իրաւապահ ուժայինների շարքերում: Իսկ սա իր հերթին անխուսափելիօրէն արտաքին միջամտութիւնների դուռ է բացում, որոնք արտայայտւում են տնտեսական նոր սանկցիաներով, քաղաքական-դիւանագիտական հակաքարոզչութիւններով, ընդհուպ՝ ահաբեկչական կոյր գործողութիւնների տեսքով (Շիրազ քաղաքի «Շահչերաղ» կրօնական ուխտավայր):

Ամփոփելով Իրանում ներքաղաքական ու հասարակական անհանգիստ իրավիճակից բխող ներկայացրած հիմնաւորումները, կարելի է թւարկել հետեւեալ փաստերը, որոնց խոշոր տոկոսը արդէն իսկ պաշտօնական խողովակներով հաստատւել ու հանրայնացւել են:

1-Ուրւագծելի է հետեւեալ պատկերը՝ երկրի ներքաղաքական կեանքում, որն տարածւած է ու դեռեւս շարունակւում քիչ թէ շատ փողոց-հրապարակներում եւ մասնաւորապէս համալսարանների ու դպրոցների շրջափակում…

-Փակ է ու դեռեւս արգելակւած ինտերնետը,

-Ցաւօք՝ ականատես ենք բողոքաւորների եւ իրաւապահ ուժայինների շարքերում արդէն թւային աճ արձանագրող (շուրջ 300 զոհ) մահացութեան ու սպանութեան դէպքերի,

-Սկսւել ու արդէն կայանում են հարիւրաւոր դատական գործընթացներ՝ բողոքների ու ցոյցերի ընթացքում ձերբակալւածների հարցերն հետաքննելու համար,

-Առկայ են բազմահարիւր ձերբակալւած-բանտարկեալներ, որոնք եւս սպասում են դատավարական գործընթացի:

– Վերջերս նաեւ ակներեւ են մասշտաբային գործադուլները՝ շուկայական եւ առեւտրա- տնտեսական կենտրոններում:

2-Բարդ է ու դժւարին իշխանութիւնների՝ կացութիւնն վերահսկելուն տանող հանգամանքը:

Ինչպէս իրենք՝ իշխանութեանց ներկայացուցիչներն են յայտարարում, հիմնական քայլերը պէտք է ուղղորդւած լինեն հասարակայնութեան, ժողովրդի եւ յատկապէս նոր սերունդի՝‎ համակարգի նկատմամբ վստահութեան վերականգնմանը: Նաեւ բարձրաձայնւում է այն հանգամանքը, որ պէտք է նւազագոյնի հասցնել երիտ.-ուսանող բողոքաւոր-ցուցարարների նկատմամբ կոշտ ուժի ու ճնշումների կիրառումը:

Իշխանութիւնների առջեւ առկայ է բարդ ու դժւարին մէկ այլ հանգամանքի դիմագրաւումը եւ դա արտաքին ճակատում այսպէս ասած՝ իրանական սփիւռքի բացարձակապէս անվերահսկելի գործողութիւններն են, որոնք կարելի է ասել ուղղորդւում են տարբեր կարգի օպոզիցիոն հոսանքների կողմից: Սրանց բուն նպատակը, սակայն, Եւրո-արեւմտեան երկրներում կառավարութիւնների կողմից Իրանի իշխանութիւնների դէմ տարբեր կարգի ճնշամիջոցների խրախուսումն է (զորօրինակ, օրերս ՄԱԿ-ի Անվտանգութեան խորհրդի ոչ-պաշտօնական նիստում հակաիրան անբարենպաստ յայտարարութիւնները): Սա նաեւ արտայայտւում է ինչպէս Մահսա Ամինիի ողբերգական մահից յետոյ ներքին ճակատում ձեւաւորւած «կին, կեանք, ազատութիւն» լոզունգ-կարգախօսով ու նաեւ արտաքին ճակատում դրսեւորւող՝ Իսլ. Հանրապետութեան փլուզմանը ձգտող ուժերի դիրքորոշումներում:

3-Այս վերջին հանգամանքն, ինչ-խօսք, բնաւ հանդուրժելի չէ իշխանութիւնների կողմից, յատկապէս որ արտաքին աւանդական թշնամիները յանձինս ԱՄՆ-Իսրայէլի եւ տեղ-տեղ էլ տարածաշրջանում 1-2 արբանեակ երկրների կողմից հովանաւորւում է, նւազագոյնը՝ հակա-Իրան քարոզչութիւններով ու ինչու ոչ՝ ռազմա-քաղաքական նկրտումներով: Իսկ տւեալ դէպքում ակնբախ են դառնում ինչպէս Անգլօ-սաքսոնական, ՆԱՏՕ-ական, այնպէս էլ՝ հրէա-պանթուրանական վաղեմի ախորժակներն ու դաւադրութիւնները…:

Եւ այստեղ է, ահա, որ ընդհանուր համատեքստում պարզւում է հետեւեալ պատկերը՝ իրանական ներքաղաքական խռովութիւնները բնութագրելու համար եւ բոլորի առջեւ դրւում է արդէն շատ դէպքերում օրինաչափ դարձած հետեւեալ հարցադրումը, թէ՝ ո՞րն է առաջնահերթ՝ դեմոկրատիա՞ն, թէ անվտանգութիւնը …

…Արդեօք Իրանի Իսլ. Հանրապետութեանը կը յաջողւի բարեշրջական նոր քայլերով բաւարարել բողոքաւորների արմատական պահանջներն ու միաժամանակ դիմագրաւել երկրի առջեւ ներուժ թէ ներգործուն սպառնալիքները՝ ապահովելու համար ազգային ու պետական շահերը…, ցոյց կը տայ ժամանակը:

«ԱԼԻՔ» ՕՐԱԹԵՐԹԻ ԳԼԽԱՒՈՐ ԽՄԲԱԳԻՐ

ԴԵՐԵՆԻԿ ՄԵԼԻՔԵԱՆ

FacebookTwitterOdnoklassnikiTelegramPrint
Լրահոս
Փաշինյանը հակահայկական հայտարարություն

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը 2026 թ. սեպտեմբերի 17-ին Երևանում ելույթ ունեցավ «Համ

22 Սեպտեմբեր 2026
Խմբագրական. Դերերու բաշխում, ոչ թէ հակ

23 Օգոստոս 1990-ին, Հայաստանի համաժողովրդային շարժումին յաջորդեց Անկախութեան հ

22 Սեպտեմբեր 2026
Տեղի ունեցավ «Հայաստան» խմբակցության մ

Այսօր՝ սեպտեմբերի 22-ին ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի ներկայացուցիչ, ԱԺ «Հայա

22 Սեպտեմբեր 2026
Հ․Հ․ Անկախութեան Խաւարային Ստուերը՝ 44

«Դուք չէք կրնար նկարագիր եւ քաջութիւն կերտել՝ մարդոցմէ խլելով իրենց նախաձեռնու

22 Սեպտեմբեր 2026
Խմբագրական.- Հայաստանը՝ 35 Տարեկան

1991ի Սեպտեմբեր 21ին, երբ Հայաստան անկախութիւն հռչակեց Խորհրդային Միութենէն, ի

21 Սեպտեմբեր 2026
Խմբագրական. Սեպտեմբերի 21. Պետականութի

Այսօր 2026 թ. Սեպտեմբերի 21-ը Հայաստանի Հանրապետութեան վերանկախութեան 35-ամեակ

21 Սեպտեմբեր 2026
Խմբագրական. Անկախութիւն՝ բայց ի՞նչ տես

Հայաստանի անկախութեան 35-ամեակը բնականաբար առիթ է տօնելու, բայց միեւնոյն ժաման

21 Սեպտեմբեր 2026
ՀՅԴ Հայ Դատի Եվրոպայի գրասենյակը՝ Հայ

ՀՅԴ Հայ Դատի Եվրոպայի գրասենյակը ջերմագին մաղթանքներ է հղում և սրտանց շնորհավո

21 Սեպտեմբեր 2026
ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի հայտարա

Սիրելի՛ հայրենակիցներ, 1991 թվականի սեպտեմբերի 21-ին հայ ժողովուրդը վերահաս

21 Սեպտեմբեր 2026
Կեղծ խաղաղության կարգախոսների ներքո շա

Սեպտեմբերի 21-ի կապակցությամբ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի ուղերձը.

21 Սեպտեմբեր 2026
Անկախութեան 35 տարիները՝ հաշուեկշիռ եւ

­Հա­յաս­տա­նի ­Հան­րա­պե­տու­թեան վե­րան­կա­խաց­ման 35-ա­մեա­կը ա­ռիթ է վե­րար

21 Սեպտեմբեր 2026
Վերակառուցումէն Հռչակագիր, Ապա Անկախու

Հայաստանի վերանկախացման թուականի` 21 սեպտեմբեր 1991-ի 35-ամեակն է այս տարի:

21 Սեպտեմբեր 2026
Խմբագրական. Գերիշխանութեան Պահպանման Հ

Հայաստանի Հանրապետութեան վերանկախացման տօնի նշումին արդիական հնչեղութիւն ապահո

21 Սեպտեմբեր 2026
Յայտարարութիւն ՀՅԴ Արեւմտեան Եւրոպայի

Դաշնակցութեան դէմ բանաւոր յարձակումը, որ դարձեալ բռնկած է ՔՊ-ի կողմէ այս օրերո

21 Սեպտեմբեր 2026
Մուսա Լերան Հերոսամարտի 111-Ամեակի Եւ

Անցնող շաբաթավերջին, կազմակերպութեամբ ՀՅԴ «Կարմիր լեռ» կոմիտէի դաստիարակչական-

21 Սեպտեմբեր 2026
Մուսա Լերան Անմար Կրակը` Անցեալէն Դէպի

Սեպտեմբերեան այս օրերուն մեր նախահայրերուն յիշատակն է, որ կը լեցնէ մեր հոգիներ

20 Սեպտեմբեր 2026
Յայտարարութիւն Հ.Յ.Դ. Իրանի Հիւսիսային

Վերջին օրերին Հայաստանի Ազգային ժողովի ամբիոնից հնչեց յայտարարութիւն՝ դաշնակցա

20 Սեպտեմբեր 2026
Պարտավոր ենք հիշել․ ՀՅԴ Արցախի երիտասա

2020 թվականի 44-օրյա պատերազմը և 2023 թվականի սեպտեմբերի 19-ին Արցախի դեմ սանձ

20 Սեպտեմբեր 2026
Քաղաքացիություն ստանալը դժվարացնում են

Ըստ ՀՅԴ Հայ դատի և քաղաքական հարցերի գրասենյակի ղեկավարի` սփյուռքը չի կարող խա

20 Սեպտեմբեր 2026
Սեպտեմբերյան պատերազմները․․․

Երբեք չեմ հասկացել, թե ինչու՞ է 2020 թվականի սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի սանձազ

19 Սեպտեմբեր 2026
Բոլոր Նյութերը
Հետեվեք մեզ
Facebook
Twitter
YouTube
Instagram
Ստացեք մեր լուրերը էլ.փոստով
Loading
ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ Հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Մհեր Մկրտչյան 12/1 Հեռախոս՝ (+374) 10 52 17 65, (+374) 10 52 18 74 Էլ. փոստ՝ [email protected]
© ARF Dashnaktsutyun- ARMENIAN REVOLUTIONARY FEDERATION Website by Web Development Company