ՀՅԴ
Հայ Յեղափոխական Դաշնակցություն պաշտոնական կայք arfd.am
Skip to content
ՀՅԴ

ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
    • Պատմություն
      • Պատմական ակնարկ
      • Կարևոր իրադարձություններ
      • գործիչներ
    • Ծրագիր
    • Կանոնագիր
    • Ընդհանուր ժողովներ
    • Կազմակերպական կառույց
      • ՀՅԴ Բյուրո
      • Հայաստան
        • Գերագույն մարմին
        • Տարածքային կառույցներ
        • ԱԺ խմբակցություն
        • ՀՅԴ-ն գործադիրում
      • Արցախ
      • Կազմակերպական շրջաններ
      • Երիտասարդական/ուսանողական
    • Հիմնարկներ և գրասենյակներ
    • Ուղեկից միություններ
    • Միջազգային համագործակցություն
  • ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
    • Լրահոս
    • Հայտարարություններ
    • Հոդվածներ
  • ՄԱՄՈՒԼ
    • «Դրօշակ» պաշտոնաթերթ
    • Լրատվամիջոցներ
  • ՇՏԵՄԱՐԱՆ
    • Գրադարան
    • Տեսադարան
    • Ձայնադարան
    • Լուսանկարներ
    • Թանգարան
    • Արխիվ
  • ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ
Facebook
Twitter
YouTube
Instagram
    • Դաս
    • Նոր
  1. ԳԼԽԱՎՈՐ ԷՋ
  2. ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀՅԴ Հայաստան
  • Ելույթներ

«Հայաստան» խմբակցությունը դեմ է քվեարկելու բյուջե 2023-ին

16 Նոյեմբեր 2022

Խորհրդարանում պետբյուջե 2023-ի նախագիծը քննարկելու ժամանակ «Հայաստան» խմբակցության անունից ելույթ ունեցավ Արթուր Խաչատրյանը.

Սիրելի հայրենակիցներ,

Բյուջեն հաշվապահական փաստաթուղթ չէ։Բյուջեն տվյալ տարվա կարևորագույն քաղաքական փաստաթուղթն է, որը թվերի լեզվով արտահայտում է կառավարության քաղաքական առաջնահերթությունները։ Խոսքը չի վերաբերվում կառավարության լոկ տնտեսական քաղաքականությանը այլ ներառում է պետական կառավարման ամբողջ սպեկտրը։

Բյուջեն նաև խոստում է․ ինչ է կառավարությունը խոստանում անել և ինչ արդյունք է խոստանում ապահովել։

Այս տրամաբանությամբ է «Հայաստան» դաշինքը վերլուծել 2023 թվականի պետական բյուջեի նախագիծը։

2023 թվականի պետական բյուջեի նախագծով կառավարությունը պլանավորում է շուրջ 2,6 տրիլիոն դրամը ծախսել հետևյալ ուղղություններով․

ՀՀ առողջապահության նախարարություն

146,372.90

6%

ՀՀ ԿԳՄՍՆ

250,272.70

10%

ՀՀ ԱՍՀՆ

648,453.50

25%

ՀՀ ՏԿԵՆ

298,627.90

12%

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարություն

14,495.60

1%

ՀՀ պաշտպանության նախարարություն

505,797.40

20%

ՀՀ ոստիկանություն

76,201.30

3%

2,590,147,000

Թվում է, թե բաշխումը համապատասխանում է Հայաստանի առջև ծառացած այսօրվա մարտահրավերներին․ բյուջետային ծախսերի զգալի մասն ուղղվում է երկրի պաշտպանությանը և հայաստանցիների սոցիալական պաշտպանությանը։ Այո, խոստովանենք, որ կես տրիլիոն դրամն իրոք տպավորիչ է։ Բայց վերջնական կարծիք կազմելու համար այցելենք ֆինանսների նախարաության կայք։ Պարզվում է, որ պաշտպանության նախարարությունը ծախսել է այս տարվա համար նախատեսված շուրջ 360 մլրդ դրամից ընդամենը 170 մլրդ դրամը։ Մնացել է ընդամենը 1,5 ամիս և չծախսված 190 մլրդ դրամ։ Սակայն, արդյոք այս տարվա համար բյուջետավորված 506 մլրդ դրամը բավարա՞ր է հաշվի առնելով զինտեխնիկայի այն կորուստները, որը մենք ունեցանք 44-օրյա պատերազմի ընթացքում, ինչպես նաև այն հանգամանքը, որ այնտեղ, որտեղ դեռ երկու տարի առաջ խորը թիկունք էր, այժմ ռազմաճակատային գիծ է, որը պետք է պատշաճ կերպով կահավորել։ Համոզված ենք, որ բավարար չէ։ Պետք է նաև հաշվի առնենք, որ բյուջետավորումը, նույնիսկ բյուջետային միջոցների իրացումը, դեռ չի նշանակում ռազմական պոտենցիալի վերականգնում կամ մեծացում։ Չմոռանանք ՍՈւ 30 օդանավերը, որոնք ոչ մի վայրկյան չմասնակցեցին ոչ 44 օրյա պատերազմին, ոչ Հայաստանի ինքնիշխան տարածքի դեմ ոսոխի հարձակումները կասեցնելու համար։

Խոսելով բյուջեի մասին, ես շեշտեցի, որ բյուջեն արտահայտում է կառավարության քաղաքական առաջնահերթությունները։ Եկեք ընդունենք, որ մի երկրում, որը կանգնած է գոյութենական սպառնալիքի առջև, չի կարող Երևանի կենտրոնում ծառայություն իրականացնող պարեկն ավելի բարձր աշխատավարձ ստանալ, քան սահմանին ծառայություն իրականացնող զինվորականը, ով ամեն օր նայում է մահվան աչքերին, ով կյանքի գնով պատրաստ է դիմագրավել թշնամու առաջխաղացմանը։ Քավ լիցի, մենք չենք ասում որ պարեկը կամ որևէ մեկը պետք է ցածր աշխատավարձ ստանա։ Մենք ասում ենք, որ զինվորականը պետք է ստանա արժանի վարձատրություն։

Վերջիվերջո ընդունենք, որ չի կարող մի երկրում, որն իրեն հռչակել է «ժողովրդավարության բաստիոն», ոստիկանության և պետական պահպանության ծառայության բյուջեն ավելի շատ լինի քան էկոնոմիկայի (ներառյալ գյուղատնտեսության) և բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությանը հատկացված բյուջեն։ Բայց, ինչպես հայտնի է՝ ամեն կառավարություն ունի իր առաջնահերթությունները։

Անդրադառնանք բյուջետային ամենամեծ ծախսային հոդվածին՝ սոցիալական ծախսերին։ Կառավարությունը հպարտորեն հայտարարում է, որ մինիմալ աշխատավարձերը բարձրացնում է մինչև 75,000 դրամ, իսկ կենսաթոշակներին ուղղվող ծախսերն ավելացնում է 25․2 մլրդ դրամով։ Կառավարությու՛ն, ձեր արածը վարքագծային տնտեսագիտության մեջ հստակ սահմանում ունի․ «փողի պատրանք»։ Խոսում եք փողի բացարձակ մեծությունից, բայց չենք անդրադառնում մի պարզ հարցի․ արդյոք այդ մի քանի կոպեկը, որը դուք հատկացնում եք ծերերին ու աղքատներին՝ աշխատող աղքատներին, ի զորու է լուծել նրանց առջև ծառացած հիմնական սոցիալական խնդիրները։ Վերջիվերջո, բոլորս ենք հասկանում, որ սպառողական գների աճի ազդեցությունը սոցիալապես խոցելի խավերի համար անհամաչափ ավելի մեծ է։ Հասկանում ենք, որ թոշակառուն, գործազուրկը, հաշմանդամը, նվազագույն կամ նվազագույնից շատ չտարբերվող աշխատավարձ ստացողի համար գնաճը ոչ թե 8․5% կկազմի այլ ավելի քան կրկնակի ավել՝ հաշվի առնելով, որ օրինակ հացի գինը աճել է 18․6%-ով, ձավարեղենը՝ 21․0, մակարոնեղենը՝ 30․3, հնդկացորենը՝ 23․2 տոկոսով(2021 թ․ հոկտեմբերը 2022 թ․ հոկտեմբերի համեմատ)։ Մսի և մրգի գների աճի մասին չեմ խոսում, քանի որ երջանիկ ու բարեկեցիկ Հայաստանում տասնյակ հազարավոր ընտանիքներ կարող են միս գնել միայն մեծ միջոցառումների առիթով։ Ահա այսպես է ստացվում, որ տնտեսական ԲՈւՄ-ի պայմաններում աղքատությունն աճում է։

Իսկ կա՞ արդյոք տնտեսական բում։ Կառավարության ներկայացրած թվերը ցույց են տալիս որ կա։ Առաջին կիսամյակի արդյունքներով գրանցվել է 11%-անոց տնտեսական աճ։Սակայն, այդ 11%-ից 8․9 տոկոսային կետն ապահովել են ծառայությունները։ Համաձայն բյուջեի նախագծի․ «նոր տնտեսական իրողություններով պայմանավորված բարձր աճեր գրանցվեցին ֆինանսական և ապահովագրական գործունեության, փոխադրումների և պահեստային տնտեսության, կացության և հանրային սննդի կազմակերպման, առևտրի, ինչպես նաև տեղեկատվություն և կապ ենթաճյուղերում»։ Հարց է առաջանում․ «որո՞նք են այդ նոր տնտեսական իրողությունները»։ Պատասխանը շատ պարզ է։ Ռուս-ուկրաինական պատերազմով պայմանավորված Հայաստան՝ ժամանակավոր բնակության, են տեղափոխվել տասնյակ հազարավոր ռուսաստանցիներ։ Ահա սա է «տնտեսական ԲՈւՄ-ի» գաղտնիքը։ Հայաստանի տնտեսության աճը պայմանավորված չէ կառավարության տնտեսական քաղաքականությամբ, այլ միայն արտաքին գործոններով, որոնց վրա կառավարությունն ազդեցություն չունի և չէր կարող ունենալ։ Պարոնայք կառավարություն, դուք ոչ թե տնտեսության աճն եք ապահովել այլ պետական պարտքի աճը, որը հատել է 10 մլրդ ամերիկյան դոլարի շեմը։

Կառավարությունը հայտարարում է, որ ավելացել են ապրանքների արտահանումն ու ներմուծումը, ակնկալում է, որ 2022թ. արտահանումը և ներմուծումը կաճեն համապատասխանաբար 33.9%-ով և 21.4%-ով, հայտարարում է, որ «ՀՀ ապրանքների արտահանումը գրանցել է կտրուկ աճ․ 2022թ. հունվար-օգոստոս ամիսներին աճը կազմել է 52.9%»։ Որպեսզի այդքան ավել ապրանք արտահանվի, պետք է երկրում ավել ապրանք արտադրվի, ավելանան արտադրական հզորությունները։ Նոր արտադրական հզորությունների շահագործման մասին որևէ բարի լուր մենք ցավոք սրտի չենք ստացել։ Կառավարությունը հայտարարում է, որ աջակցելու է արտահանողներին ու արտադրողներին։ Մոտ 1500 բեռնատար, այ հենց այս վայրկյանին, դարձյալ «զմռսված են» Վրաստանում։ Այս տարի արդեն 3-րդ անգամ է այս իրավիճակը կրկնվում։ Վարորդները կապվել են մեր ֆրակցիայի մի քանի պատգամավորների, ներառյալ ինձ հետ։ Բողոքում են, որ Հայաստանի իշխանություններից որևէ աջակցություն չեն ստանում, չեն զգում որ իրենց թիկունքին երկիր է կանգնած։ Այսպե՞ս եք աջակցում արտահանողներին ու արտադրողներին․․․

Անդրադառնանք կառավարության 2023 թվականի խոստումներին։ 7 տոկոսանոց տնտեսական աճ․․․ Կառավարությունը հայտարարում է․ «Կանխատեսված տնտեսական աճի հիմքում ընկած են ՀՀ կառավարության կողմից թիրախավորված տնտեսական աճի ներուժի բարձրացման ուղղված այնպիսի միջոցառումներ, ինչպիսիք են մեծածավալ պետական ներդրումների իրականացումը ենթակառուցվածքներում, տնտեսության արդիականացման, տեխնոլոգիական առաջընթացի ապահովմանքաղաքականությունները»։ Ըստ այդմ, կառավարությունը 2023 թ․ նախատեսում է կապիտալ ծախսերը հասցնել 547․6 մլրդ դրամի։ Նույն խոստումը կառավարությունը տվել էր անցյալ տարի՝ այս տարվա համար նախատեսվելով 341․8 մլրդ դրամ։ Խոսք տալը և խոստումը կատարելը տարբեր բաներ են։ Այս տարվա 9 ամիսների դրությամբ կապիտալ ծախսերը դարձյալ թերակատարված են։ Մասնավորապես, տարեկան և 9 ամիսների ճշգրտված պլանի նկատմամբ տնտեսության աճն ապահովող նախարարությունների կատարողականները կապիտալ ներդրումների մասով հետևյալն են․

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն

36.1

50.4

ՀՀ էկոնոմիկայի նախարարություն

25.5

40.5

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարություն

20.6

28.4

Այս պատկերը տեսնելուց հետո, ինչպե՞ս հավատանք կառավարության խոստմանը, թե 2023 թվականին կապիտալ ծախսերը կիրականացվեն և Հայաստանի Հանրապետության տնտեսական պոտենցիալը կաճի։

Եվ վերջին դիտարկումը։ Կառավարությունը բյուջեի նախագծում գրել է․ «Հայաստանը կառուցողական երկխոսություն է վարում Ադրբեջանի հետ՝ հարաբերությունների ընդհանուր կարգավորման, երկու երկրների միջև սահմանազատման և սահմանային անվտանգության, ինչպես նաև տարածաշրջանային տնտեսական կապերի և տրանսպորտային հաղորդակցության ապաշրջափակման ուղղություններով»։ Համեմատում եմ կառավարության ղեկավարի և իշխանության այլ ներկայացուցիչների վերջին ելույթների հետ։ Պարոնա՛յք, կողմնորոշվեք․ Ադրբեջանը կառուցողական գործընկեր է թե՞ ցեղասպան պետություն․․․

Ամփոփելով վերոգրյալը հայտարարում ենք, որ «Հայաստան» խմբակցությունը 2023 թ․ բյուջեի նախագիծն իրատեսական չի համարում և դեմ է քվեարկելու ներկայացված տարբերակին։

FacebookTwitterOdnoklassnikiTelegramPrint
Լրահոս
Հ․Հ․ Անկախութեան Խաւարային Ստուերը՝ 44

«Դուք չէք կրնար նկարագիր եւ քաջութիւն կերտել՝ մարդոցմէ խլելով իրենց նախաձեռնու

22 Սեպտեմբեր 2026
Խմբագրական.- Հայաստանը՝ 35 Տարեկան

1991ի Սեպտեմբեր 21ին, երբ Հայաստան անկախութիւն հռչակեց Խորհրդային Միութենէն, ի

21 Սեպտեմբեր 2026
Խմբագրական. Սեպտեմբերի 21. Պետականութի

Այսօր 2026 թ. Սեպտեմբերի 21-ը Հայաստանի Հանրապետութեան վերանկախութեան 35-ամեակ

21 Սեպտեմբեր 2026
Խմբագրական. Անկախութիւն՝ բայց ի՞նչ տես

Հայաստանի անկախութեան 35-ամեակը բնականաբար առիթ է տօնելու, բայց միեւնոյն ժաման

21 Սեպտեմբեր 2026
ՀՅԴ Հայ Դատի Եվրոպայի գրասենյակը՝ Հայ

ՀՅԴ Հայ Դատի Եվրոպայի գրասենյակը ջերմագին մաղթանքներ է հղում և սրտանց շնորհավո

21 Սեպտեմբեր 2026
ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի հայտարա

Սիրելի՛ հայրենակիցներ, 1991 թվականի սեպտեմբերի 21-ին հայ ժողովուրդը վերահաս

21 Սեպտեմբեր 2026
Կեղծ խաղաղության կարգախոսների ներքո շա

Սեպտեմբերի 21-ի կապակցությամբ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի ուղերձը.

21 Սեպտեմբեր 2026
Անկախութեան 35 տարիները՝ հաշուեկշիռ եւ

­Հա­յաս­տա­նի ­Հան­րա­պե­տու­թեան վե­րան­կա­խաց­ման 35-ա­մեա­կը ա­ռիթ է վե­րար

21 Սեպտեմբեր 2026
Վերակառուցումէն Հռչակագիր, Ապա Անկախու

Հայաստանի վերանկախացման թուականի` 21 սեպտեմբեր 1991-ի 35-ամեակն է այս տարի:

21 Սեպտեմբեր 2026
Խմբագրական. Գերիշխանութեան Պահպանման Հ

Հայաստանի Հանրապետութեան վերանկախացման տօնի նշումին արդիական հնչեղութիւն ապահո

21 Սեպտեմբեր 2026
Յայտարարութիւն ՀՅԴ Արեւմտեան Եւրոպայի

Դաշնակցութեան դէմ բանաւոր յարձակումը, որ դարձեալ բռնկած է ՔՊ-ի կողմէ այս օրերո

21 Սեպտեմբեր 2026
Մուսա Լերան Հերոսամարտի 111-Ամեակի Եւ

Անցնող շաբաթավերջին, կազմակերպութեամբ ՀՅԴ «Կարմիր լեռ» կոմիտէի դաստիարակչական-

21 Սեպտեմբեր 2026
Մուսա Լերան Անմար Կրակը` Անցեալէն Դէպի

Սեպտեմբերեան այս օրերուն մեր նախահայրերուն յիշատակն է, որ կը լեցնէ մեր հոգիներ

20 Սեպտեմբեր 2026
Յայտարարութիւն Հ.Յ.Դ. Իրանի Հիւսիսային

Վերջին օրերին Հայաստանի Ազգային ժողովի ամբիոնից հնչեց յայտարարութիւն՝ դաշնակցա

20 Սեպտեմբեր 2026
Պարտավոր ենք հիշել․ ՀՅԴ Արցախի երիտասա

2020 թվականի 44-օրյա պատերազմը և 2023 թվականի սեպտեմբերի 19-ին Արցախի դեմ սանձ

20 Սեպտեմբեր 2026
Քաղաքացիություն ստանալը դժվարացնում են

Ըստ ՀՅԴ Հայ դատի և քաղաքական հարցերի գրասենյակի ղեկավարի` սփյուռքը չի կարող խա

20 Սեպտեմբեր 2026
Սեպտեմբերյան պատերազմները․․․

Երբեք չեմ հասկացել, թե ինչու՞ է 2020 թվականի սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի սանձազ

19 Սեպտեմբեր 2026
Երբ ասում են` Արցախը երբեք հայկական չի

ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը հանդես է եկել տեսաուղերձով․

19 Սեպտեմբեր 2026
Արցախի Հանրապետության Հանրային խորհրդի

2023 թվականի սեպտեմբերի 19-ին Ադրբեջանի կանխորոշմամբ և աշխարհի լուռ համաձայնու

19 Սեպտեմբեր 2026
Քանի դեռ կա թուրք-ադրբեջանական մոտեցու

Այսօր՝ սեպտեմբերի 19-ին, Արցախի հայաթափման 3-ամյա տարելիցին, տեղի է ունեցել «Հ

19 Սեպտեմբեր 2026
Բոլոր Նյութերը
Հետեվեք մեզ
Facebook
Twitter
YouTube
Instagram
Ստացեք մեր լուրերը էլ.փոստով
Loading
ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ Հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Մհեր Մկրտչյան 12/1 Հեռախոս՝ (+374) 10 52 17 65, (+374) 10 52 18 74 Էլ. փոստ՝ [email protected]
© ARF Dashnaktsutyun- ARMENIAN REVOLUTIONARY FEDERATION Website by Web Development Company