ՀՅԴ
Հայ Յեղափոխական Դաշնակցություն պաշտոնական կայք arfd.am
Skip to content
ՀՅԴ

ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
    • Պատմություն
      • Պատմական ակնարկ
      • Կարևոր իրադարձություններ
      • գործիչներ
    • Ծրագիր
    • Կանոնագիր
    • Ընդհանուր ժողովներ
    • Կազմակերպական կառույց
      • ՀՅԴ Բյուրո
      • Հայաստան
        • Գերագույն մարմին
        • Տարածքային կառույցներ
        • ԱԺ խմբակցություն
        • ՀՅԴ-ն գործադիրում
      • Արցախ
      • Կազմակերպական շրջաններ
      • Երիտասարդական/ուսանողական
    • Հիմնարկներ և գրասենյակներ
    • Ուղեկից միություններ
    • Միջազգային համագործակցություն
  • ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
    • Լրահոս
    • Հայտարարություններ
    • Հոդվածներ
  • ՄԱՄՈՒԼ
    • «Դրօշակ» պաշտոնաթերթ
    • Լրատվամիջոցներ
  • ՇՏԵՄԱՐԱՆ
    • Գրադարան
    • Տեսադարան
    • Ձայնադարան
    • Լուսանկարներ
    • Թանգարան
    • Արխիվ
  • ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ
Facebook
Twitter
YouTube
Instagram
    • Դաս
    • Նոր
  1. ԳԼԽԱՎՈՐ ԷՋ
  2. ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • Պատմություն, իրադարձություններ, գործիչներ

Ես իմ երկրի հավերժ զինվորն եմ. այսօր Արցախյան պատերազմների հերոս Մհեր Հարությունյանի ծննդյան օրն է

17 Նոյեմբեր 2022

Այսօր Արցախյան առաջին, Ապրիլյան և 44-օրյա պատերազմների մասնակից, հերոս, ազատամարտիկ, Հայ Յեղափոխական Դաշնակցության անդամ Մհեր Հարությունյանի ծննդյան օրն է: Արցախյան առաջին պատերազմի ժամանակ իր երիտասարդ տարիքի պատճառով մարտական ընկերների կողմից Ճուտ մականունը ստացած Հարությունյանը հանուն հայրենիքի ընկավ 2020 թ. հոկտեմբերի 6-ի լույս 7-ի գիշերը` իր զինակից ընկերների հետ կյանքի գնով պաշտպանելով և պահելով Արցախի հյուսիսարևելյան ռազմավարական կարևորագույն Վարնկաթաղի բարձունքը:

Մհեր Հարությունյանը ծնվել է 1973թ. նոյեմբերի 17-ին Հրազդան քաղաքում: Արցախյան շարժման առաջին օրերից եղել է իրադարձությունների կիզակետում:

Մարտական մկրտությունը ստացել է 1990թ-ի հունվարին Երասխավանի մարտերում: Նույն թվականի փետրվարին՝ մասնակցել է Վարդենիսի, Նոյեմբերյանի, Բերդի(Շամշադին) պաշտպանական մարտերին: ՀԱԲ-ի լուծարումից հետո՝ 1990թ-ի նոյեմբերին 17 տարեկան հասակում անցել է ՀՅԴ շարքերը, 1991թ-ի ապրիլի առաջին օրերին մեկնել է Գետաշեն, որտեղ էլ ծանոթացել է Թաթուլ Կրպեյանի, Պետրոս Ղևոնդյանի, Կարոտ Մկրտչյանի հետ, Թաթուլ Կրպեյանի զոհվելուց և Գետաշենի անկումից հետո կարողացել է Գետաշենից դուրս բերել և զոհված ընկերների մարմինները և ողջ մնացած մարտիկներին, փրկելով նրանց անխուսափելի գերությունից: Այնուհետև եղել է Շահումյանում, որտեղ ինքնապաշտպանական ուժերի հրամանատարը Շահեն Մեղրյանն էր: 1992թ-ի փետրվարին՝ Մալիբեյլի գյուղի ազատագրման ժամանակ երեք անգամ վիրավորվել է, ապաքինվելուց հետո վերադարձել շարք և դարձել Շուշիի առանձնակի դաշնակցական գումարտակի մարտիկ: Սրխավենդի պաշտպանություն, Բերձորի, Քարվաճառի, Մարտակերտի, Վարանդայի(Ֆիզուլի), Սանասարի (Կուբաթլի), Կովսականի(Զանգելան), Ակնայի (Աղդամ)ազատագրական մարտեր՝ Մհեր Հարությունյանը մասնակցել է այս բոլոր ռազմական գործողությունների, անցել ամբողջ արցախյան պատերազմով:

1994թ-ին Կարախանբեյլիում Ալբերտ Ալավերդյանի ծանր վիրավորվելուց հետո, նրան դուրս է բերել մրտադաշտից և շարունակել մարտը՝ պահելով դիրքերը մինչև օգնություն ստանալը: Մհեր Հարությունյանը ծառայել է հայոց բանակում մինչև 1998թ-ը ապա զորացրվել, սակայն չի դադարել ծառայել հայրենիքին, նա առաջին գծում էր նաև 2016թ-ի ապրիլյան պատերազմի ժամանակ և 42 օրից ավելի մարտական ծառայություն էր իրականացնում առաջնագծում:

Հավատարիմ դաշնակցականի իր երդմանը՝ Մհեր Հարությունյանը հայրենիքի պաշտպանությունից անմասն մնալ չէր կարող նաև 2020թ-ի՝ այսպես կոչված 44 օրյա պատերազմի ժամանակ:

Կամավորագրվելով ՀՅԴ «Կամավորական շարժում» ՀԿ-ին՝ և ստանձնելով երկրորդ վաշտի հրամանատարի պարտականությունները՝ հոկտեմբերի 4-ին մեկնեց մարտադաշտ:

Հոկտեմբերի 6-ի լույս 7-ի գիշերը Դաշնակցության երկրորդ կամավորական վաշտը ազատագրեց Մարտակերտի և «Եղնիկներ»-ի համար ռազմավարական կարևոր նշանակություն ունեցող Վարնկաթաղի բարձունքը, անհավասար ու ծանր մարտերում իր երկու տասնյակից ավելի զինակիցների՝ Արշակի, Տավրոսի, Վիգենի, Աբրահամի, Քրիստափորի, Գևորգի ու շատ այլ նվիրյալների հետ հերոսաբար ընկավ նաև Մհեր Հարությունյանը՝ Շուշիի առանձնակի գումարտակի լեգենդար Ճուտը, ով իր մարտական ուղու մասին խոսելիս՝ համեստաբար ասում էր. «Իմ երկրի հավերժ զինվորն եմ»:

yerkir.am

FacebookTwitterOdnoklassnikiTelegramPrint
Լրահոս
Խմբագրական.- Հայաստանը՝ 35 Տարեկան

1991ի Սեպտեմբեր 21ին, երբ Հայաստան անկախութիւն հռչակեց Խորհրդային Միութենէն, ի

21 Սեպտեմբեր 2026
Խմբագրական. Սեպտեմբերի 21. Պետականութի

Այսօր 2026 թ. Սեպտեմբերի 21-ը Հայաստանի Հանրապետութեան վերանկախութեան 35-ամեակ

21 Սեպտեմբեր 2026
Խմբագրական. Անկախութիւն՝ բայց ի՞նչ տես

Հայաստանի անկախութեան 35-ամեակը բնականաբար առիթ է տօնելու, բայց միեւնոյն ժաման

21 Սեպտեմբեր 2026
ՀՅԴ Հայ Դատի Եվրոպայի գրասենյակը՝ Հայ

ՀՅԴ Հայ Դատի Եվրոպայի գրասենյակը ջերմագին մաղթանքներ է հղում և սրտանց շնորհավո

21 Սեպտեմբեր 2026
ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի հայտարա

Սիրելի՛ հայրենակիցներ, 1991 թվականի սեպտեմբերի 21-ին հայ ժողովուրդը վերահաս

21 Սեպտեմբեր 2026
Կեղծ խաղաղության կարգախոսների ներքո շա

Սեպտեմբերի 21-ի կապակցությամբ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի ուղերձը.

21 Սեպտեմբեր 2026
Անկախութեան 35 տարիները՝ հաշուեկշիռ եւ

­Հա­յաս­տա­նի ­Հան­րա­պե­տու­թեան վե­րան­կա­խաց­ման 35-ա­մեա­կը ա­ռիթ է վե­րար

21 Սեպտեմբեր 2026
Վերակառուցումէն Հռչակագիր, Ապա Անկախու

Հայաստանի վերանկախացման թուականի` 21 սեպտեմբեր 1991-ի 35-ամեակն է այս տարի:

21 Սեպտեմբեր 2026
Խմբագրական. Գերիշխանութեան Պահպանման Հ

Հայաստանի Հանրապետութեան վերանկախացման տօնի նշումին արդիական հնչեղութիւն ապահո

21 Սեպտեմբեր 2026
Յայտարարութիւն ՀՅԴ Արեւմտեան Եւրոպայի

Դաշնակցութեան դէմ բանաւոր յարձակումը, որ դարձեալ բռնկած է ՔՊ-ի կողմէ այս օրերո

21 Սեպտեմբեր 2026
Մուսա Լերան Հերոսամարտի 111-Ամեակի Եւ

Անցնող շաբաթավերջին, կազմակերպութեամբ ՀՅԴ «Կարմիր լեռ» կոմիտէի դաստիարակչական-

21 Սեպտեմբեր 2026
Մուսա Լերան Անմար Կրակը` Անցեալէն Դէպի

Սեպտեմբերեան այս օրերուն մեր նախահայրերուն յիշատակն է, որ կը լեցնէ մեր հոգիներ

20 Սեպտեմբեր 2026
Յայտարարութիւն Հ.Յ.Դ. Իրանի Հիւսիսային

Վերջին օրերին Հայաստանի Ազգային ժողովի ամբիոնից հնչեց յայտարարութիւն՝ դաշնակցա

20 Սեպտեմբեր 2026
Պարտավոր ենք հիշել․ ՀՅԴ Արցախի երիտասա

2020 թվականի 44-օրյա պատերազմը և 2023 թվականի սեպտեմբերի 19-ին Արցախի դեմ սանձ

20 Սեպտեմբեր 2026
Քաղաքացիություն ստանալը դժվարացնում են

Ըստ ՀՅԴ Հայ դատի և քաղաքական հարցերի գրասենյակի ղեկավարի` սփյուռքը չի կարող խա

20 Սեպտեմբեր 2026
Սեպտեմբերյան պատերազմները․․․

Երբեք չեմ հասկացել, թե ինչու՞ է 2020 թվականի սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի սանձազ

19 Սեպտեմբեր 2026
Երբ ասում են` Արցախը երբեք հայկական չի

ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը հանդես է եկել տեսաուղերձով․

19 Սեպտեմբեր 2026
Արցախի Հանրապետության Հանրային խորհրդի

2023 թվականի սեպտեմբերի 19-ին Ադրբեջանի կանխորոշմամբ և աշխարհի լուռ համաձայնու

19 Սեպտեմբեր 2026
Քանի դեռ կա թուրք-ադրբեջանական մոտեցու

Այսօր՝ սեպտեմբերի 19-ին, Արցախի հայաթափման 3-ամյա տարելիցին, տեղի է ունեցել «Հ

19 Սեպտեմբեր 2026
Արցախցիների հավաքական և անվտանգ վերադա

Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նախագահի պարտականությունները կատարող Գագի

19 Սեպտեմբեր 2026
Բոլոր Նյութերը
Հետեվեք մեզ
Facebook
Twitter
YouTube
Instagram
Ստացեք մեր լուրերը էլ.փոստով
Loading
ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ Հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Մհեր Մկրտչյան 12/1 Հեռախոս՝ (+374) 10 52 17 65, (+374) 10 52 18 74 Էլ. փոստ՝ [email protected]
© ARF Dashnaktsutyun- ARMENIAN REVOLUTIONARY FEDERATION Website by Web Development Company