ՀՅԴ
Հայ Յեղափոխական Դաշնակցություն պաշտոնական կայք arfd.am
Skip to content
ՀՅԴ

ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
    • Պատմություն
      • Պատմական ակնարկ
      • Կարևոր իրադարձություններ
      • գործիչներ
    • Ծրագիր
    • Կանոնագիր
    • Ընդհանուր ժողովներ
    • Կազմակերպական կառույց
      • ՀՅԴ Բյուրո
      • Հայաստան
        • Գերագույն մարմին
        • Տարածքային կառույցներ
        • ԱԺ խմբակցություն
        • ՀՅԴ-ն գործադիրում
      • Արցախ
      • Կազմակերպական շրջաններ
      • Երիտասարդական/ուսանողական
    • Հիմնարկներ և գրասենյակներ
    • Ուղեկից միություններ
    • Միջազգային համագործակցություն
  • ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
    • Լրահոս
    • Հայտարարություններ
    • Հոդվածներ
  • ՄԱՄՈՒԼ
    • «Դրօշակ» պաշտոնաթերթ
    • Լրատվամիջոցներ
  • ՇՏԵՄԱՐԱՆ
    • Գրադարան
    • Տեսադարան
    • Ձայնադարան
    • Լուսանկարներ
    • Թանգարան
    • Արխիվ
  • ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ
Facebook
Twitter
YouTube
Instagram
    • Դաս
    • Նոր
  1. ԳԼԽԱՎՈՐ ԷՋ
  2. ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀՅԴ Արցախ
  • Հարցազրույցներ

Արցախը Հայաստանից ակնկալում է միասնական անվտանգային համակարգ, որը Փաշինյանի եւ իր վարչախմբի թեթեւ ձեռքով տապալվել է

17 Նոյեմբեր 2022

«Ալիեւը ոչ միայն սպառնում է, այլեւ արդեն նախապատրաստում է Լեռնային Ղարաբաղի հայության ցեղասպանություն»։ Նիկոլ Փաշինյանն այս արտահայտությունն անում է՝ ուժ, սպառնալիք չկիրառելու մասին Սոչիի հանդիպմանը պայմանավորվածություններ ձեռք բերելուց 10 օր անց։ Ենթադրյալ խաղաղության պայմանագիր կնքող Փաշինյանի ու Ալիեւի միջեւ ի՞նչ «սեւ կատու» է անցել դժվար է հասկանալ. կողմերից երկուսն էլ ձգտում են «խաղաղության»՝ մեկը տարածքներ նվաճելով, մյուսը՝ հանձնելով։

Արցախում օրերս կայացած բազմահազարանոց հանրահավաքի ուղերձը, վստահաբար պնդում է ԱՀ ԱԺ «Հայ Յեղափոխական Դաշնակցություն» խմբակցության ղեկավար Արթուր Մոսիյանը, հասել է հասցեատերերին՝ ոչ մի գնով թույլ չեն տալու Արցախը հայտնվի Ադրբեջանի կազմում։

«Արցախի կարգավիճակը կախված է Արցախի ժողովրդից եւ արցախահայությունն արդեն իրացրել է իր ինքնորոշման իրավունքը։ Միջազգային հանրությունը Ադրբեջանին ինչպե՞ս կարձագանքի Հայաստանի իշխանությունների նման ոչ ադեկվատ պահվածքի պայմաններում, չեմ կարող ասել»,- mediahub.am-ի հետ զրույցում նշեց Մոսիյանը։

Փաշինյանի թեզը, թե Ադրբեջանը կտրականապես հրաժարվում է Հայաստանի հետ խոսել Արցախի կարգավիճակի մասին, Արթուր Մոսիյանի մեկնաբանմամբ վկայում է Հայաստանի Հանրապետության իշխանությունների դիվանագիտական տոտալ ձախողման մասին։

«Ասում է՝ Ադրբեջանը չի համաձայնում, բայց Հայաստանը ի՞նչ է առաջարկում։ Դեռ բերանները չբացած, Փաշինյանը ամեն ինչին համաձայն է։ Ցանկացած բանական մարդու համար Փաշինյանին մեկնաբանելը հեշտ չէ, որովհետեւ ինքը առավոտյան մի բան է ասում, կեսօրին մեկ այլ բան, երեկոյան՝ մի ուրիշ»,-ասաց Մոսիյանը։

Իսկ ի՞նչ ակնկալիքներ ունի Լեռնային Ղարաբաղը Հայաստանի Հանրապետությունից, Արցախի ԱԺ պատգամավորը պատասխանում է՝ Արցախը Հայաստանից ակնկալում է միասնական անվտանգային համակարգ, որը Փաշինյանի եւ իր վարչախմբի թեթեւ ձեռքով տապալվել է։

«Փաշինյանի վարած արտաքին քաղաքականությունը տանելու է նրան, որ Ադրբեջանը Արցախն ամբողջությամբ իր կազմի մեջ տեսնելու նկրտումներ է ունենալու. խոսքը վերաբերում է ինչպես արդեն օկուպացրած ու դեռ օկուպացվելիք տարածքների մասին»,-նշեց Մոսիյանը։

Լիա Սարգսյան

FacebookTwitterOdnoklassnikiTelegramPrint
Լրահոս
Ես կսպասեմ արդարադատությանը

Անազատության մեջ գտնվող ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի անդամ, ազատամարտիկ Իգոր

14 Հուլիս 2025
Ցաւակցագիր

ՀՅԴ Բիւրոն սրտի անհուն կսկիծով կը ցաւակցի ընտանիքին, հարազատներուն եւ ՀՅԴ Արեւ

14 Հուլիս 2025
Տեղի կունենա ՀՅԴ երիտասարդական եւ ուսա

Հուլիս 15-ին՝ ժամը 14:00-ին, Երեւանում, Նեմեսիսի հուշարձանի հարևանությամբ տեղի

14 Հուլիս 2025
Շինծու գործերով ձերբակալված ՀՅԴ երիտաս

Այսօր՝ Հուլիսի 14-ին, ՀՅԴ «Սիմոն Վրացյան» կենտրոնում տեղի ունեցավ ՀՅԴ անդամներ

14 Հուլիս 2025
Ահաբեկչության կազմակերպման մասին պնդու

Սիրելի հայրենակիցներ, տեղեկացնում ենք, որ այսօր՝ հուլիսի 13-ին, ՁՊՎ-ից ազա

13 Հուլիս 2025
7 ձերբակալվածներից 5-ն ազատ արձակվեցի

Ձերբակալվածների պահման վայրից այսօր ազատ արձակվեցին հուլիսի 10-ին «ահաբեկչությ

13 Հուլիս 2025
Տեղի է ունեցել ՀՅԴ Հայաստանի ԳՄ և ՀՅԴ

Հուլիսի 12-ին ՀՅԴ «Սիմոն Վրացյան» կենտրոնում տեղի է ունեցել ՀՅԴ Հայաստանի Գերա

12 Հուլիս 2025
ՀՅԴ Գանատայի Երիտասարդական միութեան յա

Հայաստանեայց առաքելական եկեղեցին ու հայութեան ազգային խորհրդանիշները կը մնան ս

12 Հուլիս 2025
Ակնարկ. Սիւնիքը` Ապու Տապիի Տաք Կէտ

Ապու Տապիի հանդիպումէն բխած պաշտօնական հաղորդագրութիւնները ակնկալելիօրէն փակագ

12 Հուլիս 2025
Ցեղասպանությամբ խաղաղության չեն հասնու

ՀՅԴ Բյուրոյի անդամ, ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լիլիթ Գալստյանը «

12 Հուլիս 2025
Սամվել Կարապետյանին հարվածում են ոչ թե

Գործարար, բարերար Սամվել Կարապետյանին հարվածում են ոչ թե մեղքերի, այլ՝ առաքինո

11 Հուլիս 2025
ՀՅԴ ՀԵՄ բողոքի ակցիան՝ ի պաշտպանությո

Հայ Յեղափոխական Դաշնակցության Երիտասարդական միության անդամները այսօր՝ հուլիսի

11 Հուլիս 2025
ՀՀ իշխանությունը ջղաձգվում է, երբ արտա

«Բոլորի համար այլևս ակնհայտ է, և՛ Հայաստանի ներսում, և՛ դրսում, որ այն, ինչ իր

11 Հուլիս 2025
ՀՅԴ ՀԵՄ հայտարարությունը. Դատապարտում

Վերջին օրերին մենք ականատեսն ենք լինում Դաշնակցության և ՀՅԴ Հայաստանի Երիտասար

11 Հուլիս 2025
Տեղի ունեցաւ Գարեգին Նժդեհի Կիսանդրիի

Կազմակերպութեամբ ՀՅԴ «Գարեգին Նժդեհ» կոմիտէին, ուրբաթ, 4 յուլիս 2025-ին, երեկո

11 Հուլիս 2025
Մենք պայքարել ենք, պայքարում ենք և պայ

«Անընդհատ որ գոռում են՝ «մեզ ուզում են գյուլեն, սպանեն», վստահեցնում եմ՝ իրենք

11 Հուլիս 2025
Նիկոլական զազրելի ու տգետ ողջ քարոզչակ

Իրավապահների այսօրվա «գործողությունները» Փաշինյանի՝ խորհրդարանում հնչեցրած «սա

10 Հուլիս 2025
Վարչախումբը քաղաքական հետապնդում է իրա

Այսօր վաղ առավոտից՝ օրվա տարբեր ժամերին ՀՅԴ անդամների տներում իրականացվել են խ

10 Հուլիս 2025
ՀՅԴ ՀԵՄ. Դատապարտում ենք յուրաքանչյուր

Հրապարակում ենք հոլովակ, որտեղ արդեն տարիներ շարունակ ՀՅԴ ՀԵՄ-ի կողմից իրականա

10 Հուլիս 2025
Մեզ լռեցնել չեն կարող

Իշխանական ռեպրեսիաներն ու իրավական «մասկի շոուները» Հայաստանում շարունակվում ե

10 Հուլիս 2025
Բոլոր Նյութերը
Հետեվեք մեզ
Facebook
Twitter
YouTube
Instagram
Ստացեք մեր լուրերը էլ.փոստով
Loading
ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ Հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Մհեր Մկրտչյան 12/1 Հեռախոս՝ (+374) 10 52 17 65, (+374) 10 52 18 74 Էլ. փոստ՝ [email protected]
© ARF Dashnaktsutyun- ARMENIAN REVOLUTIONARY FEDERATION Website by Web Development Company