ՀՅԴ
Հայ Յեղափոխական Դաշնակցություն պաշտոնական կայք arfd.am
Skip to content
ՀՅԴ

ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
    • Պատմություն
      • Պատմական ակնարկ
      • Կարևոր իրադարձություններ
      • գործիչներ
    • Ծրագիր
    • Կանոնագիր
    • Ընդհանուր ժողովներ
    • Կազմակերպական կառույց
      • ՀՅԴ Բյուրո
      • Հայաստան
        • Գերագույն մարմին
        • Տարածքային կառույցներ
        • ԱԺ խմբակցություն
        • ՀՅԴ-ն գործադիրում
      • Արցախ
      • Կազմակերպական շրջաններ
      • Երիտասարդական/ուսանողական
    • Հիմնարկներ և գրասենյակներ
    • Ուղեկից միություններ
    • Միջազգային համագործակցություն
  • ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
    • Լրահոս
    • Հայտարարություններ
    • Հոդվածներ
  • ՄԱՄՈՒԼ
    • «Դրօշակ» պաշտոնաթերթ
    • Լրատվամիջոցներ
  • ՇՏԵՄԱՐԱՆ
    • Գրադարան
    • Տեսադարան
    • Ձայնադարան
    • Լուսանկարներ
    • Թանգարան
    • Արխիվ
  • ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ
Facebook
Twitter
YouTube
Instagram
    • Դաս
    • Նոր
  1. ԳԼԽԱՎՈՐ ԷՋ
  2. ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • Հոդվածներ

Խմբագրական. Դաշնակցութեան Վիճակուած Է Յաղթանակի Վերակերտումը

18 Նոյեմբեր 2022

Ներկայ ժամանակներուն եւ պայմաններուն մէջ Դաշնակցութեան օրուան տօնակատարութիւնը առիթ է նաեւ ներհայեցողական մտածումներու, ինքնաքննարկումի, յաճախ` համարձակ եւ ինքնավստահ դիրքերէ բացթողումները ընդունելու եւ միայն այդ բոլորէն ետք նոր ծրագիրներ, նոր ուղղութիւններ եւ նոր աշխատակարգ որդեգրելու:

Հայրենիքի մէջ գործընթացները, որոնք կ՛առաջնորդուին այսօրուան իշխանութիւններու կողմէ, համազգային հեռանկար չեն բանար մեր առջեւ: Չկայ համահայկական օրակարգ, միացեալ ռազմավարութիւն, Հայաստան-Արցախ-սփիւռք դերերու բաշխումի անյետաձգելի համակարգումի որեւէ փորձ: Ի սպառ կը բացակայի ներկայ արհաւիրքէն հայրենիքը դուրս բերելու հակաճգնաժամային պետական ծրագիր` հայկական բանակցային դիրքերը ամրացնելու, Արցախի տարածքային ամբողջականութիւնը վերականգնելու կամ սփիւռքի վերակազմակերպման նպաստելու:

Այս բոլորին մեկնակէտային խնդիրը ժողովուրդի մէջ համատարած կրաւորականութիւնն է, անտարբերութիւնը, միակողմանի զիջումներուն չհակազդելը: Դիմադրականութեան ոգիի չէզոքացումն է, որուն պատճառով չի զանգուածայնանար շարժումը:

Արցախի վերջին հանրահաւաքը նոր զսպանակում կրնար ապահովել համաժողովրդային շարժումի ձեւաւորման: Այդ համախմբումին մէջ հիմնական էր Դաշնակցութեան դերակատարութիւնը: Համախմբուելու ոգին չհասաւ Հայաստանի Հանրապետութիւն եւ անկէ նաեւ չտեղափոխուեցաւ սփիւռք:

Մենք` իբրեւ Դաշնակցութիւն, ականատես եղանք գաղափարական նահանջներու` Դաշնակցութեան առաջադրած սփիւռքահայը հայրենիքին կապելու երկքաղաքացիութեան օրէնքը վերափոխուեցաւ ներդրումային չափանիշներով:

Դաշնակցութեան բանաձեւած ազգ-բանակը հետզհետէ կը դառնայ արհեստավարժի անուան տակ ասպարէզային-պայմանագրային կամ վճարումի դիմաց բանակի պարտաւորութենէն ազատ կացուցուելու հնարաւորութիւն տուող հաստատութեան:

Դաշնակցութեան հետեւողական աշխատանքով պահանջատիրութեան պետականացումը այսօր տեղի տուած է ընդհանրապէս հատուցման մասին նոյնիսկ ակնարկութիւն չկատարող պետական հայեցակարգերու:

Մեր ծրագիրով բանաձեւուած եւ պետական մակարդակով նախապէս հնչած Սեւրի այժմէականութիւնն ու իրաւարար վճիռի իրաւաքաղաքական նշանակութիւնը այսօր նոյն ամպիոններէն կը նկատուի ցնորաբանութիւն:

Տասնամեակներու վրայ երկարող Դաշնակցութեան աշխատանքը` խորհրդարանական համակարգի անցնելու, ներօրէնսդրական եւ օրէնսդիր-գործադիր-դատական համակարգերու միջեւ փոխհակակշռումի յարաբերակցութիւններ ստեղծելու, այսօր վերածուած է գերվարչապետական, միակուսակցական դրութեան. կը նախապատրաստուի վարչակարգի վերադարձ կատարել` դէպի կիսանախագահական:

Դաշնակցութեան անդուլ աշխատանքները ամբողջ ազգի ներկայացուցչութիւնը Համահայկական հռչակագրի հիմնադրոյթներուն շուրջ համախմբելու եւ եզակի ու աննախադէպ փաստաթուղթ մշակելու` այսօր իրողապէս չեղարկուած են: Յղում չի կատարուիր ներազգային առումով ռազմավարական նշանակութիւն ունեցող այդ փաստաթուղթի որեւէ հիմնադրոյթին:

Շարքը կարելի է երկարել: Դաշնակցութիւնը նախապէս ալ ընտրական շռնդալից յաջողութիւններով չէր յատկանշուեր: Բայց քայլ առ քայլ կ՛արձանագրէր գաղափարական նման յաղթանակներ: Այսօր տեղի կ՛ունենայ Դաշնակցութեան գրանցած գաղափարական յաղթանակներու իւրաքանչիւր կէտի թիրախաւորում եւ հարուածում:

Գաղափարական արժէքներու այս ձեւափոխումի գործընթացը երբեմն ուղղակի բախումնային է, երբեմն անուղղակի,երբեմն կոշտ, յաճախ` փափուկ ու նուրբ: Արդիւնքը ժողովրդային կրաւորականութիւնն է, համընդհանուր անտարբերութիւնը: Որ, ի դէպ, միայն հայրենիքի մէջ չէ, այլ նաեւ` սփիւռքի:

Արցախի ժողովուրդին իրականացուցած համախմբումի գաղափարաքաղաքական պահը պէտք չէ կորսնցնել:

Դաշնակցութեան օրը առիթ է ներհայեցողական դիտարկումներ կատարելու, բացթողումները լոյսին բերելու եւ մանաւանդ վերանորոգ վճռակամութեամբ գաղափարական յաղթանակներ վերակերտելու:

Դաշնակցութիւնը պատմութեան տարբեր փուլերուն փաստած է, որ բազմաթիւ հանգրուաններու յաջողած է ժողովուրդին մէջ վերականգնել արժանապատիւ ապրելու ոգին եւ այդպիսով վերակերտել յաղթանակը:

Դաշնակցութեան վիճակուած է յաղթանակ վերակերտելու դժուար, բայց պատուաբեր առաքելութիւնը:

aztagdaily.com

FacebookTwitterOdnoklassnikiTelegramPrint
Լրահոս
Փաշինյանը հակահայկական հայտարարություն

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը 2026 թ. սեպտեմբերի 17-ին Երևանում ելույթ ունեցավ «Համ

22 Սեպտեմբեր 2026
Խմբագրական. Դերերու բաշխում, ոչ թէ հակ

23 Օգոստոս 1990-ին, Հայաստանի համաժողովրդային շարժումին յաջորդեց Անկախութեան հ

22 Սեպտեմբեր 2026
Տեղի ունեցավ «Հայաստան» խմբակցության մ

Այսօր՝ սեպտեմբերի 22-ին ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի ներկայացուցիչ, ԱԺ «Հայա

22 Սեպտեմբեր 2026
Հ․Հ․ Անկախութեան Խաւարային Ստուերը՝ 44

«Դուք չէք կրնար նկարագիր եւ քաջութիւն կերտել՝ մարդոցմէ խլելով իրենց նախաձեռնու

22 Սեպտեմբեր 2026
Խմբագրական.- Հայաստանը՝ 35 Տարեկան

1991ի Սեպտեմբեր 21ին, երբ Հայաստան անկախութիւն հռչակեց Խորհրդային Միութենէն, ի

21 Սեպտեմբեր 2026
Խմբագրական. Սեպտեմբերի 21. Պետականութի

Այսօր 2026 թ. Սեպտեմբերի 21-ը Հայաստանի Հանրապետութեան վերանկախութեան 35-ամեակ

21 Սեպտեմբեր 2026
Խմբագրական. Անկախութիւն՝ բայց ի՞նչ տես

Հայաստանի անկախութեան 35-ամեակը բնականաբար առիթ է տօնելու, բայց միեւնոյն ժաման

21 Սեպտեմբեր 2026
ՀՅԴ Հայ Դատի Եվրոպայի գրասենյակը՝ Հայ

ՀՅԴ Հայ Դատի Եվրոպայի գրասենյակը ջերմագին մաղթանքներ է հղում և սրտանց շնորհավո

21 Սեպտեմբեր 2026
ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի հայտարա

Սիրելի՛ հայրենակիցներ, 1991 թվականի սեպտեմբերի 21-ին հայ ժողովուրդը վերահաս

21 Սեպտեմբեր 2026
Կեղծ խաղաղության կարգախոսների ներքո շա

Սեպտեմբերի 21-ի կապակցությամբ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի ուղերձը.

21 Սեպտեմբեր 2026
Անկախութեան 35 տարիները՝ հաշուեկշիռ եւ

­Հա­յաս­տա­նի ­Հան­րա­պե­տու­թեան վե­րան­կա­խաց­ման 35-ա­մեա­կը ա­ռիթ է վե­րար

21 Սեպտեմբեր 2026
Վերակառուցումէն Հռչակագիր, Ապա Անկախու

Հայաստանի վերանկախացման թուականի` 21 սեպտեմբեր 1991-ի 35-ամեակն է այս տարի:

21 Սեպտեմբեր 2026
Խմբագրական. Գերիշխանութեան Պահպանման Հ

Հայաստանի Հանրապետութեան վերանկախացման տօնի նշումին արդիական հնչեղութիւն ապահո

21 Սեպտեմբեր 2026
Յայտարարութիւն ՀՅԴ Արեւմտեան Եւրոպայի

Դաշնակցութեան դէմ բանաւոր յարձակումը, որ դարձեալ բռնկած է ՔՊ-ի կողմէ այս օրերո

21 Սեպտեմբեր 2026
Մուսա Լերան Հերոսամարտի 111-Ամեակի Եւ

Անցնող շաբաթավերջին, կազմակերպութեամբ ՀՅԴ «Կարմիր լեռ» կոմիտէի դաստիարակչական-

21 Սեպտեմբեր 2026
Մուսա Լերան Անմար Կրակը` Անցեալէն Դէպի

Սեպտեմբերեան այս օրերուն մեր նախահայրերուն յիշատակն է, որ կը լեցնէ մեր հոգիներ

20 Սեպտեմբեր 2026
Յայտարարութիւն Հ.Յ.Դ. Իրանի Հիւսիսային

Վերջին օրերին Հայաստանի Ազգային ժողովի ամբիոնից հնչեց յայտարարութիւն՝ դաշնակցա

20 Սեպտեմբեր 2026
Պարտավոր ենք հիշել․ ՀՅԴ Արցախի երիտասա

2020 թվականի 44-օրյա պատերազմը և 2023 թվականի սեպտեմբերի 19-ին Արցախի դեմ սանձ

20 Սեպտեմբեր 2026
Քաղաքացիություն ստանալը դժվարացնում են

Ըստ ՀՅԴ Հայ դատի և քաղաքական հարցերի գրասենյակի ղեկավարի` սփյուռքը չի կարող խա

20 Սեպտեմբեր 2026
Սեպտեմբերյան պատերազմները․․․

Երբեք չեմ հասկացել, թե ինչու՞ է 2020 թվականի սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի սանձազ

19 Սեպտեմբեր 2026
Բոլոր Նյութերը
Հետեվեք մեզ
Facebook
Twitter
YouTube
Instagram
Ստացեք մեր լուրերը էլ.փոստով
Loading
ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ Հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Մհեր Մկրտչյան 12/1 Հեռախոս՝ (+374) 10 52 17 65, (+374) 10 52 18 74 Էլ. փոստ՝ [email protected]
© ARF Dashnaktsutyun- ARMENIAN REVOLUTIONARY FEDERATION Website by Web Development Company