ՀՅԴ
Հայ Յեղափոխական Դաշնակցություն պաշտոնական կայք arfd.am
Skip to content
ՀՅԴ

ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
    • Պատմություն
      • Պատմական ակնարկ
      • Կարևոր իրադարձություններ
      • գործիչներ
    • Ծրագիր
    • Կանոնագիր
    • Ընդհանուր ժողովներ
    • Կազմակերպական կառույց
      • ՀՅԴ Բյուրո
      • Հայաստան
        • Գերագույն մարմին
        • Տարածքային կառույցներ
        • ԱԺ խմբակցություն
        • ՀՅԴ-ն գործադիրում
      • Արցախ
      • Կազմակերպական շրջաններ
      • Երիտասարդական/ուսանողական
    • Հիմնարկներ և գրասենյակներ
    • Ուղեկից միություններ
    • Միջազգային համագործակցություն
  • ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
    • Լրահոս
    • Հայտարարություններ
    • Հոդվածներ
  • ՄԱՄՈՒԼ
    • «Դրօշակ» պաշտոնաթերթ
    • Լրատվամիջոցներ
  • ՇՏԵՄԱՐԱՆ
    • Գրադարան
    • Տեսադարան
    • Ձայնադարան
    • Լուսանկարներ
    • Թանգարան
    • Արխիվ
  • ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ
Facebook
Twitter
YouTube
Instagram
    • Դաս
    • Նոր
  1. ԳԼԽԱՎՈՐ ԷՋ
  2. ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀՅԴ Բյուրոյի Հայ Դատի կենտրոնական գրասենյակ

ՀՅԴ Հայ դատի հանձնախմբերի և գրասենյակների աշխատանքների ամփոփագիր (հոկտեմբերի 15-նոյեմբերի 20, 2022թ․)

21 Նոյեմբեր 2022

Ամերիկայի Միացյալ Նահանգներ

Հայ դատի Ամերիկայի հանձնախմբի գլխավորած համայնքային կոալիցիայի ներկայացուցիչները՝ հայկական, հունական, հրեական և քրդական կազմակերպությունները, հոկտեմբերի 27-ին բողոքի ակցիա են անցկացրել Փենսիլվանիայում սենատի անդամի թեկնածու, ազգությամբ թուրք Մեհմեթ Օզի դեմ՝ պահանջելով դադարեցնել Հայոց ցեղասպանության ժխտումը։ Բողոքի ակցիան տեղի է ունեցել Օզի և նրա մրցակից, Փենսիլվանիայի փոխնահանգապետ Ջոն Ֆեթերմանի միջև հեռուստաբանավեճի ժամանակ։ Հատկանշական է, որ Ֆեթերմանn իր հերթին աջակցություն է հայտնել Հայոց ցեղասպանությունը ճանաչելու վերաբերյալ ԱՄՆ Սենատի և Ներկայացուցիչների պալատի բանաձևերին, ինչպես նաև Սպիտակ տան դիրքորոշմանը:

Հայ դատի Ամերիկայի հանձնախմբի գլխավորած կոալիցիայի ջանքերի արդյունքում` հնարավոր եղավ խափանել Հայոց ցեղասպանությունը ժխտող Մեհմեթ Օզի ընտրությունը որպես ԱՄՆ Սենատի անդամ, իսկ Հայ դատի հանձնախմբի համակրանքը վայելող Ջոն Ֆեթերմանը հաղթեց ընտրություններում։

Հայ դատի Ամերիկայի հանձնախումբը ԱՄՆ-ում միջանկյալ ընտրություններից առաջ հրապարակել է վարկանիշային աղյուսակ, որտեղ իր գնահատականն է տվել Կոնգրեսի անդամների գործուղություններին հայ համայնքի նկատմամբ։ Միացյալ Նահանգների ողջ տարածքում հանձնախումբն իր աջակցությունն է հայտնել 88 թեկնածուների, ովքեր իրենց գործողություններով վաստակել են հայկական համայնքի աջակցությունը ՝ ի պաշտպանություն Հայ դատի քաղաքական առաջնահերթությունների:

Ավելի քան քսան կոնգրեսականներ ներառող երկկուսակցական խումբը, Ներկայացուցիչների պալատի անդամ Քրիս Պապասի գլխավորությամբ, օրենսդրական գործընթաց է սկսել, որով նախատեսվում է 2023թ․ Ազգային պաշտպանական արտոնությունների ակտում Սպիտակ տան վարչակազմի վրա սահմանափակումներ կիրառել՝ Թուրքիային F-16 ինքնաթիռներ և արդիականացման սաքավորումներ վաճառելու գործընթացում։ Այս արդյունքին հասնելու համար՝ Հայ դատի Ամերիկայի հանձնախումբը առաջնորդել է ամերիկյան համայնքային կազմակերպությունների կոալիցիա՝ քրդական, հունական, հրեական, կիպրական, մերձավոր-արևելյան և քրիստոնեական կազմակերպությունների մասնակցությամբ։

ԱՄՆ Սենատում նոյեմբերի 15-ին կայացած լսումների և հարց ու պատասխանի ընթացքում Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժոովի նախագահ Ռոբերտ Մենենդեսը սուր քննադատության է ենթարկել ԱՄՆ պետքարտուղարությանը՝ Հայաստանի նկատմամբ ամերիկյան քաղաքականության, 907-րդ բանաձևի չվերականգնման, Հայաստանին ու Արցախին բովանդակային օժանդակության չտրամադրման համար։

Եվրոպա

Ելնելով Հայաստանի նկատմամբ ադրբեջանական ագրեսիային հակազդելու և Արցախին պարտադրվող ադրբեջանական մեկուսացումը ճեղքելու հրամայականից, ինչպես նաև Արցախյան հակամարտության շարունակական միջազգայնացումն ապահովելու և առհասարակ Հայ դատի համակարգի կողմից հայկական շահերի պաշտպանության անհրաժեշտությունից՝ ՀՅԴ Հայ դատի Եվրոպայի գրասենյակի նախաձեռնությամբ 2022թ․ հոկտեմբերի 31-ից նոյեմբերի 4-ը Եվրոպական Խորհրդարանից պատգամավորների փաստահավաք առաքելությունը ժամանել էր Հայաստան։

Պատվիրակության կազմում էին Եվրոպական Խորհրդարանի նիդերլանդացի պատգամավոր, ԵԺԿ քաղաքական խմբի անդամ, Արցախի հետ ԵԽ բարեկամության խմբի համահիմնադիր Պետեր Վան Դալենը, ԵԽ նախկին փոխնախագահ, իտալացի անկախ պատգամավոր Ֆաբիո Մասիմո Կաստալդոն և գերմանացի պատգամավոր, ԵՊՌ քաղաքական խմբի անդամ Լարս Պատրիկ Բերգը։ Պատվիրակության անդամներին ուղեկցում էին ՀՅԴ Հայ դատի Եվրոպայի գրասենյակի նախագահ Գասպար Կարապետյանը, գրասենյակի տնօրեն Հեղինե Էվինյանը և Հայ դատի Կենտրոնական գրասենյակի հատուկ ծրագրերի պատասխանատու Գևորգ Ղուկասյանը։

Նոյեմբերի 1-ին պատվիրակությունը հանդիպումներ է ունեցել ՀՀ ԱԺ փոխնագահի, ընդիմության ներկայացուցիչների, Եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի անդամների, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ. Ամենայն Հայոց Կաթողիկոսի և Արցախի Հանրապետության ԱԺ նախագահի գլխավորած պատվիրակության հետ։ Պատվիրակությունը նաև այցելել է Ծիծեռնակաբերդ և Հայոց ցեղասպանության թանգարան։

Նոյեմբերի 2-ին պատվիրակությունն այցելել է Եռաբլուր զնվորական պանթեոն և Խոր Վիրապ, այնուհետեւ մեկնել Սյունիք, հանդիպել Գորիսի համայնքապետի հետ և այցելել ադրբեջանական վերջին ագրեսիայից տուժած բնակավայրեր։

Նոյեմբերի 3-ին հանդիպում է տեղի ունեցել ՀՀ ԱԳՆ փոխնախարարի հետ։ Փաստահավաք առաքելության այցն ամփոփվել է մամուլի ասուլիսով։

ՀՅԴ Հայ դատի Եվրոպայի գրասենյակի հիմնադրման 20-ամյակի առթիվ նոյեմբերի 9-ին Բրյուսելում տեղի է ունեցել հանդիսավոր ընդունելություն:

Միջոցառմանը ներկա են եղել ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ, Հայ դատի Կենտրոնական խորհրդի նախագահ Հակոբ Տեր-Խաչատուրյանը, Բելգիայի Թագավորությունում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան, ԵՄ-ում ՀՀ ներկայացուցչության ղեկավար Աննա Աղաջանյանը, Հյուսիսատլանտյան պայմանագրի կազմակերպությունում ՀՀ առաքելության ղեկավար Արման Իսրայելյանը, Եվրոպական Խորհրդարանի բոլոր հիմնական քաղաքական խմբերից մեծ թվով պատգամավորներ։ Միջոցառմանը ներկա էին նաև Բելգիայի Թագավորության Ֆեդերալ և երկրամասային խորհրդարանների պատգամավորներ, Բելգիայի հայ համայնքի ներկայացուցիչներ, Հայ դատի Եվրոպայի հանձնախմբի գործընկերներ և բարեկամներ:

Ֆրանսիա

Նոյեմբերի 15-ին Ֆրանսիայի Սենատը գրեթե միաձայն ընդունեց Ադրբեջանի դեմ պատժամիջոցներ պահանջող բանաձևը։ Հայ դատի Ֆրանսիայի հանձնախումբը բարձր է գնահատել ֆրանսիայի Սենատում միաձայնությամբ ընդունված բանաձևը։

Ըստ հանձնախմբի՝ այս բանաձևը ևս մեկ անգամ ապացուցում է, որ Հայաստանի և Արցախի ժողովուրդների անվտանգության և իրավունքների հարցի շուրջ կա Ֆրանսիական քաղաքական կոնսենսուս, մասնավորապես՝ օրենսդրական մակարդակում։

Այս բանաձևը Ֆրանսիայի կառավարության վրա առավել բարձր ճնշում և պարտավորություն կլինի, որպեսզի իր եվրոպացի գործընկերների հետ ի վերջո պատժամիջոցներ ձեռնարկի ադրբեջանական ագրեսորի դեմ։ Այս հարցում Ֆրանսիայի հայ համայնքը, Հայ Դատի հանձնախումբը և ֆրանսիացի պատգամավորները միայնակ կլինեն, եթե Հայաստանի իշխանությունները ու հայաստանյան դիվանագիտությունը չգործեն նույն ուղղությամբ։

Կա երկրորդ շատ կարևոր կետ բանաձևի մեջ։ Այն ժամանակ, երբ տարբեր քաղաքական ուժեր փորձում են խեղդել Արցախի ժողովրդի իրավունքների շուրջ քննարկումները և նյութը փակ համարել, հատկանշական է, որ Ֆրանսիայի Սենատը վերահաստատում է իր 2020-ի պահանջը Ֆրանսիայի կառավարությանը՝ ևս մեկ անգամ կոչ անելով ճանաչել Արցախի Հանրապետությունը։ Սենատը նաև պահանջում է Արցախում ֆրանսիական մարդասիրական կենտրոն հիմնել։

Հայ Դատի հանձնախումբը սատարում է այս առաջարկը և վերահաստատում է իր անվերապահ պատրաստակամությունը՝ համագործակցելու Ֆրանսացի քաղաքական դասակարգի հետ ի շահ Հայաստանի և Արցախի ժողովրդի անվտանգության, անկախության և ազատագրության։

Կանադա

Մոնրեալի Հայ կենտրոնում հոկտեմբերի 26-ին կայացել է «Հանուն Հայրենիքի և Հայ դատի» խորագրով ընթրիք նվիրատվություն։ Ընդհանուր առմամբ հանգանակվել է 255 հազար դոլլար։ Օրվա գլխավոր բանախոսն էր ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ, Հայ դատի Կենտրոնական խորհրդի նախագահ Հակոբ Տեր-Խաչատուրյանը, ով փոխանցեց օրվա պատգամն ու Հայ դատի արդի քաղաքական առաջնահերթությունները։

Հայ դատի Կանադայի հանձնախումբը հոկտեմբերի 20-ին տեղեկացրել է, որ Բրիտանական Կոլումբիա նահանգի վարչապետ Ջոն Հորգանը նամակ է ուղղել Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոյին, որով իշխանությունից ուշադրություն է պահանջում Հայաստանի հանդեպ ադրբեջանական ռազմական արարքների նկատմամբ և բողոքում կենտրոնական իշխանության անբավարար արձագանքի առնչությամբ։
Նշենք, որ հոկտեմբեր 3-ին, Կանադայի ՀՅԴ Հայ դատի հանձնախումբը հանդիպում էր ունեցել Ջոն Հորգանի հետ, որտեղ խոստացել էր Արցախի և Հայաստանի դեմ շարունակվող ադրբեջանական ագրեսիայի հարցը բարձրացնել Ջասթին Թրյուդոի մոտ։

Մեծ Բրիտանիա

Հոկտեմբերի 18-ին Միացյալ Թագավորության խորհրդարանում Հայաստանի հետ բարեկամության խումբն անցկացրել է իր ամենամյա ընդհանուր ժողովը և ընտրել խմբի նոր կազմ։ Խմբի աշխատանքները շարունակելու է ղեկավարել Թիմ Լոութոնը, բարոնուհի Քերոլայն Քոքսը շարունակում է անդամակցել խմբին։ Հայ դատի Մեծ Բրիտանիայի հանձնախմբի ատենապետ Անետ Մոսկոֆյանը շարունակում է իրականացնել խմբի քարտուղարի պարտականությունները։

Ավստրալիա

Ավստրալիահայ համայնքի ավելի քան 500 ներկայացուցիչներ բողոքի ակցիա էին կազմակերպել Սիդնեյի կենտրոնում’ կոչ անելով կառավարությանը դադարեցնել իր լռությունը և Ադրբեջանին անվանել ագրեսոր, այն բանից հետո երբ կենտրոնական իշխանությունը չի հրապարակել պաշտոնական հայտարարություն, որով դատապարտում է Ադրբեջանի հարձակումը Հայաստանի ինքնիշխան տարածքի վրա։

Նոյեմբերի 2-ին Ավստրալիայի արտգործնախարար Փենի Վոնգն առաջին անգամ հայտարարել է, որ Ադրբեջանն է պատասխանատու հայ ռազմագերիների հանդեպ հանցագործությունների համար և մեղադրել ագրեսիայի մեջ։ Ավստրալիայի Հայ դատի հանձնախումբը նշում է, որ այսպիսի հայտարարությունը զգալի տեղաշարժ է երկրի իշխանությունների հռետորաբանության մեջ, քանի որ նախկինում երկիրը իր հայտարարությունները հասցեագրում էր երկու կողմերին։

Ավստրալիայի Հայ դատի հանձնախումբը նոյեմբերի 28-ից դեկտեմբերի 3-ը կազմակերպել է նաև հայկական շահերի պաշտպանության շաբաթ, որի գլխավոր բանախոսը կլինի Հայաստանի մարդու իրավունքների նախկին պաշտպան Արման Թաթոյանը։

Լիբանան

ՀՅԴ Հայ դատի Լիբանանի մարմինը հոկտեմբերի 19-ին Լիբանանում Շվեյցարիայի դեսպանատանը նամակ է հղել, որում խնդրում է հանդիպում` քննարկելու Ժնևի նահանգային խորհրդի կողմից հոկտեմբերի 14-ին ընդունված «Հայաստանի գոյատեւման համար» բանաձևը։ Բանաձևով կոչ է արվում Դաշնային ժողովին` դատապարտել Ադրբեջանի կողմից Հայաստանի Հանրապետության դեմ իրականացված ագրեսիան, ձեռնարկել միջոցներ, որպեսզի Ադրբեջանի գործողությունները չֆինանսավորվեն Շվեյցարիայում ադրբեջանական հումքի վաճառքից ստացվող եկամուտներից, ճանաչել Լեռնային Ղարաբաղի/Արցախի հայերի ինքնորոշման իրավունքը և անել հնարավորը հայ ռազմագերիների հայրենադարձման համար։

ՀՅԴ Լիբանանի Հայ դատի մարմինը նոյեմբերի 16-ին նամակ է հղել Լիբանանում Ֆրանսայի դեսպան Անն Կրիոյին՝ ողջունելով մեկ օր առաջ Ֆրանսայի խորհրդարանի վերին պալատի կողմից որդեգրված բանաձևը, որ վերաբերում է հայ-ադրբեջանական հակամարտությանը:

ՀՅԴ Լիբանանի Հայ դատի մարմինը ողջունել է բանաձևի որդեգրումը, որը մանրամասնորեն ու դիպուկ կերպով անդրադառնում է հայ-ադրբեջանական հակամարտությանը՝ ընդգծելով, որ կարևոր էր նիստի ընթացքում Ֆրանսիայում ՀՀ դեսպան Հասմիկ Դոլմաջյանի և Արցախի Հանրապետության ներկայացուցիչ Հովհաննես Գևորգյանի մասնակցությունը։

ՀՅԴ Լիբանանի Հայ դատի մարմինը հույս է հայտնել, որ ֆրանսիական կառավարությունն ականջալուր կլինի ֆրանսիացի ժողովրդի ներկայացուցիչների քաղաքական հստակ կամքին։

Սիրիա

Սիրիայի Հայ դատի հանձնախումբը նոյեմբերի 4-ին «Արամ Մանուկյան» ժողովրդային տանը կազմակերպել էր «Թուրքիայի ծավալապաշտ քաղաքականության հետևանքները տարածաշրջանում» խորագրով խորհրդաժողով։ Խորդաժողովին ներկա էին Բերիոյ Հայոց թեմի հայրապետական Նվիրակ գերաշնորհ Տեր Մակար եպիսկոպոս Աշգարյանը, քրիստոնյա և իսլամ հոգևոր պետեր, «Բաաս» կուսակցության Հալեպի քարտուղարը, նահանգապետի ներկայացուցիչը, Սիրիայի խորհրդարանի անդամներ, սիրիական կուսակցությունների, պաղեստինյան կազմակերպությունների, արաբական և հալեպահայ միությունների ներկայացուցիչներ, ինչպես նաև լրագրողներ և մտավորականներ։

Ուրուգվայ

ՀՅԴ Ուրուգվայի Հայ դատի հանձնախմբի շաբաթներ շարունակ տարած աշխատանքի շնորհիվ Սենատորների պալատը հոկտեմբերի 18-ին հայտարարությամբ դատապարտել է ՀՀ միջազգայնորեն ճանաչված տարածք Ադրբեջանի ներխուժումը։ Հավելենք, որ տարածված հաղորդագրությամբ՝ Ուրուգվայի արտաքին գործերի նախարարությունը պատշաճ կերպով չի դատապարտել ադրբեջանական ագրեսիան։ ՀՅԴ Ուրուգվայի Հայ դատի հանձնախումբը շարունակելու է աշխատանքները՝ հասնելու համար նաև գործադիր իշխանության կողմից ադրբեջանական ագրեսիայի դատապարտմանը։

Հայ Դատի հանձնախմբերն ու գրասենյակները շարունակում են ամբողջ աշխարհում իրականացնել հայության շահերի պաշտպանության աշխատանքներ՝ օգտագործելով լոբբիստական գործունեության համալիր գործիքակազմեր։ Արցախի նկատմամբ ադրբեջանաթուրքական ագրեսիան դատապարտելու, Արցախի տարածքային ամբողջականության վերականգնմանը նպաստելու, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության ձևաչափը վերականգնելու, գերիների վերադարձի, արտասահմանյան լրատվամիջոցներին օբյեկտիվ տեղեկատվությամբ ապահովելու ուղղությամբ կատարվում են մեծ ծավալի աշխատանքներ։ Հատուկ ուշադրություն է դարձվում Ղարաբաղյան հմնախնդրի շուրջ տարբեր երկրներում ներքաղաքական քննարկումներ, խորհրդարանական լսումներ իրականացնելու վրա, որոնք հաճախ վերաճում են կոնկրետ բանաձևերի ընդունման։

ՀՅԴ Բյուրոյի Հայ Դատի կենտրոնական գրասենյակ
20.11.2022 թ.

FacebookTwitterOdnoklassnikiTelegramPrint
Լրահոս
Ոտքի Կանգնող «Ամբաստանեալներ»-ը

«Ոտքի կանգնեցէ՛ք ամբաստանեալներ»․․․դատական նիստերու ընթացքին յաճախ գործածուած

14 Օգոստոս 2026
Խմբագրական. Պանք Օթոման Եւ Խոստումներ

Պանք Օթոմանի գործողութեան 130-ամեակին այժմէական հնչեղութիւն հաղորդելու որեւէ

14 Օգոստոս 2026
Այս իշխանությունը սպառնալիք է հայկական

Այս իշխանությունը սպառնալիք է հայկական պետականության համար, հետևաբար, նոր գում

12 Օգոստոս 2026
«Հանուն Արցախի»՝ միասին, Արցախ վերադառ

Արցախից բռնի տեղահանությունից հետո ժամանակը չի կարող մեզ հեռացնել Արցախից։ Ընդ

12 Օգոստոս 2026
Եկեղեցին Անջատ Է Պետութենէն

Պատմականօրէն աննախընթաց իրողութեան մը ականատես եղանք ուրբաթ, 7 օգոստոսին: Ամեն

12 Օգոստոս 2026
Էրդողանի կողմից ցեղասպանության ժխտումն

Չնայած իրենց դիվանագիտական խորամանկությանը՝ թուրք ղեկավարներն այդպես էլ չսովոր

11 Օգոստոս 2026
Պայքարը շարունակվում է. Բանակում Բյու

Օգոստոսի 3-ից 9-ը Բյուրականի «Գառնիկ Մկրտչյան» բանակավայրում տեղի ունեցավ ՀՅԴ

11 Օգոստոս 2026
Խմբագրական. Սեւրը՝ պատմական իրականութ

Սակայն, անհրաժեշտ է կատարել մի կարեւոր քաղաքա-իրաւական մատնանշում։ Սեւրի դաշնա

10 Օգոստոս 2026
Խմբագրական. Սեւրը՝ Ծրագիրին Եւ Հռչակագ

Սեւրի պայմանագիրի 106-րդ ամեակը յայտնաբար առիթ չէ հանդիսացած հայկական աշխարհին

10 Օգոստոս 2026
Արցախի ժողովրդի իրավունքները սակարկութ

ՀՅԴ Արցախի ԿԿ ներկայացուցիչ Արա Պուլուզյանը «Ապառաժ»-ի հետ զրույցում, արձագանք

10 Օգոստոս 2026
ՀՅԴ վերահաստատումը հայրենիքում՝ 36 տար

ՀՅԴ Երեւանի քաղաքային կոմիտեի նախաձեռնությամբ այսօր՝ օգոստոսի 8-ին Եռաբլուր զի

08 Օգոստոս 2026
Պայքարը շարունակելուց բացի այլընտրանք

ՀՅԴ Հայ Դատի գրասենյակի պատասխանատու Կիրո Մանոյանի խոսքը Եռաբլուրում. 1990

08 Օգոստոս 2026
Խաղաղությունը չի կարող լինել անվտանգու

Այո, հակամարտությունն ու դրանից բխող Արցախի ժողովրդի վերադարձի, գերիների տունդ

08 Օգոստոս 2026
Հայ Դատը Դատապարտեց Պաքուի Դէմ Պատժամի

ՈՒԱՇԻՆԿԹԸՆ.- Ամերիկայի Հայ Դատի յանձնախումբը դատապարտեց Թրամփի վարչակազմին կող

08 Օգոստոս 2026
Ստեղծել եք ավտորիտար համակարգ, որը ծառ

Գումարումը սկսեցինք մի ուղերձով, որի առանցքում դահլիճի բարեվարքությունն էր. Առ

07 Օգոստոս 2026
Այդ ճգնաժամը դուք եք ստեղծել

«ՌԴ-ն ՀՀ պետականության համար սպառնալիք չէ։ Ես գիտեմ, որ ապրանքների մուտքի արգե

07 Օգոստոս 2026
Վեհափառի դեմ հարուցված շինծու դատը, եկ

Հայ դատի Կենտրոնական Խորհրդի նախագահ Հակոբ Տեր Խաչատուրյանն անդրադարձել է Գարե

07 Օգոստոս 2026
ՀՅԴ Բյուրոյի հայտարարությունը

Սիրելի հայրենակիցներ, Առերեսվում ենք հայ ժողովրդի պատմության ամենաանպատվաբե

07 Օգոստոս 2026
Արտածման ճգնաժամը

«Աշխարհագրութիւնը մեզ դրացիներ դարձուց։ Պատմութիւնը՝ բարեկամներ։ Տնտեսութիւնը՝

07 Օգոստոս 2026
Հ.Յ.Դ. Բիւրոյի Երիտասարդական Գրասենեակ

Հ.Յ.Դ. Բիւրոյի Երիտասարդական Գրասենեակը կը յայտարարէ «ԱՄԱՐԱՍ» ծրագրի կայացումը

06 Օգոստոս 2026
Բոլոր Նյութերը
Հետեվեք մեզ
Facebook
Twitter
YouTube
Instagram
Ստացեք մեր լուրերը էլ.փոստով
Loading
ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ Հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Մհեր Մկրտչյան 12/1 Հեռախոս՝ (+374) 10 52 17 65, (+374) 10 52 18 74 Էլ. փոստ՝ [email protected]
© ARF Dashnaktsutyun- ARMENIAN REVOLUTIONARY FEDERATION Website by Web Development Company