ՀՅԴ
Հայ Յեղափոխական Դաշնակցություն պաշտոնական կայք arfd.am
Skip to content
ՀՅԴ

ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
    • Պատմություն
      • Պատմական ակնարկ
      • Կարևոր իրադարձություններ
      • գործիչներ
    • Ծրագիր
    • Կանոնագիր
    • Ընդհանուր ժողովներ
    • Կազմակերպական կառույց
      • ՀՅԴ Բյուրո
      • Հայաստան
        • Գերագույն մարմին
        • Տարածքային կառույցներ
        • ԱԺ խմբակցություն
        • ՀՅԴ-ն գործադիրում
      • Արցախ
      • Կազմակերպական շրջաններ
      • Երիտասարդական/ուսանողական
    • Հիմնարկներ և գրասենյակներ
    • Ուղեկից միություններ
    • Միջազգային համագործակցություն
  • ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
    • Լրահոս
    • Հայտարարություններ
    • Հոդվածներ
  • ՄԱՄՈՒԼ
    • «Դրօշակ» պաշտոնաթերթ
    • Լրատվամիջոցներ
  • ՇՏԵՄԱՐԱՆ
    • Գրադարան
    • Տեսադարան
    • Ձայնադարան
    • Լուսանկարներ
    • Թանգարան
    • Արխիվ
  • ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ
Facebook
Twitter
YouTube
Instagram
    • Դաս
    • Նոր
  1. ԳԼԽԱՎՈՐ ԷՋ
  2. ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀՅԴ Արցախ
  • Հարցազրույցներ

Ինչքանո՞վ է ազնիվ եւ անկեղծ ՀՀ իշխանությունը

23 Նոյեմբեր 2022

«Մտահոգությունները կփարատվեն այն ժամանակ, երբ որ առարկայական, որոշակի արդյունքներ լինեն եւ հասկանալի լինի, որ անցնում ենք ինչ-որ ճանապարհ՝ արդյունք ստանալու համար: Ցավոք, առ այս պահը, դա չկա»,- «Առավոտի» զրուցակիցն է Արցախի խորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ, ԱՀ ԱԺ ՀՅԴ խմբակցության անդամ Վահրամ Բալայանը:

– Ֆրանսիայի Հանրապետության Սենատը՝ 296 «կողմ» ձայներով, ընդունեց Հայաստանին աջակցող եւ Ադրբեջանի նկատմամբ պատժամիջոցներ առաջարկող բանաձեւ։ Ինչպե՞ս եք գնահատում Սենատի այդ քայլը, գործնականում բանաձեւն ի՞նչ ազդեցություններ կարող է ունենալ՝ նկատի ունենալով նաեւ այն հանգամանքը, որ կառավարության համար Սենատի որոշումը պարտադիր կատարման ենթակա չէ: – Ընդհանուր առմամբ, Սենատի որոշումը կարելի է դիտարկել որպես նախորդ որոշումների շարունակություն՝ Ֆրանսիայի Սենատի վերին եւ ստորին պալատների որոշումների՝ Արցախի Հանրապետության ճանաչման հետ կապված: Իհարկե, օրենսդիր մարմնի այդ որոշումները, Ֆրանսիայի կառավարության համար պարտադիր իրագործման ծրագիր չէ, բայց, համենայնդեպս, ինչ-որ առումով, կարելի է համարել ուղենիշ՝ հետագա գործողությունների համար: Մյուս կողմից, Ֆրանսիան՝ ԵՄ առաջատար այդ երկիրը, մանավանդ վերջին շրջանում, ավելի ակտիվ, նորից արձանագրում է, որ Արցախի հարցը լուծված չէ, թեեւ Ադրբեջանը խոսում է այն մասին, որ 2020 թվականի պատերազմի արդյունքում հարցը կարգավորված է, ապա Ֆրանսիան արձանագրում է՝ Արցախի հարցը գոյություն ունի եւ այն լուծելու անհրաժեշտություն ունի: Կարծում եմ, որ դա հնարավորություն կտա նաեւ, մյուս երկրների համար քննարկման դաշտ բացելու: Իհարկե, դա ինքն իրեն չի լինում, դա աշխատանքի արդյունքում է լինելու եւ հայկական դիվանագիտությունն այստեղ մեծ աշխատանքի խնդիր ունի: Իսկ աշխատանքի պարագայում, հնարավոր է ամեն ինչի հասնել: Իհարկե, աշխարհաքաղաքական զարգացումներն էլ իրենց դերակատարումն ունենում են, բայց քանի որ մենք ամեն օր ականատես ենք լինում փոփոխությունների, ուստի, պետք է, այսպես ասեմ՝ հարմար դիրքավորվել՝ հարցն առաջ տանելու եւ լուծելու համար:

– Պարոն Բալայան, մի քանի օր առաջ Նիկոլ Փաշինյանը խոսեց արցախահայությանը սպառնացող ցեղասպանության վտանգի մասին. կարելի՞ է այս համատեքստում դիտարկել Սենատի ընդունած բանաձեւը եւ Ձեր կարծիքով, ԵԱՀԿ Մինսկի խմբի անդամ մյուս երկրները եւս կհետեւե՞ն Ֆրանսիայի քայլին:

– Իհարկե, ցեղասպանության վտանգը միշտ էլ առկախված է եւ թե ԵՄ անդամ երկրների, եւ ՌԴ-ի, եւ ԱՄՆ-ի արձագանքները երբեմն նաեւ դրանից է բխում: Նոյեմբերի 16-ին էլ Իլհամ Ալիեւի հետ հեռախոսազրույցում, ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը Ադրբեջանին կոչ էր արել՝ շարունակել բանակցային գործընթացը, «պահպանել կրակի դադարեցումը, զերծ մնալ սադրանքներից, ուսումնասիրել Հայաստանի հետ վստահության ամրապնդման միջոցները` հանուն խաղաղության համար պայմանների ստեղծման». այսինքն, այս ամենը խոսում է նրա մասին, որ մտահոգություն կա, մանավանդ Մինսկի խումբը ներկայացնող երկրների մոտ՝ անկախ նրանից, իրար հետ համագործակցում են, թե՝ ոչ: Այս հարցում՝ տարածաշրջանում խաղաղություն ապահովելու տեսանկյունից, համենայնդեսպ, միակամ են եւ, ընդհանրապես, Ադրբեջանի գործողություններին գնահատական տալու տեսանկյունից. մեկը բաց տեքստով է ասում, մյուսն՝ ակնարկում է: Ընդհանրացնելու պարագայում՝ բոլորը տեսնում են Ադրբեջանի նախահարձակ գործողությունները՝ ՀՀ տարածքների բռնազավթման հետ կապված, ուժի կիրառման սպառնալիքները եւ ըստ այդմ էլ, համապատասխան արձագանքներ են տալիս:

– Իսկ ինչպե՞ս եք գնահատում այն, որ Նիկոլ Փաշինյանն առաջին անգամ հրապարակային խոսեց արցախահայության ցեղասպանության վտանգի մասին, այն դեպքում, երբ մի քանի տարի շարունակ բոլորն են խոսում այդ մասին, իսկ ինքն անտեսելով դա, համառորեն խաղաղության օրակարգ է առաջ մղում:

– Նույնիսկ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ներկայացուցիչներն այս օրերին հարցազրույցներ են տալիս, որ խաղաղության պայմանագրի ստորագրումն, իհարկե, չի նշանակում, որ կայուն խաղաղությունը գալու է… Գուցե իրենց են ապահովագրում, հետագայում արդարանալու ինչ-որ հիմքեր են ստեղծում եւ այլն: Համենայնդեպս, հնարավոր է, նաեւ իրենք էլ են տեսնում, որ այդ ճանապարհը, որով այս երկու տարիներին իրենք անցել են, արդյունավետ չի: Այսինքն, առարկայական խաղաղությունը պետք է երկկողմանի լինի, միակողմանի լինել չի կարող: Այդ հարցով շատ երկրներ են շահագրգռված, հետեւաբար, դա բավականին բարդ հարց է եւ միայն ու միայն խոսել, որ Հայաստանը խաղաղություն է ցանկանում, կստորագրեն եւ վաղը խաղաղությունը կլինի, ցավոք, դա այդպես չէ:

– «Եվ ես հիմա կարող եմ ասել, որ կառավարությունը շատ վաղուց՝ դեռեւս 2021 թվականի հունվարից այդ պայմանավորվածությունն ընդունել է, դրա մասին չի խոսել զուտ կոռեկտությունից ելնելով: Եվ ես շնորհակալ եմ Ռուսաստանի Դաշնության նախագահին, որ թեման, այնուամենայնիվ, պարզաբանելու հնարավորությունը մեզ համար ընձեռեց: Եվ եթե մեր կառավարության դիրքորոշումը «խուսափողական» է, ըստ էության, այսօրվա մեր դիրքորոշումն այն է, ինչ մեզնից պահանջում էր ընդդիմությունը՝ չիմանալով, որ մենք այդ դիրքորոշումը վաղուց ենք որդեգրել: Լեռնային Ղարաբաղի Ազգային ժողովը, իրենք էլ գուցե վստահ չլինելով, որ մենք այդ դիրքորոշումը վաղուց ենք որդեգրել: Ինչո՞ւ եմ ասում վստահ չլինելով, որովհետեւ Լեռնային Ղարաբաղի նախագահի հետ ես շատ վաղուցվանից այդ դիրքորոշումը կիսել էի, եւ պիտի որ այնտեղ այդ տեղեկատվությունն արձանագրված լիներ: Եթե ընդդիմությունը հիմա այլ կարծիքի է եւ համարում է, որ Հայաստանը պետք է մերժի Ռուսաստանի առաջարկները, ճիշտ կլինի, որ նրանք դրա մասին բարձրաձայն հայտարարեն»,- երեկ հայտարարեց Նիկոլ Փաշինյանը: Այս մասին ի՞նչ կասեք:

-Այո, այդ հայտարարությունն առաջին անգամ չենք լսում, Արցախի պատվիրակության հետ հանդիպման ժամանակ էլ ինքն ասել է, որ ընդունելի է ռուսական տարբերակը: Պարզապես, հարցեր կան, որ մենք մանրամասներից, նրբություններից շատ տեղյակ չենք լինում: Իհարկե, մեկնաբանություններ են լինում, հաղորդագրություններ են տրվում, բայց ամբողջ հարցերի շրջանակը, որոնք քննարկվել են, արդյո՞ք ներկայացվում է հասարակությանը: Չնայած, ես այն կարծիքին չեմ, որ հասարակությանն ամեն ինչ պետք է ներկայացնել, քանի որ շատ հարցեր նախապատրաստական կամ քննարկումների փուլ են ապրում… Այնուամենայնիվ, ՀՀ իշխանությունը այդ մասին հայտարարել է, բայց թե ինչքանո՞վ է դա ազնիվ կամ ինչքանո՞վ է անկեղծ՝ ժամանակն ու հետագա գործընթացները ցույց կտան:

– Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպումների ժամանակ տվե՞լ եք Ձեզ հետաքրքրող հարցերը, ստացե՞լ եք պատասխանները, փարատվե՞լ են Ձեր մտահոգությունները:

– Այդ մասին շատ ենք խոսել, բացատրություններ տրվել են՝ տարբեր մակարդակներում: Չէ, իհարկե, ո՞նց կարող է փարատված լինեն: Կփարատվեն այն ժամանակ, երբ որ առարկայական, որոշակի արդյունքներ լինեն եւ հասկանալի լինի, որ անցնում ենք ինչ-որ ճանապարհ՝ արդյունք ստանալու համար: Ցավոք, առ այս պահը, դա չկա:

Զրույցը՝ Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆԻ

FacebookTwitterOdnoklassnikiTelegramPrint
Լրահոս
Փաշինյանը հակահայկական հայտարարություն

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը 2026 թ. սեպտեմբերի 17-ին Երևանում ելույթ ունեցավ «Համ

22 Սեպտեմբեր 2026
Խմբագրական. Դերերու բաշխում, ոչ թէ հակ

23 Օգոստոս 1990-ին, Հայաստանի համաժողովրդային շարժումին յաջորդեց Անկախութեան հ

22 Սեպտեմբեր 2026
Տեղի ունեցավ «Հայաստան» խմբակցության մ

Այսօր՝ սեպտեմբերի 22-ին ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի ներկայացուցիչ, ԱԺ «Հայա

22 Սեպտեմբեր 2026
Հ․Հ․ Անկախութեան Խաւարային Ստուերը՝ 44

«Դուք չէք կրնար նկարագիր եւ քաջութիւն կերտել՝ մարդոցմէ խլելով իրենց նախաձեռնու

22 Սեպտեմբեր 2026
Խմբագրական.- Հայաստանը՝ 35 Տարեկան

1991ի Սեպտեմբեր 21ին, երբ Հայաստան անկախութիւն հռչակեց Խորհրդային Միութենէն, ի

21 Սեպտեմբեր 2026
Խմբագրական. Սեպտեմբերի 21. Պետականութի

Այսօր 2026 թ. Սեպտեմբերի 21-ը Հայաստանի Հանրապետութեան վերանկախութեան 35-ամեակ

21 Սեպտեմբեր 2026
Խմբագրական. Անկախութիւն՝ բայց ի՞նչ տես

Հայաստանի անկախութեան 35-ամեակը բնականաբար առիթ է տօնելու, բայց միեւնոյն ժաման

21 Սեպտեմբեր 2026
ՀՅԴ Հայ Դատի Եվրոպայի գրասենյակը՝ Հայ

ՀՅԴ Հայ Դատի Եվրոպայի գրասենյակը ջերմագին մաղթանքներ է հղում և սրտանց շնորհավո

21 Սեպտեմբեր 2026
ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի հայտարա

Սիրելի՛ հայրենակիցներ, 1991 թվականի սեպտեմբերի 21-ին հայ ժողովուրդը վերահաս

21 Սեպտեմբեր 2026
Կեղծ խաղաղության կարգախոսների ներքո շա

Սեպտեմբերի 21-ի կապակցությամբ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի ուղերձը.

21 Սեպտեմբեր 2026
Անկախութեան 35 տարիները՝ հաշուեկշիռ եւ

­Հա­յաս­տա­նի ­Հան­րա­պե­տու­թեան վե­րան­կա­խաց­ման 35-ա­մեա­կը ա­ռիթ է վե­րար

21 Սեպտեմբեր 2026
Վերակառուցումէն Հռչակագիր, Ապա Անկախու

Հայաստանի վերանկախացման թուականի` 21 սեպտեմբեր 1991-ի 35-ամեակն է այս տարի:

21 Սեպտեմբեր 2026
Խմբագրական. Գերիշխանութեան Պահպանման Հ

Հայաստանի Հանրապետութեան վերանկախացման տօնի նշումին արդիական հնչեղութիւն ապահո

21 Սեպտեմբեր 2026
Յայտարարութիւն ՀՅԴ Արեւմտեան Եւրոպայի

Դաշնակցութեան դէմ բանաւոր յարձակումը, որ դարձեալ բռնկած է ՔՊ-ի կողմէ այս օրերո

21 Սեպտեմբեր 2026
Մուսա Լերան Հերոսամարտի 111-Ամեակի Եւ

Անցնող շաբաթավերջին, կազմակերպութեամբ ՀՅԴ «Կարմիր լեռ» կոմիտէի դաստիարակչական-

21 Սեպտեմբեր 2026
Մուսա Լերան Անմար Կրակը` Անցեալէն Դէպի

Սեպտեմբերեան այս օրերուն մեր նախահայրերուն յիշատակն է, որ կը լեցնէ մեր հոգիներ

20 Սեպտեմբեր 2026
Յայտարարութիւն Հ.Յ.Դ. Իրանի Հիւսիսային

Վերջին օրերին Հայաստանի Ազգային ժողովի ամբիոնից հնչեց յայտարարութիւն՝ դաշնակցա

20 Սեպտեմբեր 2026
Պարտավոր ենք հիշել․ ՀՅԴ Արցախի երիտասա

2020 թվականի 44-օրյա պատերազմը և 2023 թվականի սեպտեմբերի 19-ին Արցախի դեմ սանձ

20 Սեպտեմբեր 2026
Քաղաքացիություն ստանալը դժվարացնում են

Ըստ ՀՅԴ Հայ դատի և քաղաքական հարցերի գրասենյակի ղեկավարի` սփյուռքը չի կարող խա

20 Սեպտեմբեր 2026
Սեպտեմբերյան պատերազմները․․․

Երբեք չեմ հասկացել, թե ինչու՞ է 2020 թվականի սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի սանձազ

19 Սեպտեմբեր 2026
Բոլոր Նյութերը
Հետեվեք մեզ
Facebook
Twitter
YouTube
Instagram
Ստացեք մեր լուրերը էլ.փոստով
Loading
ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ Հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Մհեր Մկրտչյան 12/1 Հեռախոս՝ (+374) 10 52 17 65, (+374) 10 52 18 74 Էլ. փոստ՝ [email protected]
© ARF Dashnaktsutyun- ARMENIAN REVOLUTIONARY FEDERATION Website by Web Development Company