ՀՅԴ
Հայ Յեղափոխական Դաշնակցություն պաշտոնական կայք arfd.am
Skip to content
ՀՅԴ

ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
    • Պատմություն
      • Պատմական ակնարկ
      • Կարևոր իրադարձություններ
      • գործիչներ
    • Ծրագիր
    • Կանոնագիր
    • Ընդհանուր ժողովներ
    • Կազմակերպական կառույց
      • ՀՅԴ Բյուրո
      • Հայաստան
        • Գերագույն մարմին
        • Տարածքային կառույցներ
        • ԱԺ խմբակցություն
        • ՀՅԴ-ն գործադիրում
      • Արցախ
      • Կազմակերպական շրջաններ
      • Երիտասարդական/ուսանողական
    • Հիմնարկներ և գրասենյակներ
    • Ուղեկից միություններ
    • Միջազգային համագործակցություն
  • ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
    • Լրահոս
    • Հայտարարություններ
    • Հոդվածներ
  • ՄԱՄՈՒԼ
    • «Դրօշակ» պաշտոնաթերթ
    • Լրատվամիջոցներ
  • ՇՏԵՄԱՐԱՆ
    • Գրադարան
    • Տեսադարան
    • Ձայնադարան
    • Լուսանկարներ
    • Թանգարան
    • Արխիվ
  • ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ
Facebook
Twitter
YouTube
Instagram
    • Դաս
    • Նոր
  1. ԳԼԽԱՎՈՐ ԷՋ
  2. ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • Հոդվածներ

Խմբագրական. Լիբանանահայութիւնը Տէր Կը Կանգնի Իրմէ Ակնկալուած Առաքելութեան

26 Նոյեմբեր 2022

Անցեալ շաբթուան ընթացքին լիբանանահայութեան ապրած ազգային եռուզեռը տարբեր հանգամանքներով ուշադրութիւն կը գրաւէ:

ՀՅԴ Բիւրոյի նախաձեռնութեամբ Լիբանանի մէջ կայացան համասփիւռքեան-համահայկական գործունէութեան դաշտ ունեցող կառոյցներուն` ՀՄԸՄ-ի, Համազգայինի եւ ՀՕՄ-ի պատասխանատու մարմիններու լիագումար նիստեր, միջդիւանական ժողովներ, խորհրդակցական հաւաքներ, ժողովրդային հանդիպումներ: Այս բոլորը համալրուեցան այդ միութիւններու կեդրոնական մարմիններու գործունէութիւններու համակարգման համատեղ նիստերով, ՀՅԴ Բիւրոյի լիագումար եւ անոր առընթեր ՀՅԴ մարմիններու ներկայացուցիչներու զեկուցական եւ քննարկողական ժողովներով:

Ըստ էութեան համահայկական օրակարգերու մշակման, ռազմավարական ուղղութիւններու ճշդման եւ նորացուող առաջադրանքներու ընդառաջ համախմբուելու եւ ճանապարհային քարտէս գծելու առիթ էին լիբանանեան հանդիպումները:

Բնականաբար օրհասական պայմանները` հայրենիքի առջեւ ծառացող, պիտի գրաւէին կուսակցութեան եւ իր ուղեկից միութիւններու գործունէութեան առանցքային բաժինը: Միաժամանակ սակայն, սփիւռքի տագնապահար գաղութներուն հասնելու եւ նոր աշխատակարգ որդեգրելու համար երիտասարդ աւիշ ներարկելու համակուսակցական եւ համամիութենական ծրագիրները քննարկումի կարգով հետզհետէ բիւրեղացան:

Երիտասարդ մարդուժի ներգրաւման աշխատանքները ընդհանուր յայտարար են բոլորին համար: Եւ այս առումով ինքնաքննարկումները կեդրոնացան այդ առաջադրանքի գործադրութեան ընթացքին երեւցած խոչընդոտներուն վրայ, ի վերջոյ որդեգրելու համար թէ՛ բովանդակային եւ թէ՛ ոճային առումներով առնուելիք նոր քայլերը: Ա՛յս մեկնակէտն էր, որուն հիման վրայ ՀՅԴ Բիւրոն հրաւիրած էր նաեւ երիտասարդական գրասենեակի ներկայացուցիչները այս համընդհանուր աշխատանքային հանդիպումներուն ներդրում ունենալու եւ հետագայ մեր աշխատանքներուն համար երիտասարդական ոսպնեակով ճանապարհներ նախանշելու:

Լիբանանի մեր կառոյցներուն եւ լիբանանահայութեան համար գօտեպնդիչ երեւոյթ արձանագրուեցաւ, երբ Դաշնակցութեան օրուան առիթով զանգուածային ներկայութեամբ ժողովուրդը վերանորոգեց իր զօրակցութիւնը Դաշնակցութեան հանդէպ: Այդ առիթով հնչած հանգամանաւոր պատգամները նախանշեցին թէ՛ Հայաստանի Հանրապետութեան, թէ՛ Արցախի եւ թէ՛ սփիւռքի ու Լիբանանի ուղղութիւններով Դաշնակցութեան յառաջիկայ գործունէութիւնը: Այդ ուղենիշները հեռանկարայնութիւն պարզեցին, երբ հարիւրաւոր պատանիներ խոստացան իրենց միութեան ճամբով դաստիարակուիլ հայրենական, ազգային արժէքներով:

Համակուսակցական կեդրոնացումը լիբանանեան մեր կառոյցներուն վրայ, հոգատարութեան եւ զօրակցութեան բարոյական ամէնէն կարեւոր քայլն էր, որ պարտաւորիչ է նաեւ մեզի` իբրեւ կուսակցութիւն, կազմակերպութիւններ, կրթական հաստատութիւններ եւ մամուլ: Գիտակցելու, որ համակուսակցական մեր աշխատանքներու վերանորոգման մէջ մեծ է ակնկալութիւնը Լիբանանի մեր կառոյցներէն:

Լիբանանահայութիւնը գործնապէս զգաց այդ համակուսակցական զօրաշարժի արդիւնքները, երբ տնտեսական աննախընթաց տագնապի, նաւահանգիստի երկրաշարժային ուժգնութեամբ պայթումի եւ ասոնց առընթեր համավարակի կուտակուած պատճառներով դիմագրաւեց աննախընթաց տարողութեամբ ճգնաժամ:

Դաշնակցութեան տարբեր երկիրներու կազմակերպութիւնները, ՀՕՄ-ի մասնաճիւղերը, եկեղեցական թեմերը, բոլո՛րը լծուեցան աշխատանքի` թեթեւցնելու համար լիբանանահայուն ահաւոր բեռը:

Անցեալ շաբթուան համախմբումը այդ զօրաշարժի շարունակութիւնն էր. բայց նաեւ` ակնկալութիւնը: Հզօր պահել լիբանանահայութիւնը, որպէսզի անիկա շարունակէ իր անշրջանցելի դերակատարութիւնը ունենալ համակուսակցական, համասփիւռքեան եւ համահայկական աշխատանքներուն մէջ:

Լիբանանի մէջ համախմբումի երեւոյթը վերաշեշտեց, որ հզօր լիբանանահայութիւն, հզօր սփիւռք կ՛ենթադրէ. իսկ հզօր սփիւռքը` հզօր հայրենիք: Եւ լիբանանահայութիւնը պատասխանեց, որ կը շարունակէ տէր կանգնիլ իրմէ ակնկալուած առաքելութեան:

aztagdaily.com

FacebookTwitterOdnoklassnikiTelegramPrint
Լրահոս
Փաշինյանը հակահայկական հայտարարություն

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը 2026 թ. սեպտեմբերի 17-ին Երևանում ելույթ ունեցավ «Համ

22 Սեպտեմբեր 2026
Խմբագրական. Դերերու բաշխում, ոչ թէ հակ

23 Օգոստոս 1990-ին, Հայաստանի համաժողովրդային շարժումին յաջորդեց Անկախութեան հ

22 Սեպտեմբեր 2026
Տեղի ունեցավ «Հայաստան» խմբակցության մ

Այսօր՝ սեպտեմբերի 22-ին ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի ներկայացուցիչ, ԱԺ «Հայա

22 Սեպտեմբեր 2026
Հ․Հ․ Անկախութեան Խաւարային Ստուերը՝ 44

«Դուք չէք կրնար նկարագիր եւ քաջութիւն կերտել՝ մարդոցմէ խլելով իրենց նախաձեռնու

22 Սեպտեմբեր 2026
Խմբագրական.- Հայաստանը՝ 35 Տարեկան

1991ի Սեպտեմբեր 21ին, երբ Հայաստան անկախութիւն հռչակեց Խորհրդային Միութենէն, ի

21 Սեպտեմբեր 2026
Խմբագրական. Սեպտեմբերի 21. Պետականութի

Այսօր 2026 թ. Սեպտեմբերի 21-ը Հայաստանի Հանրապետութեան վերանկախութեան 35-ամեակ

21 Սեպտեմբեր 2026
Խմբագրական. Անկախութիւն՝ բայց ի՞նչ տես

Հայաստանի անկախութեան 35-ամեակը բնականաբար առիթ է տօնելու, բայց միեւնոյն ժաման

21 Սեպտեմբեր 2026
ՀՅԴ Հայ Դատի Եվրոպայի գրասենյակը՝ Հայ

ՀՅԴ Հայ Դատի Եվրոպայի գրասենյակը ջերմագին մաղթանքներ է հղում և սրտանց շնորհավո

21 Սեպտեմբեր 2026
ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի հայտարա

Սիրելի՛ հայրենակիցներ, 1991 թվականի սեպտեմբերի 21-ին հայ ժողովուրդը վերահաս

21 Սեպտեմբեր 2026
Կեղծ խաղաղության կարգախոսների ներքո շա

Սեպտեմբերի 21-ի կապակցությամբ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի ուղերձը.

21 Սեպտեմբեր 2026
Անկախութեան 35 տարիները՝ հաշուեկշիռ եւ

­Հա­յաս­տա­նի ­Հան­րա­պե­տու­թեան վե­րան­կա­խաց­ման 35-ա­մեա­կը ա­ռիթ է վե­րար

21 Սեպտեմբեր 2026
Վերակառուցումէն Հռչակագիր, Ապա Անկախու

Հայաստանի վերանկախացման թուականի` 21 սեպտեմբեր 1991-ի 35-ամեակն է այս տարի:

21 Սեպտեմբեր 2026
Խմբագրական. Գերիշխանութեան Պահպանման Հ

Հայաստանի Հանրապետութեան վերանկախացման տօնի նշումին արդիական հնչեղութիւն ապահո

21 Սեպտեմբեր 2026
Յայտարարութիւն ՀՅԴ Արեւմտեան Եւրոպայի

Դաշնակցութեան դէմ բանաւոր յարձակումը, որ դարձեալ բռնկած է ՔՊ-ի կողմէ այս օրերո

21 Սեպտեմբեր 2026
Մուսա Լերան Հերոսամարտի 111-Ամեակի Եւ

Անցնող շաբաթավերջին, կազմակերպութեամբ ՀՅԴ «Կարմիր լեռ» կոմիտէի դաստիարակչական-

21 Սեպտեմբեր 2026
Մուսա Լերան Անմար Կրակը` Անցեալէն Դէպի

Սեպտեմբերեան այս օրերուն մեր նախահայրերուն յիշատակն է, որ կը լեցնէ մեր հոգիներ

20 Սեպտեմբեր 2026
Յայտարարութիւն Հ.Յ.Դ. Իրանի Հիւսիսային

Վերջին օրերին Հայաստանի Ազգային ժողովի ամբիոնից հնչեց յայտարարութիւն՝ դաշնակցա

20 Սեպտեմբեր 2026
Պարտավոր ենք հիշել․ ՀՅԴ Արցախի երիտասա

2020 թվականի 44-օրյա պատերազմը և 2023 թվականի սեպտեմբերի 19-ին Արցախի դեմ սանձ

20 Սեպտեմբեր 2026
Քաղաքացիություն ստանալը դժվարացնում են

Ըստ ՀՅԴ Հայ դատի և քաղաքական հարցերի գրասենյակի ղեկավարի` սփյուռքը չի կարող խա

20 Սեպտեմբեր 2026
Սեպտեմբերյան պատերազմները․․․

Երբեք չեմ հասկացել, թե ինչու՞ է 2020 թվականի սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի սանձազ

19 Սեպտեմբեր 2026
Բոլոր Նյութերը
Հետեվեք մեզ
Facebook
Twitter
YouTube
Instagram
Ստացեք մեր լուրերը էլ.փոստով
Loading
ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ Հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Մհեր Մկրտչյան 12/1 Հեռախոս՝ (+374) 10 52 17 65, (+374) 10 52 18 74 Էլ. փոստ՝ [email protected]
© ARF Dashnaktsutyun- ARMENIAN REVOLUTIONARY FEDERATION Website by Web Development Company