ՀՅԴ
Հայ Յեղափոխական Դաշնակցություն պաշտոնական կայք arfd.am
Skip to content
ՀՅԴ

ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
    • Պատմություն
      • Պատմական ակնարկ
      • Կարևոր իրադարձություններ
      • գործիչներ
    • Ծրագիր
    • Կանոնագիր
    • Ընդհանուր ժողովներ
    • Կազմակերպական կառույց
      • ՀՅԴ Բյուրո
      • Հայաստան
        • Գերագույն մարմին
        • Տարածքային կառույցներ
        • ԱԺ խմբակցություն
        • ՀՅԴ-ն գործադիրում
      • Արցախ
      • Կազմակերպական շրջաններ
      • Երիտասարդական/ուսանողական
    • Հիմնարկներ և գրասենյակներ
    • Ուղեկից միություններ
    • Միջազգային համագործակցություն
  • ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
    • Լրահոս
    • Հայտարարություններ
    • Հոդվածներ
  • ՄԱՄՈՒԼ
    • «Դրօշակ» պաշտոնաթերթ
    • Լրատվամիջոցներ
  • ՇՏԵՄԱՐԱՆ
    • Գրադարան
    • Տեսադարան
    • Ձայնադարան
    • Լուսանկարներ
    • Թանգարան
    • Արխիվ
  • ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ
Facebook
Twitter
YouTube
Instagram
    • Դաս
    • Նոր
  1. ԳԼԽԱՎՈՐ ԷՋ
  2. ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • Հոդվածներ

Հ.Յ.Դաշնակցութեան հայրենակերտման առաքելութիւնը անշրջելի է (ՀՅԴ 132-ամեակին առիթով)

29 Նոյեմբեր 2022

Դաշնակցութիւնը հարազատ զաւակն է հայ ազգին, ծնած անոր ծոցէն, իբրեւ իսկական արտայայտիչը բազմաչարչար մեր ցեղին քաղաքական պահանջներուն եւ ազգային ձգտումներուն:

Հրանդ Սամուէլ

Դաշնակցութիւնը պետականակերտ կուսակցութիւն է, որ հիմը դրած է Հայաստանի առաջին հանրապետութեան եւ այդ մէկը իրագործած է հայ ժողովուրդի լիակատար բնաջնջումին միտուած թրքական ցեղասպանական ծրագրէն երեք տարի ետք։

Անշեղ եւ անխոտոր է Հայ Յեղափոխական Դաշնակցութեան նպատակը՝ ամբողջական հայութեամբ՝ ամբողջական հայրենիքի կերտման տեսլականը եւ Հայ Դատի լիակատար լուծման գերագոյն առաջադրանքը։ 19-րդ, 20-րդ դարերուն որպէս հայ ժողովուրդի շահերը պաշտպանող քաղաքական դերակատար ուժ՝ Դաշնակցութիւնը իր գոծունէութիւնը ծաւալեց նաեւ մեր նորագոյն պատմութեան մէջ ազատագրական պայքարով Արցախահայութեան իրաւունքները պաշտպանելու իր առաքելութիւնը։

Դաշնակցութեան համար այսօր առաջնահերթ օրակարգ է Արցախը։ ՀՅԴ ազատամարտիկներու ինքնամոռացութիւնն ու անձնուիրութիւնը Արցախեան գոյապայքարի եւ Անկախ Արցախի արարման մէջ անժխտելի է։ ՀՀ պաշտպանութեան փոխ նախարար, Արցախեան պատերազմի մասնակից, Հայաստանի ազգային հերոս զօրավար Արկադի Տէր Թադեւոսեան կը վկայէ. «Դաշնակցութեան կուսակցութեան կողմից վերահսկուող ջոկատները, կազմում էին ինքնապաշտպանութեան ջոկատների մեծամասնութիւնը եւ զէնք, զինամթերք ու այլ տեսակի օգնութիւն էին ստանում կուսակցական խողովակներով: Ամենախոշոր եւ լաւ պատրաստուած ջոկատը Աշոտ Ղուլեանի (Բեկորի) ջոկատն էր»:

ՀՅԴ-ն երեք տասնամեակներու ընթացքին կուտակած Արցախեան գուպարի իր փորձառութեամբ, վճռակամօրէն կը հաւատայ, որ այսօր, աւելի քան երբեք, Արցախի կայուն զարգացման, գոյատեւելիութեան պահպանման եւ Արցախահայութեան կենսագործունէութեան ապահովման համար անհրաժեշտ է ամրագրել Արցախի քաղաքական, տնտեսական եւ ռազմական անվտանգութիւնը։

Այսօր, համաշխարհային բազմաբեւեռ հակամարտութիւնները, Հարաւային Կովկասի տարածաշրջանին մէջ օրըստօրէ խորացող աշխարհաքաղաքական ճգնաժամը՝ ուղղակի իրենց ազդեցութիւնը ունին Արցախի հիմնահարցին վրայ, որուն ծիրէն ներս, ատրպէյճանական յարձակողապաշտ վարքագիծի դրսեւորումները վերջին երկու տարիներու ընթացքին կը փաստեն, որ Պաքուի վերջնական նպատակն է զինաթափել եւ ապա՝ հայաթափել Արցախը։

Արցախեան երկրորդ պատերազմի նախօրեակին, ՀՅԴ-ի նախաձեռնութեամբ Ստեփանակերտի մէջ կայացաւ «Հայաստան-Արցախ ռազմավարական դաշինք» խորագիրը կրող խորհրդաժողովը, որուն օրակարգին մէջ ընդգրկուած էին Հայաստանի եւ Արցախի ռազմաքաղաքական յարաբերութիւնները իրաւապայմանագրային դարձնելու հարցերը: Այսօր, ՀՀ գործող իշխանութիւններու ազգակործան քաղաքականութեան պատճառով, ոչ միայն չկայ Հայաստան-Արցախ յարաբերութիւններու որոշիչ ոլորտ, այլեւ, իշխանութիւնները յայտարարած են, թէ Արցախի անվտանգութիւնը երաշխաւորելու «ռեսուրս»ներ չունին։ Մէ՛կ խօսքով, Արցախը լքած են իր բախտին։

Այս պայմաններուն տակ ստեղծուած իրավիճակը, այսօր ՀՅԴ-ի համար նոր մարտահրաւէր կը հանդիսանայ։ գաղափարական եւ ծրագրային իր սկզբունքներուն հաւատարիմ՝ Դաշնակցութիւնը կտրականապէս դէմ է անձնատուողական եւ զիջումներով ընթացող ՀՀ իշխանութիւններու այժմու քաղաքական վարքագծին եւ կուսակցական իր ամբողջ ներուժով լծուած է հայրենիքը պատերազմի աղէտէն վերականգնելու ու վերակենսաւորելու աշխատանքին։

Անհերքելի իրողութիւն է, որ Դաշնակցութիւնը ազգային արժեհամակարգի կայացման համար վիթխարի աշխատանք իրականացուցած է։ Դաշնակցութեան հնոցները թրծած են սերունդներ, անոնց մէջ ամրակայելով պատմական յիշողութիւնը, ազգային ինքնագիտակցութիւնը, հայու հոգեկերտուածքը եւ հայրենատիրութիւնը։

Հայաստանի վերանկախացումէն ետք, կուսակցութիւնը հետամուտ եղած է ՀՀ արտաքին քաղաքականութեան օրակարգի անքակտելի մաս դարձնել Հայոց ցեղասպանութեան ճանաչման եւ հատուցման հարցերը, միշտ դիմակայելով Հայոց ցեղասպանութեան միջազգային ճանաչման գործընթացը խափանելու միտող թրքական հակահայ ծրագիրները:

Դաշնակցութիւնը տէր է ազգին ու հայրենիքին հանդէպ իր պատասխանատուութեան։ Գիտակից է, որ Մայր Հայաստանի գոյութիւնը պայմանաւորուած է արցախեան ճակատին վրայ մեր վերջնական ու լիիրաւ յաղթանակով, Հայ Դատի անբաժան բաղադրիչներէն հանդիսացող Արցախի ու Հայաստանի միաձուլման տեսլականով։

Տարբեր ժամանակաշրջաններու ընթացքին Դաշնակցութիւնը իր վճռորոշ դերակատարութեամբ հանդիսացած է հայութեան դիմադրականութեան փուլ եկած պարիսպները վերականգնող մղիչ ուժը։

Այսօր նոյնպէս, բարոյալքման ու պատմականօրէն աղէտալի ներկայ ժամանակահատուածին, Դաշնակցութեան վիճակուած է դիմադրութեան նշաձողը բարձր ու կանգուն պահելու առաքելութիւնը եւ այդ ուղղութեամբ կուսացկութիւնը ուղեգիծ ընտրած է

Դիմադրել՝ յանուն հայ ժողովուրդի գոյութեան,

Դիմադրել՝ ի խնդիր Հայ Դատի հանգուցալուծման,

Դիմադրել՝ Վիտոշեան բազէներու ճախրանքով,

Դիմադրել՝ ազատամարտիկներու խոյանքով,

Դիմադրել՝ աներեր ու անվկանդ,

Դիմադրել՝ Վահանով կամ Վահանի վրայ,

Դիմադրել ու կերտել ապագայ սերունդներու միացեալ եւ հզօր Հայաստանը։

«Հորիզոն»ի խմբագրական

FacebookTwitterOdnoklassnikiTelegramPrint
Լրահոս
Փաշինյանը հակահայկական հայտարարություն

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը 2026 թ. սեպտեմբերի 17-ին Երևանում ելույթ ունեցավ «Համ

22 Սեպտեմբեր 2026
Խմբագրական. Դերերու բաշխում, ոչ թէ հակ

23 Օգոստոս 1990-ին, Հայաստանի համաժողովրդային շարժումին յաջորդեց Անկախութեան հ

22 Սեպտեմբեր 2026
Տեղի ունեցավ «Հայաստան» խմբակցության մ

Այսօր՝ սեպտեմբերի 22-ին ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի ներկայացուցիչ, ԱԺ «Հայա

22 Սեպտեմբեր 2026
Հ․Հ․ Անկախութեան Խաւարային Ստուերը՝ 44

«Դուք չէք կրնար նկարագիր եւ քաջութիւն կերտել՝ մարդոցմէ խլելով իրենց նախաձեռնու

22 Սեպտեմբեր 2026
Խմբագրական.- Հայաստանը՝ 35 Տարեկան

1991ի Սեպտեմբեր 21ին, երբ Հայաստան անկախութիւն հռչակեց Խորհրդային Միութենէն, ի

21 Սեպտեմբեր 2026
Խմբագրական. Սեպտեմբերի 21. Պետականութի

Այսօր 2026 թ. Սեպտեմբերի 21-ը Հայաստանի Հանրապետութեան վերանկախութեան 35-ամեակ

21 Սեպտեմբեր 2026
Խմբագրական. Անկախութիւն՝ բայց ի՞նչ տես

Հայաստանի անկախութեան 35-ամեակը բնականաբար առիթ է տօնելու, բայց միեւնոյն ժաման

21 Սեպտեմբեր 2026
ՀՅԴ Հայ Դատի Եվրոպայի գրասենյակը՝ Հայ

ՀՅԴ Հայ Դատի Եվրոպայի գրասենյակը ջերմագին մաղթանքներ է հղում և սրտանց շնորհավո

21 Սեպտեմբեր 2026
ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի հայտարա

Սիրելի՛ հայրենակիցներ, 1991 թվականի սեպտեմբերի 21-ին հայ ժողովուրդը վերահաս

21 Սեպտեմբեր 2026
Կեղծ խաղաղության կարգախոսների ներքո շա

Սեպտեմբերի 21-ի կապակցությամբ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի ուղերձը.

21 Սեպտեմբեր 2026
Անկախութեան 35 տարիները՝ հաշուեկշիռ եւ

­Հա­յաս­տա­նի ­Հան­րա­պե­տու­թեան վե­րան­կա­խաց­ման 35-ա­մեա­կը ա­ռիթ է վե­րար

21 Սեպտեմբեր 2026
Վերակառուցումէն Հռչակագիր, Ապա Անկախու

Հայաստանի վերանկախացման թուականի` 21 սեպտեմբեր 1991-ի 35-ամեակն է այս տարի:

21 Սեպտեմբեր 2026
Խմբագրական. Գերիշխանութեան Պահպանման Հ

Հայաստանի Հանրապետութեան վերանկախացման տօնի նշումին արդիական հնչեղութիւն ապահո

21 Սեպտեմբեր 2026
Յայտարարութիւն ՀՅԴ Արեւմտեան Եւրոպայի

Դաշնակցութեան դէմ բանաւոր յարձակումը, որ դարձեալ բռնկած է ՔՊ-ի կողմէ այս օրերո

21 Սեպտեմբեր 2026
Մուսա Լերան Հերոսամարտի 111-Ամեակի Եւ

Անցնող շաբաթավերջին, կազմակերպութեամբ ՀՅԴ «Կարմիր լեռ» կոմիտէի դաստիարակչական-

21 Սեպտեմբեր 2026
Մուսա Լերան Անմար Կրակը` Անցեալէն Դէպի

Սեպտեմբերեան այս օրերուն մեր նախահայրերուն յիշատակն է, որ կը լեցնէ մեր հոգիներ

20 Սեպտեմբեր 2026
Յայտարարութիւն Հ.Յ.Դ. Իրանի Հիւսիսային

Վերջին օրերին Հայաստանի Ազգային ժողովի ամբիոնից հնչեց յայտարարութիւն՝ դաշնակցա

20 Սեպտեմբեր 2026
Պարտավոր ենք հիշել․ ՀՅԴ Արցախի երիտասա

2020 թվականի 44-օրյա պատերազմը և 2023 թվականի սեպտեմբերի 19-ին Արցախի դեմ սանձ

20 Սեպտեմբեր 2026
Քաղաքացիություն ստանալը դժվարացնում են

Ըստ ՀՅԴ Հայ դատի և քաղաքական հարցերի գրասենյակի ղեկավարի` սփյուռքը չի կարող խա

20 Սեպտեմբեր 2026
Սեպտեմբերյան պատերազմները․․․

Երբեք չեմ հասկացել, թե ինչու՞ է 2020 թվականի սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի սանձազ

19 Սեպտեմբեր 2026
Բոլոր Նյութերը
Հետեվեք մեզ
Facebook
Twitter
YouTube
Instagram
Ստացեք մեր լուրերը էլ.փոստով
Loading
ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ Հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Մհեր Մկրտչյան 12/1 Հեռախոս՝ (+374) 10 52 17 65, (+374) 10 52 18 74 Էլ. փոստ՝ [email protected]
© ARF Dashnaktsutyun- ARMENIAN REVOLUTIONARY FEDERATION Website by Web Development Company