ՀՅԴ
Հայ Յեղափոխական Դաշնակցություն պաշտոնական կայք arfd.am
Skip to content
ՀՅԴ

ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
    • Պատմություն
      • Պատմական ակնարկ
      • Կարևոր իրադարձություններ
      • գործիչներ
    • Ծրագիր
    • Կանոնագիր
    • Ընդհանուր ժողովներ
    • Կազմակերպական կառույց
      • ՀՅԴ Բյուրո
      • Հայաստան
        • Գերագույն մարմին
        • Տարածքային կառույցներ
        • ԱԺ խմբակցություն
        • ՀՅԴ-ն գործադիրում
      • Արցախ
      • Կազմակերպական շրջաններ
      • Երիտասարդական/ուսանողական
    • Հիմնարկներ և գրասենյակներ
    • Ուղեկից միություններ
    • Միջազգային համագործակցություն
  • ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
    • Լրահոս
    • Հայտարարություններ
    • Հոդվածներ
  • ՄԱՄՈՒԼ
    • «Դրօշակ» պաշտոնաթերթ
    • Լրատվամիջոցներ
  • ՇՏԵՄԱՐԱՆ
    • Գրադարան
    • Տեսադարան
    • Ձայնադարան
    • Լուսանկարներ
    • Թանգարան
    • Արխիվ
  • ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ
Facebook
Twitter
YouTube
Instagram
    • Դաս
    • Նոր
  1. ԳԼԽԱՎՈՐ ԷՋ
  2. ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • Հոդվածներ

Ակնարկ. Քաղաքական Գնահատականի Բացակայումը Եւ Պրիւքսելի Հանդիպման Չեղարկումը

29 Նոյեմբեր 2022

ՀԱՊԿ-ի հռչակագիրի Երեւանի կողմէ չստորագրուիլը բնականաբար դուռ բացած է տարատեսակ մեկնաբանութիւններու` առանց վրիպելու միջազգային լրատուամիջոցներու եւ մեկնաբաններու ուշադրութենէն:

ՀԱՊԿ-ի ընդհանուր քարտուղարը որոշ փակագիծեր կը բանար այս առումով, երբ կը յայտնէր, որ ՀԱՊԿ-ը Հայաստանին օգնելու համալիր միջոցառումներ առաջարկած է. առաջարկները կը ներառեն աջակցութեան տարբեր միջոցներ` քաղաքական-դիւանագիտական, ռազմական, որոնց կարգին` Հայաստան-Ազրպէյճան սահմանին առաքելութեան ուղարկում` իրատեսօրէն գնահատելու համար իրավիճակը:

Այստեղ կ՛ընկալուի այնպէս, որ տակաւին սահմանագիծի երկայնքին տիրող իրավիճակի իրատեսական եւ ճշգրիտ գնահատականը չէ կատարուած: Ըստ էութեան սակայն, հիմնական հանգոյցը` սահմանին վերաբերող քաղաքական գնահատական չտալու, այլ շարժառիթներ ունի:

Հաստատելէ ետք, որ իրավիճակը սովորական չէ, այն առումով, որ Հայաստանի եւ Ազրպէյճանի սահմանին գրեթէ ամէն օր փոխադարձ հրաձգութիւններ տեղի կ՛ունենան, ՀԱՊԿ-ի ներկայացուցիչը յայտնած է, որ միակ անհամաձայնութիւնը կը վերաբերէր սահմանին գնահատական տալուն:

ՀԱՊԿ-ի ժողովէն ետք եւ այս յայտարարութիւններէն առաջ, Ազրպէյճանի նախագահը յայտարարեց, որ Փարիզը չի կրնար միջնորդական առաքելութեան մաս կազմել, որովհետեւ դիրքորոշուած է հայկական կողմին ի նպաստ: Թէ՛ նախագահ Մաքրոնի յայտարարութիւնները, թէ՛ Ֆրանսայի արտաքին գործոց նախարարին ըսածները եւ թէ՛ Ծերակոյտի բանաձեւը բաւական առաջ էին. Պրիւքսելի հանդիպումն ալ` նախապէս ճշդուած: ՀԱՊԿ-ի ժողովէն ետք է միայն, որ վեթոյի համապատասխան յայտարարութիւն կը կատարէ Ալիեւը Ֆրանսայի ուղղութեամբ:

ՀԱՊԿ-ը, որ իրողապէս կը ղեկավարուի Մոսկուայի կողմէ, քաղաքական գնահատական եթէ տար, խնդրոյ առարկայ կրնար դառնալ նաեւ Մոսկուայի միջնորդութիւնը: Այստեղ լուռ համաձայնութիւնը աշխարհաքաղաքական օրակարգի կը վերաբերի եւ ոչ թէ սոսկ Հայաստան-Ազրպէյճան սահմանին:

Աւելի՛ն. ԵԱՀԿ-ի Մինսքի խմբակի ճակատագրին մասին անորոշ ձեւակերպումներ կը յայտարարուին: Ազրպէյճանի համար մեռեալ տարր է այդ ձեւաչափը, Մոսկուան նախապէս զուսպ, այնուհետեւ գրեթէ նոյնացուց իր դիրքորոշումը, իսկ Ուաշինկթընը խառն պատգամ փոխանցեց` ձեւաչափը չի գործարկուիր, սակայն կը պահէ իր լիազօրութիւնները:

Պրիւքսելի քառակողմի երեւոյթը ենթադրել կու տար Պրիւքսելի առընթեր Փարիզին առաքելութիւն ստանձնելը: Հիմա Փարիզի դուրս մղումն է, որ տեղի կ՛ունենայ:

Միացել Նահանգները մինչեւ ուաշինկթընեան եռակողմը ի՛նք եւս հասցէականութեամբ կը յատկանշէր իր յայտարարութիւնները` պահանջելով ազրպէյճանական զօրքերու վերադարձը ելման կէտեր:

Ուաշինկթընի եռակողմին առիթով հրապարակուած յայտարարութիւնները այդ պահանջը չէին ներառած: Ուաշինկթընը հաւասար հեռաւորութեան խաղի կանոնի պահպանումով հեռանկար ունէր իբրեւ միջնորդ վերադառնալու:

Եւրոպական դէտեր մշտադիտարկման, ապա փաստահաւաքի, ապա կարիքներու ուսմնասիրութեան առաքելութիւններով փութացին սահմանի հայաստանեան հատուած: Ազրպէյճանը բողոքեց: Հիմա ՀԱՊԿ-ի ներկայացուցիչը կը խօսի սահմանի երկկողմանի գօտիներուն վրայ առաքելութիւն ուղարկելու մասին. փաստահաւաք առաքելութիւն` իրատեսական գնահատականի թղթածրարը պատրաստելու համար:

Միացեալ Նահանգներու մասով նկատենք, որ Ազրպէյճանի նախագահը վերջերս ընդունեց Միացեալ Նահանգներու արտաքին գործոց նախարարութեան կովկասեան բանակցութիւններու գծով խորհրդական, դեսպան Ֆիլիփ Ռիքըրը: Հետաքրքրական է, որ պաշտօնական լրահոսին մէջ չի նշուիր Ռիքըրի երկրորդ հանգամանքը` Մինսքի խմբակի ամերիկացի նախագահը: Հաղորդագրութեան մէջ ձեւակերպուած այն բաժինը, թէ` բարձր գնահատուած է այն փաստը, որ արտաքին գործոց նախարար Պլինքընը մշտական ուշադրութեան ներքոյ կը պահէ Հայաստանի եւ Ազրպէյճանի յարաբերութիւններու կարգաւորումը, կը կապուի միջնորդի դերի վերստանձնման հեռանկարին:

Խնդիրը էապէս աշխարհաքաղաքական է: Սահմանային գօտիին գնահատական տալ-չտալը պէտք է դիտարկել Հարաւային Կովկասի մէջ միջնորդական հակամարտութեան տեսքով, բայց ըստ էութեան ազդեցութեան գօտիներու մրցապայքարով յատկանշուող իրադարձութիւններու տրամաբանութեամբ:

«Ա.»
aztagdaily.com

FacebookTwitterOdnoklassnikiTelegramPrint
Լրահոս
Փաշինյանը հակահայկական հայտարարություն

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը 2026 թ. սեպտեմբերի 17-ին Երևանում ելույթ ունեցավ «Համ

22 Սեպտեմբեր 2026
Խմբագրական. Դերերու բաշխում, ոչ թէ հակ

23 Օգոստոս 1990-ին, Հայաստանի համաժողովրդային շարժումին յաջորդեց Անկախութեան հ

22 Սեպտեմբեր 2026
Տեղի ունեցավ «Հայաստան» խմբակցության մ

Այսօր՝ սեպտեմբերի 22-ին ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի ներկայացուցիչ, ԱԺ «Հայա

22 Սեպտեմբեր 2026
Հ․Հ․ Անկախութեան Խաւարային Ստուերը՝ 44

«Դուք չէք կրնար նկարագիր եւ քաջութիւն կերտել՝ մարդոցմէ խլելով իրենց նախաձեռնու

22 Սեպտեմբեր 2026
Խմբագրական.- Հայաստանը՝ 35 Տարեկան

1991ի Սեպտեմբեր 21ին, երբ Հայաստան անկախութիւն հռչակեց Խորհրդային Միութենէն, ի

21 Սեպտեմբեր 2026
Խմբագրական. Սեպտեմբերի 21. Պետականութի

Այսօր 2026 թ. Սեպտեմբերի 21-ը Հայաստանի Հանրապետութեան վերանկախութեան 35-ամեակ

21 Սեպտեմբեր 2026
Խմբագրական. Անկախութիւն՝ բայց ի՞նչ տես

Հայաստանի անկախութեան 35-ամեակը բնականաբար առիթ է տօնելու, բայց միեւնոյն ժաման

21 Սեպտեմբեր 2026
ՀՅԴ Հայ Դատի Եվրոպայի գրասենյակը՝ Հայ

ՀՅԴ Հայ Դատի Եվրոպայի գրասենյակը ջերմագին մաղթանքներ է հղում և սրտանց շնորհավո

21 Սեպտեմբեր 2026
ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի հայտարա

Սիրելի՛ հայրենակիցներ, 1991 թվականի սեպտեմբերի 21-ին հայ ժողովուրդը վերահաս

21 Սեպտեմբեր 2026
Կեղծ խաղաղության կարգախոսների ներքո շա

Սեպտեմբերի 21-ի կապակցությամբ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի ուղերձը.

21 Սեպտեմբեր 2026
Անկախութեան 35 տարիները՝ հաշուեկշիռ եւ

­Հա­յաս­տա­նի ­Հան­րա­պե­տու­թեան վե­րան­կա­խաց­ման 35-ա­մեա­կը ա­ռիթ է վե­րար

21 Սեպտեմբեր 2026
Վերակառուցումէն Հռչակագիր, Ապա Անկախու

Հայաստանի վերանկախացման թուականի` 21 սեպտեմբեր 1991-ի 35-ամեակն է այս տարի:

21 Սեպտեմբեր 2026
Խմբագրական. Գերիշխանութեան Պահպանման Հ

Հայաստանի Հանրապետութեան վերանկախացման տօնի նշումին արդիական հնչեղութիւն ապահո

21 Սեպտեմբեր 2026
Յայտարարութիւն ՀՅԴ Արեւմտեան Եւրոպայի

Դաշնակցութեան դէմ բանաւոր յարձակումը, որ դարձեալ բռնկած է ՔՊ-ի կողմէ այս օրերո

21 Սեպտեմբեր 2026
Մուսա Լերան Հերոսամարտի 111-Ամեակի Եւ

Անցնող շաբաթավերջին, կազմակերպութեամբ ՀՅԴ «Կարմիր լեռ» կոմիտէի դաստիարակչական-

21 Սեպտեմբեր 2026
Մուսա Լերան Անմար Կրակը` Անցեալէն Դէպի

Սեպտեմբերեան այս օրերուն մեր նախահայրերուն յիշատակն է, որ կը լեցնէ մեր հոգիներ

20 Սեպտեմբեր 2026
Յայտարարութիւն Հ.Յ.Դ. Իրանի Հիւսիսային

Վերջին օրերին Հայաստանի Ազգային ժողովի ամբիոնից հնչեց յայտարարութիւն՝ դաշնակցա

20 Սեպտեմբեր 2026
Պարտավոր ենք հիշել․ ՀՅԴ Արցախի երիտասա

2020 թվականի 44-օրյա պատերազմը և 2023 թվականի սեպտեմբերի 19-ին Արցախի դեմ սանձ

20 Սեպտեմբեր 2026
Քաղաքացիություն ստանալը դժվարացնում են

Ըստ ՀՅԴ Հայ դատի և քաղաքական հարցերի գրասենյակի ղեկավարի` սփյուռքը չի կարող խա

20 Սեպտեմբեր 2026
Սեպտեմբերյան պատերազմները․․․

Երբեք չեմ հասկացել, թե ինչու՞ է 2020 թվականի սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի սանձազ

19 Սեպտեմբեր 2026
Բոլոր Նյութերը
Հետեվեք մեզ
Facebook
Twitter
YouTube
Instagram
Ստացեք մեր լուրերը էլ.փոստով
Loading
ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ Հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Մհեր Մկրտչյան 12/1 Հեռախոս՝ (+374) 10 52 17 65, (+374) 10 52 18 74 Էլ. փոստ՝ [email protected]
© ARF Dashnaktsutyun- ARMENIAN REVOLUTIONARY FEDERATION Website by Web Development Company