ՀՅԴ
Հայ Յեղափոխական Դաշնակցություն պաշտոնական կայք arfd.am
Skip to content
ՀՅԴ

ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
    • Պատմություն
      • Պատմական ակնարկ
      • Կարևոր իրադարձություններ
      • գործիչներ
    • Ծրագիր
    • Կանոնագիր
    • Ընդհանուր ժողովներ
    • Կազմակերպական կառույց
      • ՀՅԴ Բյուրո
      • Հայաստան
        • Գերագույն մարմին
        • Տարածքային կառույցներ
        • ԱԺ խմբակցություն
        • ՀՅԴ-ն գործադիրում
      • Արցախ
      • Կազմակերպական շրջաններ
      • Երիտասարդական/ուսանողական
    • Հիմնարկներ և գրասենյակներ
    • Ուղեկից միություններ
    • Միջազգային համագործակցություն
  • ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
    • Լրահոս
    • Հայտարարություններ
    • Հոդվածներ
  • ՄԱՄՈՒԼ
    • «Դրօշակ» պաշտոնաթերթ
    • Լրատվամիջոցներ
  • ՇՏԵՄԱՐԱՆ
    • Գրադարան
    • Տեսադարան
    • Ձայնադարան
    • Լուսանկարներ
    • Թանգարան
    • Արխիվ
  • ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ
Facebook
Twitter
YouTube
Instagram
    • Դաս
    • Նոր
  1. ԳԼԽԱՎՈՐ ԷՋ
  2. ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀՅԴ Հայաստան
  • Հարցազրույցներ

Մեր ռազմավարությունը պետք է լինի աշխատանքը ժողովրդի եւ ազգային ինստիտուտների հետ

30 Նոյեմբեր 2022

Մեր ո՛չ քաղաքական նպատակադրումներում է փոփոխություն կատարվել, ո՛չ էլ տրված գնահատականներում։ Ո՛չ «Վերածվող Հայաստանն» է իր տված գանահատականները փոխել այս իշխանությունների նկատմամբ, ո՛չ Հայ Յեղափոխական Դաշնակցությունը, ո՛չ էլ առհասարակ «Հայաստան» խմբակցությունը։ Այս մասին Ազգային Ժողովում լրագրողների հետ զրույցում ասաց ՀՅԴ Հայաստանի ԳՄ անդամ, ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանը։

«Տակտիկական, մարտավարական խնդիրը չի կարող համարվել գաղափարական ընդհանուր նպատակներից շեղում։ Մեր պայքարի շարունակությունը, ռազմավարությունը պետք է լինի աշխատանքը ժողովրդի հետ, պետք է լինի աշխատանքը ազգային ինստիտուտների հետ։ Այն ինստիտուտների, որոնք մեր ազգի ողնաշարն են, պետականության ողնաշարն են, և իրենց առավել ակտիվ ներգրավվումը Հայաստանին սպառնացող այս մարտահրավերների գործում։ Եթե դուք համարում եք, որ օրինակ Հայ Առաքելական Եկեղեցին կամ մեր կրթական հաստատությունները, Գիտությունների ազգային ակադեմիան և բազմաթիվ համահայկական կառույցներ ու կազմակերպություններ այստեղ անելիք ունեն, նշանակում է պետք է լինեն ձևակերպումներ, նշանակումներ, որոնք պետք է առավելագույնը ներգրավվածություն ու մասնակցություն ունենան»,- ասաց նա։

Հարցին, որ արդյոք Դաշինքը քանդվում է, և այդտեղ մնում է միայն Դաշնակցությունը, պատգամավորը պատասխանեց․

«Պարոն Վարդևանյանը տեսնում է, որ այնտեղից կարող է ավելի շատ օգտակար դեր խաղալ։ Միշտ էլ հնարավոր է գտնել պատճառներ, ես չեմ ուզում արհեստական պատճառներ բերել, այո մեզ դեռ չի հաջողվել այն հիմնական նպատակադրումները, որ դրել էինք մեր առաջ, իրականացնել, բայց արդյո՞ք միջանկյալ, կամ որոշակի արդյունքներ մենք չունենք։ Սա խնդրում եմ չանտեսել, մենք ունեցել ենք արդյունքներ, ուենցել ենք, որ այս իշխանությունը չի կարողացել իրականացներ թուրք-ադրբեջանական ծրագրերը, ավելին՝ ադրբեջանցիները և թուրքերը իրենք են հրապարակային գնահատում, թե Հայաստանի ընդդիմությունը թույլ չի տալիս, որ Հայաստանի իշխանություններին, որպեսզի սրանք ավելի հանձնվող լինել։ Երբ Հայաստանը չլիներ, կհարցնեիք չէ, որ Հայաստանը չկա, բայց հայը դեռ կա։ Այդպես հո չի, եթե հասել են Ջերմուկ, թիվ մեկ մեղավորը օրվա իշխանությունն է։ Դուք փորձում եք խնդիրները տեղափոխել ընդդիմադիր դաշտ, ու դրանով փոխելով իրական թիրախավորներին։ Այն համաձայնագրերը, որոնք որ նախատեսվում էր ստորագրել, և իրականացնել այդ հանձնումները, չկարողացան իրականացնել»,- ասաց նա։

Նրա խոսքով՝ իշխանության կողմից միշտ էլ ճնշումներ են եղել մանդատները վայր դնելու հարցնում, բայց սա բացառություն է․

«Իշխանությունն ամեն օր է ճնշում գործադրում, թե՛ իր ապօրինի գործողություններով, թե՛ իրեն սպասարկող լրատվամիջոցներով կեղծ լուրեր տարածելով, մանիպուլյացնելով իրականությունհը։ Ու ես զարմանում եմ, թե՛ Ձեր և թե՛ հանրության այն հատվածի վրա, որոնք այս կեղծ լուրերը չբացաահայտելով, ընդդիմությանը հարցադրումներ են դնում, բա արդյո՞ք կա մի խնդիր, դրա համար է մանդատը վայր դրվում, և այլն»,- ասաց նա։

Հարցին, արդյոք պատգամավորները, որոնք մանդատները վայր դրեցի շտապում էին, որ իշխանափոխություն կլինի, ՀՅԴ-ականը նշեց․

«Ցանկացած պայքար իր մեջ պարունակում է որոշակի ակնկալիքներ՝ ժամանակի առումով, ստեղծվող արդյունքի տեսանելության առումով և այլն։ Հիմա պայքարը գնում է, պայքարը շարունակվում է։ Մարտավարական տեսակետից մեր գործընկերները կարող է համարում են, որ այստեղ պառլամենտում պայքարը անիմաստ է, պառլամենտից դուրս պետք է պայքարեն։ Մենք համարում ենք, թե՛ այնտեղ, թե՛ փողոցում, թե՛ պառլամենտում պետք է բոլոր հարթակներում տանել պայքար։ Իհարկե բոլորս էլ ուզում էինք, որ շուտ տեղի ունենար իշխանափոխությունը, ձևավորվեր ազգային համաձայնության կառավարություն, որ կարողանար այդ կառավարությունը մեր երկիրը այս իրավիճակից շուտ դուրս բերել, բայց հիմա իրավիճակը այսպիսին է»։

Պատգամավորը նշեց, որ այս պահի դրությամբ ունեն հստակ «Հայաստան» դաշինքի նախընտրական ցանկը, որտեղ իրենց գործընկերները հայտարարել են, որ իրենց կուսակցականները մանդատը վերցնելու դեպքում պետք է դուրս գան այդ կուսակցությունից․ «Բայց ես լիահույս եմ, որ մեր պայքարող կազմը` «Հայաստան» խմբակցության նախընտրական ցանկի, երբեք և որևէ պայմաններում չի ենթարկվելու այս ճնշումների, և չի լինելու դեպք, որ մանդատը պահելով խմբակցությունից կամ պայքարից դուրս մնան մարդիկ»։

Անդրադառնալով այլ պատգամավորների մանդատները վայր դնելուն` ՀՅԴ-ական գործիչը նշեց․

«Այդպիսի քննարկումներ որպես այդպիսին չկան։ Բայց երբ մենք ասում ենք մանդատները վայր դնելու մասին, սա մի քիչ ավելի շատ անձնական որոշում է։ Վաղը չի բացառում, որ կարող է ես էլ նման բան մտածեմ։ Մենք բոլորս՝ լրագրողները, ընդդիմությունը, իշխանությունը, եթե մտածում ենք երկրի, մեր ժողովրդի ապագայի մասին, գրենք և քննարկենք այն հարցերը, որոնք օգուտ են տալու երկրին։ Օրինակ՝ լրագրողները հարց են տալիս, կամ խեղդում են, ասում են, այս մի պատգամավորը մի բան ասեց, մյուսը՝ մեկ այլ բան, ես խորհուրդ կտամ իշխանության պատգամավորներին, որոնք հատկապես Արցախը համարում են Ադրբեջանի մաս, նման ազգակործան հայտարարություններ են անում, ազգային անվտանգության սպառնալիք հայտարարություններ են անում, խեղդեք այդ մարդկանց, ասեք հիմնավորի էլի, և իրենց պատասխանատու մարդկանց էլ ասեք, բա այս մարդը, որ այսպիսի բան է հայտարարում, դո՞ւք էլ եք այդպես մտածում։ Եթե այդպես չեք մտածում՝ ի՞նչ կարգապահական պատասխանատվության առաջ եք կանգնեցրել։ Օրինակ՝ մարդիկ Ազգային Ժողովի ամբիոնից նման բաներ են հայտարարում, դուք՝ սիրելի լրագրողներ, մոտեցեք ԱԺ նախագահին, մոտեցեք և հարցրեք, որ այս մարդը նման բան է ասում, Դուք կիսո՞ւմ եք այդ տեսակետը, եթե այո, ապա պատասխանատվություն եք վերցնում բոլորի առաջ, եթե չեք կիսում, ապա ի՞նչ պատասխանատվության եք կանչել այդ մարդուն»,- ասաց նա։

FacebookTwitterOdnoklassnikiTelegramPrint
Լրահոս
Փաշինյանը հակահայկական հայտարարություն

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը 2026 թ. սեպտեմբերի 17-ին Երևանում ելույթ ունեցավ «Համ

22 Սեպտեմբեր 2026
Խմբագրական. Դերերու բաշխում, ոչ թէ հակ

23 Օգոստոս 1990-ին, Հայաստանի համաժողովրդային շարժումին յաջորդեց Անկախութեան հ

22 Սեպտեմբեր 2026
Տեղի ունեցավ «Հայաստան» խմբակցության մ

Այսօր՝ սեպտեմբերի 22-ին ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի ներկայացուցիչ, ԱԺ «Հայա

22 Սեպտեմբեր 2026
Հ․Հ․ Անկախութեան Խաւարային Ստուերը՝ 44

«Դուք չէք կրնար նկարագիր եւ քաջութիւն կերտել՝ մարդոցմէ խլելով իրենց նախաձեռնու

22 Սեպտեմբեր 2026
Խմբագրական.- Հայաստանը՝ 35 Տարեկան

1991ի Սեպտեմբեր 21ին, երբ Հայաստան անկախութիւն հռչակեց Խորհրդային Միութենէն, ի

21 Սեպտեմբեր 2026
Խմբագրական. Սեպտեմբերի 21. Պետականութի

Այսօր 2026 թ. Սեպտեմբերի 21-ը Հայաստանի Հանրապետութեան վերանկախութեան 35-ամեակ

21 Սեպտեմբեր 2026
Խմբագրական. Անկախութիւն՝ բայց ի՞նչ տես

Հայաստանի անկախութեան 35-ամեակը բնականաբար առիթ է տօնելու, բայց միեւնոյն ժաման

21 Սեպտեմբեր 2026
ՀՅԴ Հայ Դատի Եվրոպայի գրասենյակը՝ Հայ

ՀՅԴ Հայ Դատի Եվրոպայի գրասենյակը ջերմագին մաղթանքներ է հղում և սրտանց շնորհավո

21 Սեպտեմբեր 2026
ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի հայտարա

Սիրելի՛ հայրենակիցներ, 1991 թվականի սեպտեմբերի 21-ին հայ ժողովուրդը վերահաս

21 Սեպտեմբեր 2026
Կեղծ խաղաղության կարգախոսների ներքո շա

Սեպտեմբերի 21-ի կապակցությամբ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի ուղերձը.

21 Սեպտեմբեր 2026
Անկախութեան 35 տարիները՝ հաշուեկշիռ եւ

­Հա­յաս­տա­նի ­Հան­րա­պե­տու­թեան վե­րան­կա­խաց­ման 35-ա­մեա­կը ա­ռիթ է վե­րար

21 Սեպտեմբեր 2026
Վերակառուցումէն Հռչակագիր, Ապա Անկախու

Հայաստանի վերանկախացման թուականի` 21 սեպտեմբեր 1991-ի 35-ամեակն է այս տարի:

21 Սեպտեմբեր 2026
Խմբագրական. Գերիշխանութեան Պահպանման Հ

Հայաստանի Հանրապետութեան վերանկախացման տօնի նշումին արդիական հնչեղութիւն ապահո

21 Սեպտեմբեր 2026
Յայտարարութիւն ՀՅԴ Արեւմտեան Եւրոպայի

Դաշնակցութեան դէմ բանաւոր յարձակումը, որ դարձեալ բռնկած է ՔՊ-ի կողմէ այս օրերո

21 Սեպտեմբեր 2026
Մուսա Լերան Հերոսամարտի 111-Ամեակի Եւ

Անցնող շաբաթավերջին, կազմակերպութեամբ ՀՅԴ «Կարմիր լեռ» կոմիտէի դաստիարակչական-

21 Սեպտեմբեր 2026
Մուսա Լերան Անմար Կրակը` Անցեալէն Դէպի

Սեպտեմբերեան այս օրերուն մեր նախահայրերուն յիշատակն է, որ կը լեցնէ մեր հոգիներ

20 Սեպտեմբեր 2026
Յայտարարութիւն Հ.Յ.Դ. Իրանի Հիւսիսային

Վերջին օրերին Հայաստանի Ազգային ժողովի ամբիոնից հնչեց յայտարարութիւն՝ դաշնակցա

20 Սեպտեմբեր 2026
Պարտավոր ենք հիշել․ ՀՅԴ Արցախի երիտասա

2020 թվականի 44-օրյա պատերազմը և 2023 թվականի սեպտեմբերի 19-ին Արցախի դեմ սանձ

20 Սեպտեմբեր 2026
Քաղաքացիություն ստանալը դժվարացնում են

Ըստ ՀՅԴ Հայ դատի և քաղաքական հարցերի գրասենյակի ղեկավարի` սփյուռքը չի կարող խա

20 Սեպտեմբեր 2026
Սեպտեմբերյան պատերազմները․․․

Երբեք չեմ հասկացել, թե ինչու՞ է 2020 թվականի սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի սանձազ

19 Սեպտեմբեր 2026
Բոլոր Նյութերը
Հետեվեք մեզ
Facebook
Twitter
YouTube
Instagram
Ստացեք մեր լուրերը էլ.փոստով
Loading
ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ Հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Մհեր Մկրտչյան 12/1 Հեռախոս՝ (+374) 10 52 17 65, (+374) 10 52 18 74 Էլ. փոստ՝ [email protected]
© ARF Dashnaktsutyun- ARMENIAN REVOLUTIONARY FEDERATION Website by Web Development Company