ՀՅԴ
Հայ Յեղափոխական Դաշնակցություն պաշտոնական կայք arfd.am
Skip to content
ՀՅԴ

ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
    • Պատմություն
      • Պատմական ակնարկ
      • Կարևոր իրադարձություններ
      • գործիչներ
    • Ծրագիր
    • Կանոնագիր
    • Ընդհանուր ժողովներ
    • Կազմակերպական կառույց
      • ՀՅԴ Բյուրո
      • Հայաստան
        • Գերագույն մարմին
        • Տարածքային կառույցներ
        • ԱԺ խմբակցություն
        • ՀՅԴ-ն գործադիրում
      • Արցախ
      • Կազմակերպական շրջաններ
      • Երիտասարդական/ուսանողական
    • Հիմնարկներ և գրասենյակներ
    • Ուղեկից միություններ
    • Միջազգային համագործակցություն
  • ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
    • Լրահոս
    • Հայտարարություններ
    • Հոդվածներ
  • ՄԱՄՈՒԼ
    • «Դրօշակ» պաշտոնաթերթ
    • Լրատվամիջոցներ
  • ՇՏԵՄԱՐԱՆ
    • Գրադարան
    • Տեսադարան
    • Ձայնադարան
    • Լուսանկարներ
    • Թանգարան
    • Արխիվ
  • ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ
Facebook
Twitter
YouTube
Instagram
    • Դաս
    • Նոր
  1. ԳԼԽԱՎՈՐ ԷՋ
  2. ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀՅԴ Հայաստան
  • Հարցազրույցներ

Վարդենիսում աղետ է, «ժանտախտ»՝ իշխանությունների խրախճանքի պայմաններում

05 Դեկտեմբեր 2022

Yerkir.am-ը զրուցել է ՀՅԴ Տավուշի Մարզային կոմիտեի ներկայացուցիչ, ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանի հետ։

– Պարո՛ն Դանիելյան, օրերս Վարդենիսում էիք, ինչպե՞ս կգնահատեք իրադրությունը, հաշվի առնելով վերջին զարգացումները։

– Մեկ բառով՝ աղետալի։ Աղետալի՝ և՛ անվտանգության ուղղակի բացակայության, և՛ սոցիալ տնտեսական, և՛ բարոյահոգեբանական իմաստով։

– Երևի հերթով անդրադառնանք։

– Տեսեք՝ սեպտեմբերի 13-ի կարճատև պատերազմից և թշնամու զորքերի ներթափանցումից հետո ուղղակի կաթվածահար է եղել Վարդենիսի շրջանի պաշտպանական համակարգը, որը, ինչպես գիտեք, արդեն իսկ կազմաքանդված էր 2020 թ. նոյեմբերից հետո, երբ թշնամուն հանձնվեց Քարվաճառի շրջանը։ Սեպտեմբերի 13-ից թշնամին, առաջանալով և զավթելով ռազմավարական բազմաթիվ դիրքեր, ոչ միայն նշանառության տակ է վերցրել Վարդենիսի մի շարք բնակավայրեր, այլև անգամ կտրել է առանձին գյուղերը սնուցող խմելու ջրագծերը, փակել ակունքներն ու ստեղծել հումանիտար ճգնաժամ։

– Այսինքն՝ սեպտեմբերին Վարդեիսը 2-րդ հարվա՞ծն է ստացել նոյեմբերի 9-ի փաշինյանական կապիտուլյացիայից և Քարվաճառի հանձնումից հետո։

– Այո, և, ցավոք, իշխանությունները պարզապես անտերության են մատնել շրջանը։ Մի խայտառակ, ամոթալի ու նվաստացուցիչ փաստ ներկայացնեմ, և ամեն ինչ պարզ կդառնա։ Գիտեք, որ սեպտեմբերի 13-ին բազմաթիվ զոհեր տվեց նաև Վարդենիսը, և, պատկերացրեք, որ մինչ օրս մեր տարածքում դեռ կան զոհերի մարմիններ։ Պայմանագրային զինծառայողը, ով այդ ժամանակ ծառայության չի եղել, տագնապի ժամանակ օգնության շտապելիս թիկունք ներթափանցած թշնամու կողմից շրջափակման մեջ ընկնելով զոհվել է, հիմա այդ մարդու մարմինն արդեն 3 ամիս է, ինչ գտնվում է բաց երկնքի տակ։ Պաշտպանության նախարարությունը պիտի պատասխանի՝ ինչու՞ թվով 4 դիրքում զինվոր չի եղել, որտեղից թշնամին կարողացել է անարգել ներթափանցել, կատարել գործողություն և, ամենակարևորը, նշված 4 դիրքի փոխարեն կառուցել 22 նոր դիրք և հիմնավորվել մեր հողում։

– Հիմա այդ սպայի մարմինը նույնկերպ ընկած է դրսու՞մ։

– Այո, ուղղակի սահմռկեցուցիչ է, երբ քթի առջև ընկած հարազատի, որդու, եղբոր մարմինը մարդիկ չենս կարող հուղարկավորել։ Դուք նախկինում կպատկերացնեի՞ք նման բան, երբ զոհվածի մարմինը 3 ամիս ընկած լինի դրսում, և նրա եղբայրը թակի պետական մարմինների հարյուրավոր դռներ, խնդրի, պահանջի, որ օգնեն, անգամ սեփական նախաձեռնությամբ անօդաչու սարք թռցնի, որ տեսնի՝ եղբոր մարմինը տեղու՞մ է, թե՞ ոչ։

– Այսինքն՝ 3 ամսվա մեջ պետությունը, զինված ուժերը, հատուկ ջոկատայինները չե՞ն կարողացել մարմինը դուրս բերել։

– Փաստ է, որ ոչ։ Ես արդեն չգիտեմ՝ չե՞ն կարողացել, թե՞ չեն ուզել։ Դուք հիշու՞մ եք, քանի՞ օր անց Արցախի ՊԲ հատուկ նշանակության ուժերը ուղղաթիռի խոցման վայրից տարհանեցին հայկական Մի-24-ի անձնակազմից մեկի դին, երկու օդաչուների մասունքներն ու ուղղաթիռի որոշ անհրաժեշտ մասեր. դեպքից ընդամենը 10 օր անց՝ 2014 թ. նոմյեմբերի 22-ին, ընդ որում՝ թշնամուն երկու զինվորականի շարքից հանելով։ Վարդենիսում տիրող այս խայտառակ, անտեր վիճակի ու քաոսի պայմաններում տեսնում ես պատկան նախարարների, ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Ա. Քոչարյանի և այլ իշխանավորների ցինիկ պահվածքն ու հասկանում, որ այս ամենը դիտավորյալ է արվում։ Այո, սա հանցավոր անգործություն է, որը Փաշինյանի իշխանության թուրքամետ ու հակապետական ծրագրի մի մասն է։ Սա արվում է հատուկ, որպեսզի մարդիկ չփորձեն այլևս կռիվ տալ թշնամու դեմ, չփորձեն նվիրվել բանակին, ձեռնամուխ չլինեն սեփական հայրենիքի ազատագրմանը, քանի որ այդ ամենը չի տեղավորվում իշխանությունների թուրքամետ ծրագրին մեջ, փոխարենը՝ հանձնվեն, հարմարվեն, նվաստանան, ինպես ինքը՝ Փաշինյանի իշխանությունը։

– Դուք նշեցիք նաև սոցիալ-տնտեսական խնդիրների առկայության մասին։

– Վարդենիսում առկա իրավիճակը ճիշտ և ճիշտ ներկայացնում է վարագույրի հակառակ կողմը, երբ բեմում ներկայացվող լավ կյանքի, տնտեսական ճռճռան թվերի, Հանրապետության հրապարակի լույսերի ու մայրաքաղաքի ճոխ զարդարանքների հետևում տեսնում ես երկրիդ իրական և ողբերգական պատկերը։ Այցելում ես սեպտեմբերին զոհվածի բազմանդամ ընտանիք, տեսնում 4-5 մանկահասակ և կարիքավոր երեխաների և պարզում, որ նրանց այս 3 ամիսներին ոչ մեկը, անգամ մարզպետը չի այցելել և փորձել ինչ-որ կերպ օժանդակել, մյուս կողմից տեսնում երկրիդ պատասխանատու դեմքերի խրախճանքը Քաթարում և այլուր։ Գիտեք՝ ես այս ամենը կանվանեի ոչ այլ ինչ, քան մեծագույն անբարոյականություն։ Իսկ կառավարության վերջին փոփոխությունները ուղղակի խորացրել են սոցիալական ճգնաժամը։ Սայլակի վրա մեզ ներկայացավ ոտքեր ու ձեռքեր չունեցող հաշմանդամ, ում թոշակը ավելացրել են 3.000 դրամով, փոխարենը կտրել 18.000 դրամ կազմող նպաստը։ Ահա փաշինյանական ողջ զավեշտը։ Ինչպես նշեցի՝ վարդենիսցի սահմանամերձ գյուղացին հայտնվել է սոցիալական աղետալի վիճակում։ Նա թշնամու նշանառության տակ ուղղակի զրկվել է գոյատևելու կենսական պայմաններից, անգամ՝ խմելու ջրից։ Եվ այս «ժանտախտի» կողքին իշխանությունների հանցավոր անգործություն է ու պետական բյուջեն խժռող երևանյան խրախճանքը։

– Իշխանություններն օրնիբուն թմբկահարում են «Արցախը տանք, որ լավ ապրենք» Տեր-Պետրոսյանի տարիներից ժառանգված կարգախոսը։ Արցախը, հարևան Քարվաճառը հանձնվեց, այժմ վարդենիսցին ավելի լավ չի՞ ապրում։

– Ես Վարդենիսում մի բան զգացի. այս իշխանությունների համար որևէ տարբերություն չկա՝ Արցա՞խը կհանձնեն միայն, թե՞, օրինակ, Վարդենիսի շրջանն էլ հետը։ Հայաստանի ընթացքը դեպի թյուրքական աշխարհ, այսինքն՝ դեպի կործանում թեքող Փաշինյանի վարչախումբը մեկ վայրկյան անգամ չի վարանի Վարդենիսը ևս նվիրել թշնամուն, երբ վաղը Ադրբեջանը կոնկրետ պահանջ ներկայացնի։ Ավելին, իսկ ինչու՞ ենք կարծում, որ Վարդենիսը չի հանձնվել, ինչ է, միջնադարու՞մ ենք, թշնամին նիզա՞կ պետք է խփի հրապարակում, որ ասի՝ գրավել է քո հողը։ Երբ իշխանությունը հեշտ ու հանգիստ թշնամուն է հանձնել շրջանի ռազմավարական դիրքերը, ջրային ակունքները, նշանառության տակ են բնակավայրերը, ճանապարհները, հողատարածքները, և այս ամենի կողքին վարդենիսցին ուղղակի մատնված է բախտի քմահաճույքին, շրջանում իսպառ բացակայում է ապրելու և արարելու հեռանկարը, ներդրումների մասին խոսք անգամ լինել չի կարող, մարդիկ զանգվածորեն արտագաղթում են, մնացողներն էլ իրենք են փորձում պաշտպանել սեփական ընտանիքը, գյուղը, պատիվը, ապա այս ամենն արդյո՞ք չի՞ խոսում այն մասին, որ Վարդենիսը ևս օտարված է փաշինյանական խմբակի կողմից այնպես, ինչպես Արցախը։

FacebookTwitterOdnoklassnikiTelegramPrint
Լրահոս
Փաշինյանը հակահայկական հայտարարություն

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը 2026 թ. սեպտեմբերի 17-ին Երևանում ելույթ ունեցավ «Համ

22 Սեպտեմբեր 2026
Խմբագրական. Դերերու բաշխում, ոչ թէ հակ

23 Օգոստոս 1990-ին, Հայաստանի համաժողովրդային շարժումին յաջորդեց Անկախութեան հ

22 Սեպտեմբեր 2026
Տեղի ունեցավ «Հայաստան» խմբակցության մ

Այսօր՝ սեպտեմբերի 22-ին ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի ներկայացուցիչ, ԱԺ «Հայա

22 Սեպտեմբեր 2026
Հ․Հ․ Անկախութեան Խաւարային Ստուերը՝ 44

«Դուք չէք կրնար նկարագիր եւ քաջութիւն կերտել՝ մարդոցմէ խլելով իրենց նախաձեռնու

22 Սեպտեմբեր 2026
Խմբագրական.- Հայաստանը՝ 35 Տարեկան

1991ի Սեպտեմբեր 21ին, երբ Հայաստան անկախութիւն հռչակեց Խորհրդային Միութենէն, ի

21 Սեպտեմբեր 2026
Խմբագրական. Սեպտեմբերի 21. Պետականութի

Այսօր 2026 թ. Սեպտեմբերի 21-ը Հայաստանի Հանրապետութեան վերանկախութեան 35-ամեակ

21 Սեպտեմբեր 2026
Խմբագրական. Անկախութիւն՝ բայց ի՞նչ տես

Հայաստանի անկախութեան 35-ամեակը բնականաբար առիթ է տօնելու, բայց միեւնոյն ժաման

21 Սեպտեմբեր 2026
ՀՅԴ Հայ Դատի Եվրոպայի գրասենյակը՝ Հայ

ՀՅԴ Հայ Դատի Եվրոպայի գրասենյակը ջերմագին մաղթանքներ է հղում և սրտանց շնորհավո

21 Սեպտեմբեր 2026
ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի հայտարա

Սիրելի՛ հայրենակիցներ, 1991 թվականի սեպտեմբերի 21-ին հայ ժողովուրդը վերահաս

21 Սեպտեմբեր 2026
Կեղծ խաղաղության կարգախոսների ներքո շա

Սեպտեմբերի 21-ի կապակցությամբ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի ուղերձը.

21 Սեպտեմբեր 2026
Անկախութեան 35 տարիները՝ հաշուեկշիռ եւ

­Հա­յաս­տա­նի ­Հան­րա­պե­տու­թեան վե­րան­կա­խաց­ման 35-ա­մեա­կը ա­ռիթ է վե­րար

21 Սեպտեմբեր 2026
Վերակառուցումէն Հռչակագիր, Ապա Անկախու

Հայաստանի վերանկախացման թուականի` 21 սեպտեմբեր 1991-ի 35-ամեակն է այս տարի:

21 Սեպտեմբեր 2026
Խմբագրական. Գերիշխանութեան Պահպանման Հ

Հայաստանի Հանրապետութեան վերանկախացման տօնի նշումին արդիական հնչեղութիւն ապահո

21 Սեպտեմբեր 2026
Յայտարարութիւն ՀՅԴ Արեւմտեան Եւրոպայի

Դաշնակցութեան դէմ բանաւոր յարձակումը, որ դարձեալ բռնկած է ՔՊ-ի կողմէ այս օրերո

21 Սեպտեմբեր 2026
Մուսա Լերան Հերոսամարտի 111-Ամեակի Եւ

Անցնող շաբաթավերջին, կազմակերպութեամբ ՀՅԴ «Կարմիր լեռ» կոմիտէի դաստիարակչական-

21 Սեպտեմբեր 2026
Մուսա Լերան Անմար Կրակը` Անցեալէն Դէպի

Սեպտեմբերեան այս օրերուն մեր նախահայրերուն յիշատակն է, որ կը լեցնէ մեր հոգիներ

20 Սեպտեմբեր 2026
Յայտարարութիւն Հ.Յ.Դ. Իրանի Հիւսիսային

Վերջին օրերին Հայաստանի Ազգային ժողովի ամբիոնից հնչեց յայտարարութիւն՝ դաշնակցա

20 Սեպտեմբեր 2026
Պարտավոր ենք հիշել․ ՀՅԴ Արցախի երիտասա

2020 թվականի 44-օրյա պատերազմը և 2023 թվականի սեպտեմբերի 19-ին Արցախի դեմ սանձ

20 Սեպտեմբեր 2026
Քաղաքացիություն ստանալը դժվարացնում են

Ըստ ՀՅԴ Հայ դատի և քաղաքական հարցերի գրասենյակի ղեկավարի` սփյուռքը չի կարող խա

20 Սեպտեմբեր 2026
Սեպտեմբերյան պատերազմները․․․

Երբեք չեմ հասկացել, թե ինչու՞ է 2020 թվականի սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի սանձազ

19 Սեպտեմբեր 2026
Բոլոր Նյութերը
Հետեվեք մեզ
Facebook
Twitter
YouTube
Instagram
Ստացեք մեր լուրերը էլ.փոստով
Loading
ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ Հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Մհեր Մկրտչյան 12/1 Հեռախոս՝ (+374) 10 52 17 65, (+374) 10 52 18 74 Էլ. փոստ՝ [email protected]
© ARF Dashnaktsutyun- ARMENIAN REVOLUTIONARY FEDERATION Website by Web Development Company