ՀՅԴ
Հայ Յեղափոխական Դաշնակցություն պաշտոնական կայք arfd.am
Skip to content
ՀՅԴ

ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
    • Պատմություն
      • Պատմական ակնարկ
      • Կարևոր իրադարձություններ
      • գործիչներ
    • Ծրագիր
    • Կանոնագիր
    • Ընդհանուր ժողովներ
    • Կազմակերպական կառույց
      • ՀՅԴ Բյուրո
      • Հայաստան
        • Գերագույն մարմին
        • Տարածքային կառույցներ
        • ԱԺ խմբակցություն
        • ՀՅԴ-ն գործադիրում
      • Արցախ
      • Կազմակերպական շրջաններ
      • Երիտասարդական/ուսանողական
    • Հիմնարկներ և գրասենյակներ
    • Ուղեկից միություններ
    • Միջազգային համագործակցություն
  • ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
    • Լրահոս
    • Հայտարարություններ
    • Հոդվածներ
  • ՄԱՄՈՒԼ
    • «Դրօշակ» պաշտոնաթերթ
    • Լրատվամիջոցներ
  • ՇՏԵՄԱՐԱՆ
    • Գրադարան
    • Տեսադարան
    • Ձայնադարան
    • Լուսանկարներ
    • Թանգարան
    • Արխիվ
  • ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ
Facebook
Twitter
YouTube
Instagram
    • Դաս
    • Նոր
  1. ԳԼԽԱՎՈՐ ԷՋ
  2. ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀՅԴ Արցախ
  • Հարցազրույցներ

Թշնամին հիմա կանգնած է ՀՀ քաղաքացու դռանը

07 Դեկտեմբեր 2022

Իրենց պատճառաբանությունները կապված են բնապահպանական ինչ-որ հարցերի հետ, բայց իհարկե մեզ համար հասկանալի է, որ պարզապես նպատակը մեկն է` ճնշումներ գործադրել արցախահայության վրա հոգեբանական տարբեր միջոցներով, որպեսզի մեր ժողովրդի համար անտանելի պայմաններ ստեղծվի, որ չապրեն իրնց հայրենիքում, դա է հիմանական նպատակը։ Այս մասին Yerkir.am-ի հետ զրույցում անդրադառնալով Բերձորի միջանցքում ադրբեջանցիների կողմից իրականացված սադրանքին ասաց Արցախի ԱԺ «Հայ Յեղափոխական Դաշնակցության» խմբակցության պատգամավոր Վահրամ Բալայանը։

Անդրադառնալով տեղեկատվություններին, որ թշնամին Լաչինի միջանցքում անցակետեր է տեղադրելու, որտեղ հատուկ սարքերի միջոցով տեսնելու է մեքենաների մեջ գտնվող իրերը, պատգամավորը պատասխանեց․

«Դա էլ իմ ասածի շարունակությունն է, ամեն կերպ ստեղծում են ժողովրդի համար անհարմար իրավիճակ։ Կա այդպիսի խոսակցություն, որ պետք է ինչ-որ սարքեր տեղադրվեն, որոնք կոչվում են սքաներներ, որոնք պետք է նկարեն, թե ինչ են տեղափոխում բեռնատար մեքենաները։ Բայց կրկին ասում եմ, որ այդ ամենի հիմքում դրված է այն, որ հնարավորինս անհարմար իրավիճակներ ստեղծեն ժողովրդի համար»,- նշեց պատգամավորը։

Ընդդիմադիրը գործիչը նշում է, որ Արցախում իրենց եղած հնարավորությունների չափով փորձ է արվում այդ հարցերի լուծումներն ապահովել և հնարավորինս պաշտպանել ժողովրդի շահը․ «Հարցն այն է, որ մեր դրսի հետ կապը հենց Լաչինի միջանցքով է իրականացվում, և փակելու պարագայում հասկանալի է, որ Արցախը կմնա շրջափակման մեջ։ Խոսքը նրա մասին է, որ պետք է օգտագործել բոլոր հնարավորությունները՝ թե՛ խաղաղապահ ուժերի, թե՛ այլ ուժերի, բոլոր շահագրգիռ կողմերի, որպեսզի միջանցքը շարունակի գործել, որովհետև դա հումանիտար միջանցք է, և ծառայում է, որպեսզի հնարավորություններ ստեղծվի, որ ժողովուրդը ապրի իր հայրենիքում»։

Հարցին արդյո՞ք թշնամին կրկին սադրանքների կգնա Լաչինի միջանցքում, պատգամավորը կարծում է, որ՝ այո․

«Ցավոք, իմ կարծիքով, դրանք վերջ չեն ունենա, որովհետև հայության նկատմամբ թշնամանքը այնքան մեծ է, որ ամեն օր ինչ-որ բանի ենք սպասում։ Ինչպես ասում են, իրենց իրավասության տակ գտնված բոլոր միջոցներով փորձելու են անընդհատ ճնշումներ գործադրել ժողովրդի վրա։ Ընդհանրապես վերջին շրջանում լարված է եղել մինչև այդ դեպքը, շատ սադրանքների են դիմում գյուղատնտեսական աշխատանքները խափանելու նպատակով , Արցախի տարբեր հատվածներում՝ սահմանամերձ բնակավայրերի վրա կրակելով, այգիների վրա կրակելով։ Վերջին շրջանում այդ ուղղությամբ ակտիվացել են և, ցավոք սրտի, դա ոչ առաջինն է, ոչ էլ՝ վերջինը։ Որովհետև նպատակը հասկանալի է»,- ասաց նա։

ՀՅԴ-ական գործիչն ասում է՝ չնայած սադրանքներին ժողովուրդը մաքառում է, և փորձում է հաղթահարել այդ դժվարությունները՝ փորձելով շարունակել իր հողին տիրություն անել, իր բոլոր ռեսուրսներով, ապրելով իր հայրենիքում։ Մարդիկ այդպես են տրամադրված։

Անդրադառնալով ՀՀ իշխանությունների վարած քաղաքականության, ըստ որի Արցախում նման սադրանքներ է լինում Վահրամ Բալայանը նշեց․ «ՀՀ իշխանությունների փափուկ վերաբերմունքը, կամ ընդհանրապես անտարբեր վերաբերմունքը Արցախի նկատմամբ, ինչ-որ չափով ոգևորում է հակառակորդին՝ նոր սադրանքների դիմելու հարցով, և իրավիճակը միշտ լարված պահելու համար»։

Պատգամավորը կարծում է, որ այս ամենը մի օր էլ կանգնելու է ՀՀ քաղաքացու դռանը և այս ամենը կանխելու համար կա մեկ ճանապարհ՝ մարդ պետք է իր ազատությունը, անկախությունը, բոլոր հնարավոր և անհնարին միջոցներով պաշտպանի։

Իշխանության մոտեցումն էլ դրան պետք է նպատակաուղղված լինի․

«Պատերազմից հետո անընդհատ շրջանառության մեջ էր դրվում, որ Արցախը բեռ է ՀՀ քաղաքացիների համար, բայց կյանքը ցույց տվեց, որ դա այդքան էլ այդպես չէ 2 առումներով՝ թե տնտեսական, թե անվտանգային, որովհետև վերջիվերջո Արցախը տնտեսական միավոր է, որը նպաստում էր Հայաստանի տնտեսական աճին, սոցիալական հարցերի լուծմանը, և այլն, իսկ մյուս կողմից էլ նաև ամենակարևոր անվտանգային համակարգն է։ Այդ բեռը դրված էր Արցախի Հանրապետության վրա, այսինքն թշնամին հիմա կանգնած է ՀՀ քաղաքացու դռանը»։

Լ.Ա.

FacebookTwitterOdnoklassnikiTelegramPrint
Լրահոս
Էրդողանի կողմից ցեղասպանության ժխտումն

Չնայած իրենց դիվանագիտական խորամանկությանը՝ թուրք ղեկավարներն այդպես էլ չսովոր

11 Օգոստոս 2026
Պայքարը շարունակվում է. Բանակում Բյու

Օգոստոսի 3-ից 9-ը Բյուրականի «Գառնիկ Մկրտչյան» բանակավայրում տեղի ունեցավ ՀՅԴ

11 Օգոստոս 2026
Խմբագրական. Սեւրը՝ պատմական իրականութ

Սակայն, անհրաժեշտ է կատարել մի կարեւոր քաղաքա-իրաւական մատնանշում։ Սեւրի դաշնա

10 Օգոստոս 2026
Խմբագրական. Սեւրը՝ Ծրագիրին Եւ Հռչակագ

Սեւրի պայմանագիրի 106-րդ ամեակը յայտնաբար առիթ չէ հանդիսացած հայկական աշխարհին

10 Օգոստոս 2026
Արցախի ժողովրդի իրավունքները սակարկութ

ՀՅԴ Արցախի ԿԿ ներկայացուցիչ Արա Պուլուզյանը «Ապառաժ»-ի հետ զրույցում, արձագանք

10 Օգոստոս 2026
ՀՅԴ վերահաստատումը հայրենիքում՝ 36 տար

ՀՅԴ Երեւանի քաղաքային կոմիտեի նախաձեռնությամբ այսօր՝ օգոստոսի 8-ին Եռաբլուր զի

08 Օգոստոս 2026
Պայքարը շարունակելուց բացի այլընտրանք

ՀՅԴ Հայ Դատի գրասենյակի պատասխանատու Կիրո Մանոյանի խոսքը Եռաբլուրում. 1990

08 Օգոստոս 2026
Խաղաղությունը չի կարող լինել անվտանգու

Այո, հակամարտությունն ու դրանից բխող Արցախի ժողովրդի վերադարձի, գերիների տունդ

08 Օգոստոս 2026
Հայ Դատը Դատապարտեց Պաքուի Դէմ Պատժամի

ՈՒԱՇԻՆԿԹԸՆ.- Ամերիկայի Հայ Դատի յանձնախումբը դատապարտեց Թրամփի վարչակազմին կող

08 Օգոստոս 2026
Ստեղծել եք ավտորիտար համակարգ, որը ծառ

Գումարումը սկսեցինք մի ուղերձով, որի առանցքում դահլիճի բարեվարքությունն էր. Առ

07 Օգոստոս 2026
Այդ ճգնաժամը դուք եք ստեղծել

«ՌԴ-ն ՀՀ պետականության համար սպառնալիք չէ։ Ես գիտեմ, որ ապրանքների մուտքի արգե

07 Օգոստոս 2026
Վեհափառի դեմ հարուցված շինծու դատը, եկ

Հայ դատի Կենտրոնական Խորհրդի նախագահ Հակոբ Տեր Խաչատուրյանն անդրադարձել է Գարե

07 Օգոստոս 2026
ՀՅԴ Բյուրոյի հայտարարությունը

Սիրելի հայրենակիցներ, Առերեսվում ենք հայ ժողովրդի պատմության ամենաանպատվաբե

07 Օգոստոս 2026
Արտածման ճգնաժամը

«Աշխարհագրութիւնը մեզ դրացիներ դարձուց։ Պատմութիւնը՝ բարեկամներ։ Տնտեսութիւնը՝

07 Օգոստոս 2026
Հ.Յ.Դ. Բիւրոյի Երիտասարդական Գրասենեակ

Հ.Յ.Դ. Բիւրոյի Երիտասարդական Գրասենեակը կը յայտարարէ «ԱՄԱՐԱՍ» ծրագրի կայացումը

06 Օգոստոս 2026
Դատող կողմի համար այս դատավարությունը

Բաքվի վերաքննիչ դատարանում ավարտվել է Արցախի ռազմական և քաղաքական ղեկավարությա

06 Օգոստոս 2026
Ակնարկ. Երբ իշխանութիւնն այլեւս ընդդիմ

Այս յօդւածը փորձում է հասկանալ, թէ ինչ է տեղի ունենում, երբ իշխանութիւնը արտաք

06 Օգոստոս 2026
Շարունակե՞լ Գոյութիւն Ունեցածը, Թէ՞ Ան

Խորհրդարանական ընտրութիւնները կը կատարուին իշխանութեան փոփոխութիւնը կարելի դար

06 Օգոստոս 2026
Էներգետիկ ինքնիշխանության պատրանքը․ Հա

Ռուսաստանը կարող է վերանայել կամ դադարեցնել Հայաստանի նկատմամբ բնական գազի, նա

06 Օգոստոս 2026
Քարտեզից այն կողմ. Տիգրանաշենը և Հայաս

Հայաստանի և Ադրբեջանի միջև ընթացող սահմանազատման և սահմանագծման գործընթացը վաղ

06 Օգոստոս 2026
Բոլոր Նյութերը
Հետեվեք մեզ
Facebook
Twitter
YouTube
Instagram
Ստացեք մեր լուրերը էլ.փոստով
Loading
ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ Հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Մհեր Մկրտչյան 12/1 Հեռախոս՝ (+374) 10 52 17 65, (+374) 10 52 18 74 Էլ. փոստ՝ [email protected]
© ARF Dashnaktsutyun- ARMENIAN REVOLUTIONARY FEDERATION Website by Web Development Company