ՀՅԴ
Հայ Յեղափոխական Դաշնակցություն պաշտոնական կայք arfd.am
Skip to content
ՀՅԴ

ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
    • Պատմություն
      • Պատմական ակնարկ
      • Կարևոր իրադարձություններ
      • գործիչներ
    • Ծրագիր
    • Կանոնագիր
    • Ընդհանուր ժողովներ
    • Կազմակերպական կառույց
      • ՀՅԴ Բյուրո
      • Հայաստան
        • Գերագույն մարմին
        • Տարածքային կառույցներ
        • ԱԺ խմբակցություն
        • ՀՅԴ-ն գործադիրում
      • Արցախ
      • Կազմակերպական շրջաններ
      • Երիտասարդական/ուսանողական
    • Հիմնարկներ և գրասենյակներ
    • Ուղեկից միություններ
    • Միջազգային համագործակցություն
  • ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
    • Լրահոս
    • Հայտարարություններ
    • Հոդվածներ
  • ՄԱՄՈՒԼ
    • «Դրօշակ» պաշտոնաթերթ
    • Լրատվամիջոցներ
  • ՇՏԵՄԱՐԱՆ
    • Գրադարան
    • Տեսադարան
    • Ձայնադարան
    • Լուսանկարներ
    • Թանգարան
    • Արխիվ
  • ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ
Facebook
Twitter
YouTube
Instagram
    • Դաս
    • Նոր
  1. ԳԼԽԱՎՈՐ ԷՋ
  2. ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀՅԴ Հայաստան
  • Ելույթներ

Գեղամ Մանուկյանը ՍԾՏՀԿ-ում հանդես է եկել զեկույցով` ներկայացնելով ՀՀ-ի և Արցախի դեմ ադրբեջանական ագրեսիան

09 Դեկտեմբեր 2022

Դեկտեմբերի 7-8-ը Սերբիայի մայրաքաղաքում ընթացող Սևծովյան տնտեսական համագործակցության խորհրդարանական վեհաժողովի Գլխավոր վեհաժողովի 60-րդ լիագումար նստաշրջանում քննարկվել է «ՍԾՏՀԿ անդամ պետություններում փախստականների հոսքի պատճառով առաջացած ճգնաժամի սոցիալական հետևանքները» զեկույցը, որը վաղուց ներկայացված էր կոմիտեի նիստին:

Այս հարցով հանձնաժողովի նախկին նիստերում բավականին ծանր քննարկումներ են ընթացել, քանի որ զեկույցի նախագծում տեղ գտած Արցախի հայ փախստականներին վերաբերող պարբերությունն ադրբեջանական պատվիրակության անդամը հեռացրել էր Թուրքիայի առաջարկությամբ։ Հայկական կողմը դեմ էր քվեարկել զեկույցին:

Զեկույցի հետ կապված ելույթ է ունեցել Հայաստանի պատվիրակության անդամ, ՀՀ ազգային ժողովի «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը:

Գեղամ Մանուկյանը վերահաստատել է, որ Արցախի հայության ինքնորոշման իրավունքնի, Արցախի կարգավիճակի հարցը մնում է միջազգային օրակարգում: Նա հանգամանալից ներկայացրել է ադրբեջանական սեպտեմբերյան ագրեսիան:

Հայկական և ադրբեջանական պատվիրակների միջեւ կայացած կարճատեւ բանավեճից հետո քվեարկության արդյունքում բոլոր պատվիրակությունները, բացառությամբ Ադրբեջանի, ձեռնպահ քվեարկեցին զեկույցում Լեռնային Ղարաբաղ ձեւակերպումը ջնջելու ադրբեջանական նախաձեռնությանը, արձանագրելով, որ չեն պաշտպանում Արցախի գոյությունը բացառող ադրբեջանական մոտեցումը:

Ստորև ներկայացնում ենք ելույթն ամբողջությամբ.

2022թ.-ի մարտի 16-ին կայացած Մշակույթի, կրթության և սոցիալական հարցերի հանձնաժողովի հիսունութերորդ առցանց նիստին ներկայացվել էր «Սևծովյան տնտեսական համագործակցության կազմակերպության անդամ պետություններում փախստականների հոսքով պայմանավորված ճգնաժամի սոցիալական հետևանքները» զեկույցը, որում ներառված էր Հայաստանի Հանրապետությունում փախստականների խնդիրներին վերաբերող ամբողջական մի պարբերություն:

Ահա դրա բովանդակությունը՝

«31. Վաթսունից ավելի տեղական և միջազգային կազմակերպությունների հետ համագործակցությամբ հումանիտար, սոցիալ-հոգեբանական և այլ ծառայություններ են մատուցվել Լեռնային Ղարաբաղից տեղահանված և Հայաստանում ժամանակավորապես գտնվող ընտանիքների երեխաներին։ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը Հայաստանում ժամանակավորապես բնակվող անձանց հնարավորություն է ընձեռել ստանալ կենսաթոշակ, նպաստ և այլ ֆինանսական աջակցություն։ Կարիքների գնահատումից հետո 29.110 հարկադիր տեղահանված անձ աջակցություն է ստացել բարեգործական հասարակական կազմակերպություններից»:

Այս պարբերությունը զեկույցի հեղինակ պարոն Մամադովի կողմից հեռացվել է։ Հայկական պատվիրակությունը կոմիտեի նիստում փորձեց վերադարձնել այն: Զեկուցողը մերժեց դա անել, մենք արդեն ներկայացրել ենք առաջարկ:

Այսօր, այստեղ կրկին առաջարկում ենք զեկույցում վերականգնել Հայաստանին վերաբերող հատվածը։ ՈՒ արձանագրում ենք։

1. Շուրջ 90 հազար փախստական Լեռնային Ղարաբաղից, Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունից 2020 թվականի աշնանը ապաստանել է Հայաստանի Հանրապետությունում ադբեջանական ագրեսիայի հետեւանքով, երբ թիրախավորվել են խաղաղ բնակավայրերը, երեխաներն ու կանայք։ Եթե չլիներ 2020 թվականի ադրբեջանական ագրեսիան Լեռնային Ղարաբաղի Հանրապետության վրա, որտեղի՞ց Հայաստանում այդքան փախստական կապաստաներ։
2. Բացառություն են կազմում 90-ականներին Հայաստան տեղափոխված հարյուր հազարավոր քաղաքացիներ, երբ Ադրբեջանում սկսվեցին հայկական կոտորածները։ Բայց դա այլ թեմա է։
3. 2020 թվականը փախստականների հոսքի նոր փուլ էր։
4. Որքան էլ մեր գործընկերները պնդեն, թե 2020 թվականի Արցախյան պատերազմից հետո այլեւս գործածելի չէ Լեռնային Ղարաբաղ տեղանունը, անհնար է անտեսել, որ միջազգային մի շարք փաստաթղթեր արձանագրում են այդ իրողությունը։ Լեռնային Ղարաբաղում իր պատմական հայրենիքի վրա բնակվում է շուրջ 120 հազար հայություն, եւ անհնար է անտեսել այդ փաստը։
5. 2020 թվականի նոյեմբերի 9-ին Ռուսաստանի, Հայաստանի եւ Ադրբեջանի ղեկավարների միջեւ ստորագրված հայտարարությունից մինչեւ միջազգային այլ փաստաթղթեր արձանագրում են, որ Լեռնային Ղարաբաղի հայության, նրանց ինքնորոշման իրավունքի, Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցը մնում է միջազգային հանրության օրակարգում։

Այդ իսկ պատճառով, առանց քաղաքական տարրերի, ձեւակերպումների մեր առաջարկն է՝ վերադարձնել զեկույցի վերոնշյալ հատվածը։

Միաժամանակ գործընկերներիս ցանկանում եմ տեղեկացնել՝

• Զեկույցի նախագիծը հրապարկվելուց, շրջանառության մեջ դրվելուց ու քննարկվելուց հետո Հայաստանի Հանրապետությունը կանգնեց ներքին տեղահանվածների նոր ալիքի առաջ, երբ դատարկվեցին արդեն Հայաստանի Հանրապետության խաղաղ բնակավայրեր, այդ թվում միջազգային առողջարանային հանգստավայրի կարգավիճակ ունեցող Ջերմուկը։

2022 թվականի սեպտեմբերի 13-ի լույս 14-ի գիշերն ու հաջորդող երկու օրերին Ադրբեջանի Հանրապետության զինված ստորաբաժանումները լայնածավալ նոր ագրեսիա սկսեցին Հայաստանի Հանրապետության վրա սահմանի գրեթե ողջ երկայնքով։ Մինչեւ հիմա օկուպացված է Հայաստանի սուվերեն տարածքի ահռելի հատված։ Բայց խոսեմ հումանիտար աղետի մասին միայն։

Համաձայն Հայաստանի օմբուդսմենի տրամադրած տվյալների՝ արձանագրվել է, որ սեպտեմբերի 13-ից 15-ը ՀՀ Գեղարքունիքի, Սյունիքի և Վայոց ձորի մարզերից տեղահանվել է առնվազն 7600 անձ։ Տեղահանված անձանց շրջանում մեծամասնություն են կազմում կանայք, ծերեր, երեխաներ և հաշմանդամություն ունեցող անձինք, որոնցից՝ 1437 երեխա և 99 հաշմանդամություն ունեցող անձ։ Նշված անձանց գերակշիռ մեծամասնությունը սույն տեղեկատվության տրամադրման պահին դեռևս չի վերադարձել՝ առաջին հերթին հրադադարի հաճախակի ու վտանգավոր խախտումների, ինչպես նաև, շատերի դեպքում, տների հիմնովին ավերման պատճառներով:

Հայաստանի Հանրապետության սուվերեն տարածքների օկուպացիան եւ այդ օկուպացված տարածքներից ադրբեջանական զինված ուժերի կողմից խաղաղ բնակիչների թիրախավորումը շարունակվում է մինչ այժմ։

FacebookTwitterOdnoklassnikiTelegramPrint
Լրահոս
Հ․Հ․ Անկախութեան Խաւարային Ստուերը՝ 44

«Դուք չէք կրնար նկարագիր եւ քաջութիւն կերտել՝ մարդոցմէ խլելով իրենց նախաձեռնու

22 Սեպտեմբեր 2026
Խմբագրական.- Հայաստանը՝ 35 Տարեկան

1991ի Սեպտեմբեր 21ին, երբ Հայաստան անկախութիւն հռչակեց Խորհրդային Միութենէն, ի

21 Սեպտեմբեր 2026
Խմբագրական. Սեպտեմբերի 21. Պետականութի

Այսօր 2026 թ. Սեպտեմբերի 21-ը Հայաստանի Հանրապետութեան վերանկախութեան 35-ամեակ

21 Սեպտեմբեր 2026
Խմբագրական. Անկախութիւն՝ բայց ի՞նչ տես

Հայաստանի անկախութեան 35-ամեակը բնականաբար առիթ է տօնելու, բայց միեւնոյն ժաման

21 Սեպտեմբեր 2026
ՀՅԴ Հայ Դատի Եվրոպայի գրասենյակը՝ Հայ

ՀՅԴ Հայ Դատի Եվրոպայի գրասենյակը ջերմագին մաղթանքներ է հղում և սրտանց շնորհավո

21 Սեպտեմբեր 2026
ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի հայտարա

Սիրելի՛ հայրենակիցներ, 1991 թվականի սեպտեմբերի 21-ին հայ ժողովուրդը վերահաս

21 Սեպտեմբեր 2026
Կեղծ խաղաղության կարգախոսների ներքո շա

Սեպտեմբերի 21-ի կապակցությամբ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի ուղերձը.

21 Սեպտեմբեր 2026
Անկախութեան 35 տարիները՝ հաշուեկշիռ եւ

­Հա­յաս­տա­նի ­Հան­րա­պե­տու­թեան վե­րան­կա­խաց­ման 35-ա­մեա­կը ա­ռիթ է վե­րար

21 Սեպտեմբեր 2026
Վերակառուցումէն Հռչակագիր, Ապա Անկախու

Հայաստանի վերանկախացման թուականի` 21 սեպտեմբեր 1991-ի 35-ամեակն է այս տարի:

21 Սեպտեմբեր 2026
Խմբագրական. Գերիշխանութեան Պահպանման Հ

Հայաստանի Հանրապետութեան վերանկախացման տօնի նշումին արդիական հնչեղութիւն ապահո

21 Սեպտեմբեր 2026
Յայտարարութիւն ՀՅԴ Արեւմտեան Եւրոպայի

Դաշնակցութեան դէմ բանաւոր յարձակումը, որ դարձեալ բռնկած է ՔՊ-ի կողմէ այս օրերո

21 Սեպտեմբեր 2026
Մուսա Լերան Հերոսամարտի 111-Ամեակի Եւ

Անցնող շաբաթավերջին, կազմակերպութեամբ ՀՅԴ «Կարմիր լեռ» կոմիտէի դաստիարակչական-

21 Սեպտեմբեր 2026
Մուսա Լերան Անմար Կրակը` Անցեալէն Դէպի

Սեպտեմբերեան այս օրերուն մեր նախահայրերուն յիշատակն է, որ կը լեցնէ մեր հոգիներ

20 Սեպտեմբեր 2026
Յայտարարութիւն Հ.Յ.Դ. Իրանի Հիւսիսային

Վերջին օրերին Հայաստանի Ազգային ժողովի ամբիոնից հնչեց յայտարարութիւն՝ դաշնակցա

20 Սեպտեմբեր 2026
Պարտավոր ենք հիշել․ ՀՅԴ Արցախի երիտասա

2020 թվականի 44-օրյա պատերազմը և 2023 թվականի սեպտեմբերի 19-ին Արցախի դեմ սանձ

20 Սեպտեմբեր 2026
Քաղաքացիություն ստանալը դժվարացնում են

Ըստ ՀՅԴ Հայ դատի և քաղաքական հարցերի գրասենյակի ղեկավարի` սփյուռքը չի կարող խա

20 Սեպտեմբեր 2026
Սեպտեմբերյան պատերազմները․․․

Երբեք չեմ հասկացել, թե ինչու՞ է 2020 թվականի սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի սանձազ

19 Սեպտեմբեր 2026
Երբ ասում են` Արցախը երբեք հայկական չի

ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը հանդես է եկել տեսաուղերձով․

19 Սեպտեմբեր 2026
Արցախի Հանրապետության Հանրային խորհրդի

2023 թվականի սեպտեմբերի 19-ին Ադրբեջանի կանխորոշմամբ և աշխարհի լուռ համաձայնու

19 Սեպտեմբեր 2026
Քանի դեռ կա թուրք-ադրբեջանական մոտեցու

Այսօր՝ սեպտեմբերի 19-ին, Արցախի հայաթափման 3-ամյա տարելիցին, տեղի է ունեցել «Հ

19 Սեպտեմբեր 2026
Բոլոր Նյութերը
Հետեվեք մեզ
Facebook
Twitter
YouTube
Instagram
Ստացեք մեր լուրերը էլ.փոստով
Loading
ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ Հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Մհեր Մկրտչյան 12/1 Հեռախոս՝ (+374) 10 52 17 65, (+374) 10 52 18 74 Էլ. փոստ՝ [email protected]
© ARF Dashnaktsutyun- ARMENIAN REVOLUTIONARY FEDERATION Website by Web Development Company