ՀՅԴ
Հայ Յեղափոխական Դաշնակցություն պաշտոնական կայք arfd.am
Skip to content
ՀՅԴ

ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
    • Պատմություն
      • Պատմական ակնարկ
      • Կարևոր իրադարձություններ
      • գործիչներ
    • Ծրագիր
    • Կանոնագիր
    • Ընդհանուր ժողովներ
    • Կազմակերպական կառույց
      • ՀՅԴ Բյուրո
      • Հայաստան
        • Գերագույն մարմին
        • Տարածքային կառույցներ
        • ԱԺ խմբակցություն
        • ՀՅԴ-ն գործադիրում
      • Արցախ
      • Կազմակերպական շրջաններ
      • Երիտասարդական/ուսանողական
    • Հիմնարկներ և գրասենյակներ
    • Ուղեկից միություններ
    • Միջազգային համագործակցություն
  • ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
    • Լրահոս
    • Հայտարարություններ
    • Հոդվածներ
  • ՄԱՄՈՒԼ
    • «Դրօշակ» պաշտոնաթերթ
    • Լրատվամիջոցներ
  • ՇՏԵՄԱՐԱՆ
    • Գրադարան
    • Տեսադարան
    • Ձայնադարան
    • Լուսանկարներ
    • Թանգարան
    • Արխիվ
  • ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ
Facebook
Twitter
YouTube
Instagram
    • Դաս
    • Նոր
  1. ԳԼԽԱՎՈՐ ԷՋ
  2. ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • Հոդվածներ

Դէպի նո՛ր յարացոյց

13 Դեկտեմբեր 2022

Այս բոլորը մտածել պէտք է տան, որ յարացոյցի (paradigm, պարատիգմա) շեշտուած փոփոխութիւն տեղի ունեցած է և կը շարունակէ տեղի ունենալ մեր աչքերուն առջև։ Աւելի ճիշտ, պատմաշրջանն է, որ եղած է թաւալ գլոր հայաշխարհի դրացնութեան բոլոր ճակատներուն վրայ պահանջելով յարացոյցի արմատական փոփոխութիւն…Այս այսպէս է, քանի որ ներկայիս գործող յարացոյցը այլևս մերը չէ։ Ան այլևս թշնամիինն է։ Ան կը գործէ մեր հաւաքական գոյութեան հրամայականներուն դէմ։

Այժմ հարց է, թէ մենք ինչպէ՞ս պիտի ընդառաջենք այս «երկրաբանական» փլուզման հիմնակործան մարտահրաւէրին։ Նոր և յեղափոխական յարացո՞յց կերտելով, թէ թոյլ տալով՝ որ պատմութեան ինքնահոսը գտնէ իր ճամբան։ Եւ թոյլ տալո՛վ՝ որ թրքական ֆաշիզմը և մեծապետական աշխարհակարգը ճամբայ յարդարեն մեր երկրին համար դէպի արագընթաց այլասերում, վատասերում և որպէս ազգ և ինքնիշխան պետութիւն՝ դէպի վերջնական ապագոյացում։ Ընտրութիւնը մերն է։

1890-ին, Դաշնակցութիւնը մտաւ պատմութեան ասպարէզ նոյնինքն պատմութեան դէմ երթալու առաջադրութեամբ։ Մենք մերժեցինք օրուան յարացոյցը։ Մենք մերժեցինք նմանիլ մեր ժողովուրդին։ Ընդունիլ՝ մեր ժողովուրդին պարտադրուած միջ-կայսերական status quo-ն։ Մենք պահանջեցինք, որ մեր ժողովուրդը՝ ի՛նք իւրացնէ մեր գաղափարական շարժման համարձակ մարտահրաւէրը։ Մեր առաջադրութիւնն էր փոխել պատմութեան հունը։ Փոխել մեր ամօթալի կարգավիճակը։ Մենք — որպէս կուսակցութիւն և որպէս ազգ — այդ մէկը ըրինք արդէն քանի մը անգամ անցնող 132 տարիներու ընթացքին։ Ատոնք մեր ազգային հպարտութեան պահերն են այսօր։ Անոնք սահմանած են մեր ազգային ինքնութիւնը։

Այսօր ևս այդ վճռական պահն է։ Պիտի ընդունինք, որ մեր առնելիք յաջորդ քայլերը կրկին պիտի սահմանեն մեր ինքնութիւնը պատմութեան համար։ Պիտի ընդունինք, որ հայ անկախ պետականութիւնը — հակառակ բոլոր իր իրագործումներուն — ճակատագրականօրէն ձախողեցաւ պատմութեան մարտահրաւէրին առջև։ Մենք թոյլ տուինք, որ պատմութեան ուժերը դասաւորուին մեզի դէմ։ Մենք քաջ գիտէինք, որ հայ անկախ պետականութիւնը պիտի ապրէր բարդ և պահանջկոտ հարևանութեան մը մէջ։ Մենք քաջ գիտէինք, որ վայելքի ժամանակները չէին։ Մենք, որպէս պետականութիւն, ամէն ինչ ըրինք, որ մեր հասարակութիւնը օր ըստ օրէ քաղքենիանար, երբ թուրքևազրպէյճանական ոսոխը կը պատրաստուէր իր համաթրքական ծրագիրները իրագործելու՝ նախագծելով, առաջին հերթին, հայ պետականութեան բնաջնջումը։ Այսօր, այս պահուն իսկ, կը շարունակուի այս վտանգաւոր գործընթացը։

Այսօր այդ վճռական պահն է։ Եւ քանի որ այդ վճռական պահն է, մենք նախ և առաջ պիտի փոխենք մեր աշխարհահայեացքը։ Մեր մտքե՛րը։ Հայ ազգը — և առաջին հերթին՝ ազգին այն քաղաքական ուժը, որ շարժման առաջնորդը պիտի հանդիսանայ (կը հաւատամ, որ Դաշնակցութիւնն է այդ ուժը) — պիտի մերժէ ներկայ յարացոյցը։ Հայ քաղաքական բեմը պիտի վերակազմաւորուի նոր յարացոյցին շուրջ։ Ան պիտի վերակազմաւորուի քաղաքական առողջ տեսլականով և այդ տեսլականին նախանձախնդիր քաղաքական փոքրաթիւ ուժերու կողմէ, որոնք պատասխանատւութիւնը կ՚ըստանձնեն շրջելու պատմութեան ծուռ դարձած անիւը։

Ճիշտ ինչպէս 1890-ին։

Նոր յարացոյցը պիտի հաստատուի այսօրուան տխեղծ և անընդունելի յարացոյցը քաղաքական բեմէն ամէն գնով դուրս քշելու յանձնառութեամբ։ Եւ այս մէկը կը պահանջէ անկեղծ, զգաստ և միաժամանակ արմատական վճռակամութիւն։ Ընտրանքը մէկ է։ Եւ ան շատ յստակ է այսօր։ Եթէ օրուան յարացոյցը դուրս չես քշեր մեր երկրի քաղաքական կեանքէն, դուն ինքնաբերաբար մաս կը կազմես անոր։ Այս ողբերգութիւնը պէտք է խնայել մեր հայրենիքին և մեր ժողովուրդին։

Գորդեան հանգոյցը քակելու անպտուղ ճիգերը մեզի համար չեն։ Պէտք է կտրե՛լ այդ հանգոյցը։ Կտրել անվարա՛ն։ Կտրել և անցնիլ նոր պատմութիւնը կերտելու անյետաձգելի գործին։

Կարօ Արմենեան
Դեկտեմբեր 12, 2022

FacebookTwitterOdnoklassnikiTelegramPrint
Լրահոս
Փաշինյանը հակահայկական հայտարարություն

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը 2026 թ. սեպտեմբերի 17-ին Երևանում ելույթ ունեցավ «Համ

22 Սեպտեմբեր 2026
Խմբագրական. Դերերու բաշխում, ոչ թէ հակ

23 Օգոստոս 1990-ին, Հայաստանի համաժողովրդային շարժումին յաջորդեց Անկախութեան հ

22 Սեպտեմբեր 2026
Տեղի ունեցավ «Հայաստան» խմբակցության մ

Այսօր՝ սեպտեմբերի 22-ին ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի ներկայացուցիչ, ԱԺ «Հայա

22 Սեպտեմբեր 2026
Հ․Հ․ Անկախութեան Խաւարային Ստուերը՝ 44

«Դուք չէք կրնար նկարագիր եւ քաջութիւն կերտել՝ մարդոցմէ խլելով իրենց նախաձեռնու

22 Սեպտեմբեր 2026
Խմբագրական.- Հայաստանը՝ 35 Տարեկան

1991ի Սեպտեմբեր 21ին, երբ Հայաստան անկախութիւն հռչակեց Խորհրդային Միութենէն, ի

21 Սեպտեմբեր 2026
Խմբագրական. Սեպտեմբերի 21. Պետականութի

Այսօր 2026 թ. Սեպտեմբերի 21-ը Հայաստանի Հանրապետութեան վերանկախութեան 35-ամեակ

21 Սեպտեմբեր 2026
Խմբագրական. Անկախութիւն՝ բայց ի՞նչ տես

Հայաստանի անկախութեան 35-ամեակը բնականաբար առիթ է տօնելու, բայց միեւնոյն ժաման

21 Սեպտեմբեր 2026
ՀՅԴ Հայ Դատի Եվրոպայի գրասենյակը՝ Հայ

ՀՅԴ Հայ Դատի Եվրոպայի գրասենյակը ջերմագին մաղթանքներ է հղում և սրտանց շնորհավո

21 Սեպտեմբեր 2026
ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի հայտարա

Սիրելի՛ հայրենակիցներ, 1991 թվականի սեպտեմբերի 21-ին հայ ժողովուրդը վերահաս

21 Սեպտեմբեր 2026
Կեղծ խաղաղության կարգախոսների ներքո շա

Սեպտեմբերի 21-ի կապակցությամբ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի ուղերձը.

21 Սեպտեմբեր 2026
Անկախութեան 35 տարիները՝ հաշուեկշիռ եւ

­Հա­յաս­տա­նի ­Հան­րա­պե­տու­թեան վե­րան­կա­խաց­ման 35-ա­մեա­կը ա­ռիթ է վե­րար

21 Սեպտեմբեր 2026
Վերակառուցումէն Հռչակագիր, Ապա Անկախու

Հայաստանի վերանկախացման թուականի` 21 սեպտեմբեր 1991-ի 35-ամեակն է այս տարի:

21 Սեպտեմբեր 2026
Խմբագրական. Գերիշխանութեան Պահպանման Հ

Հայաստանի Հանրապետութեան վերանկախացման տօնի նշումին արդիական հնչեղութիւն ապահո

21 Սեպտեմբեր 2026
Յայտարարութիւն ՀՅԴ Արեւմտեան Եւրոպայի

Դաշնակցութեան դէմ բանաւոր յարձակումը, որ դարձեալ բռնկած է ՔՊ-ի կողմէ այս օրերո

21 Սեպտեմբեր 2026
Մուսա Լերան Հերոսամարտի 111-Ամեակի Եւ

Անցնող շաբաթավերջին, կազմակերպութեամբ ՀՅԴ «Կարմիր լեռ» կոմիտէի դաստիարակչական-

21 Սեպտեմբեր 2026
Մուսա Լերան Անմար Կրակը` Անցեալէն Դէպի

Սեպտեմբերեան այս օրերուն մեր նախահայրերուն յիշատակն է, որ կը լեցնէ մեր հոգիներ

20 Սեպտեմբեր 2026
Յայտարարութիւն Հ.Յ.Դ. Իրանի Հիւսիսային

Վերջին օրերին Հայաստանի Ազգային ժողովի ամբիոնից հնչեց յայտարարութիւն՝ դաշնակցա

20 Սեպտեմբեր 2026
Պարտավոր ենք հիշել․ ՀՅԴ Արցախի երիտասա

2020 թվականի 44-օրյա պատերազմը և 2023 թվականի սեպտեմբերի 19-ին Արցախի դեմ սանձ

20 Սեպտեմբեր 2026
Քաղաքացիություն ստանալը դժվարացնում են

Ըստ ՀՅԴ Հայ դատի և քաղաքական հարցերի գրասենյակի ղեկավարի` սփյուռքը չի կարող խա

20 Սեպտեմբեր 2026
Սեպտեմբերյան պատերազմները․․․

Երբեք չեմ հասկացել, թե ինչու՞ է 2020 թվականի սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի սանձազ

19 Սեպտեմբեր 2026
Բոլոր Նյութերը
Հետեվեք մեզ
Facebook
Twitter
YouTube
Instagram
Ստացեք մեր լուրերը էլ.փոստով
Loading
ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ Հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Մհեր Մկրտչյան 12/1 Հեռախոս՝ (+374) 10 52 17 65, (+374) 10 52 18 74 Էլ. փոստ՝ [email protected]
© ARF Dashnaktsutyun- ARMENIAN REVOLUTIONARY FEDERATION Website by Web Development Company