ՀՅԴ
Հայ Յեղափոխական Դաշնակցություն պաշտոնական կայք arfd.am
Skip to content
ՀՅԴ

ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
    • Պատմություն
      • Պատմական ակնարկ
      • Կարևոր իրադարձություններ
      • գործիչներ
    • Ծրագիր
    • Կանոնագիր
    • Ընդհանուր ժողովներ
    • Կազմակերպական կառույց
      • ՀՅԴ Բյուրո
      • Հայաստան
        • Գերագույն մարմին
        • Տարածքային կառույցներ
        • ԱԺ խմբակցություն
        • ՀՅԴ-ն գործադիրում
      • Արցախ
      • Կազմակերպական շրջաններ
      • Երիտասարդական/ուսանողական
    • Հիմնարկներ և գրասենյակներ
    • Ուղեկից միություններ
    • Միջազգային համագործակցություն
  • ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
    • Լրահոս
    • Հայտարարություններ
    • Հոդվածներ
  • ՄԱՄՈՒԼ
    • «Դրօշակ» պաշտոնաթերթ
    • Լրատվամիջոցներ
  • ՇՏԵՄԱՐԱՆ
    • Գրադարան
    • Տեսադարան
    • Ձայնադարան
    • Լուսանկարներ
    • Թանգարան
    • Արխիվ
  • ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ
Facebook
Twitter
YouTube
Instagram
    • Դաս
    • Նոր
  1. ԳԼԽԱՎՈՐ ԷՋ
  2. ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀՅԴ Արցախ
  • Ելույթներ

Չպետք է ընդունել այն, ինչ մեզ առաջարկվում է վերջնագրի տեսքով

13 Դեկտեմբեր 2022

Դեկտեմբերի 13-ին կայացած Արցախի Հանրապետության Ազգային ժողովի արտահերթ նիստի ընթացքում ելույթ է ունեցել նաև ԱՀ ԱԺ «Հայ Յեղափոխական Դաշնակցություն» խմբակցության պատգամավոր, ՀՅԴ Բյուրոյի անդամ Դավիթ Իշխանյանը։ Նա նախ ուշադրություն է հրավիրել այն հանգամանքի վրա, որ Ադրբեջանը որդեգրել է Արցախը Հայաստանից կտրելու և Ադրբեջանին ինտեգրելու դանդաղ գործընթաց, որն ունի որոշակի փուլեր։ «Սա հերթական փուլերից մեկն է։ Բնականաբար տարբեր պատրվակներով դա ունենալու է իր դրսևորումները։ Բայց շատ կարևոր է հասկանալ, որ Ադրբեջանն անցել է նոր փուլի և փորձելու է եռակողմ հայտարարությամբ ամրագրված անխափան կապը կտրել և մեզ դնել անկլավային վիճակում։ Ուստի այն, ինչ մեզ վերջնագրի տեսքով առաջարկվում է, որևէ ձևով չպետք է ընդունել, բայց նաև չպետք է զգացմունքային մոտեցումներ ցուցաբերել և պետք է որպես օրենսդիր, որպես գործադիր իշխանություն ունենալ հաջորդական քայլերի ամրագրված փաթեթ»,- նշել է պատգամավորը։

Նա համոզմունք է հայտնել, որ գործընթացն ուղղված է երկու կողմերին՝ և Արցախին, և Ռուսաստանին․ «Իսկ ավելի շատ հավանաբար ռուսական կողմի դեմ է ուղղված, որովհետև այս պարագայում 2025թ, մանդատի խնդիրը կա և Ադրբեջանի համար այն շահարկման նյութ դարձնելու և առաջիկայում ավելի սրացնելու անհրաժեշտություն կա»։

Անդրադառնալով մեր անելիքներին, պատգամավորը մի քանի կոնկրետ առաջարկներ է ներկայացրել, որոնցից ամենաառաջնայինը առաջարկված վերջնագիրը մերժելն է։ «Հայաստանի իշխանություններից պետք է պահանջենք լիարժեքորեն կատարել իրենց պարտականությունները, թե որպես անվտանգության երաշխավոր, թե որպես եռակողմ հայտարարության կողմ։ Այս պարագայում շատ կարևոր է նաև ՀՀ մեր գործընկերների հետ որոշակի կապեր ապահովելը, հաշվի առնելով, որ ցամաքային կապը խզված է, ճիշտ կլինի օնլայն կապի ապահովումը ։ Հայաստանի մեր գործընկերներն են միջազգային իրավունքի սուբյեկտ և հնարավորություն ունեն տարբեր հարթակներում ներկայացնել մեր տեսակետը»,- կարծում է Դ․ Իշխանյանը։

Նրա խոսքով՝ երեկվանից ՀՅԴ Հայ դատի գրասենյակի հնարավորություններն ի մի են բերված և տարբեր վայրերում իրազեկման տարբեր ակցիաներ են իրականացվելու։ Երևանում Արցախի մշտական ներկայացուցչությունում հանդիպում է տեղի ունենալու Հայ դատի գրասենյակի Կենտրոնական խորհրդի պատասխանատուի և գրասենյակի տնօրենի ներկայությամբ, որին ներկա են լինելու Երևանում գտնվող ԱՀ ԱԳՆ ղեկավարը, ԱՀ ՄԻՊ-ը և պետնախարարի խորհրդարական Արտակ Բեգլարյանը։

Դավիթ Իշխանյանը բարձրաձայնել է նաև հանրային աջակցության մասին։ «Շատ կարևոր է հանրության տարբեր շերտերի հետ համապատասխան աշխատանքներ տանելը։ Այն պատասխանատվությունը, որ վերցնում ենք մեր վրա, պետք է նաև մեր հանրությունը կիսի։ Չեմ վարանում այս ամբիոնից ասել՝ չստացվի սահմանադրական բարեփոխումների գործընթացի նման, որ հանրային, հասարակական դաշտը «հանկարծ» այլ տեսակետ ունենա։ Ճիշտ կլինի, որպեսզի այստեղ մենք ևս որոշակի ճշգրտումներ անենք և ինչու չէ՝ աշխատանքի բաշխում՝ տեղական ինքնակառավարման մարմիններ, հասարակական դաշտի ներկայացուցիչներ, շրջանային վարչակազմեր և այլն»,- ասել է Դավիթ Իշխանյանը։

Դավիթ Իշխանյանը խոսել է նաև եվրոպական մի շարք երկրներ կատարած իր այցի մասին․ «Վերջին երկու շաբաթվա ընթացքում եղել եմ Եվրոպայի տարբեր երկրներում, այդ թվում նաև՝ Եվրախորհրդարանում, եղել եմ այս պահին մեզ համար շատ կարևոր մի երկրում՝ Հունաստանում, այնտեղի խորհրդարանում տարբեր հանդիպումներ ունեցել։ Սոցինտեռնի համագումարին իմ մասնակցությունը հետաքրքիր միջավայր, հարթակ էր, որտեղ տարբեր երկրների սոցիալիստական երկրների ներկայացուցիչների հետ հանդիպումներ ենք ունեցել և իրազեկման քայլեր ձեռնարկել։ Ամբողջ Եվրոպան ներծծված է ուկրաինական հարցով, հակառուսական տրամադրությունները գերիշխող են, Կովկաս, Ղարաբաղ, Ղարաբաղյան հարց, Հայաստան-Ադրբեջան հարցը լրիվ երկրորդական պլանում են։ Սա մենք պետք է հասկանանք և գիտակցենք միջազգային կառույցներին մեր փոխանցելիք պատգամները»։

FacebookTwitterOdnoklassnikiTelegramPrint
Լրահոս
Հ․Հ․ Անկախութեան Խաւարային Ստուերը՝ 44

«Դուք չէք կրնար նկարագիր եւ քաջութիւն կերտել՝ մարդոցմէ խլելով իրենց նախաձեռնու

22 Սեպտեմբեր 2026
Խմբագրական.- Հայաստանը՝ 35 Տարեկան

1991ի Սեպտեմբեր 21ին, երբ Հայաստան անկախութիւն հռչակեց Խորհրդային Միութենէն, ի

21 Սեպտեմբեր 2026
Խմբագրական. Սեպտեմբերի 21. Պետականութի

Այսօր 2026 թ. Սեպտեմբերի 21-ը Հայաստանի Հանրապետութեան վերանկախութեան 35-ամեակ

21 Սեպտեմբեր 2026
Խմբագրական. Անկախութիւն՝ բայց ի՞նչ տես

Հայաստանի անկախութեան 35-ամեակը բնականաբար առիթ է տօնելու, բայց միեւնոյն ժաման

21 Սեպտեմբեր 2026
ՀՅԴ Հայ Դատի Եվրոպայի գրասենյակը՝ Հայ

ՀՅԴ Հայ Դատի Եվրոպայի գրասենյակը ջերմագին մաղթանքներ է հղում և սրտանց շնորհավո

21 Սեպտեմբեր 2026
ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի հայտարա

Սիրելի՛ հայրենակիցներ, 1991 թվականի սեպտեմբերի 21-ին հայ ժողովուրդը վերահաս

21 Սեպտեմբեր 2026
Կեղծ խաղաղության կարգախոսների ներքո շա

Սեպտեմբերի 21-ի կապակցությամբ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի ուղերձը.

21 Սեպտեմբեր 2026
Անկախութեան 35 տարիները՝ հաշուեկշիռ եւ

­Հա­յաս­տա­նի ­Հան­րա­պե­տու­թեան վե­րան­կա­խաց­ման 35-ա­մեա­կը ա­ռիթ է վե­րար

21 Սեպտեմբեր 2026
Վերակառուցումէն Հռչակագիր, Ապա Անկախու

Հայաստանի վերանկախացման թուականի` 21 սեպտեմբեր 1991-ի 35-ամեակն է այս տարի:

21 Սեպտեմբեր 2026
Խմբագրական. Գերիշխանութեան Պահպանման Հ

Հայաստանի Հանրապետութեան վերանկախացման տօնի նշումին արդիական հնչեղութիւն ապահո

21 Սեպտեմբեր 2026
Յայտարարութիւն ՀՅԴ Արեւմտեան Եւրոպայի

Դաշնակցութեան դէմ բանաւոր յարձակումը, որ դարձեալ բռնկած է ՔՊ-ի կողմէ այս օրերո

21 Սեպտեմբեր 2026
Մուսա Լերան Հերոսամարտի 111-Ամեակի Եւ

Անցնող շաբաթավերջին, կազմակերպութեամբ ՀՅԴ «Կարմիր լեռ» կոմիտէի դաստիարակչական-

21 Սեպտեմբեր 2026
Մուսա Լերան Անմար Կրակը` Անցեալէն Դէպի

Սեպտեմբերեան այս օրերուն մեր նախահայրերուն յիշատակն է, որ կը լեցնէ մեր հոգիներ

20 Սեպտեմբեր 2026
Յայտարարութիւն Հ.Յ.Դ. Իրանի Հիւսիսային

Վերջին օրերին Հայաստանի Ազգային ժողովի ամբիոնից հնչեց յայտարարութիւն՝ դաշնակցա

20 Սեպտեմբեր 2026
Պարտավոր ենք հիշել․ ՀՅԴ Արցախի երիտասա

2020 թվականի 44-օրյա պատերազմը և 2023 թվականի սեպտեմբերի 19-ին Արցախի դեմ սանձ

20 Սեպտեմբեր 2026
Քաղաքացիություն ստանալը դժվարացնում են

Ըստ ՀՅԴ Հայ դատի և քաղաքական հարցերի գրասենյակի ղեկավարի` սփյուռքը չի կարող խա

20 Սեպտեմբեր 2026
Սեպտեմբերյան պատերազմները․․․

Երբեք չեմ հասկացել, թե ինչու՞ է 2020 թվականի սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի սանձազ

19 Սեպտեմբեր 2026
Երբ ասում են` Արցախը երբեք հայկական չի

ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը հանդես է եկել տեսաուղերձով․

19 Սեպտեմբեր 2026
Արցախի Հանրապետության Հանրային խորհրդի

2023 թվականի սեպտեմբերի 19-ին Ադրբեջանի կանխորոշմամբ և աշխարհի լուռ համաձայնու

19 Սեպտեմբեր 2026
Քանի դեռ կա թուրք-ադրբեջանական մոտեցու

Այսօր՝ սեպտեմբերի 19-ին, Արցախի հայաթափման 3-ամյա տարելիցին, տեղի է ունեցել «Հ

19 Սեպտեմբեր 2026
Բոլոր Նյութերը
Հետեվեք մեզ
Facebook
Twitter
YouTube
Instagram
Ստացեք մեր լուրերը էլ.փոստով
Loading
ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ Հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Մհեր Մկրտչյան 12/1 Հեռախոս՝ (+374) 10 52 17 65, (+374) 10 52 18 74 Էլ. փոստ՝ [email protected]
© ARF Dashnaktsutyun- ARMENIAN REVOLUTIONARY FEDERATION Website by Web Development Company