ՀՅԴ
Հայ Յեղափոխական Դաշնակցություն պաշտոնական կայք arfd.am
Skip to content
ՀՅԴ

ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
    • Պատմություն
      • Պատմական ակնարկ
      • Կարևոր իրադարձություններ
      • գործիչներ
    • Ծրագիր
    • Կանոնագիր
    • Ընդհանուր ժողովներ
    • Կազմակերպական կառույց
      • ՀՅԴ Բյուրո
      • Հայաստան
        • Գերագույն մարմին
        • Տարածքային կառույցներ
        • ԱԺ խմբակցություն
        • ՀՅԴ-ն գործադիրում
      • Արցախ
      • Կազմակերպական շրջաններ
      • Երիտասարդական/ուսանողական
    • Հիմնարկներ և գրասենյակներ
    • Ուղեկից միություններ
    • Միջազգային համագործակցություն
  • ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
    • Լրահոս
    • Հայտարարություններ
    • Հոդվածներ
  • ՄԱՄՈՒԼ
    • «Դրօշակ» պաշտոնաթերթ
    • Լրատվամիջոցներ
  • ՇՏԵՄԱՐԱՆ
    • Գրադարան
    • Տեսադարան
    • Ձայնադարան
    • Լուսանկարներ
    • Թանգարան
    • Արխիվ
  • ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ
Facebook
Twitter
YouTube
Instagram
    • Դաս
    • Նոր
  1. ԳԼԽԱՎՈՐ ԷՋ
  2. ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀՅԴ Այլ շրջաններ
  • Լուրեր

Հայ աշխարհի վաղւայ յուսալի տեսլականով Թեհրանում նշւեց ՀՅԴ 132-ամեակը

17 Դեկտեմբեր 2022


Յակոբ Տէր-Խաչտուրեան.

«Ժողովուրդի ծոցէն ծնած Հ. Յ. Դաշնակցութիւնը 132 տարիներու ընթացքին իր գաղափարներով եւ գործունէութեամբ դարձաւ ազգային ազատագրական պայքարի մղիչ ուժ»

132-ամեայ փորձառութեամբ եւ երիտասարդական աւիւնով առաջ սլացող Հայ Յեղափոխական Դաշնակցութեան ամեակը նշւեց ուրբաթ, դեկտ. 16-ի, երեկոյեան Հ.Մ.Ա.Կ.-ի «Կոմիտաս» սրահում:

Հայ ժողովրդի ազգային շահերը պաշտպանելու յորձանուտից վերընձիւղւած Դաշնակցութեան ամեակը նշող հանդիսութիւնը, մեկնարկեց ՀՅԴ-ի օրհներգ «Մշակ Բանւոր»-ով:

Օրւայ յայտագիրը յագեցած էր խօսքերով, բանախօսութեամբ եւ գեղարւեստական յայտագրով:

Յանուն կազմակերպիչ յանձնախմբի ողջոյնի խօսքով հանդէս եկաւ Մելան Սեֆեանը եւ հրաւիրեց Արամ Շահնազարեանին փոխանցելու Իրանի Հիւսիսային շրջանի Կենտրոնական կոմիտէի խօսքը: Իր ելոյթի ընթացքում նա այսպէս ասաց. «Դաշնակցութեան կեանքի երկար ու ձիգ տարիների ընթացքում փոխւել են պայքարի եւ գործի ասպարէզները, փոխւել են անձնուրաց գործիչները, փոխւել են հայ ժողովրդի գոյութեանը սպառնացող մարտահրաւէրները: Այս բոլոր վերիվայրումների ընթացքում, ըստ պահանջի, Դաշնակցութիւնը փոխել է իր պայքարի զէնքը, կառոյցն ու գործելակերպը, բայց ոչ գաղափարները, սկզբունքներն ու նպատակները»:

Իր ելոյթի ընթացքում անդրադառնալով հայաշխարհի դիմաց ծառացած մարտահրաւէրներին, նա այսպէս շարունակեց. «Այսօր եւս, ինչպէս 132 տարի առաջ, Դաշնակցութիւնը հետապնդում է մէկ նպատակ՝ իր բոլոր միջոցներով ծառայել հայ ժողովրդին եւ Հայաստանին, ապահովել ազգի եւ Հայրենիքի գոյութիւնը, զարգացումը եւ անվտանգութիւնը: Եւ հէնց այս սրբազան նպատակն է, որ ստիպում է Դաշնակցութեանը մնալ պատնէշի վրայ»:

Իր խօսքի այլ բաժնում նա ասաց. «Արցախեան պայքարի ճակատում, Դաշնակցութիւնն ընտրել է հայոց արծւաբոյնի հայկականութիւնից ոչ մի զիջում ընդունելու ուղին:

Ո՛չ մի զիջում Արցախի ինքնորոշման իրաւունքից:

Ո՛չ մի զիջում Արցախը Մայր Հայրենիքին միացնող սահմաններից:

Ո՛չ մի զիջում Արցախի անվտանգութեան երաշխիքներից»:

Իր ելոյթից յետոյ, Արամ Շահնազարեանը հրաւիրեց օրւայ բանախօս ՀՅԴ Բիւրոյի ներկայացուցիչ Յակոբ Տէր-Խաչատուրեանին:

Օրւայ բանախօսը իր ելոյթի ընթացքում այսպէս ասաց. «Ժողովուրդի ծոցէն ծնած Հ. Յ. Դաշնակցութիւնը 132 տարիներու ընթացքին իր գաղափարներով եւ գործունէութեամբ դարձաւ ազգային ազատագրական պայքարի մղիչ ուժ, ժողովրդային շարժում, քաղաքական կուսակցութիւն եւ Հայ Դատ ու պահանջատիրութիւն հետապնդող կազմակերպութիւն… Եւ կերտեց մարտնչող հայու ազնիւ, քաջ, խիզախ, անկեղծ, յանձնառու եւ գաղափարապէս պինդ կերպար, որու օրինակով դաստիարակւեցան ու ներշնչւեցան սերուդներ եւ աներեր նւիրւեցան հայութեան եւ հայրենիքի անսակարկ ծառայութեանը»: Նա անդրադառնալով Հայաստանի եւ Արցախի դիմաց ծառացած մարտահրաւէրներին այսպէս շարունակեց. «Մենք մինչեւ 2020 սեպտեմբեր, յաղթանակած ժողովուրդ էինք: Արցախը ազատագրւած էր, Հայաստանը՝ վերանկախացած, Ջաւախքը՝ աշխուժացած, Արեւմտեան Հայաստանի մէջ՝ զարթօնքի ծիլեր՝ արձակւած եւ Սփիւռքի մէջ ունեցած էինք Հայ Դատի կարեւոր ձեռքբերումներ համաշխարհային մակարդակով: Հայաստան-Արցախ-Սփիւռք եռամիասնութիւնը ամրապնդւած էր եւ ազգային օրակարգի հիմնական կէտերու շուրջ ալ համախոհութիւն ստեղծւած էր, մանաւանդ 2015-ի հարիւրամեակի համախմբող մթնոլորտէն ետք»: Նա ընդգծեց. «44-օրեայ պատերազմի ընթացքին ՀՀ իշխանութիւններու կեղծ քարոզչութեամբ տարածւած սին յոյսերը փլատակւեցան 2020-ի նոյեմբերին: Համատարած հիասթափութիւն ապրեցանք, երբ շղարշը պատռեցաւ եւ մեր կորուստներու իսկական տարողութիւնը պարզւեցաւ:

Ազգային աղէտի պատճառ հանդիսացած ՀՀ ղեկավարը մերժեց ընդունիլ Արցախն ու Հայաստանը աղէտի առաջնորդած ըլլալու հանգամանքը, չնախընտրեց արժանապատւօրէն հրաժարիլ ու անցնցում հեռանալ, ընդհակառակն՝ վճռեց ամէն գնով կառչած մնալ իր իշխանութեան աթոռին եւ սատարեց հայրենիքը նւաստացնող պարտւողական պայմաններու գոյացումին:

Առաջացաւ նոյնիսկ խզում Հայրենիքի եւ Սփիւռքի միջեւ: Իսկ ՀՀ իշխանութիւնը ամէն ճիգ թափեց ապակողմնորոշելու եւ շարունակաբար պառակտելու հայրենի ժողովուրդը եւ յաջողեցաւ ինքզինք վերարտադրել»: Բանախօսն այսպէս շարունակեց. «Այսօր դէմ-յանդիման կը գտնւինք նորագոյն մարտահրաւէրներու, որովհետեւ պարտւած ու հայկականութենէ պարտւած Հայաստանի իշխանութիւնները հայրենի շահերը պաշտպանելու իրենց անկարողութիւնը փաստած են, շարունակական նահանջի մէջ են եւ ամէն տեսակի զիջումներու՝ պատրաստ»:

Անդրադառնալով հայ ժողովրդի բարեկամ եւ հարեւան երկիր Իրանի հետ յարաբերութիւններին բանախօս Յակոբ Տէր-Խաչատուրեանը կարեւորեց հետեւեալը. «Հայաստանի յարաբերութիւններու որակը Իրանի հետ էական նշանակութիւն ունի մեզի համար. ՀՅԴ-ն խիստ դրական կը գնահատէ Իրանի կարեւոր դերը տարածաշրջանին մէջ, ուր գործընթացները մեծ մասամբ թէ՛ Հայաստանի, եւ թէ՛ Իրանի համար ի նպաստ չեն ընթանար. մեր Հայրենիքն ու Իրանը ունին շատ հասարակաց շահեր եւ միեւնոյն թշնամիները. էական է այդ յարաբերութիւնները ամրապնդել ու զարգացնել»: Նա իր ելոյթը այսպէս աւարտեց. «Մենք ներկայ կորուստները կը նկատենք ժամանակաւոր: Մենք համոզուած ենք որ շուտով ականատեսը կ՚ըլլանք հայուն վերապրելու եւ վերականգնելու իւրայատուկ ոգիին, վճռակամութեան եւ արիութեան վերադրսեւորումներուն, որովհետեւ մեր պայքարը արդար է ու վախճանը կրնայ ըլլալ միայն յաղթանակ»:

Ելոյթների եզրափակիչ խօսքի համար հրաւիրւեց Թեհրանի հայոց թեմի առաջնորդ՝ Տ. Սեպուհ արք. Սարգսեանը: Թեմակալ առաջնորդը ընդգծեց. «Այսօր այս սրահում մեր գիտակցութեան մէջ մէկ անգամ եւս վերակենդանացած պատկերացնում ենք այն հսկայ քաղաքական ուժն ու կազմակերպութիւնը, որ անցնող 132 տարիների ընթացքում իր բովանդակ ուժով եղաւ մեր ժողովրդին ու մեր Հայրենիքին խոնարհ, բայց հպարտ եւ յուժկու ծառան: Ծառայեց մեր ժողովրդին եւ իր ծառայութեան մէջ տեսաւ իր մեծութիւնը, իր արժէքը եւ իր պատմութիւնը»:

Սրբազան Հայրը իր ելոյթի այլ բաժնում ընդգծեց. «Դժբախտաբար այսօր մեր հայրենի իշխանութիւնը պարպւած է իր ազգայնականութիւնից, մեր հայրենի իշխանութիւնը այսօր ուրանում է իր հայրենիքը, երբ իր խորհրդարանի պատգամաւորը ասում է Քարվաճառը հայկական չէ: Սա ինքնին ուրացում է իր ինքնութեան եւ ինքնուրոյնութեան»: Սրբազան Հայրը ընդգծեց, որ նման տօնակատարութիւններ մեզ բոլորի համար առիթ են, որպէսզի մենք մեզ վերաքննենք եւ վերատեսութեան ենթարկենք: Սրբազան Հայրը ընդգծեց, որ հայ ժողովրդի թշնամիները եւ ցեղասպանները պէտք է իմանան, որ մենք շարունակելու ենք մեր պայքարը մինչեւ մեր իրաւունքների լիակատար ձեռքբերում, Սրբազան Հայրը կոչ ուղղեց ժողովրդին, որ պահանջատիրական պայքարի ոգին իր կեանքի սկզբունքը դարձնի: Թեմակալ առաջնորդի ելոյթից յետոյ շարունակւեց յայտագրի գեղարւեստական բաժինը:

Գեղարւեստական բաժնի գրական հատւածների կատարմամբ հանդէս եկան՝ Մեղրի Սարխոշեանը, Վանէ Մակարեանը եւ Արտոյտ Զոհրաբեանը, երաժշտութեան ընտրութիւն եւ պատրաստում Թէօ Մարկոսեանի եւ ընդհանուր բեմի ձեւաւորում Արագած Սիմոնեանի:

Իսկ յեղափոխական ոգեշնչող երգերով ելոյթ ունեցան՝ Մոնիկա Միրզախանեանը, Բիւրակ Զարգարեանը, Րաֆֆի Ստեփանեանը, Ասպետ Նովարովը, Քեւին Գասպարեանը, Հայկազ Աբրահամեանը, Արմիկ Բաբայեանը, Ստեփան Բաբայեանը, ձայնի պատասխանատու՝ Արա Աբրահամեանը, իսկ երաժշտական համադրող՝ Արմէն Ասատրեանը:

Միջոցառումը իրենց ներկայութեամբ պատւել էին Իսլ. խորհրդարանում Թեհրանի եւ հիւսիսային իրանահայութեան պատգամաւոր Արա Շահվերդեանը, ՀՅԴ Բիւրոյի անդամ Վիգէն Բաղումեանը, Մեծի Տանն Կիլիկիոյ կաթողիկոսութեան Ազգայի Կենտրոնական վարչութեան Քաղաքական ժողովի անդամ՝ Յովսէփ Աւետեանը, Իրանում Էստոնիայի պատւաւոր հիւպատոս Արմէն Մութաֆեանը, Հայ Կաթողիկէ համայնքի հոգեւոր առաջնորդ Սարգիս. եպս. Դաւիթեանը, Տ. Վաղինակ ծ. վրդ. Մելոյեանը, Նոր Ջուղայից ժամանած հիւրեր, «Ալիք» հաստատութեան, «Ալիք» օրաթերթի, Թ. Հ. Թ. Պատգամաւորական ժողովի, Թ. Հ. Թ. Թեմական խորհրդի, ազգային իշխանութեան եւ մարզա-մշակութային միութիւնների ներկայացուցիչներ, Իրանի համալսարաններում հայ դասախօսներ, քահանայ հայրեր եւ մեծ թւով հայրենակիցներ:


Թղթակցութիւնը կազմեց ԿԱՐԻՆԷ ԴԱՒԹԵԱՆԸ

Լուսանկարիչ՝ Հատիս

FacebookTwitterOdnoklassnikiTelegramPrint
Լրահոս
Ակնարկ. Առանձին ահազանգերը վերածել համ

Աշխարհի բեմերը նուաճող Հայաստանի պետական նվագախումբը 25 Յունիսը նոր «նուաճո

26 Հունիս 2025
Յայտարարութիւն ՀՅԴ Արեւմտեան Եւրոպայի

Անվերապահ զօրակցութիւն՝ ՀՅԴ հայրենի կառոյցին Հայ Յեղափոխական Դաշնակցութեան Ար

26 Հունիս 2025
Օրուան հրամայականը՝ ընդդիմութեան համախ

«Մէկ ազգ, մէկ հայրենիք գաղափարախօսութեամբ ազգի միասնականութիւնը ապահովելը մեր

25 Հունիս 2025
ԱԺ «Հայաստան» խմբակցության հայտարարութ

Գործող իշխանությունը հատել է օրենքի և բարոյականության բոլոր սահմանները: Թշնամա

25 Հունիս 2025
ՀՅԴ Ռուսաստանի կոմիտեի կոչը

Հայաստանի Հանրապետությունում Նիկոլ Փաշինյանի և նրա խամաճիկների կողմից նոր թափ

25 Հունիս 2025
Ահազանգ․ այս պահին ապօրինի խուզարկությ

Այս պահին ապօրինի խուզարկություններ են իրականացվում ՀՅԴ Հայաստանի Գերագույն մա

25 Հունիս 2025
Ակնարկ. Ամերիկեան Շնորհաւորանք, Շնորհա

Միացեալ Նահանգներու նախագահին կողմէ աշխարհը շնորհաւորելու եւ խաղաղութեան հաստա

25 Հունիս 2025
Պատերազմը Դադրեցաւ. Հիմա Ի՞նչ Պիտի Ընե

Իսրայէլի եւ Իրանի միջեւ պատերազմը անակնկալօրէն աւարտեցաւ, ինչպէս սկսած էր անակ

25 Հունիս 2025
UCLA-ը կազմում է Հայոց ցեղասպանության

Լոս Անջելեսի Կալիֆորնիայի համալսարանի (UCLA) «Խոստում» հայկական ինստիտուտի շրջ

24 Հունիս 2025
Թուրքիան երբեք որևէ հարաբերություն «զր

Թուրքիայում հայ համայնքի հետ հանդիպմանը Նիկոլ Փաշինյանը խոսել է հայ-թուրքական

24 Հունիս 2025
Բոլոր իրական ընդդիմադիր ուժերը պետք է

Այլասերված տականքների իշխանության պայմաններում դժվար է քաղաքական խոսք ասել, բա

24 Հունիս 2025
Ծանր գիշեր էր. իրավիճակը՝ Թեհրանից

«Երեկ իսկապես ծանր գիշեր էր․ երկու կողմն էլ օգտագործում էին իրենց ծանր զինանոց

24 Հունիս 2025
Իշխանական այս ներհայրենի եւ ներազգային

ՀՀ-ի իշխանութեան ծրագրած եւ գործադրութեան դրուած Հայաստանեան Առաքելական Եկեղեց

24 Հունիս 2025
Բազմավաստակ Համայնքային Գործիչ Եւ Ղեկա

Աբրահամ (Աբօ) Սաղտճեան իր մահկանացուն կնքեց Երկուշաբթի, 16 Յունիս 2025ին, Ֆրեզ

24 Հունիս 2025
Օրուան հետքերուն հետ ­- Կանխարգելիչ քա

Ա­մե­րի­կեան ու­ժե­րու կող­մէ ի­րա­գոր­ծո­ւած վեր­ջին յար­ձա­կու­մը Ի­րա­նի մի

24 Հունիս 2025
Ադրբեջանը չարամտորեն ապակողմնորոշում է

2025թ․ հունիսի 21-22-ը Ստամբուլում գումարված՝ Իսլամական համագործակցության կազմ

23 Հունիս 2025
Կոչ եմ անում իշխանությանը, որ սթափվի և

Բավական ժամանակ է, որ բոլոր առիթներով նշում եմ մեր ազգի գոյության ամենաճգնաժամ

23 Հունիս 2025
Հավաքական արժեքների կորուստը կարող է ա

«Նիկոլ Փաշինյանի իշխանության առաջին իսկ օրվանից մեր ազգային արժեքների ու արժեհ

23 Հունիս 2025
Հոգեհանգստեան Պաշտօն՝ Ալեքսանտր Խատիսե

ՓԱՐԻԶ․- Շաբաթ, Յունիս 21-ին, «Փէր Լաշէզ» գերեզմանատան մէջ, կատարուեցաւ Հայաստա

23 Հունիս 2025
Լայն հորիզոններ .- Իրանի վրայ ամերիկեա

Իրանի վրայ ամերիկեան ուղղակի յարձակումը, որ սկիզբ առաւ Շաբաթ, 21 Յունիսի գիշեր

23 Հունիս 2025
Բոլոր Նյութերը
Հետեվեք մեզ
Facebook
Twitter
YouTube
Instagram
Ստացեք մեր լուրերը էլ.փոստով
Loading
ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ Հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Մհեր Մկրտչյան 12/1 Հեռախոս՝ (+374) 10 52 17 65, (+374) 10 52 18 74 Էլ. փոստ՝ [email protected]
© ARF Dashnaktsutyun- ARMENIAN REVOLUTIONARY FEDERATION Website by Web Development Company