ՀՅԴ
Հայ Յեղափոխական Դաշնակցություն պաշտոնական կայք arfd.am
Skip to content
ՀՅԴ

ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
    • Պատմություն
      • Պատմական ակնարկ
      • Կարևոր իրադարձություններ
      • գործիչներ
    • Ծրագիր
    • Կանոնագիր
    • Ընդհանուր ժողովներ
    • Կազմակերպական կառույց
      • ՀՅԴ Բյուրո
      • Հայաստան
        • Գերագույն մարմին
        • Տարածքային կառույցներ
        • ԱԺ խմբակցություն
        • ՀՅԴ-ն գործադիրում
      • Արցախ
      • Կազմակերպական շրջաններ
      • Երիտասարդական/ուսանողական
    • Հիմնարկներ և գրասենյակներ
    • Ուղեկից միություններ
    • Միջազգային համագործակցություն
  • ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
    • Լրահոս
    • Հայտարարություններ
    • Հոդվածներ
  • ՄԱՄՈՒԼ
    • «Դրօշակ» պաշտոնաթերթ
    • Լրատվամիջոցներ
  • ՇՏԵՄԱՐԱՆ
    • Գրադարան
    • Տեսադարան
    • Ձայնադարան
    • Լուսանկարներ
    • Թանգարան
    • Արխիվ
  • ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ
Facebook
Twitter
YouTube
Instagram
    • Դաս
    • Նոր
  1. ԳԼԽԱՎՈՐ ԷՋ
  2. ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀՅԴ Այլ շրջաններ
  • Լուրեր

Հոգեհանգստեան Պաշտօն՝ Ալեքսանտր Խատիսեանի Նորոգուած Շիրմաքարին Առջեւ

23 Հունիս 2025

ՓԱՐԻԶ․- Շաբաթ, Յունիս 21-ին, «Փէր Լաշէզ» գերեզմանատան մէջ, կատարուեցաւ Հայաստանի Ա. Հանրապետութեան վարչապետ Ալեքսանտր Խատիսեանի նորոգուած շիրմաքարին հանդիսութիւնը, եւ այս առթիւ տեղի ունեցաւ հոգեհանգստեան արարողութիւն վարչապետին եւ կողքին հանգչող իր կողակից՝ Քսենիա Խատիսեանի յիշատակին։

Հայաստանի խորհրդայնացումէն ետք Ֆրանսա աքսորուած Ալեքսանտր Խատիսեանի կեանքին ու գործունէութեան մասին ելոյթներով հանդէս եկան բարերարներ՝ Քրիսթոֆ Խատիսեան (թոռը) Յակոբ Սազճեան եւ Դրօ Էքմէքճեան, հայահոծ Ալֆորվիլ շրջանի փոխքաղաքապետ Կարօ Խաչիկեան եւ Ֆրանսայի Հ․Յ․Դ․-ի կառոյցի անունով Հրաչ Վարժապետեան։

Հոգեհանգստեան արարողութիւնը կատարուեցաւ ձեռամբ Ֆրանսայի հայոց թեմի նախկին առաջնորդ Նորվան արքեպիսկոպոս Զաքարեանի եւ Արնուվիլի հոգեւոր հովիւ Մանուէլ քահանայ Յովհաննիսեանի։

Ներկաներու շարքին էր, նաեւ Հայաստանի դեսպանութեան ներկայացուցիչ Շիրազ Յովակիմեան։

Նորոգուած շիրմաքարին վրայ տեղադրուած է Հայաստանի Ա. Հանրապետութեան եռագոյնով պատուած զինանշանը։

Վերջին տարիներուն, ահաւոր վիճակ մը կը պարզէր, գրեթէ փուլ եկած շիրմաքարը։ Կացութիւնը ահազանգային էր։ Օրէնքը կ՛ըսէր, թէ եթէ դամբարանին տիրութիւն ընող չըլլար, անոր հողաշերտը օր մը պիտի վաճառուէր ուրիշի, եւ հոն ամփոփուած աճիւնները հասարակաց փոս պիտի նետուէին: Տարիները կ’անցնէին եւ այդ շիրիմները հայ այցելու եւ խնամող չէր ունենար, եւ այն տպաւորութիւնը ձգած էր, թէ անոնք անծանօթներ են եւ հայորդիին չեն պատկանիր:

Միեւնոյն գերեզմանատան մէջ, նաեւ հանգչած է Խաղաղութեան Ժողովի հայկական պատուիրակութեան նախագահ Աւետիք Ահարոնեանը։

Խատիսեան եղած է Թիֆլիսի համբաւաւոր ընտանիքի զաւակ: Անոր հայրը եղած է պետական բարձր պաշտօնեայ՝ յարգուած հեղինակաւոր հայ եւ օտար շրջանակներու մէջ: Մայրը կրթուած, հասարակական ջիղի տէր հայուհի էր: Ան կը սիրեր հայ մշակոյթը եւ Մարիսեան ծածկանունով վէպեր ունի հրատարակած: Այսպիսի ընտանիքի մը մէջ ծնած է Ալեքսանտրը՝ Փետրուար 17, 1874-ին: Իր մանկութիւնն ու պատանեկութիւնը անցուցած է կիրթ, հայրենասիրական միջավայրի մէջ: Աւարտելով Թիֆլիսի պետական վարժարանը, ան բժշկական կրթութիւնը ստացած է Մոսկուայի եւ Խարքովի համալսարաններուն մէջ, ապա մասնագիտանալով Գերմանիոյ մէջ, ան վերադարձած է Թիֆլիս, նուիրուելով բժշկութեան:

Բժշկական ասպարէզը ս նեղ էր Խատիսեանի կարողութեան ու խառնուածքի տէր անհատի մը համար: Ան բնածին հասարակական գործիչ էր՝ բարձր թռիչքներով եւ բազմութիւնները վարելու ձգտումներով: Պերճախօս, հռետոր, բազմազան հետաքրքրութիւններ եւ ծրագիրներ հետապնդող, արտասովոր կերպով աշխատունակ, ցոյց ու ժողովրդականութիւն սիրող, ազատախոհ եւ լաւ իմաստով պատեհապաշտ, կենդանի գործը վերացական տեսութիւններէն գերադասող, հասարակական բոլոր խաւերու լեզուն հասկցող, հանրութեան ծառայելու պատրաստակամ, դիւրահաղորդ եւ ազնիւ նկարագրի տէր՝ Խատիսեան ստեղծուած էր հասարակական-քաղաքական գործունէութեան համար: Եւ զարմանալի չէ, որ ան շուտով լքեց այնպէս փայլուն կերպով սկսուած բժշկական ասպարէզը եւ ամբողջապէս նուիրուեցաւ հասարակական գործունէութեան:

Խատիսեան միայն ռուսական յեղափոխութենէն յետոյ, 1917-ին կը մտնէ Հ․Յ․ Դաշնակցութեան շարքերը, բայց անկէ առաջ ալ գաղափարներով ու համակրանքով ալ Դաշնակցութեան հետ էր: Դեռ 1905-ին ան կը փափաքէր անդամագրուիլ Դաշնակցութեան շարքերը, բայց Ռոստոմի, Համօ Օհաջանեանի եւ ուրիշ ընկերներու խորհուրդով կը մնայ դուրսը, որպէսզի իբրեւ անկուսակցական համազգային դէմք, ան յաւելեալ ծառայութիւն մատուցանէ հայ ժողովուրդին եւ Դաշնակցութեան: Եւ իր կեանքով ու գործով ան արդարացուց այդ կարծիքը:

Փետրուար 1919-էն մինչեւ Մայիս 1920, ան վարեց Հայաստանի Հանրապետութեան վարչապետութիւնը: 1920-ի ամառը կառավարութեան կողմէ ուղարկուեցաւ արտասահման, փոխառութեան ու ոսկիի ֆոնտի կազմակերպութեան համար: Վերադառնալով Երեւան՝ պատերազմի օրերուն, անոր վիճակուեցաւ Ալեքսանտրապոլի դաշնագրի ստորագրութիւնը, Դեկտեմբեր 2, 1920-ին:

Հայաստանի խորհրդայնացումէն ետք, Խատիսեան մեկնեցաւ Փարիզ ու կը շարունակէ քաղաքական գործունէութիւնը, որպէս Հայաստանի Հանրապետութեան անդամ, ապա փոխնախագահ եւ վերջը՝ նախագահ, ներկայացնելով ու պաշտպանելով հայկական շահերը պետութիւններու ու ազգերու դաշնակցութեան առջեւ: Տարագրութեան տարիներուն ան աշխատակցեցաւ հայ մամուլին եւ լոյս ընծայեց «Հայաստանի Հանրապետութեան Ծագումն Ու Զարգացումը» արժէքաւոր հատորին:

Խատիսեան մահացաւ Փարիզի մէջ, Մարտ 10, 1945-ին։

FacebookTwitterOdnoklassnikiTelegramPrint
Լրահոս
ԱՄՆ Կոնգրեսի հանձնաժողովը կքվեարկի հայ

Ամերիկացի կոնգրեսական Բրեդ Շերմանն առաջարկել է Ադրբեջանից պահանջել անհապաղ ազա

10 Հունիս 2026
Քուէարկութիւնը Աւարտեցաւ, Ընտրութիւնը

Հայաստանի Ազգային ժողովի ընտրութիւնները աւարտեցան կիրակի, 7 յունիսի ժամը 20:00

10 Հունիս 2026
Խմբագրական. Աշխարհաքաղաքականութիւն Եւ

Միջազգային ընտանիքը քաղաքական եւ ոչ թէ իրաւական գնահատական կը շարունակէ տալ Հա

10 Հունիս 2026
Փաշինյանն ամեն գնով երկարաձգում է իր ի

Ցավոք, հունիսի 7-ին Հայաստանում տեղի ունեցան հերթական կեղծված խորհրդարանական ը

09 Հունիս 2026
Միջազգային դիտորդները մի շարք ուշագրավ

-Քարոզարշավն աչքի է ընկել բարձր առճակատմամբ և պառակտող հռետորաբանությամբ, ինչպ

09 Հունիս 2026
Ծանրակշիռ փաստերով մտնելու ենք Սահմանա

Այսօր՝ հունիսի 9-ին ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ, «Հայաստան» խմբակցության պա

09 Հունիս 2026
Մենք վիճարկելու ենք ընտրությունների ար

Սիրելի’ հայրենակիցներ, Շնորհակալ եմ «Հայաստան» դաշինքին տված վստահության յո

08 Հունիս 2026
Պայքարը շարունակելու ենք մինչև հաղթանա

Սիրելի´ հայրենակիցներ, շնորհակալ ենք մեզ տված յուրաքանչյուր քվեի ու մեր թիմ

08 Հունիս 2026
«Հայաստան» դաշինքի հայտարարությունը

Սիրելի՛ հայրենակիցներ, Այս պահին «Հայաստան» դաշինքի կենտրոնական շտաբը և մեր

08 Հունիս 2026
«Կարուսել», ձերբակալություններ, ընտրախ

Այսօր՝ հունիսի 7-ին «Հայաստան» դաշինքի ներկայացուցիչներ Իշխան Սաղաթելյանը, Արծ

07 Հունիս 2026
«Հայաստան» դաշինքի հայտարարությունը

«Հայաստան» կուսակցությունների դաշինքը տեղեկացնում է, որ ընտրական օրվա ընթացքու

07 Հունիս 2026
Հայաստան» դաշինքի նախընտրական շտաբի հա

Առավոտվանից իրավապահ համակարգը լծվել է ընտրական գործընթացը խոչընդոտելու գործող

07 Հունիս 2026
Հանդիսաւոր ձեռնարկ՝ Մայիս 28-ի առիթով

Մայիս 28-ի առիթով հանդիսաւոր ձեռնարկ մը տեղի ունեցաւ Յուսաբեր ակումբին մէջ՝ կա

06 Հունիս 2026
Արեւմուտք թէ Ռուսիա՞. սխալ հարցում մը

Յստակ է, ոդ Հայաստանի այժմու խորհրդարանական ընտրապայքարը ներքաղաքական սովորակ

05 Հունիս 2026
Արմեն Ռուստամյանը հանդիպել է Սերգեյ Մի

Հայաստանի գործող վարչապետ Նիկոլ Փաշինյանի վարած քաղաքականությունը երկիրը տանու

05 Հունիս 2026
Պարտուելու՞ է Փաշինեանը

Հայաստանը մօտենում է Յունիսի 7-ի խորհրդարանական ընտրութիւններին, եւ հիմնական հ

05 Հունիս 2026
«Հայաստան» դաշինքի ամփոփիչ հանդիպումն

Այսօր՝ հունիսի 5-ին Երևանի «Դինամո» մարզադահլիճում տեղի ունեցավ «Հայաստան» դաշ

05 Հունիս 2026
Հրատապ օրը․․․

Այդպէս կարելի բնորոշել 7 Յունիս 2026 թուականը, որ պիտի տարբերի նախորդներէն։ Ար

05 Հունիս 2026
Մահազդ. Ընկեր Հրաչ Մանուկեան

ՀՅԴ Գանատայի Կեդրոնական կոմիտէն սրտի խոր կսկիծով կը յայտնէ իր շրջանի վաստակաշա

05 Հունիս 2026
Մեկ ընտրություն, երկու ընտրապայքար

Սույն թվականի մայիսի 7-ից պաշտոնապես մեկնարկեց ՀՀ գալիք Ազգային ժողովի ընտրարշ

05 Հունիս 2026
Բոլոր Նյութերը
Հետեվեք մեզ
Facebook
Twitter
YouTube
Instagram
Ստացեք մեր լուրերը էլ.փոստով
Loading
ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ Հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Մհեր Մկրտչյան 12/1 Հեռախոս՝ (+374) 10 52 17 65, (+374) 10 52 18 74 Էլ. փոստ՝ [email protected]
© ARF Dashnaktsutyun- ARMENIAN REVOLUTIONARY FEDERATION Website by Web Development Company