ՀՅԴ
Հայ Յեղափոխական Դաշնակցություն պաշտոնական կայք arfd.am
Skip to content
ՀՅԴ

ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
    • Պատմություն
      • Պատմական ակնարկ
      • Կարևոր իրադարձություններ
      • գործիչներ
    • Ծրագիր
    • Կանոնագիր
    • Ընդհանուր ժողովներ
    • Կազմակերպական կառույց
      • ՀՅԴ Բյուրո
      • Հայաստան
        • Գերագույն մարմին
        • Տարածքային կառույցներ
        • ԱԺ խմբակցություն
        • ՀՅԴ-ն գործադիրում
      • Արցախ
      • Կազմակերպական շրջաններ
      • Երիտասարդական/ուսանողական
    • Հիմնարկներ և գրասենյակներ
    • Ուղեկից միություններ
    • Միջազգային համագործակցություն
  • ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
    • Լրահոս
    • Հայտարարություններ
    • Հոդվածներ
  • ՄԱՄՈՒԼ
    • «Դրօշակ» պաշտոնաթերթ
    • Լրատվամիջոցներ
  • ՇՏԵՄԱՐԱՆ
    • Գրադարան
    • Տեսադարան
    • Ձայնադարան
    • Լուսանկարներ
    • Թանգարան
    • Արխիվ
  • ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ
Facebook
Twitter
YouTube
Instagram
    • Դաս
    • Նոր
  1. ԳԼԽԱՎՈՐ ԷՋ
  2. ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • Քննարկում
  • Հայ դատ

Իշխանական այս ներհայրենի եւ ներազգային քանդիչ քաղաքականութիւնը հարուած է նաեւ Հայաստանի պետականութեան

24 Հունիս 2025

ՀՀ-ի իշխանութեան ծրագրած եւ գործադրութեան դրուած Հայաստանեան Առաքելական Եկեղեցւոյ դէմ արշաւը, ազգային բարերարներու նկատմամբ հաշուեյարդարի քաղաքականութիւնը, ՀՅԴ-ի եւ ընդդիմադիրներու հանդէպ հալածանքը եւ Սփիւռքի դերը նսեմացնելու արշաւը ամէն չափ ու սահման անցած են:

Հայաստանեայց Առաքելական եկեղեցին հայրենի եւ աշխարհասփիւռ ազգի հիմնասիւներէն է եւ կրօնական հանգամանքէ անդին՝ հայկական էութեան անաղարտ պահպանման էական խարիսխներէն։ Ամենայն Հայոց կաթողիկոսի անձի եւ հոդեւորական դասու թիրախաւորումը ոչ միայն անընդունելի է, այլև ազգակործան դիտաւորութիւն: Արշաւ եկեղեցւոյ դեմ՝ կը նշանակէ նաեւ հարուած հասցնել հայութեան միասնականութեան եւ խարխլել մեր պետութեան հիմերը։ Խիստ մտահոգիչ է, որ այս արշաւը կ’իրականացուի Ադրբեջանի պետական եւ կրօնական ղեկավարներու կողմէ Հայաստանեայց Առաքելական եկեղեցւոյ թիրախաւորումին զուգահեռ՝ նոյնանման բառապաշարով և ուղերձներով, այն պարագային երբ մեր եկեղեցին և Ամենայն Հայոց կաթողիկոսն անձամբ աշխոյժ աշխատանք կ’իրականացնեն հայ գերիներու ազատ արձակման, արցախահայութեան հաւաքական իրաւունքներու սատարման ու անոր վերադարձի իրաւունքի միջազգայնացման համար։

Եկեղեցւոյ դէմ արշաւն ընդարձակելով թիրախ են ընտրուած անոր կողքին ամուր կանգնած ականաւոր հայեր ու ազգային բարերարներ եւս, որոնք յստակօրէն կը տեսնեն ՀՀի վարչախումբի հալածանքի քաղաքականութեան վտանգները: Այս ուղղութեանբ ցայտուն օրինակ է վերջերս ձեռբակալուած Սամուէլ Կարապետեանի կամայական և անօրինական կալանաւորումը, որ յստակօրէն քաղաքական հաշուեյարդարի դրսևորում է։ Պրն. Կարապետեան հայ եկեղեցւոյ եւ հայ դատի հաւատաւոր պաշտպաններէն է, որ խօսքէ անդին իր գործով ու ներդրումներով օժանդակած է հայ ժողովուրդին ու հայ դատի պայքարին: Ակնյայտ ւ որ սա փորձ է վախի սփռումով լռեցնելու հասարակութիւնը եւ ազդեցիկ անհատները որպէսզի ազգային հարցերով դիրքորոշում չարտայայտեն։

Բազմիցս անդրադարձած ենք քաղաքական այլախոհության նկատմամբ հալածանքին եւ Հայստանի մէջ ժողովրդավարութեան նահանջին եւ խօսքի ազատութեան բռնաբարումներուն մասին: Ազգային ուժերու թիրախաւորումը, ընդհանրապէս ընդդիմադիրներու, եւ մանաւանդ ՀՅԴի գործիչներու նկատմամբ խուզարկություններու եւ ձերբակալութիւններու նոր ալիքը ընդդիմութիւնը լռեցնելու եւ հանրութեան մօտ վախի մթնոլորտ տարածելու հերթական փորձ, որ յատուկ է բռնապետական վարչակարգերուն:

Այս ամենուն կողքին թիրախ է ընտրոած նաեւ հայ Սփիւռքը, մանաւանդ անոր կազմակերպուած կառոյցները: Ազգային տեսլականէ դատարկուած ՀՀ-ի իշխող վարչախումբը կը փորձէ ջրել Սփիւռքէն եկող լուրջ մտահոգութիւնները ապատեղեկատուութեամբ եւ արհամարհանքով: Հայաստանի ճակատագիրը միայն Հայաստանի քաղաքացիներու գործը չէ՝ այն համայն հայութեան մտասեւեռումն է։ Մեղսակից լռութիւնն այսօր կարող է յանգեցնել մեր ազգային արժէքներու վաղուան կորուստին եւ բռնատիրական պետական քաղաքականութեան ամրապնդման: Ոչ մէկ հայրենասէր սփիւռքահայ կրնայ մերժել իր պատասխանատուութիւնը՝ լուռ հետևելով, թե ինչպես է պետական լծակները կ’ուղղուին մեր հոգևոր, բարեգործական և ընդդիմադիր տարրերու դէմ:

Իշխանական այս ներհայրենի եւ ներազգային քանդիչ քաղաքականութիւնը հարուած է նաեւ Հայաստանի պետականութեան: Անընդունելի է, որ այս ճգնաժամային ժամանակահատուածին երբ Թուրքիա եւ Ադրբէջան խնդրոյ առարկայ կը դարձնեն հայրենիքի լինելիութիւնն անգամ, Հայաստանի իշխող խմբակը յատուկ ճիգով շարունակէ առաջ տանիլ հայութիւնը պառակտելու, վախի ու սարսափի մթնոլորտի տարածումով ամէն տարակարծութիւն լռեցնելու եւ բռնատիրական միջոցներով ժողովրդավարութիւնը եւ մարդկային տարրական իրաւունքները ոտնահարելու քաղաքականութիւնը

Ժամանակն է, որ այս գռեհիկ ու ազգակործան կազմակերպուած գրոհը արժանանայ համահայկական աներկբայ խիստ դատապարտումի:

Յակոբ Տէր Խաչատուրեան
ՀՅԴ Բիւրոյի նախկին ներկայացուցիչ, ՀՅԴ Հայ Դատի Կեդրոնական Խորհուրդի Նախագահ

FacebookTwitterOdnoklassnikiTelegramPrint
Լրահոս
Հ.Յ.Դ. Երիտասարդականը IUSY-ի միջազգայ

26-էն 31 Հոկտեմբեր 2026-ին, Ընկերվար Երիտասարդներու Միջազգային Միութեան (IUSY)

04 Նոյեմբեր 2026
Սա կարող է հնարավորություն ընձեռել ընդ

«Բարգավաճ Հայաստան» կուսակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանի գործով դատական նիստ

04 Նոյեմբեր 2026
Արարատն ու կեղծ երկընտրանքը. պետականու

Կան ազգային խորհրդանիշներ, որոնց խորհուրդն ու նշանակությունը վեր են ժամանակի ո

04 Նոյեմբեր 2026
Տոն սրբոց թարգմանչաց

Նույնիսկ մարտնչող անաստվածության տարիներին ոչ մեկը չէր կարող կտրել այն բազմաթի

04 Նոյեմբեր 2026
Հայաստանի իշխող վարչակարգի «խաղաղությա

Հոկտեմբերի 13-ը Կարսի ապօրինի պայմանագրի կնքման օրն է: Այդ պայմանագիրը հայ ժող

04 Նոյեմբեր 2026
Ընկերվարութիւնը համայնավարութիւն չէ

Մելիտինեցու սոյն վերտառութեամբ հրապարակագրութեան միջոցով կարելի է որոշակի պատկ

04 Նոյեմբեր 2026
Գիտելիք և կարողունակություն

Կարողունակությունը՝ որպես իրական կյանքում դրսևորվող գիտելիք Վերջին շրջանում

04 Նոյեմբեր 2026
Բացարձակ վերահսկողություն, թե՞ սոցիալա

Ադրբեջանում 2026 թվականի սեպտեմբեր-հոկտեմբեր ամիսներին հանրակրթական դպրոցներու

04 Նոյեմբեր 2026
«Մեկ ազգ, երկու պետություն» սկզբունքի

Տասնամյակներ շարունակ Թուրքիայի և Ադրբեջանի հարաբերությունները բնութագրվել են

04 Նոյեմբեր 2026
ՀՀ-ում չեն գործում Սահմանադրությունն ո

Ժողովրդավարությունը Հայաստանում ոչ թե հետընթաց է ապրում, այլ մահացել է. նոյեմբ

03 Նոյեմբեր 2026
Հայաստանի թուրքացումը. խորհրդարանական

Հոկտեմբերի 29-ին Հայաստանի Ազգային ժողովում տեղի ունեցած խայտառակ տեսարանները,

03 Նոյեմբեր 2026
Հայ Ուսանողութիւնը Արցախի համար 2025-ի

ՀՅԴ Բիւրոյի Երիտասարդական գրասենեակի նախաձեռնութեամբ, 2025–2026 թուականներուն

03 Նոյեմբեր 2026
Թշնամիները՝ դրսից, Փաշինյանը՝ ներսից․

Անցյալ շաբաթ ՀՀ Ազգային ժողովի տասնյակ պատգամավորներ ներքաշվեցին խայտառակ ծեծկ

03 Նոյեմբեր 2026
«Դրօշակ»ի Առաջնորդող. Կարմիր գծերի հա

2026 թ. գարնանն ու ամռանը տեղի ունեցած նախընտրական և հետընտրական գործընթացները

03 Նոյեմբեր 2026
Ամուր կանգնել եւ «ո՛չ» ասել Փաշինյան

Սահմանադրության մասին. Նախ պետք է փաստել, որ Փաշինյանը տապալել է Սահմանադրո

02 Նոյեմբեր 2026
Լույս է տեսել ՀՅԴ պաշտոնաթերթ «Դրօշակ»

Ընթերցողին է ներկայացվել «Դրօշակ»ի հոկտեմբերի համարը։ ՀՅԴ պաշտոնաթերթի հերթակա

02 Նոյեմբեր 2026
Տեղի ունեցավ «Հայաստան» խմբակցության մ

Այսօր՝ նոյեմբերի 2-ին ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի անդամ, ԱԺ «Հայաստան» խմբա

02 Նոյեմբեր 2026
Նախագահական Ընտրութիւններէն 6 Ամիս Առա

Ֆրանսայի վերջին իրադարձութիւնները եկան հաստատելու, որ երկիրը կը դիմագրաւէ մէկէ

31 Հոկտեմբեր 2026
Խմբագրական. Նախապայմաններ Եւ Բախումներ

Հայաստանի Հանրապետութեան Ազգային ժողովին մէջ գործող մեծամասնութեան սադրած ֆիզի

31 Հոկտեմբեր 2026
Արծվիկ Մինասյանն ընտրվեց Մրցակցության

ՀՅԴ անդամ, Ազգային ժողովի նախկին պատգամավոր Արծվիկ Մինասյանն ընտրվեց ՀՀ մրցակց

30 Հոկտեմբեր 2026
Բոլոր Նյութերը
Հետեվեք մեզ
Facebook
Twitter
YouTube
Instagram
Ստացեք մեր լուրերը էլ.փոստով
Loading
ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ Հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Մհեր Մկրտչյան 12/1 Հեռախոս՝ (+374) 10 52 17 65, (+374) 10 52 18 74 Էլ. փոստ՝ [email protected]
© ARF Dashnaktsutyun- ARMENIAN REVOLUTIONARY FEDERATION Website by Web Development Company