ՀՅԴ
Հայ Յեղափոխական Դաշնակցություն պաշտոնական կայք arfd.am
Skip to content
ՀՅԴ

ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
    • Պատմություն
      • Պատմական ակնարկ
      • Կարևոր իրադարձություններ
      • գործիչներ
    • Ծրագիր
    • Կանոնագիր
    • Ընդհանուր ժողովներ
    • Կազմակերպական կառույց
      • ՀՅԴ Բյուրո
      • Հայաստան
        • Գերագույն մարմին
        • Տարածքային կառույցներ
        • ԱԺ խմբակցություն
        • ՀՅԴ-ն գործադիրում
      • Արցախ
      • Կազմակերպական շրջաններ
      • Երիտասարդական/ուսանողական
    • Հիմնարկներ և գրասենյակներ
    • Ուղեկից միություններ
    • Միջազգային համագործակցություն
  • ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
    • Լրահոս
    • Հայտարարություններ
    • Հոդվածներ
  • ՄԱՄՈՒԼ
    • «Դրօշակ» պաշտոնաթերթ
    • Լրատվամիջոցներ
  • ՇՏԵՄԱՐԱՆ
    • Գրադարան
    • Տեսադարան
    • Ձայնադարան
    • Լուսանկարներ
    • Թանգարան
    • Արխիվ
  • ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ
Facebook
Twitter
YouTube
Instagram
    • Դաս
    • Նոր
  1. ԳԼԽԱՎՈՐ ԷՋ
  2. ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • Հաղորդագրութիւն
  • ՀՅԴ Բյուրոյի Հայ Դատի կենտրոնական գրասենյակ

Ադրբեջանը չարամտորեն ապակողմնորոշում է Իսլամական համագործակցության կազմակերպությանը

23 Հունիս 2025

2025թ․ հունիսի 21-22-ը Ստամբուլում գումարված՝ Իսլամական համագործակցության կազմակերպության արտաքին գործերի նախարարական խորհրդի հերթական նիստի արդյունքում ընդունվել է հայտարարություն, որի, ինչպես նաև առանձին բանաձևերում՝ Հայաստանին և տարածաշրջանին վերաբերող հատվածները ապակողմնորոշող են, անընդունելի և խիստ մտահոգիչ։

Մասնավորապես, ամբողջությամբ նենգափոխված են ներկայացվում ինչպես տարածաշրջանում տեղի ունեցած պատմաքաղաքական դեպքերն ու իրադարձությունները, այնպես էլ հընթացս գործընթացները։ Այսպես կոչված «Արևմտյան Ադրբեջանի» կամ «ներկայիս Հայաստանի» նման ձևակերպումների կողքին տեղ են գտել պաշտոնական Բաքվի պետական քարոզչամեքենային բնորոշ այնպիսի կեղծ պահանջներ, որոնք վերաբերում են այսպես կոչված «բռնի և սիստեմատիկ տեղահանված» ադրբեջանցիների վերադարձի իրավունքի իրացմանը, իսլամական մշակութային ժառանգության ոչնչացմանը և այլնին։ Հայաստանը քննադատվում է «Արևմտյան Ադրբեջանի» համայնքը ներկայացնող կազմակերպությունների հետ երկխոսության չգնալու համար։ Ավելին, Հայաստանին է ներկայացվում հանուն խաղաղության պայմանագրի ստորագրման՝ ադրբեջանական անօրինական և մտացածին պահանջները բավարարելու պահանջ։

Հայ դատի կենտրոնական խորհուրդը խստորեն դատապարտում է Իսլամական համագործակցության կազմակերպության արտաքին գործերի նախարարական խորհդրի Ստամբուլի հայտարարությունն ու առանձին բանաձևերը, որոնք նպատակ են հետապնդում միակողմանի հանգամանքներով ներկայացնելու ղարաբաղա-ադրբեջանական հակամարտությունը և նենգափոխելու ղարաբաղյան հիմնախնդրի էությունը։ Անհրաժեշտ է արձանագրել, որ Ղարաբաղյան հակամարտության ծագումը պայմանա¬վոր¬ված էր ինքնորոշման իրավունքի իրացմանը հակադրված ադրբեջանական ագրեսիայով։

Ցավոք սրտի, ամբողջ իսլամական աշխարհի անունից արտահայտվող այս կազմակերպությունը հերթական անգամ տրվում է ադրբեջանական մտացածին պահանջներին և ստեղծում վտանգավոր մի իրավիճակ, որը կարող է սպառնալ ինչպես Հարավային Կովկասի, այնպես էլ հարևան տարածաշրջաններում քրիստոնյա և իսլամ բնակչության խաղաղ համակեցությանը։ Ադրբեջանի կողմից խոշոր այս կազմակերպության օգտագործումը միջկրոնական հակասություններ բորբոքելու նպատակով պետք է մերժվի իսլամ երկրների կողմից։

Նաև խիստ տարօրինակ է, որ Իսլամական համագործակցության կազմակերպության արտաքին գործերի նախարարական խորհուրդը, դատապարտելով Մերձավոր Արևելքում իսրայելական հանցագործ քաղաքականությունը, միաժամանակ չի անդրադարձել տարածաշրջանում Իսրայելի առանցքային ռազմավարական դաշնակից Ադրբեջանի գործողություններին, որոնք հակասում են հենց այդ կազմակերպության նպատակներին ու առանցքային անդամների քաղաքական դիրքորոշումներին։

Քաղաքական երեսպաշտության և միակողմանիության ցցուն դրսևորում է՝ կրկնելով ադրբեջանական շինծու պահանջները, միաժամանակ մոռանալ Ադրբեջանի կողմից Հայաստանի Հանրապետության տարածքների օկուպացիայի, ցեղասպանական քաղաքականությամբ՝ Լեռնային Ղարաբաղի էթնիկ զտման փաստի, արցախահայության վերադարձի իրավունքի իրացման ու ռազմագերիների ազատ արձակման անհրաժեշտության, Արցախի հայկական պատմամշակութային ժառանգության պահպանման և տարածաշրջանում Ադրբեջանի կողմից խաղաղության խաթարմանը միտված այլ գործողությունների մասին։

Հայկական սփյուռքի մի ուրույն հատված՝ ապրելով Մերձավոր Արևելքի տարբեր երկրներում, իր փորձով գիտի քրիստոնյա և իսլամ ժողովուրդների խաղաղ համակեցության հնարավորությունը։ Ուստի վճռականորեն մերժելի է միջկրոնական ատելություն հրահրելուն ուղղված ադրբեջանական քաղաքականությունը և դրանց տուրք տալու միջազգային փորձերը։

Համաշխարհային իրադարձությունների այնպիսի ժամանակահատվածում, երբ միջազգային իրավունքը ոտնակոխ է լինում մեծ ու փոքր ուժերի կողմից, ՄԱԿ-ի Կանոնադրության և միջազգային իրավունքի սկզբունքներին, և «խաղաղության, գթասրտության, հանդուրժողականության, հավասարության, արդարության և մարդկային արժանապատվության բարձր իսլամական արժեքներին» հավատարմություն դավանող Իսլամական համագործակցության կազմակերպությունից ակնկալում ենք այդ սկզբունքներին համահունչ դիրքորոշում։

ՀՅԴ Բյուրոյի Հայ դատի կենտրոնական խորհուրդ

23 հունիս, 2025թ․

FacebookTwitterOdnoklassnikiTelegramPrint
Լրահոս
Հայաստան ընտրութիւններէն ետք’ Յ

Հայաստանի վերջին խորհրդարանական ընտրութիւնները առաջին հայեացքով տպաւորիչ թուաց

13 Հունիս 2026
Հայաստանը «Լա-Լա Լանտ» Մը Չէ

«Լա-Լա Լանտ»-ը (La-La Land) համեմատաբար նորաստեղծ հանրածանօթ դարձուածք մըն է,

12 Հունիս 2026
Այս ընտրությունները չեն կարող համարվել

Այսօր՝ հունիսի 12-ին, ՀՀ երկրորդ նախագահ, «Հայաստան» դաշինքի առաջնորդ Ռոբերտ Ք

12 Հունիս 2026
Չե՛ք լռեցնի…

Երեկ պարզ դարձավ, որ ԵՊՀ-ում որոշում են կայացրել լուծարել/փակել/օպտիմալացնել/

12 Հունիս 2026
Յետընտրական Հայաստանը քաղաքական խաչմեր

­Հա­յաս­տա­նի խորհր­դա­րա­նա­կան ընտ­րու­թիւն­նե­րը ա­ւար­տե­ցան, սա­կայն ա­նո

12 Հունիս 2026
Երկու Այրող Հրամայականներ Ընտրութիւննե

(Ա) Անկախ իշխանական դաշտի ընտրակեղծիքներէն, որոնք ամէն օր աւելի կը բացայայտուի

12 Հունիս 2026
ՀՀ-ԱՄՆ միջեւ ԹՐԻՓՓ-ի վերաբերեալ ռազմավ

Մայիսի 26-ին ԱՄՆ պետքարտուղար Մարկօ Ռուբիոյի՝ Հայաստան կատարած կարճատեւ այցի

11 Հունիս 2026
Իրականում ի՞նչ է պարտավորեցնում ԹՐԻՓՓ-

ԹՐԻՓՓ շրջանակային համաձայնագիրը 7 էջ է։ Այն ստորագրվել է Հայաստանում ընտրությո

11 Հունիս 2026
ԱՄՆ Կոնգրեսի հանձնաժողովը կքվեարկի հայ

Ամերիկացի կոնգրեսական Բրեդ Շերմանն առաջարկել է Ադրբեջանից պահանջել անհապաղ ազա

10 Հունիս 2026
Քուէարկութիւնը Աւարտեցաւ, Ընտրութիւնը

Հայաստանի Ազգային ժողովի ընտրութիւնները աւարտեցան կիրակի, 7 յունիսի ժամը 20:00

10 Հունիս 2026
Խմբագրական. Աշխարհաքաղաքականութիւն Եւ

Միջազգային ընտանիքը քաղաքական եւ ոչ թէ իրաւական գնահատական կը շարունակէ տալ Հա

10 Հունիս 2026
Փաշինյանն ամեն գնով երկարաձգում է իր ի

Ցավոք, հունիսի 7-ին Հայաստանում տեղի ունեցան հերթական կեղծված խորհրդարանական ը

09 Հունիս 2026
Միջազգային դիտորդները մի շարք ուշագրավ

-Քարոզարշավն աչքի է ընկել բարձր առճակատմամբ և պառակտող հռետորաբանությամբ, ինչպ

09 Հունիս 2026
Ծանրակշիռ փաստերով մտնելու ենք Սահմանա

Այսօր՝ հունիսի 9-ին ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ, «Հայաստան» խմբակցության պա

09 Հունիս 2026
Մենք վիճարկելու ենք ընտրությունների ար

Սիրելի’ հայրենակիցներ, Շնորհակալ եմ «Հայաստան» դաշինքին տված վստահության յո

08 Հունիս 2026
Պայքարը շարունակելու ենք մինչև հաղթանա

Սիրելի´ հայրենակիցներ, շնորհակալ ենք մեզ տված յուրաքանչյուր քվեի ու մեր թիմ

08 Հունիս 2026
«Հայաստան» դաշինքի հայտարարությունը

Սիրելի՛ հայրենակիցներ, Այս պահին «Հայաստան» դաշինքի կենտրոնական շտաբը և մեր

08 Հունիս 2026
«Կարուսել», ձերբակալություններ, ընտրախ

Այսօր՝ հունիսի 7-ին «Հայաստան» դաշինքի ներկայացուցիչներ Իշխան Սաղաթելյանը, Արծ

07 Հունիս 2026
«Հայաստան» դաշինքի հայտարարությունը

«Հայաստան» կուսակցությունների դաշինքը տեղեկացնում է, որ ընտրական օրվա ընթացքու

07 Հունիս 2026
Հայաստան» դաշինքի նախընտրական շտաբի հա

Առավոտվանից իրավապահ համակարգը լծվել է ընտրական գործընթացը խոչընդոտելու գործող

07 Հունիս 2026
Բոլոր Նյութերը
Հետեվեք մեզ
Facebook
Twitter
YouTube
Instagram
Ստացեք մեր լուրերը էլ.փոստով
Loading
ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ Հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Մհեր Մկրտչյան 12/1 Հեռախոս՝ (+374) 10 52 17 65, (+374) 10 52 18 74 Էլ. փոստ՝ [email protected]
© ARF Dashnaktsutyun- ARMENIAN REVOLUTIONARY FEDERATION Website by Web Development Company